Հովարս ջան ներվերդ խնայիր ու... Մատթ. 7:6.
Հովարս ջան ներվերդ խնայիր ու... Մատթ. 7:6.
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Աստծո գաղափարը ես ընդունում եմ ավելի շուտ որպես մշակութային անհրաժեշտություն: Բայց որպես անձնական հավատքի օբյեկտ` սա մի քիչ անլուրջ բան է 21 դարում: Իհարկե հասկանում եմ, որ կրոնը անշառ բիզնեսի հզոր երակ է, բայց ... ըստ թեմայի վերնագրի` մեր լավ լինել չլինելը ինչ որ անդեմ (կամ ապորինածին հերայի) աստծո լինելիությամբ է պայմանավորված ???
boooooooom (12.09.2016), Quyr Qery (13.09.2016)
Սամ ջան ոչ թե Նայք, այլ Մայք։ Հուսով եմ վրիպակ է և չես նկատել, այլապես կարելի է մտածել թե փորձում ես փշահարել։
Մատթ.7։6 դա ցիտատ է, որը շատ լավ արտահայտում է տվյալ բանավեճը։ Իսկ Մատթ.7։6-ի հեղինակի կարծիքով եթե փորձ է արվում բացահայտել ճշմարտությունը, իսկ դրան հակադարձում են անպտուղ խոհափիլիսոփայական փուչիկով, ինչն իմաստության արտաքին ունի, սակայն զուրկ է կյանքից ու կոչված է զուտ լսելիքը շոյելու, ապա ուժի մեջ է մտնում Մատթ.7։6-ը։
Հարգանքով՝ Մայք։
Sambitbaba (12.09.2016)
Աբրահամ ջան, վերնագիրն "ինչու լինել լավը..." ինքնին պրովոկանտ է և մարտահարավեր է իր մեջ պարունակում։
Մենք չենք աշխատում լավը լինել, որովհետև վախենում ենք վերևում նստած գավազանով չար պապիկից։ Ընդհանրապես ի՞նչ ասել է "լինել լավը" ըստ հայտնի ուսուցչի, ոչ ոք բարի չէ, բացի երկնային հորից։ Իսկ եթե հարցադրողը նկատի ունի ըստ մարդկային բարոյական կոդեքսի "լավ" այսինքն հնարավորինս բարիք գործել, ապա դա արդենդաստիարակության հարց է։ Եթե ես հարևանիս կնոջը չեմ ցանկանում, նրա ունեցվածքին չար աչքով չեմ նայում, փողոցում չեմ հայհոյում, կնոջս չեմ ծեծում և այլն, ապա դա արդյունք չէ նրա, որ ես դա անում եմ, որովհետև վախենում էմ Աստծուց, այլ որովհետև իմ սրտում գրված կոդեքսը, կամ իմ ինտելեկտն ինձ այլ բան թույլ չի տալիս։
Իսկ թեմայի վերնագիրն ինքնին, ինչպես արդեն ասացի պրովոկանտ է ու մարտահրավեր՝ ուղղված քրիստոնյաներին։
Ահա և ձեր բարությունը
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Լավա որ վրիպակա
Սամ արի ուղղակի անկեղծորեն ասա. Էս թեման իր վերնագրով հանդերձ քեզ հաճելիյա?
Եթե հարցադրման մեջ արդեն առկայա նման սադրանք, պրիմիտիվիզմ ու վատ թաքցրած ծաղր, ապա թող զարմանալի չթվա օպոնենտի զայրույթը: Ի վերջո ցինիկություն է նման հարցադրումը և կպնող:
Իմ Հովարսին գրածի մեջ ոչ թե խղճահարություն է, այլ այս ցինիկ սադրանքին չտրվելու հորդոր: Մարգարիտների մասին ցիտատը գիտակցաբար եմ գրել, ոչ թե ցինիկներին թաքուն վիրավորվելու չարախնդությամբ, այլ ավելի շուտ մարգարիտնեըն ափսոսալով` որոնք զուր տեղը ոտնակոխ են լինում:
Ուզում եմ մեկ ուրիշ ցիտատ բերել.
Իմ շատ լավ ընկեր, ժամանակին Մատենադարանի գիտաշխատող Գայանե Հակոբյանը շատ տարիներ առաջ զրույց ունեցավ մեծ մտածող ու մեծագույն գիտնական Վիկտոր Համբարձումյանի հետ: Զրույցի վերջում մեծ գիտնականն ասաց` երանի քեզ, որ այդքան երիտասարդ տարիքում գտել ես ճիշտ ճանապարհը:
Գայանեն հավատացյալ քրիստոնյա է, չեմ սխալվի եթե ասեմ Հայկական Մայր Թերեզան է:
Այստեղ նույնիսկ համեմատության եզր անգամ չկա մեծն ակադեմիկոսի և այս թեման ստեղծող ու քաջալերող ծաղրալեզուների միջև:
Վերջին խմբագրող՝ Micke: 12.09.2016, 08:44:
Իզուր ես հարցին այդպես նայում, Մայք ջան...
Գրեցի ու մտածեցի, որ երևի ավելի ճիշտ կլիներ ասել, որ մակերեսայնորեն ես նայում հարցին:
Գիտես, երբ այս թեման ստեղծվեց, մենք բոլորս շատ էինք խոսում կրոնի, Աստծո թեմաներով: Թե հավատացյալները, թե աթեիստները, և թե նրանք, ովքեր ինձ պես ոչ այն են, ոչ այն... Ու երբ Ժառը բացեց այս թեման, մենք բոլորս էլ ուրախությամբ մեջ ընկանք ու սկսեցինք տալ ու առնել... Այվիի ասած "լրջի մեջ":
Ես, օրինակ, կարող եմ ասել կոնկրետ իմ մասին: Չգիտեմ, կարդացել ես թեման սկզբից թե ոչ, բայց միևնույն է ասեմ. թեմայում ես շատ եմ վիճել հավատացյալների հետ, բայց ծաղրելու փորձ չեմ արել: Հակառակը, ես համարում եմ, որ այդ կրոնն է ինձ ծաղրի առարկա դարձնում, համենայն դեպս Հին Կտակարանի բազում կետեր...
Հին Կտակարանի Աստծոն չեմ ընդունում, կարելի է ասել, բացարձակապես, քանի որ իմ հասկացած Աստված այդպիսին լինել չի կարող: Բայց դրա հետ միասին եռանդուն աստվածասեր եմ, եթե կարելի է այդպես ասել, և հենց այդ պատճառով չեմ կարող (ոչ թե ծաղրել) չփորձել բացահայտել հինկտակարանային Աստծո` իմ ըմբռնմամբ, Աստծոն ոչ արժանավայել (մեղմ ասած) արարքները:
Եվ ինձ թվում է, որ թեմային ամենայն լրջությամբ են անդրադարձել Ժառն էլ, Սելավին էլ, Տիգն էլ, Արէան էլ, - ես հիմա այդքան էլ լավ չեմ հիշում, բայց կարծեմ նույնիսկ Տրիբունն ու Մեֆն էլ գերագույն համեստություն են ցուցաբերել այս թեմայում:
Բայց եթե դու համաձայն չես մասնակիցների, առավել ևս թեման բացողի լուրջ մոտեցմանը հարցին, ուրեմն կարող ես արդեն ոչ թե աբստրակտ, այլ կոնկրետ ինձ` համար առաջին ծաղրալեզու (ինչ հետաքրքիր բառ է, հեչ չէի լսել...) անվանել:![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Սամ որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, խոսեմ փաստերով՝ այսպես ասած խորանանք էության մեջ։
Ժառը թեման բացում է հետևյալ խոսքերով. «Աստծուն հավատացողները ՀԱՎԱՆԱԲԱՐ մտածում են որ մարդ իր բարոյականությամբ պարտական է Աստծուն»։
Նա այստեղ անում է ենթադրություն, իսկ քիչ ներքևում իր իսկ արած ենթադրությունը հաստատում ու կնքում է հետևյալ խոսքերով «Ավելին, կան մարդիկ, (կոնտեքստից ենթադրելով նկատի ունի հավատացյալներին) ովքեր եթե իմանան, որ Աստված ահեղ դատաստանի օրն իրենց սամասուդ չի անելու, էսօր մեծ սիրով կզբաղվեն դաժանությամբ։ Հիմնական պատճառը, որ ԱՌԱՅԺՄ նրանց հետ է պահում դրանից, դա հավատն է Աստծու հանդեպ»։
Ներքևում մի քիչ բլա-բլա, ապա խոսում է աթեիստների մասին.
«Իսկ աթեիստները, կամ կրոնի հանդեպ այլ տեսակետ ունեցողները ունեն բազմաթիվ այլ պատճառներ լինելու լավը, օգտակար լինել իրենց շրջապատող աշխարհին և մարդկությանը»։
Փաստորեն Ժառը ԵՆԹԱԴՐՈՒՄ և իր իսկ ենթադրությունը հաստատելով, ԲՈԼՈՐ հավատացյալներին մեղադրում է կեղծավորության ու շահամոլության մեջ (որովհետև մահակից վախենալով են լավը) և ապա նրանց հակադրում է «ազնիվ» անհավատներին՝ Աթեիստներին որոնք լավն են ու անշահախնդիր և նորից բլա-բլա։
Սամ կարդա նրա գրածը, վերլուծիր, ապա դարձիր ինձ ու ասա որ ես սխալվում եմ, որ ինքը դա՛ նկատի չունի։
Հետո գրում է Vis Tolog-ը. «Հիմնական պատճառը իմ կարծիքով ոչ թե հավատնա, որ նրամց հետա պահում վատ արարքներից, այլ Աստծո նկատմամբ վախը։ ՑԱՆԿԱՑԱԾ հավատացյալ իմ ԿԱՐԾԻՔՈՎ իր կյանքն ապրումա վախի մեջ մինջև կյանքի վերջը»։
Փաստորեն ևս մի անուսում «աստվածաբան» ով ԵՆԹԱԴՐՈՒՄ է, որ ԲՈԼՈՐ հավատացյալները վախի մեջ են ապրում, չհասկանալով մի պարզ ճշմարտություն, որ.
«Աստված սեր է... և սիրո մեջ վախ չկա, որովհետև կատարյալ սերը վանում է վախը, քանի որ վախը ենթադրում է պատիժ։ Ուրեմն նա ով վախի մեջ է, նա սիրո մեջ կատարյալ չէ, հետևաբար Աստծունը չէ»։ Ա Հովհ. 4։18
Vis Tolog-ի կարծիքով Աստված զսպաշապիկ է հավատացյալների համար։ Էս մարդուն ի՞նչ ասես։
Սամ սա ընդամենը երկու հոգու գրածից մի թեթև քաղհան էր։ Եթե փորձեմ բոլորի գրածը վերլուծել, ապա շատ երկար ժամանակ պիտի դրա վրա վատնեմ։
Սակայն այն ինչ մեջբերեցի այդ երկուսի գրածներից, բավական էր ապացուցելու վերը իմ արտահայտած կարծիքը՝ այն է այս թեմայում լի են բացարձակ ցինիկ, մարդկանց մի ստվար բազմությանը նսեմացնող, ծաղրով լի արտահայտություններ, որոնց արտահայտողները դրսևորում են իրենց անգրագիտությունը, աստվածաշնչի իսպառ չիմացությունը, հոգևոր կյանքի և հոգևոր մարդկանց հետ առնչության ու հանդուրժողականության իսպառ բացակայությունը, և այլն և այլն։
Իհարկե կան նաև շատ առողջ և խելացի կարծիքներ, որոն արտահայտողները հարգանքի են արժանի, ինչպես օրինակ Այվին, Չամիչը, Նետը...
Իսկ քեզ կասեմ. դատելով քո մյուս աշխատություններից, թարգմանություններից, գրառումներից, դու աստվածաշնչին տեղյակ ես միայն հարևանցի կերպով՝ այդ են վկայում մեր մի քանի գրառումներում նոր կտակարանից արված մեջբերումներդ, որոնք ամբողջական չեն, կամ լրիվ որիշ բառերով են ներկայացված և օտար միտք են արտահայտում։ Սակայն տեսնում եմ մեծ ձգտում՝ Անվերջին ճանաչել։
Աստծու խոսքը ճիշտ ընկալելու համար, նախ վերստին ծնվել է հարկավոր, որը տեղի է ունենում ոչ թե մարդու ցանկությամբ և կրքից, այլ երկնային հորից։
Շատ կարելի է գրել այստեղ, բայց այսքանն էլ պետք է որ բավարարի, բացատրելու իմ խիստ բացասական կարծիքը սույն նյութի վերաբերյալ։
Ոչ:
Ժառը այդ չի ասում: Այպիսի եզրահանգման դու ես գալիս, ցավոք...
Ժառն ասում է, որ դա հավատացյալի մոլորությունն է, որ մարդ բարի է Աստծո շնորհիվ, որ եթե Աստված չլիներ, մարդը բարի չէր լինի: Դա մոլորություն է, որովհետև հենա լիքը բարի աթեիստներ կան, որ առանց Աստծո էլ բարի են:
Ես չեմ ասում, որ ըստ իս, Ժառն ամեն ինչում ճիշտ է, բայց դու հաստատ ճիշտ չես Ժառի վերաբերյալ այս հարցում: Նա բավական նրբանկատ է ցանկացած մարդու այդպես չվիրավորելու համար...
Սկսեմ ինձանից:Հետո գրում է Vis Tolog-ը. «Հիմնական պատճառը իմ կարծիքով ոչ թե հավատնա, որ նրամց հետա պահում վատ արարքներից, այլ Աստծո նկատմամբ վախը։ ՑԱՆԿԱՑԱԾ հավատացյալ իմ ԿԱՐԾԻՔՈՎ իր կյանքն ապրումա վախի մեջ մինջև կյանքի վերջը»։
Փաստորեն ևս մի անուսում «աստվածաբան» ով ԵՆԹԱԴՐՈՒՄ է, որ ԲՈԼՈՐ հավատացյալները վախի մեջ են ապրում, չհասկանալով մի պարզ ճշմարտություն, որ.
«Աստված սեր է... և սիրո մեջ վախ չկա, որովհետև կատարյալ սերը վանում է վախը, քանի որ վախը ենթադրում է պատիժ։ Ուրեմն նա ով վախի մեջ է, նա սիրո մեջ կատարյալ չէ, հետևաբար Աստծունը չէ»։ Ա Հովհ. 4։18
Vis Tolog-ի կարծիքով Աստված զսպաշապիկ է հավատացյալների համար։ Էս մարդուն ի՞նչ ասես։
Երբ ես ասում եմ, որ Աստվածաշնչյան Աստծոն չեմ ընդունում, նկատի ունեմ առաջին հերթին հինկտակարանային Աստծոն, ու դա արդեն ասել եմ կարծես... Ու հիմնական քննարկումներում էլ` համարյա բոլորը, այդ թվում նաև Վիստը, կարծում եմ, նույնպես նկատի ունեն հենց նրան, թե կուզես, կոնկրետացնելու համար եկ կոչենք նրան իր իսկ անունով. հրեաների Եհովային, - նույնիսկ ոչ թե Յահվեին, քանզի սրանք արդեն իսկ տարբեր աստվածություններ են:
Իսկ դու քո մեջբերումն անում ես Նոր Կտակարանից, այսինքն, բերում ես Հիսուսի խոսքերը, ով եկել էր բացահայտելու Իրական Աստծոն, իսկ վերջինիս հաշվով, ես էլ քեզ հետ լրիվ համաձայն եմ, որ այո, Նա` սեր է:
Բայց... կներես, լավ չեմ հիշում, քանզի ես քեզ պես Աստվածաշնչի գիտակ չեմ անկասկած. միգուցէ հիշեցնե՞ս... հաճա՞խ է արդյոք Մովսեսը հիշատակում "Սիրող Աստծոն"...
Հա, Մայք ջան, իհարկե. ծաղրի պահեր էլ կան, կա նաև ցինիզմ, կա հումոր, - բա ինչպե՞ս առանց այդ ամենի... ամեն մեկն իր մոտեցումն ունի հարցին...Սամ սա ընդամենը երկու հոգու գրածից մի թեթև քաղհան էր։ Եթե փորձեմ բոլորի գրածը վերլուծել, ապա շատ երկար ժամանակ պիտի դրա վրա վատնեմ։
Սակայն այն ինչ մեջբերեցի այդ երկուսի գրածներից, բավական էր ապացուցելու վերը իմ արտահայտած կարծիքը՝ այն է այս թեմայում լի են բացարձակ ցինիկ, մարդկանց մի ստվար բազմությանը նսեմացնող, ծաղրով լի արտահայտություններ, որոնց արտահայտողները դրսևորում են իրենց անգրագիտությունը, աստվածաշնչի իսպառ չիմացությունը, հոգևոր կյանքի և հոգևոր մարդկանց հետ առնչության ու հանդուրժողականության իսպառ բացակայությունը, և այլն և այլն։
Իհարկե կան նաև շատ առողջ և խելացի կարծիքներ, որոն արտահայտողները հարգանքի են արժանի, ինչպես օրինակ Այվին, Չամիչը,
Եթե խոսքը գնա, ասենք, Սերժի, կամ Օբամայի, կամ հարևանիդ/ս, կամ ընկերոջս/դ մասին, մենք հանդուրժողաբար ամեն ինչ էլ կլսենք, ճի՞շտ է, թե լավը, թե վատը: Բայց ինչու՞, հենց խոսքը գնում է Աստծո մասին, չի կարելի հանգիստ տարբեր կարծիքներ լսել, և ի՞նչ պարտադիր է, որ բոլորը քեզ պես գերազանց ճանաչեն Աստվածաշունչը...
Ի՞նչ կլիներ էս աշխարհի վիճակը, եթե բոլորը գերազանց մաթեմաթիկոսներ լինեին, օրինակ...Աստված մի արասցե, չէ՞...
Իսկ իմ կարծիքը. մենք բոլորս` Աստծո մասնիկներն ենք ու Աստծո պարունակությունը, և ուրեմն ամենն, ինչ ունենք մեր մեջ` դա էլ Աստծոնն է, այսինքն Աստված`ամեն ինչի ամենան է, այսինքն, նաև ամենամեծ ծաղրողն է Աստված, և հումորի ամենամեծ զգացումն էլ հենց Ինքը ունի: Այնպես որ ես, օրինակ, հանգիստ եմ Աստծո համար` Նա բոլորովին էլ վիրավորող չէ: Չնայած դու կարող ես իմ խոսքերն "ամենայի" մասին հետ վերադարձնել ինձ ու ասել, իսկ ի՞նչ, եթե Նա նաև ամենավիրավորվողն է... Բայց դա արդեն անհնար է, որովհետև մինչև Նա դրան կհասներ, Նա արդեն իսկ Ամենասիրող Ծնողն է:
.Նետը..
Նետը` ի՞նչ, եղբայրս...
Եթե դու ինձ հարց տաս, իսկ ես քեզ ասեմ, որ մեկ է չես հասկանալու, ու չպատասխանեմ, - իմ ի՞նչ է հարգանքի արժանի...
Գիտե՞ս ինչ կասեմ, Մայք ջան. եթե դու ինձ ասես, որ ես չեմ հասկանա, ես անմիջապես կկասկածեմ, արդյո՞ք դու հասկանում ես այն, ինչ ես "չեմ հասկանա"...
Իհարկե, ես Ներտի չասածը չհասկացա...
Ճիշտ ես, ես հարևանցի եմ տեղյակ, Մայք ջան...Իսկ քեզ կասեմ. դատելով քո մյուս աշխատություններից, թարգմանություններից, գրառումներից, դու աստվածաշնչին տեղյակ ես միայն հարևանցի կերպով՝ այդ են վկայում մեր մի քանի գրառումներում նոր կտակարանից արված մեջբերումներդ, որոնք ամբողջական չեն, կամ լրիվ որիշ բառերով են ներկայացված և օտար միտք են արտահայտում։ Սակայն տեսնում եմ մեծ ձգտում՝ Անվերջին ճանաչել։
Աստծու խոսքը ճիշտ ընկալելու համար, նախ վերստին ծնվել է հարկավոր, որը տեղի է ունենում ոչ թե մարդու ցանկությամբ և կրքից, այլ երկնային հորից։
Բայց ես հավատացյալ չեմ ու ոչ էլ կրոնավոր և դա ինձ ներելի է: Եվ սակայն, առնվազն երկու անգամ ծայրից ծայր կարդացել եմ Աստվածաշունչը, էլ չասենք, որ թե այն (և ոչ թե մեկ լեզվով) և թե Նոր Կտակարանը միշտ գրասեղանիս են...
Իսկ երբ հիշատակածդ հարգանքի արժանի, հավատացյալ և "տեղյակ" Նետն ասում է, որ լրիվ չի կարդացել Աստվածաշունչը... Ես նույնիսկ ծիծաղել չեմ կարող նրա վրա, ես կարող եմ միայն ողբալ նրան...
Չէ, ես չեմ ասում, որ ամեն մարդ պարտավոր է Աստվածաշունչ կարդալ: Բայց քեզ չի՞ թվում, որ ամեն հավատացյալ պարտավոր է...
Թե չէ ինչի՞ն ես հավատում, Մայք ջան... Քեզ չի՞ թվում, որ հավատը որոշակիորեն լուրջ բան է և ծաղրելի է ոչ թե մի երկու ոչ-հավատացյալի ծաղրալի ու ցինիկ արտահայտությունը, այլ առավել ծաղրելի է լսելով հավատացյալ լինելը:
Եվ չնայած քո խիստ բացասական կարծիքին, խնդրում եմ, հանդուրժող եղիր իմ և մյուսների հանդեպ...Շատ կարելի է գրել այստեղ, բայց այսքանն էլ պետք է որ բավարարի, բացատրելու իմ խիստ բացասական կարծիքը սույն նյութի վերաբերյալ։
Ես շատ ուրախ եմ, որ դու այստեղ ես ու կարելի է զրուցել քեզ հետ:
Քո ասածների վրա կարելի է մտածել: Քո ասածները կարոն մարդու ստիպել/օգնել փոխել իր նախկին մոտեցումը հարցին, նոր եզրակացությունների գալ ու նման լիքը դրական բաներ: Եվ բոլորովին հետաքրքիր չէ նետերի ու հովարսների հետ հենց այս պատճառով, որ գալիս, դեմ են տալիս մի երկու ցիտատ ու փախչում, պատճառաբանելով, թե մենք բան չենք հասկանա:
Ես մի բան գիտեմ հաստատ.
եթե դու հասկացել ես, ուրեմն ինձ էլ կհասկացնես:
Եթե ցանկանաս:![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Սամ, Սամ... Այսպիսի եզրահանգման ես գալիս եմ, հիմնվելով Ժառի խոսքերին։ Ուշադիր հետևիր նրա մտքերի շարադրանքին. Նա օգտագործում է հավանաբար բառը, որն ինքնին ենթադրություն է։ Այսինքն նա իր մատից ծծած ենթադրության հիման վրա ստեղծում է մի ամբողջ թեզ, որ հավատացյալները վատ բաներ չեն անում զուտ վախից ելնելով, այլապես մեծ հաճույքով կանեին։Ժառը այդ չի ասում: Այպիսի եզրահանգման դու ես գալիս, ցավոք...
Ժառն ասում է, որ դա հավատացյալի մոլորությունն է, որ մարդ բարի է Աստծո շնորհիվ, որ եթե Աստված չլիներ, մարդը բարի չէր լինի: Դա մոլորություն է, որովհետև հենա լիքը բարի աթեիստներ կան, որ առանց Աստծո էլ բարի են:
Ես չեմ ասում, որ ըստ իս, Ժառն ամեն ինչում ճիշտ է, բայց դու հաստատ ճիշտ չես Ժառի վերաբերյալ այս հարցում: Նա բավական նրբանկատ է ցանկացած մարդու այդպես չվիրավորելու համար...
Նա ամբողջացնում է բոլոր, կրկնում եմ՝ բոլոր հավատացյալներին մի ընդհանուր գարշահոտ սուպի մեջ։ Դու կարող ե՞ս զուտ ենթադրության վրա հիմնվելով տասնյակ հազարավոր մարդկանց պիտակավորել ու մեղադրել վախկոտության, թաքցրած ստորության, դաժանության (լավ էլ վատ բաներ կանեյին, եթե Աստծուց չվախենային) մեջ։
Մի եղիր հիմար արարքներ կատարողի կամ խոսողի փաստաբանը՝ անշնորհակալ գործ է։ Ֆորրեստ Գամպն ասում է«հիմարը դա հիմարություն անողն է, ես ընդամենը ապուշ եմ»
Ես ասացի որ Կային հարգանքի արժանի մտքեր արտահայտող մարդիկ այդ թեմայում։ Նրանց միտքը մեջբերեմ երկու խոսքով «եթե մեր լավ արարքի հիմքում ընկած է "որովհետև" բառը, այսինքն ես լավ եմ վարվում՝ որովհետև... դա արդեն անընդունելի է»։
Լինի հավատացյալ կամ անհավատ, մեր արարքները արդյունք են մեր ինտելեկտի, բարոյականության մեր սեփական ընկալման և ինտերպրետացիայի, դաստիարակության չափի։
Նա հարցադրում է կատարում և դրանով ցանկանում վատ գույներով ներկել հավատացալներին, իսկ անհավատներին նա ներկայացնում է որպես "պռադվինուտիներ" ովքեր բարձր բարոյական նորմերի են տիրապետում առանց Աստծու։ Խոճկորային ուրախությամբ թավալ տալով անգիտության ցեխի մեջ, նա ենթադրում, ապա իր իսկ ենթադրությունը հաստատում է, որ հավատացյալները զսպաշապիկի մեջ գտնվող մանյակներ են։ Նրանց միայն ազատ արձակիր և տե՛ս թե ինչ չարիքներ կգործեն։
Միգուցե նա նրբանկատ է, սակայն միայն իր պես մտածողների հանդեպ։
Սամ ես քեզ ճիշտ ե՞մ հասկանում։ Դու արդարացնում ես անարդար ծաղրը և ցինիզմը, համարում դա ընդամենը հումո՞ր։ Ուզու՞մ ես ասել« դե լավ հա, ինչ եք խառնվել իրար, մի քիչ վրեքներդ կայֆավատ կլինենք, կղժժանք ու պրծ»։Հա, Մայք ջան, իհարկե. ծաղրի պահեր էլ կան, կա նաև ցինիզմ, կա հումոր, - բա ինչպե՞ս առանց այդ ամենի... ամեն մեկն իր մոտեցումն ունի հարցին...
Եթե խոսքը գնա, ասենք, Սերժի, կամ Օբամայի, կամ հարևանիդ/ս, կամ ընկերոջս/դ մասին, մենք հանդուրժողաբար ամեն ինչ էլ կլսենք, ճի՞շտ է, թե լավը, թե վատը: Բայց ինչու՞, հենց խոսքը գնում է Աստծո մասին, չի կարելի հանգիստ տարբեր կարծիքներ լսել, և ի՞նչ պարտադիր է, որ բոլորը քեզ պես գերազանց ճանաչեն Աստվածաշունչը...
Ի՞նչ կլիներ էս աշխարհի վիճակը, եթե բոլորը գերազանց մաթեմաթիկոսներ լինեին, օրինակ... Աստված մի արասցե, չէ՞...
Իսկ իմ կարծիքը. մենք բոլորս` Աստծո մասնիկներն ենք ու Աստծո պարունակությունը, և ուրեմն ամենն, ինչ ունենք մեր մեջ` դա էլ Աստծոնն է, այսինքն Աստված`ամեն ինչի ամենան է, այսինքն, նաև ամենամեծ ծաղրողն է Աստված, և հումորի ամենամեծ զգացումն էլ հենց Ինքը ունի: Այնպես որ ես, օրինակ, հանգիստ եմ Աստծո համար` Նա բոլորովին էլ վիրավորող չէ: Չնայած դու կարող ես իմ խոսքերն "ամենայի" մասին հետ վերադարձնել ինձ ու ասել, իսկ ի՞նչ, եթե Նա նաև ամենավիրավորվողն է... Բայց դա արդեն անհնար է, որովհետև մինչև Նա դրան կհասներ, Նա արդեն իսկ Ամենասիրող Ծնողն է:
Բոլորովին պարտադիր չէ աստվածաշունչն անգիր իմանալ, չնայած ամեն իրեն կիրթ համարող մարդու համար դա նախընտրելի է։
Բայց եթե գաղափար չունես ոչ հոգևոր կյանքից, ոչ մարդկանցից, ոչ էլ աստվածաշնչից, ուրեմն քիթդ էլ մի խոթիր այնտեղ, որտեղ քեզ չեն հրավիրել։ Եթե մաթեմատիկայից իմ գիտելիքները հազիվ բավարարում են որ խանութում ստացած մանրը հաշվեմ, ես չեմ բացի պրոֆեսորներին հարիր թեմաներ, ոչ էլ կխցկվեմ նրանց խոսակցության մեջ։ Իհարկե աշխարհը չի կարող լցված լինել միայն մաթեմատիկոսներով ու աստվածաբաններով։ Հարկավոր են նաև տաքսու վարորդներ, մսագործներ, կոմպի հետևում առավոտից-երեկո նստած գործազուրկներ, հիմար-հիմար դուրս տվողներ և այլն...
Ես արդեն իմ նախորդ գրությունում նկատեցի, որ Աստծուն և նրա խոսքը ճանաչելու համար, հարկավոր է սկզբից վերստին ծնվել, որովհետև մարմնից ծնվածը հասկանում է մարմնավորը՝ ասել կուզի ֆիզիկականը, իսկ հոգուց ծնվածը ընկալում է հոգևորը։Սկսեմ ինձանից:
Երբ ես ասում եմ, որ Աստվածաշնչյան Աստծոն չեմ ընդունում, նկատի ունեմ առաջին հերթին հինկտակարանային Աստծոն, ու դա արդեն ասել եմ կարծես... Ու հիմնական քննարկումներում էլ` համարյա բոլորը, այդ թվում նաև Վիստը, կարծում եմ, նույնպես նկատի ունեն հենց նրան, թե կուզես, կոնկրետացնելու համար եկ կոչենք նրան իր իսկ անունով. հրեաների Եհովային, - նույնիսկ ոչ թե Յահվեին, քանզի սրանք արդեն իսկ տարբեր աստվածություններ են:
Իսկ դու քո մեջբերումն անում ես Նոր Կտակարանից, այսինքն, բերում ես Հիսուսի խոսքերը, ով եկել էր բացահայտելու Իրական Աստծոն, իսկ վերջինիս հաշվով, ես էլ քեզ հետ լրիվ համաձայն եմ, որ այո, Նա` սեր է:
Բայց... կներես, լավ չեմ հիշում, քանզի ես քեզ պես Աստվածաշնչի գիտակ չեմ անկասկած. միգուցէ հիշեցնե՞ս... հաճա՞խ է արդյոք Մովսեսը հիշատակում "Սիրող Աստծոն"...
ՆԱ ՈՎ ՀՈԳՈՒՑ ԾՆՎԵՑ, ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՐԾԵՆԱԼ ԹԵ ԻՆՔԸ ԼԱՎՆ ԷՐ ԵՎ ՀԵՆՑ ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՎ ԷԼ ԱՍՏՎԱԾ ԻՐԵՆ ԸՆՏՐԵՑ։
Սա նրա համա եմ գրում, որ չմտածես թե ուզում եմ ասել, վերստին ծնվածներն ավելի լավ մարդիկ են իրենց որակական հատկանիշներով։ Այստեղ հարցը լավ կամ վատ մարդու մեջ չէ, այլ ընտրության։
Աստվածաշնչի երկակի և տարբեր լեզուներով ընթերցանությունը չի, որ օգնում է մեզ հասկանալ թե ով է Աստված, այլ հայտնությունը։
«Իսկ շնչավոր մարդը (ոչ հոգևոր) Աստծու հոգու բաները չի ընդունում, որովհետև դրանք իր համար հիմարություն են ու չի կարող հասկանալ, որովհետև դրանք հոգևոր կերպով են քննվում»։ Ա կորընթացիս 2։14.
Արի Յահվեյի կամ ՅՀՎ-Ի և Եհովայի մասին չքննարկենք, այլապես պետք է մեջբերումներ կատարեմ հրեական աղբյուրներից և թորայից։
Հարցնում ես արդյո՞ք Մովսեսը Աստծո բարության մասին խոսում է։Հենց Մովսեսն է, որ օրենքների մեջ բազմիցիս ներկայացնում է Աստծո սերն ու բարությունը հանդեպ մարդուն, հիշիր տաս պատվիրանները թեկուզ։
Իսկ կոնկրետ ցիտատ Մովսեսից ահա «Տերը նրա առջևից անցավ, և նա (Մովսեսը) աղաղակեց. Տե՛րը, Տե՛ր Աստվածը, ողորմած ու բարերար, երկայնամիտ ու առատ ողորմությունով ու ճշմարտությունով, հազարներին ողորմություն ու բարություն անող, անօրենությունն ու հանցանքը ներող, բայց անզիղջ հանցավորին ամենևին անպարտ չի թողնում, այլ պատժում մինչև չորրորդ սերունդ»
Հին կտակարանում Դավիդը չէ՞ր, որ երգում Է «Տերն է իմ բարի հովիվը» Սաղմ.23
Իսկ ինչ վերաբերվում է Հիսուսին, ապա «Սկզբից էր Բանը (խոսքը, բանականությունը), և Բանն Աստծու մոտ էր, և Բանը Աստված էր։» Հովհ 1։1
Համեմատի՛ր «Սկզբում Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց» Ծննդ 1։1
Հարց է առաջանում՝ ինչի՞ սկզբում։ Ամեն բանի արարչագործության սկզբու՞մ, թե մեր մոլորակի ստեղծման սկզբում, Որն էլ վկայում է Եբրայերեն "Բե Ռեշիդ" ամենի սկզբում արտահայտությունը։
Դու չես կարող Հիսուսին անվանել բարի և մաժամանակ Հորը չար, քանի որ «Ես և հայրը մեկ ենք» Հովհ 10։30, «Հավատացեք ինձ, որ ես և հայրը մեկ ենք» Հովհ 14։11.
Հիսուսը ներկա էր արարչագործությանը և նրա ակտիվ մասնակիցն էր, Նա՛ էր, որ կարմիր ծովը ճեղքեց, Նա՛ էր, որ տաս աղետները Եգիպտոսի վրա բերեց, Նա՛ էր, որ Մովսեսի հետ լեռան վրա հանդիպեց և պատիրանները տվեց։ Նա՛ էր, որ Քաննանի ժողովուրդներին՝ որոնց մեջ բոլոր պղծությունները ծաղկում էին, սկսած մանկապղծությունից մինչև մանուկների զոհաբերում, կոտորել տվեց, և ի վերջո Նա՛ էր որ, բորոտին բժշկեց, պոռնիկին ներեց, մեռելներին հարություն տվեց, իր կյանքը զոհեց, որպեսզի իր այդ զոհն ընդունողը նոր շանս ստանա։
Ես երբ որ գրում էի որ դու Աստծո խոսքը հարևանցի գիտես, նկատի ունեի ոչ թե պարունակության մասին, այլ այդ պարունակության հայտնության։
Ես պատրաստ եմ օգնելու հասկանալ աստվածաբանական խրթին հարցերը,սակայն դրա նախադրյալն է սովորելու պատրաստակամությունը։
Վերջին խմբագրող՝ Micke: 12.09.2016, 23:28:
Մայք... երևի երկու ժամից ավել քեզ պատասխան էի գրել... ու կորցրեցի... համակարգչի մեջ վիրուս կա, մեկ-մեկ նման խաղեր խաղում է գլխիս... Շատ եմ զայրացել հիմա իզուր ջանքերիս վրա, այնպես որ, թող մնա վաղը, լա՞վ...
![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ