Ահա, հրավիրված ես հիասթափվելու

Կոռեկտության սահմաններից շատերը դուրս էկան, իսկ վիրավորանքները տեղում էին ոչ միայն Զաքարի, այլև էն մարդկանց գլխին, ովքեր չէին կիսում իրենց կարծիքը: Էն աստիճանի, որ էդ ընթացքում ես նույնիսկ ինքս ինձ հարց տվեցի՝ արդյոք արժե՞ շարունակել ակումբում մնալ:
Ժառը մատնանշել ա մի կոնկրետ խնդիր, որ ակումբում վաղուցվանից կա: Տարիներ առաջ, երբ էդ խնդրին ինքս բախվել էի, հետո անցել էր, մտածում էի՝ ինձնից ա: Մի քանի անգամ ավելի փոքր մասշտաբով էլի բախվել եմ, էլի մտածել եմ՝ ինձնից ա: Երբ ուրիշներն էլ են մատնանշել խնդիրը, ասել եմ՝ իրանցից ա: Բայց էս պատմության ընթացքում հասկացա, որ էդ խնդիրն ամեն դեպքում կա ու դրա մերժումն ինքնախաբեություն ա: Էդ խնդիրը կոչվում ա կոլեկտիվ կարծիք: Էն մարդիկ, որոնք կոլեկտիվ կարծիքը չեն կիսում, բացահայտ կամ ոչ բացահայտ վիրավորանքների թիրախ են դառնում: Սա չի գալիս կոնկրետ մեկ անձից. բազմաթիվ ակումբցիների առանձին վերցրած ահավոր շատ եմ սիրում: Սա կոլեկտիվ խնդիր ա, ու հավատացած եմ հենց էս գրառումիցս հետո լիքը մարդիկ հայտնվելու են, ասելու են՝ էդպիսի խնդիր չկա: Բայց Ժառն էս հարցն էր բարձրաձայնում: Կարող եք չնկատել, ձեր գործն ա:
Էջանիշներ