User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 216 հատից

Թեմա: Homeschooling (տնային կրթություն). դրական և բացասական կողմերը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #9
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ ևս մեկ անգամ շեշտեմ, որ ես հոմսքուլինգի անցնելու կոչ չեմ անում ու կոչ չեմ անում վերացնել դպրոցները։ Բոլորովին‎։ Ընդամենը ասում եմ, որ հոմսքուլինգը կամ հայերեն ասած տնային կրթությունը գոյության իրավունք ունի ու ծնողը պիտի իրավունք ունենա դա ընտրելու։

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ ջան, տնային կրթությունը նորարարության դաշտ չի, էտի 100%...
    Ինչի՞։ Փաստարկներ կա՞ն։ Սկսենք նրանից, որ եթե կրթության մեթոդների մեջ նորարարություն չաներ մարդկությունը, կարող ա ես ու դու դեռ տեր–թոդիկյան դպրոցում սովորեինք կամ ընդհանրապես հանրային կրթությունը գոյություն չունենար։ ՈՒ նկատենք, որ ներկայումս էլ կրթական համակարգում անընդհատ տարբեր փորձեր արվում են։ ՈՒ տնային կրթությունը տարբերակներից մեկն ա։ ՈՒ հոմսքուլինգն էլ զարգանում ա․ էսօրվա հոմսքուլինգը ու հարյուր տարվա հոմսքուլինգը նույն մակարդակի վրա չեն։ Էս ինֆորմացիոն դարում փորձի փոխանակումը ահագին հեշտացել ա ու էդ ոլորտում էլ ահագին գիտելիք ա կուտակվել։



    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    տնային կրթություն նշանակում ա մամադ ա քեզ դաս սովորացնում դասատուի փոխարեն ու ինքը շատ հաճախ, մեծ մասամբ՝ հիմնականում ... 99.9% մանկավարժական կրթություն չեն ունենում... չնայած հետևում են որոշակի ինստրուկցիաների, դրանք հիմնականում թերի կրթություններ են... եթե ստատիստիկան նայես, կտեսնես պատճառները հոմսքուլինգի... կրոնական, յասարակության հանդեպ անվստահության, կրթական համակարգին չվստահող... սրանք հետամնացության ու պարանոյայի հետևանք են ու ոչ մի նորարարություն էստեղից սպասել չես կարող, էսի փաստ ա... ծնողն ուզում ա երեխային իր պատկերով դաստիրակի... անբնական չի, ես էլ եմ տենց, բայց իրանց դեպքում դա հիվանդագին ա ու կարա նույնիսկ վնասի եթե երկար տևի...
    Մեֆ ջան, մեր մեջ ասած, իմ հանրակրթական դպրոցի տարրական դասարանների դասատուն մամաս էր, ու հեչ դժգոհ չեմ Լավ, կատակը մի կողմ․ ու՞ր են էդ ստատիստիկաները։ Հա հնարավոր ա, որ հոմսքուլինգ անողների մեջ կտցրած, աղանդավորական պատճառներ էլ լինեն։ Բայց ի՞նչ հիմնավորմամբ ու փաստերով ես պնդում որ հոմսքուլինգ անողների մեջ չկան նորարարներ ու մարդիկ, որոնք ավելի բարձր պահանջներ ունեն իրենց երեխայի կրթության նկատմամբ, քան էսօրվա հանրային կրթությունն ա տալիս իր սահմանափակումներով ու պրոբլեմներով ու ծնողը տեսնում ա, որ ավելի լավ արդյունքների կարա հասնի սեփական ուժերով։
    Մեֆ ջոկում ե՞ս, գրածդ զուտ էմոցիոնալ վերաբերմունք ա, փաստարկում չկա։ Ոնց որ արդեն էդ օրինակը բերվեց․ էն որ մեկը կարող ա պարանոյիկ լինի ու դանակով հարևանին սպանի, չի նշանակում, որ մարդկանց պետք չի դանակ օգտագործելու իրավունք տալ։
    Դու ասում ես՝ ծնողը հաճախ մանկավարժական կրթություն չունի, բայց մյուս կողմից էլ, դպրոցի դասատուն հաճախ մոտիվացիա չունի երեխուն առավելագույնը տալու, էլ չասած, որ 30 հոգանոց դասարանում ինդիվիդուալ մոտեցման հնարավորությունը խիստ սահմանափակ ա նույնիսկ խիստ մոտիվացիայի դեպքում։ Մինչդեռ նման քայլի գնացող ծնողը առնվազն խիստ մոտիվացիա ունի, էլ չասած, որ սովորաբար էդ քայլին գնում են ահագին կրթված մարդիկ, որոնք կարողանում են համեմատել ու տեսնել, որ ավելի լավ արդյունք կարան տան, քան միջին ստատիստիկ դասատուն։


    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ... մրցակցություն, փորձի փոխանակում, կիսվել (sharing)...

    էս հատկությունները կրթության ու սովորելու մոտիվացիայի հիմքն ու շարժիչ ուժերն են... եթե դրանք հանես, կրթությունը դառնում ա թերի... դպրոց չեն գնում ինֆորմացիա ստանալու կամ սովորելու համար, այլ կրթվելու...
    Կարծում եմ երեխայի հետաքրքրասիրությունն ու գիտելիքի ծարավը շատ ավելի ուժեղ ու առողջ ստիմուլ են, քան մրցակցությունը‎‎։ Ինչ վերաբերվում ա փորձի փոխանակմանը ու sharing–ին, չգիտեմ արդյոք կարացե՞լ էս հարցազրույցի պատասխանները, բայց դրանցից իմ տպավորությունն էն էր, որ իր ներկայացրած հոմսքուլինգի դեպքում երեխեքը բոլ–բոլ շփվում ու փորձի փոխանակում են ունենում։ Համենայն դեպս իր ներկայացրած հոմսքուլինգը չորս պատի մեջ փակվել չէր։



    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    դպրոցը դա հասարակության ու երկրի հիմքն ա, էդըեղից են սկսում բոլոր առաջադեմ գաղափարները, հասարակության մեջ դրական ու հեղափոխական փոփոխությունները, բոլոր գիտական, արվեստի ու փիլիսոփայության էքսպերիմենտները... ցանկացած նորարարություն որևէ բնագավառում, ձգտում ա մտնել դպրոց, կամ ստեղծել իրենց դպրոցը...
    Եթե խոսքը ընդհանրապես կրթության ու դպրության մասին ա, լիովին համաձայն եմ, բայց հաստատ հանրակրթական դպրոցով չի սկսել ու չի սահմանափակվում էս աշխարհի զարգացումը, փոփոխություններն ու առաջադեմ գաղափարները

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    հոմսքուլինգը ծնողի անձնական ամբիցիաների բավարարումից ու իրենց հասարակությունից վեր դասելուց բացի ուրիշ ոչ մի բան չի նշանակում ու երեխային ոչ մի բան էլ չի տալիս ավել քան դպրոցը... երեխային հասարակությունից մեկուսացնելով (մասամբ իհարկե) կրթությունը չի լավանա երբեք... կարող ա որոշ ակադեմիկ գիտելիքներ ունենա, ոչ ավել, բայց skill-եր չի ունենա...
    Մեֆ ջան, հասարակությունից մեկուսացնելու առումով էլի լրիվ համաձայն եմ, մարդը հասարակական էակ ա ու մեկուսացումը սովորաբար լավ հետևանքներ չի ունենում։ Բայց նորից, հարցազրույցի հյուրի ներկայացրած հոմսքուլինգում ես մեկուսացում չեմ տեսնում։

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչ վերաբերվում հանրակրթական համակարգի թերի լինելուն, ապա դա բնական ա, հասարակությունը միշտ էլ զարգանում ա ու դրա հետ զուգահեռ նաև մնացած բնագավառները՝ տրանսպորտ քաղաքաշինություն և այլն... թերի հանրակրթական համակարգը հոմսքուլինգի արդարացում չի... ավելի լավը չի սարքում...

    էսի չեմ հորինում... էսի հազարամյակների ընթացքում ապացուցված ու վերահաստատված ճշմարտություն ա...
    Էն որ հասարակությունը հա էլ զարգանում ա, այդ թվում նաև հանրային կրթությունը, դրա դեմ ոչ մեկ բան չասեց։ Չնայած կոնկրետ հանրային կրթությունը իր մեյնսթրիմ վիճակով իմ կարծիքով ահագին հետ ա ընկել այլ ոլորտների տեմպերից։ Բայց էն որ էսօրվա հանրային դպրոցը կրթության միակ ու լավագույն մեթոդն ա, էդ արդեն հաստատ հազարամյակների ընթացքում ապացուցված ճշմարտություն չի։ Նախ և առաջ, որտև ներկայիս հանրային դպրոցի մոդելը սկի հազարամյակի պատմություն չունի
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (21.10.2016), Sambitbaba (21.10.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բարձրահասակ լինելու բացասական կողմերը
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 198
    Վերջինը: 15.11.2016, 14:07
  2. Հայաստանում ապրելու դրական և բացասական կողմերը
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 59
    Վերջինը: 04.06.2014, 19:00
  3. Ռուսաստանի վարած քաղաքականության դրական և բացասական կողմերը
    Հեղինակ՝ Norton, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 09.07.2009, 16:48
  4. Ցածրահասակ լինելու բացասական կողմերը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 58
    Վերջինը: 01.04.2009, 18:18
  5. Գրառումներ: 9
    Վերջինը: 31.05.2007, 11:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •