User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 216 հատից

Թեմա: Homeschooling (տնային կրթություն). դրական և բացասական կողմերը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Homeschooling (տնային կրթություն). դրական և բացասական կողմերը

    Մեջբերում homeschooling-ի խոսքերից Նայել գրառումը
    Տգեղ ո՞ւմ/ինչի՞ նկատմամբ։ Ես բանավեճի դեմ չեմ, արե՛ք։ Ցավոք, ես ինքս ոչ դրա ժամանակըը ունեմ, ոչ էլ հավես։ Ու իմաստն էլ շատ չեմ տեսնում, քանի որ գտնում եմ, որ քանի դեռ ծնողը ֆիզիկական կամ էմոցիոնալ վնասվածքներ չի հասցնում իր երեխային, իրավասու է ինքն ընտրել իր երեխաների կրթության ձևն ու միջոցը։ Նաև, քանի որ տնային կրթությունը շատ ինդիվիդուալ է, «ընդհանուր գաղափարի» մասին խոսելը անշնորհակալ գործ է։ Ու եթե հարգում ենք ծնողի իրավունքը երեխայի կրթության ընտրության մեջ ու զերծ ենք մնում ընդհանուր գաղափարական զրույցներից, ապա հանգում ենք հարց-ու-պատասխան ֆորմատին։ Բայց դե, նորից, բանավիճեք ցանկացողների հետ։ Եթե այս կամ այն կողմը հարցեր կունենա իրական փորձ ունեցող մարդուն, ուրախությամբ կպատասխանեմ դրանց։
    Տգեղ կլինի Ձեր նկատմամբ: Որովհետև ակամա բանավեճը կլինի Ձեր հետ: Կստացվի, որ դուք եկել եք ուղղակի պատմելու ձեր ընտրության մասին, իսկ ես ու ուրիշները նստել ու համոզում ենք, որ սխալ բան եք արել: Բայց իրականում իմ ասելիքում ձեր դեպքը բացակայում է: Նորից ու նորից ուզում եմ ընդգծել, որ առանձին դեպքերում հոմսքուլինգը կարող է շատ ավելի լավ լինել երեխայի համար, քան ընդհանուրը: Ու ես լիահույս եմ, որ ձեր դեպքը էդ լավ դեպքերից է:

    Բայց ես չեմ կարող խոսել զուտ ձեր դեպքից ու համարել որ ամեն ինչ կանաչ, գեղեցիկ, սիրուն, փարթամ, հաճելի է: Իմ վերաբերմունքը վերաբերում է ընդհանուր երևույթին, ու ես չեմ կարող կտրվել ընդհանուրից, մանավանդ որ ձեր գրառումները դեռ միայն ապացուցում են, որ ընդհանուրի մասին իմ պատկերացումը ճիշտ է:

    Տեսեք, ընդամենը մի քանի բառ փոխանակեցինք հոմսքուլինգն ընտրելուց կրոնական ֆակտորի մասին: Ձեր դեպքում հավանաբար այդ ֆակտորը չի եղել ու դուք անկեղծ հավատում եք, որ դեպքերի մեծ մասում այն դեր չունի: Արդյունքում դուք նայում եք հետազոտությունը, դրանից ֆիլտրում միայն ձեր այդ տեսակետը հիմնավորող ֆակտրը, ու կտրում, շպրտում եք մի կողմ հետազոտության մյուս հատվածը, մեզ էլ որպես անհերքելի ճշմարտություն ներկայացնում, որ միայն 20 տոկոսն է կրոնական պատճառով ընտրում: Կրկնում եմ, ձեր իսկ բերած հետազոտությունը ցույց է տալիս, որ ավելի քան 60 տոկոսի դեպքում կրոնական ֆակտրը չափազանց մեծ նշանակություն ունի: Դուք ասում եք, որ որպես առաջնային ընդամենը 16 տոկոսն է նշել: Իհարկե, որովհետև առաջնային նպատակ առանձնացնելը շատ բարդ է: Երբ ձեզ այս թեմայում նույն հարցը տվեցին, դուք պատասխանեցիք «որովհետև ունեմ այդ հնարավորությունը»: Դա պատասխան չէ, դա պատճառ չէ: Պատճառները բազմաթիվ են ու դուք ինքներդ շատ մեծ դժվարությամբ կառանձնացնեք առաջնային պատճառը, որտև պատճառների համախումբ է, որ բերել է ձեզ այդ որոշմանը: Ձեր դեպքում կարող է պատճառներից որևէ մեկը կրոնականը չի եղել: Իսկ այ վաթսուն տոկոսից ավելիի դեպքերում եղել է կարևոր պատճառներից մեկը, իսկ 16 տոկոսի դեպքում էն աստիճանի կարևոր, որ առանց տատանվելու որպես առաջնային են նշել, էդ էն դեպքում, որ մնացած առաջնային պատճառներն էլ շատ չեն տարբերվում տոկոսայինով: Հասկանու՞մ եք, ինչ լրջագույն հետազոտական տվյալ աչքի առաջ ունենալով անտեսում եք: Սա ընդամենը մի հարցն ա:

    Դուք անընդհատ նշում եք, որ հոմսքուլերների վիճակագրությամբ զբաղվելը անշնորհակալ գործ է: Ճիշտ եք: Ու պատկերացնու՞մ եք, թե դա ինչ սարսափելի ա: Այսինքն փաստացի բացակայում ա ամբողջական պատկերը, թե ինչ հետևանքների ա բերում հոմսքուլինգը: Օքեյ, գիտենք մի քանի պուպուշ դեպքի մասին, գիտենք նաև մի քանի անասուն դեպքի մասին, գաղափարի կրողները պուպուշների մասին ինֆոն են տարածում, հակառակորդները՝ անասունի մասին: Իսկ արդյունքում իրական պատկեր ոչ մեկս չի տեսնում, չկա, որտև հոմսքուլերների վիճակագրությամբ զբաղվելն անշնորհակալ գործ է: Ինքներդ շփվել ու հանդիպել եք դեպքերի, որ դուր են գալիս, լավն է: Ու՞: Իսկ մնացածը: Պատից այն կո՞ղմը:

    Օքեյ: Գիտենք դեպքեր, որ էս ու էն հոմսքուլերները մեծ հաջողության են հասել, էդ մասին հպարտ հայտարարում են: Իսկ ընդհանուր դպրոց գնացողների նման դեպքերը քի՞չ են, թե մինիմում 20 անգամ ավելի շատ: 20 անգամ, որտև հանրակրթական դպրոց գնացողներն էլ են 20 անգամ ավելի շատ:

    Ծնողի իրավունքը հարգելը, ժամանակակից աշխարհում, շատ բարդ բան է: Շատ դեպքերում պետք է չհարգել: Օրինակ որտև կտտցրած ա, ու չի ուզում իրա հիվանդ երեխային բուժի: Քաղաքակրթության էս փուլում հասել ենք նրան, որ շատ իրավունքներ ու պարտականություններ օրենքով ենք սահմանում, որպեսզի կտտցրած դեպքերի դեմն առնենք:

    Եկեք ճիշտ հասկանանք իրար. եթե իմ երկրի օրենքները ու իմ ֆինանսական միջոցները ներեն, բացառված չի, որ ես էլ ընտրեմ հոմսքուլինգը, վստահ լինելով իմ վրա, իմանալով, որ ես շատ ավելին կարող եմ տալ զավակիս, կազմակերպելով այնպես, որ որևէ բանի պակաս չունենա: Բայց եթե օրենքը ինձ թույլատրում է դա անել, ուրեմն թույլատրում է նաև կտտցրածներին, իսկ ինքը իր երեխային կարող է տալ էն, ինչը ժամանակակից աշխարհի պատկերացումներով երեխայի իրավունքների բռնի ոտնահարում է: Ու փաստացի չկա վերահսկողության ճկուն մեխանիզմներ: Բառադի վիճակ ա: Էս դեպքում իմ նման մտածողները ասում են ջհանդամ, թող իմ երեխեն էլ սովորական դպրոց գնա, բայց չվտանգեմ մի ուրիշ երեխայի՝ կտտցրած ծնողի պատճառով:

    Սա ա հիմնական փիլիսոփայությունը, որի մասին ուզում եմ խոսել, առանց դետալների մեջ մտնելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (21.10.2016), Sambitbaba (21.10.2016), Աթեիստ (21.10.2016), Նաիրուհի (21.10.2016)

  3. #2
    Հարցազրույցի համար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2016
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տգեղ կլինի Ձեր նկատմամբ: Որովհետև ակամա բանավեճը կլինի Ձեր հետ: Կստացվի, որ դուք եկել եք ուղղակի պատմելու ձեր ընտրության մասին, իսկ ես ու ուրիշները նստել ու համոզում ենք, որ սխալ բան եք արել: Բայց իրականում իմ ասելիքում ձեր դեպքը բացակայում է: Նորից ու նորից ուզում եմ ընդգծել, որ առանձին դեպքերում հոմսքուլինգը կարող է շատ ավելի լավ լինել երեխայի համար, քան ընդհանուրը: Ու ես լիահույս եմ, որ ձեր դեպքը էդ լավ դեպքերից է:
    ԻՆչպես ասեցի, ես դեմ չեմ բանավեճերի, բայց մտադրություն չունեմ դրանցում մասնակցելու։ Ու դուք նորից բառեր եք դնում բերանս։ Իրավունք եք ձեզ վերապահում ենթադրություններ անել թե կոնկրետ ինչու եմ ես այդ վիճակագրությունը ավելի անկարևոր համարում քան երկրորդը, այնինչ հանգիստ կարող էիք հարցնել իմ իսկ պատճառաբանությունը։ Ու ստացվում է, որ ոչ թե Chuk-ն ու homeschooling-ն են բանավիճում, այլ բանավիճում են մի կողմից Chuk-ը, մյուս կողմից էլ Chuk-ի ենթադրված homeschooling-ը։

    Իսկ բուն վիճակագրության թեմայով. բացարձակ համաձայն չեմ ձեր տեսանկյունի հետ։ Երբ օգտագործվում է նախորոք առաջարկված պատասխաններով հարցաթերթիկ (այլ ոչ թե բաց հարցերով), բնական է, որ կրոնական արժեքներ ունեցող մարդը, որը բնականին կուզենա այդ արժեքները փոխանցել զավակներին, մի թռչնիկ կդնի նաև «կրոնական ուսմունքների մատուցումը երեխաներին» տարբերակի դիմաց։ Ու մեկը ինձ համար հեչ անակընկալ չէ, որ այս տոկոսները ահագին մոտ են ԱՄՆ-ում կրոնականների թվերին։ Բայց երբ հարցը մանրամասնում է «ամենակարևոր պատճառը», բնական է նաև ենթադրել, որ մարդիկ իսկապես ընտրում են ամենակարևորը, ոչ թե առաջարկված պատճառներից բոլոր նրանք, որ քիչ թե շատ բռնում են (օրինակ նոմինալ կրոնավոր մարդը, ով կարևորում է իր երեխաների հետ 10 պատվիրանների մասին զրույց ունենալը շատ հանգիստ կարող է սա համարել «կրոնական ուսմունքի մատուցում», բայց հաստատ չի համարի կրոնական կրթության ապահովումը որպես հոումսքուլինգի հիմնական պատճառ)։ Ու հավատացած եղեք, առաջարկված տարբերակներից «հիմնական պատճառ» ընտրելը շատ հեշտ է գոնե իսկ մնացած տարբերակների մերժմամբ։

    Չեմ համարում վիճակագրության պակասը սարսափելի։ Այ որ հոումսքուլինգը դառնա մեյնսթրիմ, այդ դեպքում իհարկե լավ կլինի այդպիսի վիճակագրություն ունենալը, բայց այդ դեպքում դա շատ ավելի հեշտ կլինի ի կատար ածել։ Իսկ ընդհանուր դպրոցական տարիքի երեխաների 3% տանը կրթվածները մեծ առմամբ համընդհանուր վիճակագրության սխալի սահմանի կարգի է։ Պատից այն կողմերը իրենք են որոշում։ Ու հավատացած եղեք, որ դպրոցներում «վարի գնացողները» հաստատ ավելի շատ են քան բոլոր հոումսքուլրները իրար հետ վերցված։ Ասածս է՝ հողմաղացների դեմ եք պատեարզմում։

    Եթե ուշադիր լինեք, ես թեմայում ոչ մի տեղ չեմ բերել տանը կրթվածների ոչ մի հաջողակ կամ անհաջող դեպք, որևհետև տնային կրթության ինդիվիդուալությունը կամայական դեպք սարքում է sample size of 1։ Այդ հաջողակ դեպքերը սովորաբար բերվում են ի պատասխան «հոումսքուլինգով վարի եք տալու երեխաներին» կարծիքների՝ ցուցադրելով որ այդպիսի բացարձակ արտահայտությունները սխալ են։

    Ծնողի իրավունքը հարգելն էլ շաաաաաաաաաաաատ պարզ բան է։ Ուղակի պիտի ձեր վերին դասի աթոռից իջնեք, ու հասկանաք, որ այդ երեխաներին ստեղծողը պիտի որ այդ երեխայի մասին շատ ավելի շատ հոգա քան դուք։ Հիվանդ երեխային չբուժելը քրեականորեն հետապնդվում է բոլոր քիչ թե շատ նորմալ երկրներում (անխնամքոտությամբ ֆիզիկական վնասվածք պատճառելու հոդվածներով) ու ծնողների իրավունքների հետ այնքան էլ կապ չունի։ Ու ինչպես ասեցի, վնասվածքներ պատճառելուց զատ, իմ համար ծնողների իրավունքները անքակտելի են։ Ու այստեղ ոչ մի բարդ բան չկա։ Իսկ օրենքը «կտտցրածներին» թույլատրելու համար. երեխային իմացյալ կամ անիմաց վնաս պաճառողը դա կանի անկախ նրանից երեխան դպրոց գնում է թե չէ։ Ու ձեր ասածը ավելի շատ սրան է նման. ես նորմալ եմ, մուրճով հարևանիս չեմ սպանի, բայց եթե ես մուրճը ձեռքս պահելու իրավունք ունեմ, ապա դրանով նաև օժտված են կտտցրածները, իսկ դրանք կարան հարևան էլ սպանել. հետևություն՝ մուրճը օրենքով արգելել է պետք։ Մի խոսքով աբսո՜ւրդ։

    Արդեն նշել եմ, որ տնային կրթության մասին «ընդհանուր գաղափարական» բանավեճերը անիմաստ են դրա խիստ ինդիվիդուալության պատճառով։ Այսքանով «բերանս փակում» եմ մինչև ուղիղ (չբեռնված) հարցեր չտրվեն։

  4. #3

    «Բերանը դնելու» արտահայտությամբ ինձ «զսպելով» արդեն որերորդ անգամն է «բերանս եք դնում» մտքեր, պիտակում եք ու եսիմինչ անում: Էլ «վերին բարձունք», էլ «բերանը դնող»: Խնդրում եմ թարգեք էդ տոնն ու ոճը, հակառակ դեպքում ես էլ ստիպված կլինեմ անցնել դրան:

    Հիմա առարկայական: Թեև թեմայում արդեն էդ հարցն ու պատասխանն եղել է, խնդրում եմ, նշեք ձեր ընտրության ԱՌԱՋՆԱՅԻՆ պատճառը: Միակը: Դրանից հետո կփորձենք խոսել ու հասկանալ, այդ պատճառը բավարա՞ր էր հոմսքուլինգին անցնելու համար, թե՞ միայն մյուս պատճառների համադրությամբ:

    Եվս մեկ հարց, քանի որ «նորմալ երկիր» սահմանում մտցրիք, ի՞նչ եք կարծում, այն երկրները, որտեղ օրենքով հոմսքուլինգն արգելվում է, նորմա՞լ են, թե՞ ոչ:

    Մնացածին կանդրադառնամ ըստ անհրաժեշտության:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #4
    Հարցազրույցի համար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2016
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    «Բերանը դնելու» արտահայտությամբ ինձ «զսպելով» արդեն որերորդ անգամն է «բերանս եք դնում» մտքեր, պիտակում եք ու եսիմինչ անում: Էլ «վերին բարձունք», էլ «բերանը դնող»: Խնդրում եմ թարգեք էդ տոնն ու ոճը, հակառակ դեպքում ես էլ ստիպված կլինեմ անցնել դրան:
    Այ Chuk ջան, բա սա
    Արդյունքում դուք նայում եք հետազոտությունը, դրանից ֆիլտրում միայն ձեր այդ տեսակետը հիմնավորող ֆակտրը, ու կտրում, շպրտում եք մի կողմ հետազոտության մյուս հատվածը, մեզ էլ որպես անհերքելի ճշմարտություն ներկայացնում, որ միայն 20 տոկոսն է կրոնական պատճառով ընտրում:
    «բերանը բառեր» դնել չի՞։

    Ըստ իս, ուրիշ ծնողների իրավունքները քննարկման առարկա դարձնողներից «վերին դասության» հոտ է գալիս (մենք մեր երեխայի լավը գիտենք, բայց այդ թափթփուկների երեխաները մեղկ են դրանց ձեռքը)։ Եթե սխալ եմ հասկացել ձեր մոտեցում այլ ծնողների իրավունքների շուրջ՝ ներողություն եմ խնդրում։

    Հարցերը.
    Հիմա առարկայական: Թեև թեմայում արդեն էդ հարցն ու պատասխանն եղել է, խնդրում եմ, նշեք ձեր ընտրության ԱՌԱՋՆԱՅԻՆ պատճառը: Միակը: Դրանից հետո կփորձենք խոսել ու հասկանալ, այդ պատճառը բավարա՞ր էր հոմսքուլինգին անցնելու համար, թե՞ միայն մյուս պատճառների համադրությամբ:
    Այդ հետազոտության հարցաթերթիկի առաջարկած տարբերակից ես աներկյուղ կընտրեի «A desire to provide a nontraditional approach to child's education»։

    Եվս մեկ հարց, քանի որ «նորմալ երկիր» սահմանում մտցրիք, ի՞նչ եք կարծում, այն երկրները, որտեղ օրենքով հոմսքուլինգն արգելվում է, նորմա՞լ են, թե՞ ոչ:
    Նորմալը վերաբերվում էր նորմալ քրեկան օրեսնդրություն ունեցող երկրները, ի տարբերություն, օրինակ, կրոնական օրենք ունեցողների, որտեղ մարդուն կարելի է կյանքից էլ զրկել ու անպատիժ մնալ։ Ու դա ասված էր հենց այդ կոնտեքստում։ Այնպես որ այդ օգտագործածս եզրը այլ կոնտեքստում օգտագործելը վառ օրինակ է «բեռնված» հարցի։
    Վերջին խմբագրող՝ homeschooling: 21.10.2016, 12:38:

  6. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում homeschooling-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ Chuk ջան, բա սա
    «բերանը բառեր» դնել չի՞։
    ՈՉ:

    Դա ձեր գրածների իմ մեկնաբանությունն է, թե՞ կհրամայեք չմեկնաբանել: Այդ դեպքում բարի եղեք, դուք էլ իմ գրածները մի մեկնաբանեք ու «բերանս բառեր մի դրեք»:

    Ըստ իս, ուրիշ ծնողների իրավունքները քննարկման առարկա դարձնողներից «վերին դասության» հոտ է գալիս (մենք մեր երեխայի լավը գիտենք, բայց այդ թափթփուկների երեխաները մեղկ են դրանց ձեռքը)։ Եթե սխալ եմ հասկացել ձեր մոտեցում այլ ծնողների իրավունքների շուրջ՝ ներողություն եմ խնդրում։
    Ենթադրենք ըստ իս հոմսքուլ ընտրող ծնողները ինքնահավան, մեծամիտ մարդիկ են: Ձեր կարծիքով նորմա՞լ կլինի, որ ես տենց բաներ գրեմ: Ամեն դեպքում խնդիրը նորից չեք կարողանում գլոբալ նայել: Սա առանձին ծնողին խրատելու ու տեղն ընտրելու ձև չի, այլ երևույթի մասին պատկերացում: Որ ավելի հասկանալի լինի, փորձեք պատկերացնել, որ ես սենատոր եմ ու սենատում քննարկվում է էդ հարցը, ես ներկայացնում եմ իմ մոտեցումները ու դուք դեմքիս շրխկացնում եք «վերին դասությունը»: Դա ձեր կողմից կլիներ անպատասխանատու ու տգեղ վարքագիծ:

    Այդ հետազոտության հարցաթերթիկի առաջարկած տարբերակից ես աներկյուղ կընտրեի «A desire to provide a nontraditional approach to child's education»։
    Փաստորեն ձեր առաջնային նպատակը դա ա: Էդ դեպքում ինչու՞ այլ ոչ տրադիցիոն տարբերակ չեք ընտրել: Օրինակ կարող էիք ընտրել մի փակ, անդուռ-անլուսամուտ սրահ, երեխային փակեիք էնտեղ, չթողնեիք քնել, կերակուր տայիք օրը մի անգամ ու ծեծով պարտադրեիք անընդհատ կարդալ:

    Բայց դուք ընտրել եք հոմսքուլինգը: Ինչու՞, որովհետև կան տասնյակ պատճառներ, ինչի համար դուք ընդհանուր դպրոցը չեք հավանում ու տասնյակ պատճառներ, որ հավանում եք հոմսքուլինգը: Ու առանց դրանց թվարկման ու շեշտման ձեր «A desire to provide a nontraditional approach to child's education» պատասխանը կլինի առոչինչ: Փոխարենը կոնկրետ խնդիրների թվարկումն արդեն խոսում է ձեր ընտրության իրական պատճառների մասին: Հետևաբար առաջարկում եմ վերադառնալ հետազոտությանը ու նայել նախորդ աղյուսակը: Այնտեղ շատ բան է հասկացվում էս տարբերակն ընտրելու պատճառների մասին, ի տարբերերություն ոչինչ չասող «A desire to provide a nontraditional approach to child's education» պատասխանի:

    Նորմալը վերաբերվում էր նորմալ քրեկան օրեսնդրություն ունեցող երկրները, ի տարբերություն, օրինակ, կրոնական օրենք ունեցողների, որտեղ մարդուն կարելի է կյանքից էլ զրկել ու անպատիժ մնալ։ Ու դա ասված էր հենց այդ կոնտեքստում։ Այնպես որ այդ օգտագործածս եզրը այլ կոնտեքստում օգտագործելը վառ օրինակ է «բեռնված» հարցի։
    Նորմալ երկրներից շատերն ուղղակի արգելում են հոմսքուլինգը: Ու օրենսգրքերով արգելվում է երեխային զրկել կրթվելու իրավունքից: Մտածեք այս մասին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #6
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծնողի իրավունքը հարգելը, ժամանակակից աշխարհում, շատ բարդ բան է: Շատ դեպքերում պետք է չհարգել: Օրինակ որտև կտտցրած ա, ու չի ուզում իրա հիվանդ երեխային բուժի: Քաղաքակրթության էս փուլում հասել ենք նրան, որ շատ իրավունքներ ու պարտականություններ օրենքով ենք սահմանում, որպեսզի կտտցրած դեպքերի դեմն առնենք:

    Եկեք ճիշտ հասկանանք իրար. եթե իմ երկրի օրենքները ու իմ ֆինանսական միջոցները ներեն, բացառված չի, որ ես էլ ընտրեմ հոմսքուլինգը, վստահ լինելով իմ վրա, իմանալով, որ ես շատ ավելին կարող եմ տալ զավակիս, կազմակերպելով այնպես, որ որևէ բանի պակաս չունենա: Բայց եթե օրենքը ինձ թույլատրում է դա անել, ուրեմն թույլատրում է նաև կտտցրածներին, իսկ ինքը իր երեխային կարող է տալ էն, ինչը ժամանակակից աշխարհի պատկերացումներով երեխայի իրավունքների բռնի ոտնահարում է: Ու փաստացի չկա վերահսկողության ճկուն մեխանիզմներ: Բառադի վիճակ ա: Էս դեպքում իմ նման մտածողները ասում են ջհանդամ, թող իմ երեխեն էլ սովորական դպրոց գնա, բայց չվտանգեմ մի ուրիշ երեխայի՝ կտտցրած ծնողի պատճառով:

    Սա ա հիմնական փիլիսոփայությունը, որի մասին ուզում եմ խոսել, առանց դետալների մեջ մտնելու:
    Արտ, հաճախ էն ինչ հասարակությունը «կտցրածություն» ա համարում, կարա ինչպես դեստրուկտիվ աղանդ լինի, էնպես էլ տվյալ ժամանակի միջին հասարակությունից առաջ աընկած, ավելի զարգացած այլախոհություն և այլն։ ՈՒ հասարակությունը ոչ միշտ ա, որ կարա իր ներկա գիտակցությունից վեր թռնելով գնահատի, թե որ դեպքի հետ գործ ունի։

    Ծնողներին օրենքով արգելելով, շանս չտալով որ իրանց երեխաներին իրանց պատկերացրած այընտանքային կրթությունը տան դու փաստացի այլակարծությանը դրսևորվելու հնարավորությունից զրկում ես։ ՈՒ էդ շատ վտանգավոր բան ա։ Աշխարհը այլակարծության շնորհիվ ա զարգանում։ Նոր պրոգրեսիվ գաղափարները միշտ էլ սկզբում այլակարծություն են լինում ու հաճախ «կտցրածություն» որակվում։
    Այլակարծության սահմանափակումը եթե սկզբունքորեն չի մերժվում, կարա հանգեցնի Սովետի, ենթադրյալ Հյուսիսային Կորեայի և այլն, ուր «կտցրածության» պատճառով միլիոնավոր կյանքեր են խեղվել ու խորտակվել։
    ՈՒ հա, եթե նույնիսկ այլակարծությունը (որը ինքնին ըստ սահմանման փոքր տոկոս ա կազմում) թույլ տալու դեպքում ռիսկ կա, որ էդ այլակարծության ինչ–որ դեպքերում երեխայի աշխարհընկալում կարա խեղվի, միևնույն ա, դրա վնասն անհամեմատելի ա միլիոնավոր կյանքերի խեղման ու համընդհանուր դեգրադացման հետ, երբ որ այլակարծությունը սկսում ա օրենքով արգելվել։

    ՈՒ ընդհանրապես, կրոնական աղանդավորության դեմ գիտելիքով պայքարելու փոխարեն բռնությամբ պայքարելը արդեն իսկ սթափ գիտակցության, ինտելեկտի ու քաղաքակրթության անճարություն ու պարտություն ա նշանակում։ Էն որ բազմաթիվ զարգացած երկրներում աղանդները բռնի ձևով չեն արգելում, դրա պատճառը ոչ թե էն ա, որ էդ աղանդները օգտակար են համարվում, այլ հասկանում են, որ բազմակարծության բռնի սահմանափակումը ինչ աղետալի հետևանքերի կարա բերի։ Հիմար մտքի դեմ պայքարի ամենաարդյունավետ ձևը մտքի սխալ լինելը հիմնավորելն ա, ոչ թե հիմար միտքն արգելելը։

    Իսկ էն, որ հանրակրթական դպրոցը լուրջ ռեֆորմների կարիք ունի, ինձ թվում ա ոչ մեկ չի ժխտի։ ՈՒ տնային ուսուցումը նորարարության հրաշալի դաշտ ա, որի արդյունքները կարող են ի վերջո կիրառվել հանրային դպրոցում ու զարգացնել այն։

    Բնականաբար ոչ ոք չի ասում թե եկեք փակենք հանրային դպրոցը։ Երկուսն էլ կարող են համատեղ գոյություն ունենալ, ու ծնողը ընտրության հանարավորություն ունենա։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (21.10.2016), Sambitbaba (21.10.2016), Ուլուանա (21.10.2016)

  9. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրա հետ կապված մի հատ էլ առանձին թեմա չես ուզու՞մ բացես ինտիմ անկյունում:
    օհ... վերի սըջեստիվ

  10. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մինչ առանձին հարցերի մասին խոսելը (հատկապես Արշի գրառումներում ահագին բան կա, որոնց արժի անդրադառնալ), հոմսքուլինգի մասին մի քանի բառ ասեմ:

    Իրա լինելը չլինելը, լավ բան լինել-չլինելը քննարկման առարկա ա ամբողջ առաջավոր աշխարհում ու բավական սուր բանավեճերի թեմա ա: Ըստ իմ դիտարկումների առավել շատ են դեմ եղողները, քան կողմ: Բայց անգամ դեմերի մեծ մասը կողմ են խիստ վերահսկողությամբ հոմսքուլինգին, որի նպատակը չի լինելու ծնողի կոպիան ստեղծելը, աղանդավորական (ոչ միայն կրոնական) նպատակներին ծառայեցնելը, երեխային ժամանակակից գիտությունից ու շփման միջոցներից զրկելը և այլն:

    Ըստ նորից իմ դիտարկումների, ժամանակի ընթացքում հոմսքուլինգը օրինական է դառնալու առաջավոր աշխարհի ԲՈԼՈՐ երկրներում, բայց դա լինելու է վերահսկողության ճիշտ մեխանիզմների ներդնումից հետո: Էս պահի դրությամբ ամենաարագ զարգացումը կարծես ԱՄՆ-ում է գնում, ու ըստ բազմաթիվ գնահատականների շատ վատ վերահսկողությամբ: Բայց կարծում եմ, որ սա էլ է ուղղելի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #9
    Հարցազրույցի համար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2016
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ վիճակագրության ու մնացածի առումով մի նյութ առաջարկեմ, հետաքրքրվողներին իհարկե։

  12. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Արշ ջան, մերսի որ եկար։ Քո հետ ավելի հանգիստ կբանավիճեմ ու կփորձեմ ցույց տալ, որ զարգացում ապահովելու համար ավելի լավ մեթոդներ կան, էդ թվում գուցե նաև ճիշտ ու լավ վերահսկվող հոմսքուլինգը։ Բայց գրելիքս շատ ա, դրա համար մանրամասն կխոսեմ երբ կոմպով լինեմ։

    Sent from my A0001 using Tapatalk

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (21.10.2016)

  14. #11
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն մի հատ անեկդոտ կա է, որ ասում ա կնիկս էս թազա ձևով ա ծննդաբերել՝ ջրի մեջ։
    Էս դիմացինը հարցնում ա՝ բա հիմա ո՞նց ա երեխեն։
    Էս էլ պատասխանում ա՝ շատ լավ ա, ժամանակին կերը տալիս ենք ու ակվարյումի ջուրը փոխում ենք։
    Հիմա էս ա, մի հատ մի քիչ մեծ վանդակ սարքեք հայաթը, երեխուն քցեք մեջը։
    Կերը, ջուրը վախտին տվեք, մեկ-մեկ պռագուլկի հանեք, հետներդ փայտի կտոր վերցրեքր որ շպրտեք վազի բերի, հա չմոռանաք խոսալ սովորացրեք, դրանք կարգին խոսում են։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բարձրահասակ լինելու բացասական կողմերը
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 198
    Վերջինը: 15.11.2016, 14:07
  2. Հայաստանում ապրելու դրական և բացասական կողմերը
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 59
    Վերջինը: 04.06.2014, 19:00
  3. Ռուսաստանի վարած քաղաքականության դրական և բացասական կողմերը
    Հեղինակ՝ Norton, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 09.07.2009, 16:48
  4. Ցածրահասակ լինելու բացասական կողմերը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 58
    Վերջինը: 01.04.2009, 18:18
  5. Գրառումներ: 9
    Վերջինը: 31.05.2007, 11:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •