Ակումբը ինձ ժամանակին ահագին բան ա տվել, ինչի համար շատ շնորհակալ եմ։
Ամենաթանկը դա մի քանի մարդիկ են, որոնց հետ ծանոթացել եմ հենց էստեղ։
Չուկը անձամբ ինձ օգնել է իմ համար շատ կարևոր պրոեկտում, ինչի համար անձամբ իրան շնորհակալ եմ ու միշտ կհիշեմ իր վերաբերմունքը։
Հետո եկավ ժամանակ, երբ Ակումբի մթնոլորտը իմ համար դարձավ «հայկական» տոհմային, ցեղային ինչ որ մի բան։ Հատկապես ներվայնացնում էր հետևյալ երևույթները.
- վստահաբար (առանց մի գրամ կասկածի) պնդումները
- անձնական հարթության զրույցները
- թայֆայական (իրար պաշտպանել՝ ուրիշի վրա ղժալով) «քննարկումները»
- «հայտնի» ակումբցիների Ակումբում ահավոր լավ զգալը (մենք ենք որ կանք)
- դոգմատիզմը
Ես էդ ժամանակ նոր դուրս էի եկել աղանդից, ու երբ արդեն «նախկին» աղանդավորի աչքերով էի նայում Ակումբին (թեև ասում են, որ աղանդավորը չի կարա նախկին լինի, ու դրանում կան ճշմարտության նշույլներ), ես ինձ սկսեցի զգալ աղանդում։ Որովհետև թեման (subject-ը) փոխվեց, բայց մտածելու մոդելը մնաց նույնը ՝ ինքնավստահություն, դոգմատիզմ, սեփական կարծիքի հանդեպ սկեպտիցիզմի իսպառ բացակայություն։ Այդ և այլ պատճառներով ես ինքնաբերաբար հեռացա Ակումբից։ Ու անգամ Ֆեյսբուքի ընկերներիս միջից ջնջեցի ակումբցիներից շատերին։
Ու հիմա էս ամեն ինչը գրում եմ միայն մի պատճառով ՝ Զաքարի հետ կապված խոսակցությունների պատճառով։
Ես անձամբ ճանաչում եմ Զաքարին։ Արդեն երկու տարուց ավել շփվում եմ իր հետ։ Նաև հանդիպել եմ իր հետ։
Ի տարբերություն Ձեզ, ես չեմ կարող ոչինչ պնդել Զաքարի մասին, քանի որ ես անգամ իմ մասին պնդումներ չեմ կարող անել։ Ես առաջին հերթին սկեպտիկ եմ իմ սիրած կարծիքների, ճաշակի ու մարդկանց վերաբերյալ հարցերում։ Այդ պատճառով էլ ուղղակի գրում եմ իմ կարծիքը Ձեր գրառումների ու Զաքարի մասին։
- Ես ուղղակի ապշած եմ, որ իրանց ինտելիգենտ, խելացի ու ինտելեկտուալ համարող մարդիկ կարան էս աստիճան տափակ, քառակուսի մտածելակերպ ունենան
- Դատողություններում դրսևվորվող դոգմատիզմը ուղղակի սպանում է
- Դատելու պատրաստակամությունը նույնպես տհաճ է
- Մտածելակերպը և վարքը փոխելու անհնարիության մեջ վստահ լինելը նույնպես շատ տխուր է
Ես իրոք հասկանում եմ Ձեր վախերը, անհանգստությունը։ Բայց դուք չեք գիտակցում մի պարզ ճշմարտություն ՝ դուք ապրում եք մարդկանց մեջ, որոնց անմեղության մեջ չեք կարա վստահ լինեք։ Ձեզանից ոմանք իմ հետ մտերիմ են և սիրում են ինձ, բայց դուք չգիտեք ես ով եմ, ինչեր եմ արել իմ կյանքում։ Ու քանի չգիտեք հարգում եք, սիրում եք։ Բայց կարծում եմ, որ եթե պատմեմ ամենայն մանրամասնությամբ, կարող ա սկի անարժեք համարեք երեսիս թքել։ Միակ մարդը որ գիտի ահագին բան դա Ուլուանան է։
Ես ինքս ընդհանրապես մարդկանցից, էդ թվում ձեզանից, ոչ մի լավ սպասում չունեմ, որովհետև ես շատ լավ գիտեմ մարդու ամեն ինչի ունակ լինելը։ Ու գիտեմ, որ մեր արտաքինը ու հասարակության մեջ դրսևորածը մեծ մասամբ խաղ է, կեղծիք։ Մեզանից շատերը երևի ատում ու զզվում ենք ինքներս մեզանից։ Ու երևի էդ պատճառով էլ էդքան թույն ենք թափում ուրիշների վրա։ Ու սա առաջին հերթին ես իմ մասին եմ գրում։
Ես չգիտեմ ով եմ ես, ով եք դուք, ով ա իմ սիրած աղջիկը ում համար ես պատրաստ եմ ամեն ինչի, ովքեր են իմ ծնողները, ով ա Զաքարը։ Իրոք չգիտեմ։ Բայց ես սիրում եմ իրանց։ Ու ունեմ իմ պատճառները։ Զաքարին հարգելու , ընկերական զգացմունքներ ունենալու և նաև սիրելուս պատճառները հետևյալն են.
- իր անկեղծությունը
Մեր հանդիպման ու զրույցների ժամանակ Զաքարը անկեղծորեն խոստովանել և պատմել է իր արածների մասին մեծ վշտով։
- ցանկություն փոխել իր կյանքը
Ամեն անգամ իր հետ զրույցից հետո ես մտածում եմ մարդու կամքի ուժի մասին, որովհետև ունենալով նման ծանր բեռ ու ապրելով մարդկանց մեջ, ովքեր գործել են հանցանք և հպարտ և ուրախ են դրանով, ինքը կարողացել է ստղծել իրա փոքր աշխարհը։
- անշահախնդրությունը
Գիտեմ, որ էն ինչ գրում եմ ձիշովիյություն ա, բայց կարծում եմ ոչ էնքան ինչքան արդեն ստեղ գրել եք։ Տեսնելով իմ պատրաստակամությունը օգնել իրան նաև ֆինանսապես ինքը ԵՐԲԵՔ չի օգտվել դրանից։ Ու անգամ չի ակնարկել։
Ես հարգում եմ Զաքարին։ Ու համարում եմ իրեն ընկեր ու լավ մարդ։ Շատ ավելի անմեղ քան այստեղ գտնվող սուրբ գիտնականներից, բարիներից ու ինտելեկտուալներից շատերին։
Բոլորին հաջողություն։
Էջանիշներ