User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Հայաստանում ապրելու դրական և բացասական կողմերը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանում ապրելու դրական և բացասական կողմերը

    Հայաստանի կյանքից անընդհատ դժգոհում ենք, Եվրամիություն մտնել ենք ուզում, հոմոֆոբներից ենք բողոքում, բայց դե գույները չեն բաժանվում միայն սևի ու սպիտակի, բնակավայրերն էլ` դժոխքի ու դրախտի, հետևաբար Հայաստանում ապրելն էլ և՛ դրական, և բացասական կողմեր ունի:

    Ու մինչ impression-ի ֆեյսբուքյան ստատուսի տակ ահագին հետաքրքիր գրառումներ էին արվում` համեմատելով Հայաստանի կյանքը Եվրոպայի ու Ամերիկայի կյանքի հետ, ես մտածեցի, որ կարելի է էս թեման Ակումբում էլ քննարկել:

    Ի՞նչ կա Հայաստանում, որ մեզ ստիպում է մնալ այստեղ ու չգնալ ավելի լավ ապագայի հետևից, կամ հակառակը` ինչի՞ պատճառով ենք հեռանում Հայաստանից:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (30.05.2014), Jarre (30.05.2014), John (30.05.2014), Աթեիստ (30.05.2014), Նաիրուհի (30.05.2014), Նիկեա (30.05.2014), Ուլուանա (30.05.2014), Ռուֆուս (30.05.2014), Տրիբուն (30.05.2014)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ որ Լիլը դեմ չլինի, կարելի է էնտեղի քոմենթների մեծ մասը բիրիքով ստեղ քոփի փեյստ անել, էնտեղ բավականին լավ ու կոնստրուկտիվ բանավեճ ա գնում
    I may be paranoid but no android!

  4. #3
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջ ես պատկանում էի «մոլի արտագաղթողների» շարքին, որ հերիք էր ինձ մի հնարավորություն տրվեր ու ես փասափուսես կհավաքեի ու կթռնեի էստեղից: Բայց վերջին մի տարին մտածելակերպումս շատ բան փոխեց ու հիմա իմ համար Հայաստանի բացասական կողմերը մի քիչ կոնպենսացվում են դրականներով:

    Բայց մինչև հիմա էլ լիքը պատճառներ կան, որոնք ինձ ստիպում են արտագաղթել, կամ ինչպես Բյուրը կասեր` կրթագաղթել:
    1. Կրթական համակարգի, ու հատկապես` ԵՊՀ-ի բարձիթողի վիճակը: Էդ համալսարանն իմ մեջ սպանում է սովորելու ու գիտնական դառնալու ցանկությունը, ամենահետաքրքիր առարկաները դարձնում են բանաձևերի կույտ ու ուզում, որ դա մարսենք: Կաշառքների, ԽԾԲ-ի, քաղաքականացված ուսխորհուրդների մասին էլ բոլորս գիտենք:
    2. Էս երկրում ապագա չտեսնելը: Ասենք թե ավարտեցի, կարմիր, կապույտ կամ ծիրանագույն դիպլոմս ստացա, բա հետո՞: Էս երկրում որտե՞ղ եմ գտնելու իմ ուզած աշխատանքը, ո՞նց եմ գիտությամբ զբաղվելու, կամ ընդհանրապես ու՞մ է պետք գալու խեղճուկրակ ֆիզիկոսը: Եթե Հայաստանում մնամ, պիտի հաջող անեմ իմ բոլոր նպատակներին ու երազանքներին, մի հատ ոչ մասնագիտական աշխատանք ճարեմ, մի երկու կոպեկ աշխատեմ ու վեր ընկնեմ տեղս:
    3. Հնարավորությունների բացակայությունը: Եվրոպայում ամեն ինչ մոտ ա, ինչ-որ կոնֆերանսի, սեմինարի մասնակցելու համար մի երկրից մյուսը գնալու համար շատ փող պետք չի, իսկ Հայաստանից ամեն տեղ գնալ էլ ահավոր թանկ է: Էլ չեմ ասում, որ Հայաստանում ապրելով երբեք չեմ կարող ներկա գտնվել իմ սիրած խմբերից որևէ մեկի համերգին:
    4. Կուզեի ավելի ինքնուրույն ու անկախ լինել: Հայաստանում ամեն ինչով կախված եմ ծնողներիցս, իսկ ես ուզում եմ աշխատանք ունենալ, մենակ ապրել, իմ գլխի տերը լինել: Իր բոլոր թերություններով հանդերձ, ԱՄՆ-ում ապրածս կես տարին անփոխարինելի էր: Ահավոր կայֆ էր, որ իմ կրթաթոշակը հավաքելով, կարողացա երեք-չորս խոշոր քաղաք գնալ, բոլորին նվերներ, դեռ հետո էլ`ինձ սմարթ հեռախոս գնել:

    Ինձ թվում էր, որ էս պատճառները լրիվ հերիք էին ստիպելու, որ ամեն հնարավոր եղանակ փորձեմ` արտասահմանում սովորելու գնալու, հետագայում նաև աշխատելու ու ապրելու համար: Բայց.
    1. Հայաստանում ա իմ սիրած մարդը, իմ ընտանիքը, իմ ընկերները: Ինչքան էլ կպած ուզենամ մենակ ապրել, բայց որ հիշում եմ, Ամերիկայում ոնց էի ինքս ինձ համոզում, որ չհիվանդանամ, որովհետև խնամող չի լինելու, ոնց էի սոված սատկում, գիշերը հոգնած գալիս, շորերով քնում, բայց իմ մասին մտածող չկար: Մի տեսակ ավելի մեծ բան են հարազատ մարդիկ, քան մինչև գնալս էր թվում:
    2. ԱՄՆ-ի հետ համեմատած, Հայաստանում կրիմինալ համարյա չկա: Էստեղ ինձ մի տեսակ ավելի ապահով ու ամբողջական եմ զգում, ուտելիքն էլ` հրաշք ա: Էստեղի հաց պանիր լոլիկը ոչ մի բանի հետ չեմ փոխի:

    Ու միջին հաշվարկով, չգիտեմ Հայաստանում ապրելն ինձ դուր ա գալիս, թե չէ, որովհետև էդ կախված ա իմ տրամադրության մաքսիմումներից ու մինիմումներից:

  5. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.05.2014), Cassiopeia (30.05.2014), E-la Via (31.05.2014), Jarre (03.06.2014), John (30.05.2014), Ripsim (30.05.2014), Vardik! (30.05.2014), Աթեիստ (30.05.2014), Արևհատիկ (30.05.2014), Մ Մ (30.05.2014), մարդագայլուկ (30.05.2014), Նաիրուհի (30.05.2014), Ուլուանա (30.05.2014), Ռուֆուս (30.05.2014), Վոլտերա (01.06.2014)

  6. #4
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում կենսամակարդակի ցածր լինելը ազդում է ամեն ինչի վրա ընդհուպ մինչև մարդկանց մտածելակերպի։ Մարդիկ ռացիոնալ չեն, իներտ են, հոգնած են, դժկամ են, նեղսիրտ են…
    Որևէ հարցում նորմալ սպասարկում ու աջակցություն ստանալը հավագյուտ բան է, սկսած խանություն առևտուր անելիս վերջացրած պետության հետ թղթաբանական հարցերը…
    Պետական կառավարումը, տնտեսությունը, սպասարկումը, կրթությունը, տրանսպորտը, էկոլոգիան, աշխատանքի շուկան, սոցիալական ապահովագրությունը, բժշկությունը Հայաստանում հոնգուր հոնգուր լացում են, մի հատ ներվային ծխում են ու նորից շարունակում են հոնգուր հոնգուր լացել։
    Հայաստանում պատասխանատու մարդիկ շատ քիչ են։ Առհասարակ պատասխանատվությունը կամ ազնվությունը Հայաստանում այդպես մի բարձր մարդկային արժեք չի համարվում, նույնիսկ երբեմն կարող է ասոցացվել հիմարության հետ։
    Մարդիկ իրար նկատմամբ հարգանք հասկանում են ավելի շատ այցելել միմյանց մեռելների շիրիմներին, քան թե տված խոստումը ժամանակին կատարել։
    Մարդիկ ավելի շատ տեղ են տալիս ձևական արարողություններին, համընդանուր ընդունված կարգերից շեղումները չեն խրախուսվում, մարդկային հարաբերությունները ավելի շատ հենվում են բարեկամաարյունակցական կապերի վրա քան թե զուտ մարդկային, այսինքն` եթե մի կողմում ասենք լինի բարեկամը կամ ազգակիցը, իսկ մյուս կողմում ճշմարտությունը, ապա ճշմարտությունը կպարտվի մեծ հավանականությամբ։
    Հնարամտությունը, նորարարությունը, միտքը Հայաստանում շագտ բարձր չեն գնահատվում։ Մարդկանց հետաքրքրությունների մեծ մասը սեղանային/ռեստորանային են…
    Հայաստանի իշխանությունների ու պետական ծառայողների մասին ավելի լավ է լռեմ…

    Բայց եթե անկեղծ ասեմ, ինձ ամենաշատը սարսափեցնում է էկոլոգիան։ Մնացած խնդիրների հետ ասենք կարելի է համակերպվել, համարելով, որ ժամանակի ընթացքում աստիճանաբար կշտկվեն,
    բայց էկոլոգիան` մասնավորապես Երևանի օդը, աղբի վերամշակման բացակայությունը, աղբ թափելու կուլտուրան, հին մեքենաների առատությունը,
    որոնք առանց էն էլ հնության պատճառով նորմալ չեն այրում բենզինի թունավոր նյութերը, դրան գումարած բենզինի ու կերոսինի խայտառակ որակը,
    դրան գումարած շինարարությունն ու փոշին, ծառերի սակավությունը, քաղաքապետարանի ու քաղաքացիների կողմից ծառերի ու բնության նկատմամբ բարբարոսությունները ինձ բավարար են, որ ես զզվեմ իմ հայրենի մայրաքաղաքից։
    Si vis pacem, para bellum

  7. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (30.05.2014), Cassiopeia (30.05.2014), E-la Via (31.05.2014), erexa (30.05.2014), Jarre (03.06.2014), John (30.05.2014), Ruby Rue (30.05.2014), Աթեիստ (30.05.2014), մարդագայլուկ (30.05.2014), Նաիրուհի (30.05.2014), Ռուֆուս (30.05.2014), Տրիբուն (30.05.2014)

  8. #5
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ լավ թեմա է: Լրիվ մեր տան խառնաշփոթին համապատասխան:
    Ռուբիի նշած դրականն ու բացասականը լրիվ դուր եկան, մանավանդ դրականները: Ես էլ իմը ավելացնեմ: Երեխա ունեցողները ինձ կհասկանան:

    1. Իմ երեխան Հայաստանում կսովորի ու կխոսի նույն լեզվով: Ոչ ոք մեզ չի << առաջարկի >> մեկ լեզվով խոսել: Տվյալ դեպքում՝ ոչ մայրենի: Հայաստանում ապրելով նրանք կհասկանան իմ մտածելակերպը, թե ինչը և ինչու է թանկ իմ համար:

    2. Ինչքան էլ որ կրթության մակարդակը զարգացած երկրների մակարդակից ցածր լինի, կան բաներ էլ, որ նպաստում են երեխայի նորմալ սովորելուն:

    Բացասականներից էլ երևի էն, որ շա՜տ քնած ենք, ախր, հայեր ջան, շա՜տ պասսիվ:
    Հ.Գ. Մի բան էլ ավելացնեմ: Կան բաներ, որ հեչ կապ չունեն ընդհանուր կենսամակարդակի, կառավարության որակի ու այլ ծամոն դարձած թեմաների հետ: Ընդամենը փոխելու և փոխվելու ձգտում է պետք, որ մեզ հաճախ պակասում է: Բաներ կան, որ միայն ցանկությունից են կախված:
    Վերջին խմբագրող՝ Vardik!: 30.05.2014, 11:09:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (30.05.2014), Մ Մ (30.05.2014)

  10. #6
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,756
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար կարծում եմ լավագույն երկիրը ապրելու համար Հայաստանն է… Ճիշտ է ուրիշ երկրներում մեղմ ասած չեմ ապրել (ուզում էի ասել չեմ եղել ), բայց ես հստակ գիտակցում եմ, որ ցանկացած նպատակիս, երազանքիս կարող եմ հասնել Հայաստանում ապրելով: Ու գիտակցում եմ, որ ես իներտ վիճակը, որ մի տեղ վեր ընկած յոլա եմ գնում, էդ ի՛մ մեղքն է, ե՛ս եմ պատասխանատու դրա համար:
    Հայաստանում ապրելու դրական կողմեր
    1. Ջուր - ես չեմ պատկերացնում ո՞նց կարելի է ապրել առանց նորմալ ջրի
    2. Ընկերներ - իհարկե ցանկացած երկրում էլ կարելի է ընկերներ ունենալ, բայց ես ընկերներիցս մի քանիսի հետ մի ամբողջ կյանք եմ ապրել... Ու չնայած իրանց մի մասը հիմա Հայաստանում չի, բայց որպես հավաքատեղի, որպես հանդիպման վայր Հայաստանից բացի այլ երկիր չեմ պատկերացնում... մի հատ չգնա՞նք ԵՊՀի բակում գարեջրվելու, Կովկաս պանդոկ գնանք հաց ուտենք... Կասկադի վերևից քաղաքին նայենք ու փիլիսոփայենք...
    3. Ջերմություն - դե իհարկե էլի կան ջերմ ազգեր-բան, բայց դե... Ջիգյար կոչված երևութը: Էն որ սառը, անտարբեր ժպիտ չի, այլ հարազատ ու սիրուն:

    Չգիտեմ ախպեր, ես մի ժամանակ մտածում էի բոլորովս մնանք, գնացողները հետ գան, միասին հավաքվենք, պայքարենք, հաղթենք... Հիմա ուրիշ ա մի քիչ. էնքան քիչ է ախր էդ անտեր կյանքը ու էնքան անսպասելի կարող է ընդհատվի, որ մի տեսակ եմ նայում արդեն ազգային արժեքներ, հայրենասիրություն, հեղափոխություն, նորմալ պետություն երևույթներին... Պետք ա մեկ-մեկ գոնե թքած ունենալ տենց բաների վրա ու ԱՊՐԵԼ քո՛ ուզած կյանքով: Քո՛ ուզած երկրում: Քո՛ ուզած ձևով: Իսկ ձեռի հետ էլ եթե կարողանաս մի՜ քիչ օգուտ տալ հայրենիքին (էս ամիսը 200 դոլլար ուղարկելու հետ չեմ), էդ արդեն լավ կլինի )

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.05.2014), Cassiopeia (30.05.2014), E-la Via (31.05.2014), Jarre (03.06.2014), Ruby Rue (30.05.2014), Vardik! (30.05.2014), Նաիրուհի (30.05.2014)

  12. #7
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միհատ դրական բան կա Հայաստանում՝ սովոր ենք Հայաստանին, մերն ա: Մնացածը հարաբերական ա, ինչն էլ հարաբերական չի, Հայաստանում հաստատ ավելի վատ ա

  13. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (30.05.2014), Cassiopeia (30.05.2014), E-la Via (31.05.2014), Freeman (30.05.2014), Jarre (03.06.2014), Աթեիստ (30.05.2014), Արէա (30.05.2014), Նաիրուհի (30.05.2014), Շինարար (30.05.2014)

  14. #8
    Լիարժեք անդամ Մ Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2014
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն սուտի հայրենասերներից չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանը արդեն իսկ էն դրականն ա, որ կարող է պահել յուրաքանչյուրիս մեր երկրում։
    Էն պատճառները, որ պահում ա մեզ մեր երկրում՝ քիչ են, բայց շատ սիրելի են ու անփոխարինելի։ Ինձ էտ քիչն ա պահում էս երկրում .. էտ քչի մեջ մտնում ա անսահման սերը ՀԱՅ-ի կերպի հանդեպ (լեզու, մշակույթ, հուղն ու ջուրը ... քո անձի պատմությունը, հիշողություններ, մանկություն, պատանեկություն, ընկերներ, հարազատներ ... ամբողջը դու ես, դու չես կարա ուղղակի թողնես ու հեռանաս, հեռանաս քո իսկ կյանքի կարևոր էջերից, ջնջես էն սենտիմենտալ զգացողությունները, որ կապում ա քեզ քո երկրին)։ Պահում ա քեզ վստահությունը, որ քո երկիրն ա, դու իրա մի մասնիկն ես, պահում ա քեզ էստեղի հանգիստ կյանքը, քո սիրելիներն են քեզ պահում էստեղ, որոնց հետ միախմբված ազգ ենք դառնում (չեմ ասում պետություն, այլ՝ ԱԶԳ, ՀԱՅ)։ Պահում ա մարդու հոգու համար առաջնային, բայց գոյատևման համար երկրորդական պատճառներ։ Իսկ այ գոյատևման, ապրելու, Արարելու, աշխատելու, ստեղծելու համար ռեսուրսները ոչ բոլորին են բավականացնում.. էտ վատ ա, էտ հայրենիքը լքելու մեծագույն պատճառն ա, քո ընտանիքը պահելու, ընտանիքիդ պահանջները բավարարելու, ինչի մենակ ընտանիքի, քո սեփական անձին լավ, արժանի պահելու համար են լքում, հեռանում։ Ոչ մեկ ուղղակի չի գնացել/գնում, սոցիալական պայմաններն են դրդել, իրանք դժվարությամբ են արմատախիլ եղել մայր հողից ... իմ համար ցավոտ ա, ես վատ եմ զգում, որ գնում են, որ մերկացնում են երկիրը, առանց հագուստի ա մնում մեր Հայաստանը (յուրաքանչյուր մարդ երկրի մի մասն ա, հագուստի մի մասնիկն ա, մի կտորը), դատարկվում ա, մերկանում ա ...

    Հ.Գ. feeling։ մելամաղձոտ շարադրություն ...
    Վերջին խմբագրող՝ Մ Մ: 30.05.2014, 14:56:

  15. #9
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ձենս տաք տեղից ա գալիս, որտև ես ուր էլ գնամ, ընտանիքիս հետ եմ գնալու, էդ քեզ համ շփվեղ ու հոգ տանող, համ էլ հայերեն խոսող :-)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (30.05.2014)

  17. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձենս տաք տեղից ա գալիս, որտև ես ուր էլ գնամ, ընտանիքիս հետ եմ գնալու, էդ քեզ համ շփվեղ ու հոգ տանող, համ էլ հայերեն խոսող :-)
    Հա, էդ կա: Բայց չգիտեմ, շփման տեսանկյունից անգամ ընտանիքով գնացողներն են դժգոհում, որ իրենց կին/ամուսին/երեխաներից բացի ոչ ոք չունեն շփվելու: Ամեն դեպքում, էս թեմայով ես շատ բան չեմ կարող ասել, թող ընտանիքով գնացածներն արտահայտվեն:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կաթիլ (04.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 215
    Վերջինը: 17.02.2020, 05:05
  2. Բարձրահասակ լինելու բացասական կողմերը
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 198
    Վերջինը: 15.11.2016, 14:07
  3. Ռուսաստանի վարած քաղաքականության դրական և բացասական կողմերը
    Հեղինակ՝ Norton, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 09.07.2009, 16:48
  4. Ցածրահասակ լինելու բացասական կողմերը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 58
    Վերջինը: 01.04.2009, 18:18
  5. Գրառումներ: 9
    Վերջինը: 31.05.2007, 11:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •