Շատ բոյովներ, չգիտես թե ինչու երազում են կոլոտանալ, կարծելով թե կոլոտ լինելը երջանկություն է: Խոսքը մանավանդ տղաներին է վերաբերվում: Նրանք կարծում են, թե օրինակ կոլոտ լինելու դեպքում կարող ես աղջկա յուբկայի տակ եղածը նայել, բանակ չեն տանի, տրանսպորտի մեջ ստիպված չես լինի քառապատաիկ ծալվել և այլն:
Բայց նրանք հաշվի չեն առնում բազում օբյեկտիվ գործոններ: Օրինակ ես խուսափում եմ նստել երթուղային տաքսի, եթե նրանում նստելու տեղ չկա: Հակառակ դեպքում ինձ բոյիս պատճառով սպառնում է քթամասով հանդիպել քառապատիկ ծալված բարձրահասակի ետնամասին, ու խոստովանում եմ, որ այդ հոտերն այնքան էլ հաճելիներից չի:
Բանակային խնդրից խուսափելը բացառվող երևույթ է, քանզի զինվորական կոմիսարիատների բոյ չափող քանոնները հատուկ կառուցվածք ունեն, որոնք քեզ ցույց են տելիս մինիմում 2 մետրանոց ասլան: Սա անցնենք:
Մեծ խնդիր է բոյով աղջկա սիրահարվելը: Փողոցով քայլելիս նրան ստիպված պիտի լինես խնդրել քայլել ավտոմեքենաների համար նախատեսված մասով, իսկ դու քայլես բոռդյուռների վրայով, որ գոնե նրա ուսին հասնի գլուխդ: Իսկ եթե ուզում ես համբուրել, պիտի ուղեկցես որևէ շենքի մուտք, նրան կանեցնես ստորին հարթակում, դու չորս աստիճան բարձրանաս վերև:
Երբ տան դռան զանգը տալիս են, պիտի դուռը բացելուց առաջ հետդ աթոռ վերցնես, տանես դռան առաջ, բարձրանաս վրան, որ գլուխդ աչքդ հասնի գլազոկին: Հետո էլ մի քանի րոպե տևում է աթոռը հեռացնելը, որ նոր դուռը բացես:
Հետո էլի կգրեմ, բայց առաջարկում եմ համադժբախտակիցներիս ևս կիսվել մեր այս նզովյալ արատի հետ կապված հարցերով
Էջանիշներ