User Tag List

Էջ 20 45-ից ԱռաջինԱռաջին ... 1016171819202122232430 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 286 համարից մինչև 300 համարի արդյունքները՝ ընդհանուր 663 հատից

Թեմա: Ցմահ բանտարկյալներից մեկի մասին քննարկում

  1. #286
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջնջելը պետք չի ջնջել, բայց էս ամբողջը վերին աստիճանի գարշելի ու նողկալի ա, սրտխառնոց առաջացնելու չափ զզվելի։ Ու հույս ունեմ էս գարշահոտը շուտ կանցնի ու Ակումբը քիչ քիչ կվերադառնա իր բնականոն կյանքին։

    Sent from my Nexus 6P using Tapatalk
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.02.2017), Արէա (03.02.2017), Շինարար (03.02.2017)

  3. #287
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ, ո՞ց անեմ, որ Ծլնգ-ի բոլոր գրառումները կարողանամ վարկանիշեմ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.02.2017), John (03.02.2017)

  5. #288
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին ջան, դեդլայնդ հասցրեցի՞ր գոնե։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (03.02.2017), Շինարար (03.02.2017)

  7. #289
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին ջան, դեդլայնդ հասցրեցի՞ր գոնե։
    Հենց մի վայրկյան առաջ մուտք արեցի: Էսօր պլյուս դրան երեք հատ էլ դաս ունեի ու մարդ էի հրավիրել դասալսման, որ ինձ խորհուրդ տա, եթե դասը վարելիս թերացումներ եմ ունենում, նենց որ լարված օր էր:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.02.2017), Cassiopeia (03.02.2017), ivy (03.02.2017), John (03.02.2017), Mr. Annoying (03.02.2017), Տրիբուն (03.02.2017)

  9. #290
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ ուզում Ծլնգին գյուռ-գյուռ վարկանիշներ տամ, բայց աչքիս լրիվ book ա արած:
    Էն ահնավասար ընկալման սինդրոմը, կամ արժեհամակարգի դեգրադացիան հնարավոր է մեր պետության հիմնական պրոբլեմներից հիմնականն է՝ հիերարխա, որի մեջ կան արտոնյալներ ու նզովյալներ, ա լյա ֆեոդալիզմ:
    Մարդու արժեքը որոշվում է պաշտոնով, ունեցած պաշտոնավոր շրջապատով, փողով, քշած մաշնով ու մաշնի համարներով: Իշխանավորները կարող են զորքով ժողովդրին ջարդել, վառել, աչք հանել: Ասենք, ներքին զորքերի բաշիբոզուկների վերաբերմունքը ցուցարար ժողովդրի նկատմամբ վիդեոներով լավ արտահայտված է, իրենք թույն տղերք են, զենք ու վահաններ ու պագոնավոր տերեր ունեցող, ժողովուրդը՝ անտեր ոչխարների հոտ, որին կարելի է հավեսով ձաղկել: Լրիվ տեղավորվոում է Ծլնգի բացատրություններում:
    Ծլնգ, իսկ կարող է՞ հնարավոր լուծումներ էլ ասես, եթե մտքովդ անցնում է:
    Si vis pacem, para bellum

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (04.02.2017), CactuSoul (04.02.2017), Sky (04.02.2017), Աթեիստ (04.02.2017), Տրիբուն (04.02.2017)

  11. #291
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ կյանքըմ ոչ մի պանի համար չեմ փոշմանըմ, բացառությամբ փոշմանըմ եմ ընդրա համար, որ տղամարդ դարձա նրա գրկումը, ով հեչ էդ չէր հսկանըմ:
    Ժպտում ենք ու ձեռով ենք անում ։Ճ

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (04.02.2017), Գաղթական (04.02.2017)

  13. #292
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ ուզում Ծլնգին գյուռ-գյուռ վարկանիշներ տամ, բայց աչքիս լրիվ book ա արած:
    Էն ահնավասար ընկալման սինդրոմը, կամ արժեհամակարգի դեգրադացիան հնարավոր է մեր պետության հիմնական պրոբլեմներից հիմնականն է՝ հիերարխա, որի մեջ կան արտոնյալներ ու նզովյալներ, ա լյա ֆեոդալիզմ:
    Մարդու արժեքը որոշվում է պաշտոնով, ունեցած պաշտոնավոր շրջապատով, փողով, քշած մաշնով ու մաշնի համարներով: Իշխանավորները կարող են զորքով ժողովդրին ջարդել, վառել, աչք հանել: Ասենք, ներքին զորքերի բաշիբոզուկների վերաբերմունքը ցուցարար ժողովդրի նկատմամբ վիդեոներով լավ արտահայտված է, իրենք թույն տղերք են, զենք ու վահաններ ու պագոնավոր տերեր ունեցող, ժողովուրդը՝ անտեր ոչխարների հոտ, որին կարելի է հավեսով ձաղկել: Լրիվ տեղավորվոում է Ծլնգի բացատրություններում:
    Ծլնգ, իսկ կարող է՞ հնարավոր լուծումներ էլ ասես, եթե մտքովդ անցնում է:
    Կարծում եմ կոպիտ տրիվիալացում է այդ բոլորը միայն մեկ տեսանկյունից դիտարկելը, ինչպես նաև իմ ասածները կոնտեքստից հանելը։ Իսկ կոնտեքստը «ո՞նց կարա մարդ իրա նմանին վնասի»-ն էր։ Ու ցուցարարներին մի երկու ապտակ տալը հեեեեեեեեեեեեեեեեեչ նույն վնասելը չի ինչին Տարոնն էր ենթարկվում։ Այնպես որ պետք չէ այսպիսի արարքներ կատարածի համար «հիերարխիան է մեղավոր» տիպի արդարացումները լեգիտիմացնող մթոնոլորտ ներշնչել։

    Թե ինչու են ներքին զորքերը մեծամասամբ բաշիբոզուկ, կարծում եմ, ավելի շատ գալիս է ոչ թե հասարակական հարկադրական հիերարխիաներից, այլ ավելի շատ այն փաստից, որ ներկայիս Հայաստանում «պագոնների տակ մտնելը» մի զտիչ է, որը գերադասում է բուլիներին։ Ու այդ նույն երեկվա «յախշիները» նորմալ կյանքում՝ զուրկ, օրինակ, դպրոցական կամ բանակային արհեստականորեն ստեղծված միջավայրերի պայմանականություններից, իրենց «հարիր հեղինակության» տեղն են գտնում այդ պագոնների տակ մտնելով։ Իսկ բուլիի հոգեբանությունը ահագին բարդ բան է, ու հաստատ կվալիֆիկացված հոգեբանի, իսկ որոշ դեպքերում նաև՝ հոգեբուժի, մոտեցում է պահանջում։ Կարելի է, իհարկե, նաև խոսել նրա մասին թե ոնց փոխել այդ պագոնավորների համակարգը, բայց սա քիչ բաներից է, որը պահանջում է top-down մոտեցում, ու ցավոք սրտի, ներկայիս ղեկավարական էլիտայի պայմաններում անիրական է։

    Ինչի՞ հնարավոր լուծումներ։ «Երգիրը երգիր սարքելու»? Դե հա, նենց չի, որ մտքովս բան չի անցնում, բայց այս տիպի «գլոբալ» տեսական զրույցներ չեմ սիրում․ մեծ մասամբ շատ շուտ վերածվում են ջուր ծեծոցիների․․․

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.02.2017), boooooooom (04.02.2017), Աթեիստ (04.02.2017), Անվերնագիր (04.02.2017), Ռուֆուս (04.02.2017)

  15. #293
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ սա դնեմ էստեղ, որ բոլոր նրանք ովքեր համարում են, որ մենք մարդասեր չենք ու չենք ուզում հասկանալ բանտարկյալին, տեսնեն ու մտածեն, որ Տարոն կարար լիներ իր եղբայրը/ընկերը/սիրելի/որդին: Պետք ա մարդկային հատկանիշներ չունենալ դիմացինեն էդ աստիճան վնասելու համար: Մոտավոր պակերացնո՞ւմ եք ինչքան ա/են ծեծել Տարոնին, ձեր կարծիքով կա՞ մարդ ով արժան ա էդ նվաստանքին: Համաձայն եմ Ծլնգի հետ, բանտարկյալը կարա/պետք ա հաճախ կրկնի Տարոնի անունը, Տարոնը իր զոհն է:

    Դիակի դատաբժշկական փորձագետի թիվ 1097/55 եզրակացությամբ այն մասին, որ Տարոն Ալոյանի մահը պայմանավորված է եղել երկրորդային տրավմատիկ շոկով` համակցված գանգուղեղային, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, գոտկային շրջանի, ձախ վերին վերջույթի, ամորձապարկի, ամորձու փակ, բութ վնասվածքներ ստանալու հետևանքով, որոնք էլ հիմնավորվում են փորձաքննությամբ հայտնաբերված հետևյալ վնասվածքներով` գլխուղեղի, գլխի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների, դեմքի շրջանի արյունազեղումներ, ենթաստամոքսային գեղձի, ստոծանու, առնանդամի, ամորձապարկի, ամորձիների, աջ երիկամի, մակերիկամի, կոկորդի, մակկոկորդի, վահանաձև գեղձի ձախ բլթի, հետանցքի շրջանի լորձաթաղանթի արյունազեղումներ, վերին, ստորին շրթունքների արյունազեղումներ` վերին շրթունքի սանձիկի պոկումով, աջ ականջախեցու կտրած վերք, գլխի շրջանի սալջարդ վերք, հետանցքի լորձաթաղանթի ոչ խորը գնացող պատռվածքներ, մարմնի տարբեր մասերի բազմաթիվ քերծվածքներ, արյունազեղումներ, քթի աճառային հատվածի վնասում, ենթալեզվային ոսկրի ձախ եղջյուրի, վահանաճառի, ձախ բազկոսկրի, աջից ութերորդ կողոսկրի կոտրվածքներ` շրջակա փափուկ հյուսվածքների տարածունն արյունազեղումներով, աջ ծնկահոդի և ձախ սրունքի կողմնային մակերեսի այրված տեղամասեր, որոնք պատճառվել են կենդանության օրոք, որոնցից աջ ականջախեցու կտրված վերքը կարող է հանդիսանալ սուր կտրող գործիքի կամ առարկայի ներգործության հետևանք, աջ ծնկահոդի և ձախ սրունքի կողմնային մակերեսի այրված տեղամասերը` տաք գործոնի ազդեցության, իսկ մնացած բոլոր վնասվածքները` բութ առարկաների ներգործության հետևանքով, որոնք կենդանի անձանց մոտ ունեն կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնասի հատկանիշներ, որոնք էլ տվյալ դեպքում բերել են մահվան: Ելնելով փորձաքննության լրացուցիչ դատահյուսվածաբանական ուսումնասիրությունների արդյունքների տվյալներից` Տարոն Ալոյանի մարմնի վրա առկա մարմնական վնասվածքներն իրենց վաղեմությամբ տարբեր են` որոնցից մասնավորապես դեմքի շրջանի արյունազեղումները, գլխի աջ ճակատագագաթաքունքակողմնային շրջանի, ծոծրակակողմնային շրջանի, կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի փափուկ հյուսվածքների, ամորձապարկի, ամորձիների, առնանդամի, ստոծանու, գլխի ձախ կեսի կողմնային և աջ կեսի կողմնային մակերեսի, հետանցքի շրջանի վնասվածքները, ձախ բազկոսկրի, աջից 8-րդ կողոսկրի կոտրվածքները, աջ ականջախեցու կտրված վերքը, աջ հետականջախեցային շրջանի` պտկաձև ելունի պրոյեկցիայով վերքը, աջ ծնկահոդի և ձախ սրունքի կողմնային մակերեսի այրված տեղամասերը, իրենց վաղեմությամբ հին են` առնվազն 2-3 օր և ավելի, իսկ մնացած վնասվածքները վաղեմությամբ ավելի թարմ են` ավելի կոնկրետ պետք է պարզվեն քննչական ճանապարհով: Տարոն Ալոյանը վնասվածքները ստանալու պահին կարող էր գտնվել ցանկացած դիրքում, որոնք խոչընդոտ չէին հանդիսանա տվյալ վնասվածքների պատճառմանը և վնասվածքներ ստանալուց հետո չի բացառվում, որ կարճ ժամանակահատվածի ընթացքում կարողանար կատարել ինքնուրույն գործողություններ` շարժվել, բղավել: Տարոն Ալոյանը կենդանության օրոք եղել է գործնականապես առողջ: Դատակենսաբանական ուսումնասիրությամբ Տարոն Ալոյանի դիակի բերանից և հետանցքից վերցված քսուքներում և տամպոնում սերմնէակներ չեն հայտնաբերվոլ: Դատաքիմիական ուսումնասիրությամբ Տարոն Ալոյանի դիակից վերցրած արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվել: Տարոն Ալոյանի դիակից վերցված արյունը պատկանում է 4-րդ խմբին: Դատաքիմիական ուսումնասիրությամբ Տարոն Ալոյանի դիակից վերցված արյան մեջ և ներքին օրգանների կտորներում թմրանյութերի խմբի ալկոլոիդներ չեն հայտնաբերվել: Տարոն Ալոյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ վերջինիս հետանցքի ուղիղ աղու անցման շրջանում առկա է արյունազեղում և հետանցքի լորձաթաղանթի պատռվածքներ, որոնք կարող են հանդիսանալ բութ առարկայի ներգործության հետևանք` ինչպիսին կարող է հանդիսանալ նաև լարված սեռական անդամը: Դատաբժշկական փորձաքննությամբ վերջինիս ստամոքսում սննդային պարունակություն չի հայտնաբերվել: Ելնելով Տարոն Ալոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ հայտնաբերված դիակային փոփոխություններից կարելի է ենթադրել, որ նրա մահը կարող էր վրա հասնել դիահերձումից 24 ժամից ավելի առաջ (հատոր 5-րդ գ. թ. 53-77):

  16. #294
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ սա դնեմ էստեղ, որ բոլոր նրանք ովքեր համարում են, որ մենք մարդասեր չենք ու չենք ուզում հասկանալ բանտարկյալին, տեսնեն ու մտածեն, որ Տարոն կարար լիներ իր եղբայրը/ընկերը/սիրելի/որդին: Պետք ա մարդկային հատկանիշներ չունենալ դիմացինեն էդ աստիճան վնասելու համար: Մոտավոր պակերացնո՞ւմ եք ինչքան ա/են ծեծել Տարոնին, ձեր կարծիքով կա՞ մարդ ով արժան ա էդ նվաստանքին: Համաձայն եմ Ծլնգի հետ, բանտարկյալը կարա/պետք ա հաճախ կրկնի Տարոնի անունը, Տարոնը իր զոհն է:
    Զատո մարդասպանը գրագետ ա գրում, սիրուն աչքեր ունի, երկար մազեր ու տատուներ ու կարողանում ա երկու մեխ խփի, վրան թել փաթաթի։

    Sent from my Nexus 6P using Tapatalk
    I may be paranoid but no android!

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (04.02.2017), Յոհաննես (04.02.2017)

  18. #295
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ես գրագետ գրեմ, սիրուն աչքեր, երկար մազեր ու տատուներ ունենամ ինձ էլ կսիրե՞ն: Կթողե՞ք մարդ սպանեմ ու կներարե՞ք ինձ դրա համար:
    Հ. Գ. Տախտակի ու մեխերի արվեստին դեռ չեմ տիրապետում, բայց ձեռքիցս լիքը բան ա գալիս, համ էլ բժշկական գիտությունների բակալավրի կոչում ունեմ:
    Հ. Գ. Գ. Զոհիս անունն էլ հաստատ կհիշեմ, անգամ կփորձեմ ընտանիքի ցավը մեղմացնող ինչ-որ բան անել:

  19. #296
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Զատո մարդասպանը գրագետ ա գրում, սիրուն աչքեր ունի, երկար մազեր ու տատուներ ու կարողանում ա երկու մեխ խփի, վրան թել փաթաթի։

    Sent from my Nexus 6P using Tapatalk
    ի դեպ տիպիկ յախշու բառապաշար ա, էն որ ասում ա՝ փորձիր քեզ տրամաբանության սահմաններում դրսևորել, տենց գրագետ բառեր էին օգտագործում՝ անպայման բարձր տոնայնությամբ, որ տպավորություն գործեն, ազդեցիկ լինի:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.02.2017), ivy (04.02.2017), John (04.02.2017), Աթեիստ (04.02.2017), Արէա (04.02.2017), Ծլնգ (04.02.2017), Ռուֆուս (04.02.2017)

  21. #297
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2016
    Գրառումներ
    38
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ Հիտլերը այ սենց սիրուն նկարներա նկարել, Վագներա լսել, գիրքա գրել
    http://postdefender.ru/kartiny-adolfa-gitlera-130-foto/

    Կարծում եմ, Զաքարը ոչ թե զղջումա որ սպանությունա կատարել, այլ մտածումա թե ինչ լավ կլիներ, որ չմեռներ էդ տղեն, ինքն էլ ազատության մեջ կլիներ: Կամ էլ ոգևորվելա Մհեր Ենոքյանով:
    Վերջին խմբագրող՝ Sky: 04.02.2017, 18:01:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (04.02.2017), Աթեիստ (04.02.2017)

  23. #298
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ կոպիտ տրիվիալացում է այդ բոլորը միայն մեկ տեսանկյունից դիտարկելը, ինչպես նաև իմ ասածները կոնտեքստից հանելը։ Իսկ կոնտեքստը «ո՞նց կարա մարդ իրա նմանին վնասի»-ն էր։ Ու ցուցարարներին մի երկու ապտակ տալը հեեեեեեեեեեեեեեեեեչ նույն վնասելը չի ինչին Տարոնն էր ենթարկվում։ Այնպես որ պետք չէ այսպիսի արարքներ կատարածի համար «հիերարխիան է մեղավոր» տիպի արդարացումները լեգիտիմացնող մթոնոլորտ ներշնչել։

    Թե ինչու են ներքին զորքերը մեծամասամբ բաշիբոզուկ, կարծում եմ, ավելի շատ գալիս է ոչ թե հասարակական հարկադրական հիերարխիաներից, այլ ավելի շատ այն փաստից, որ ներկայիս Հայաստանում «պագոնների տակ մտնելը» մի զտիչ է, որը գերադասում է բուլիներին։ Ու այդ նույն երեկվա «յախշիները» նորմալ կյանքում՝ զուրկ, օրինակ, դպրոցական կամ բանակային արհեստականորեն ստեղծված միջավայրերի պայմանականություններից, իրենց «հարիր հեղինակության» տեղն են գտնում այդ պագոնների տակ մտնելով։ Իսկ բուլիի հոգեբանությունը ահագին բարդ բան է, ու հաստատ կվալիֆիկացված հոգեբանի, իսկ որոշ դեպքերում նաև՝ հոգեբուժի, մոտեցում է պահանջում։ Կարելի է, իհարկե, նաև խոսել նրա մասին թե ոնց փոխել այդ պագոնավորների համակարգը, բայց սա քիչ բաներից է, որը պահանջում է top-down մոտեցում, ու ցավոք սրտի, ներկայիս ղեկավարական էլիտայի պայմաններում անիրական է։

    Ինչի՞ հնարավոր լուծումներ։ «Երգիրը երգիր սարքելու»? Դե հա, նենց չի, որ մտքովս բան չի անցնում, բայց այս տիպի «գլոբալ» տեսական զրույցներ չեմ սիրում․ մեծ մասամբ շատ շուտ վերածվում են ջուր ծեծոցիների․․․
    Հա բայց վայթե դու բանալին արդեն ասել էիր` պրոպագանդա։
    Օրինակ ասենք դեդովշինան բանակում սնվում է պրոպագանդայով՝ դեմբելները անտեղյակ մալադոյներին սկզբում վախեցնում են բուլշիթով, համոզվում, որ կուտը կերել են, նոր՝ ստորացնում։ Հիտլերը իր ազգին պրոպագանդայով վերածեց ֆաշիստների։ Ի՞նչը Թրամփին սարքեց պրեզիդենտ՝ բուլշիթը։ Ինչու՞ էինք Լևոնի ճառերը տենց սիրում ու հավաքվում լսելու՝ պրոպագանդա էր։
    Կարո՞ղ է հակառակը լինել, պրոպագանդայով «խելքի բերել» ժողովդրին: Վայթե հնարավոր է։ Բայց ցավոք կեղտի մոտ պրոպագանդան ավելի լավ է ստացվում, քան թե ազնիվ իդեոլոգիա ունեցողների մոտ (եթե կան առահասարակ այդպիսիք)։ Տեսնես խի՞։ Իմ տպավորություններով՝ ա) հավատ չկա, բ) մենք տառապել սիրող մազոխիստ ժողովուրդ ենք, մտածում ենք պեչչի :Ճ
    Ես էլ մտածում էի, էսքան խելք ու ճարտար լեզու ունեցողը վայթե կարող էր գոնե հասարակական գործիչ լինել, կարող է՝ է, ինչ իմանամ։
    Ինչ որ բան թարս ա էս աշխարհում (Հիսուս Քրիստոսին էլ էնտեղ խաչեցին)։
    Si vis pacem, para bellum

  24. #299
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ մտածում էի, էսքան խելք ու ճարտար լեզու ունեցողը վայթե կարող էր գոնե հասարակական գործիչ լինել, կարող է՝ է, ինչ իմանամ։
    իյա, Վիշա՞պ ջան, բա էն հրահրող, քլունք, ջահել, անփորձ, սիրո կարիք ունեցողից ի՞նչ մնաց

    չնեղվես հանկարծ, հիշաչար չեմ․․․ չկարողացա ուղղակի ինձ զսպել։

    Ճարտար լեզվի պահով էլ․ էս վերջին երկու օրվա քնարկումներից հետո ճարտար լեզվով մարդու մասին դատողությունները առանց հեգնանքի մի քիչ դժվար են կարդացվում։ Բայց շնորհակալ եմ, Վիշապ ջան, գնահատականիդ համար։ Առաջարկս դեռ ուժի մեջ է․ ոտքս Կալիֆոռնիաշող Արևահովիտ որ ընկավ, ըմպելիքը ինձնից՝ «երգրի» մասին զրույցի շուրջ։

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (04.02.2017), Աթեիստ (04.02.2017)

  26. #300
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    աչքերս լայն բաց կարդացել եմ վերջին մոտ քսան էջը։ էստեղ ֆեյսբուքից հետաքրքիր ա։ Էստեղ ֆեյսբուքի չափ վտանգավոր ա դարձել։ Դառնացնում ա դա ինձ։
    Ակումբում միշտ, նույնիսկ անձնային շփման մեջ, բոլորս մի տեսակ "ապահով տարածքում" էինք։ հիմա ես էդ զգացողությունը չունեմ էլ։ Ու անկախ նրանից, թե որքան հաճախ կամ հազվադեպ եմ մտնում Ակումբ, ինձ դառնացնում ա էդ զգացողությունը։ Ոնց որ երկար ժամանակ անց հետ գնաս տունդ, տեսնես պատերին հայհոյանքներ են գրել, քո սիրած տեղն էլ քեզ համար խիստ անդուր մի մարդ ա նստել ու վատ երաժշտություն ա լսում։

    վերը գրվածները կարդալով՝ ուզում եմ մի քանի բան ասել։

    նախ՝ պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկվեն, որոնց արդյունքում գոնե մեզ հայտնի հանցագործները կզրկվեն ինտերնետում ազատ ֆռֆռալու իրավունքից, մենակ Ակումբի մասին չի խոսքը։ չգիտեմ, դիմել ինչ-որ տեղ։
    հետո՝ կուզենայի, որ ոչ թե հիմա մտածենք, թե ով ինչքան թրենդի ու լայնախոհ կերևա, այլ ավելի շատ անհանգստանայինք էն անչափահաս ու թեկուզ չափահաս մարդկանց համար, ովքեր էսպես կամ էնպես հանցագործների կողմից օգտագործվել են (կներեք էս բառի համար) որպես գործիք՝ իրենց իմիջի ստեղծման և պահպանման հարցում ու մի շարք այլ հարցերում։ հետևաբար, պետք չի պատրաստակամորեն լվանալ խեղճ տարաբախտ հալածյալի ոտները, ինչ ա թե ինքն էլ ա մարդ, ու մարդու իրավունքներն իր վրա էլ են տարածվում։ ինքը արդեն իսկ մի երկար շարք իրավունքներ խախտել ա, ու դրա համար հեչ պետք չի իր գլուխը շոյել։
    Վերջին խմբագրող՝ impression: 04.02.2017, 23:46:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  27. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.02.2017), CactuSoul (05.02.2017), Cassiopeia (04.02.2017), Chilly (05.02.2017), insider (05.02.2017), ivy (04.02.2017), John (04.02.2017), Srtik (05.02.2017), Աթեիստ (04.02.2017), մարդագայլուկ (05.02.2017), Մուշու (05.02.2017), Յոհաննես (04.02.2017), Ռուֆուս (05.02.2017), Վիշապ (05.02.2017), Տրիբուն (05.02.2017)

Էջ 20 45-ից ԱռաջինԱռաջին ... 1016171819202122232430 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 14.01.2019, 22:37
  2. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն
    Հեղինակ՝ REAL_ist, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 463
    Վերջինը: 20.09.2017, 03:13
  3. Մեր նորեկներից մեկի ծնունդն ա :)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 29.12.2012, 15:52
  4. Մեկի միջոցով «ցավ» պատճառել մեկ ուրիշին...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 17.08.2007, 15:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •