Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Jarre (15.08.2014), Sambitbaba (10.08.2014), Ուլուանա (10.08.2014)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
էսօր գործից գալւց ավտոյից մեջ րադիո եմ լսում… էս թեման էր… այսինքն շատ մոտ…
Frans de Waal-ը ուսումնասիրություն ա արել, արժե լսել…
լսեք վերջինը փլեյլիստի մեջ… do animals have morals?
Jarre (07.09.2014)
Այս թեմային համապատասխան ֆիլմ
http://zerx.tv/46190-bog-ne-umer.html
Քանի-որ տեսնում եմ կրոն բաժնում միայն անհավատներն են պտտվում ուրեմն ինչ որ բան են փնտրում, մի բան որ չունեն և դրա համար էլ չեն հավատում, բայց փնտրտուքի մեջ են: Համբերությամբ փնտրեք, մի օր կգտնեք:
Sambitbaba (10.09.2014)
Ամեն անգամ էս թեմայի վերնագիրը տեսնելուց տրամադրությունս վատանում է։ Միթե անպայման մեկը պիտի լինի ձեր գլխի վերևում կանգնած փայտը ձեռքին, որ ձեզ լավ պահեք, որ չխփի ձեր գլխին։ Միթե երկրային ոչ-ոք չունեք հանուն որի(եթե ոչ հանուն ինքներդ ձեզ) պետք է լավը լինեք։ Միթե չի կարելի լավը լինել ծնողների, ընկերների, մնացած լավ մարդկանց և վերջապես հենց ինքներս մեր համար։ Զարմանում եմ։
Կարճ
Կոնկրետ
boooooooom ջան, ինչպես տեսնում ես էս թեմայի գրառումներից մարդկանց մի հատված համոզված է, որ «լավ» կամ «բարոյական» լինելը ինքստինքյան ապացուցում է Աստծու գոյությունը, քանի որ ըստ նրանց կարծիքի էվոլյուցիան չէր կարող ստեղծել բարոյականություն։ Եթե մարդը՝ անկախ նրանից ընդունում է նա Աստծու գոյությունը, թե ոչ, անում է անձնուրաց քայլ դիմացինի հանդեպ, ապա դա անպայման խոսում է Աստծու գոյության մասին։ Էս հարցը հազարամյակներ շարունակ քննարկել ու քննարկում են տարբեր փիլիսոփաներ և գիտնականներ։
boooooooom (12.10.2014), The silent river (12.10.2014), unknown (13.10.2014), Աթեիստ (12.10.2014), Նիկեա (12.10.2014), Տրիբուն (12.10.2014)
Մարդիկ կան որ գիտեն որ Աստված կա, բայց իրենք դրանից բարի չեն դառնում, կարող են և հանցագործություններ անել, բայց իրենք մի բան հստակ գիտեն, որ կա մի սահման որից եթե դուրս եկան ուրեմն իրենց գլխին կարող է Պատահականության աշխարհից փորձանքներ գան։ Դրա համար էլ զգուշավոր են։
Նրանք որոնք Աստծո գոյությանը չեն հավատում, այս խումբը ավելի ռիսկային մասում է։ Իրենք կարծում են թե մարդու բանականությունը ամենազոր է, իրենց գիտելիքները վերջնական իմաստնություն են ու դրան համապատասխան էլ գործում են մեծամիտ ու ինքնավստահ ու մի գեղեցիկ օր իրենց դուռ թակում է էլի մեծն Պատհաականությունը։
Այս երկրորդ խմբին լավագույնս հեգնել է Բուլգակովը իր «Մաստեր և Մարգարիտա» գրքի այն դրվագում երբ պուրակում Բերլիոզը խոսում է Վոլանդի հետ ու հետո ընկնում է տրամվայի տակ զուտ Պատահականության պատճառով։
Կա մարդկանց մի խումբ էլ որոնք հավատում են Աստծոն, բայց ինչ ինչ կրոնական գրքերի ազդեցության տակ ունեն ոչ այնքան ճիշտ պատկերացումներ Աստծո գործունեության մեթոդաբանության մասին։ Նաև Աստծո ներկայությունը ինքնուրույն չեն կարողանում զգալ ու միջնորդի կարիք ունեն ի դեմս ինստիտուցիոնալ եկեղեցիների։ Այս խումբն էլ է ներկա պահին ռիսկային զոնայում է հայտնվել, որովհետև եկեղեցիները մեծ մասը շատ են շեղվել Աստծո մասին ճշմարիտ ուսմունքից։
Վերջին խմբագրող՝ Marduk: 18.10.2014, 11:54:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Alphaone (24.11.2014)
Մոռացա գրել մարդկանց չորրորդ խմբի մասին, որը բնակչության հիմնական միջուկն է կազմում։ Ուրեմն այս խումբը շատ բազմաշերտ է բայց նրա հիմնական հատկանիշը այն է որ ինքը ապրում է ըստ իր նրեսում դրած խղճի , դոգմատիկ չի, ու կյանքը չի անցկացնում ինչ որ բան քանդելու մոլուցքի մեջ։ Այս մարդիկ կարող է իրենց հավատացյալ համարեն, բայց կարող է և աթեիստ համարեն։ Ու չնայած որ իրենց աթեիստ են համարում իրականում այդպես չեն, որովհետև հավատում են ինչ որ վերին արդարությանը։ Ընդհանուր առմամբ այս խումբը հավատում է Աստծոն բայց երբեմն այդ երևույթին ուրիշ անուններ է տալիս իր ներսում։
Մարդը կյանքի ընթացքում ստատիկ չի ու կարող է մի խմբից մյուսին անցնել։
Նաև երբ գրում եմ ինստիտուցիոնալ եկեղեցի նկատի չունեմ պաշտոնական եկեղեցիները այլ նաև աղանդավորականների եկեղեցիները, որոնց մի մասը իսկապես ահավոր շեղված է։
Մի բան էլ երբ գրում եմ Պատահականություն իրականում դա պետք է չակերտների մեջ հասկանալ։ Որովհետև կյանքում ինչ պատահում է մարդու հետ ենթարկվում է կուռ երկաթյա տրամաբանության։ Ուղղակի միշտ չէ որ մենք տեսնում ենք կամ ուզում ենք տեսնել այդ տրամաբանությունը։
Վերջին խմբագրող՝ Marduk: 18.10.2014, 13:47:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Alphaone (24.11.2014), Sambitbaba (18.10.2014)
Մարդուկը միանգամից զուտ իրեն հատուկ իմաստությամբ խմբարովեց, շերտավորեց ու պիտակավորեց մարդկանց՝ համաձայն իր հույժ նեղ աշխարհայացքի: Փորձեմ շտկել իր ասածը:
Մարդիկ կան՝ կազմակերպված կրոնի հետևորդ են: Իրենք լինում են՝ հավատացյալներ ու այսպես կոչված lip service անողներ՝ մարդիկ, ովքեր կրոնի ներկայացուցիչ են, որովհետև այդպես է ընդունված: Ու նույնիսկ այս երկու խմբերը չափազանց բարդ են հստակ ֆիքսվելու համար՝ միակ գործոնը կրոնի նկատմամբ վերաբերմունքն է:
Փորձեմ բացատրել: Կազմակերպված կրոնի հետևորդն ընդունում է եկեղեցու դոգման ու ռիտուալը: Հավատացյալի ու lip service անողի միջև էական տարբերություն դնում է կրոնական գիտակցության առկայությունը կամ բացակայությունը. հավատացյալն ունի կրոնական գիտակցություն ու հավատում է այդ դոգմային ու ռիտուալին գիտակցաբար, lip service անողը կամ անգիտակցաբար է հետևում դրանց, կամ էլ գիտակցաբար՝ առանց հավատալու, որովհետև այդպես հարմար է/ընդունված է: Բայց միաժամանակ կրոններն այնքան տարբեր են, որ այս խմբերի ներկայացուցիչները կտրուկ իրարից տարբերվում են նույնիսկ միայն հինդուիզմի տարբեր ուղղությունների կոնտեքստում: Փորձեք վայշնավիտներին համեմատել շայվիտների հետ, կհասկանաք, թե ինչ ի նկատի ունեմ:
Կազմակերպված կրոնը սովորաբար ենթադրում է որոշակի կրոնական հիերարխիա՝ իր եկեղեցու ներսում, հիերարխիայից ներքև գտնվում է «հոտը»/«հավատացյալների զանգվածը»: Այդ կոնտեքստում, առանձին հետևորդը եկեղեցու սուբյեկտ չի հանդիսանում: Այնպես որ, այն բաժանումը, որը ես հենց նոր իրականացրեցի, եկեղեցու տեսանկյունից գոյություն չունի:
Փաստորեն, կողմնորոշվեցինք, որ կազմակերպված կրոնի հետևորդները (մարդկության մեծ մասը, կարծում եմ) անհամասեռ, աբստրակտ ու բազմազան երևույթ են, որոնց մասին կարելի է դատել միայն լոկալիզացված խմբերով՝ ըստ կազմակերպված կրոնի հատկանիշների ու այդ մարդկանց կրոնի նկատմամբ մոտեցման (հավատացյալ/lip service):Հոգևորականությունը խիստ դժգոհ կլիներ, եթե իր հոգևոր աշխատանքի համար հոգևոր վարձատրություն ստանար:
~ Պոլ Անրի Հոլբախ
Երկրորդ խումբը «հիասթափված հավատացյալներն» ու «դիլետանտ հավատացյալներն» են՝ առաջինները նրանք են, ովքեր ինչ-որ պատճառներով ներքին կոնֆլիկտ են ունեցել եկեղեցու բնույթի, վարքի, կամ կրոնի եկեղեցու կողմից ընդունված մեկնաբանության հետ: Այս մարդիկ, չլինելով կազմակերպված կրոնի հետևորդ (լինի դա եկեղեցի, կրոնական ուղղություն, կուլտ կան սխիզմատիկ կազմակերպություն), էլ ավելի աբստրակտ են, քան կազմակերպված կրոնի հետևորդները: Այստեղ կարող են լինել աստվածաշնչին անհատական մեկնաբանությամբ խիստ հետևողներից, ինկվիզիցիայի մեթոդների կողմնակիցներից մինչև «բարի բաները աստվածաշնչում ճիշտ են, չար բաները հետո են ավելացվել կամ այլաբանություն են» մարդիկ («Cafeteria Christianity»): Նույնը կիրառելի է նաև Իսլամին, Հուդայականությանը, մնացած կրոնների առումով չեմ նկատել: «Դիլետանտ հավատացյալների» օրինակներ են «նեոբուդդիստները», որոնք մի քանի ցիտատի հիման վրա իրենց բուդդիստ են համարում՝ չհասկանալով, ասենք, որ իրական բուդդիզմը ենթադրում է կոնկրետ նպատակներ ու անընդհատ պրակտիկա: Այդ առումով ես տեսել եմ «դիլետանտ բուդդիստներ», «դիլետանտ մուսուլմաններ», «դիլետանտ սիկխիստներ», «դիլետանտ հուդայականության հետևորդներ», «դիլետանտ կրիշնաիտներ» և այլն: Այստեղ էական է մոդայի գործոնը:
Այս խմբին, ընդհանուր առմամբ, կարելի է նույնիսկ չփորձել որևէ կերպ բնութագրել, որովհետև դա գործնականում անհնարին է: Չես կարող նախապես ֆիքսել, թե ում խելքին ինչպես կփչի մեկնաբանել կրոնական դոկտրինը:
Հետո գալիս են ագնոստիկները: Մարդիկ, ովքեր չեն ցանկանում կրոնական հարցում կողմնորոշվելու գլխացավանքն իրենց վրա վերցնել ու տալիս են ամենածույլ ու ամենաանորոշ պատասխանը՝ չգիտեմ: Չգիտեմ, ու չեմ ուզում մտածել դրա մասին:
Հետո գալիս են գնոստիկները: Գնոստիկներին տարբերակել երկրորդ խմբից կարելի է շատ հեշտ՝ գնոստիկներն իրականացնում են ակադեմիկ մակարդակի ուսումնասիրություն: Գնոստիկները համարում են, որ կարելի է ճանաչել կրոնական դոկտրինի սուբյեկտը, եթե այդ ուղղությամբ լուրջ ու կազմակերպված աշխատանք տարվի:
Հետո գալիս են աթեիստները: Աթեիստներն առաջնորդվում են Ռասսելի թեյամանի (անհիմն ու անապացուցելի ենթադրությունը սխալ է ի սկզբանե, քանի դեռ հակառակը չի ապացուցվել) ու Օկկամի ածելու (երկու հավասարազոր դատողություններից ճշմարիտ է ամենապարզը, քանի դեռ հակառակը չի ապացուցվել) սկզբունքներով: Մմմ, էտալոնային դեպքերում: Այստեղ էլ կան «մոդայիկ» կամ «դիլետանտ» աթեիստներ, որոնք էտալոնային դեպքերին ցիտելով ման են գալիս՝ վերաուղղորդելով սեփական էդիպյան կոմպլեքսը կրոնի վրա:
Հետո գալիս են մնացած բոլորը, որոնց չնշեցի, քանի որ տարածքը շատ սուղ էր, ու եթե նույնիսկ այդպես չլիներ, հաստատ ինչ-որ մեկին բաց կթողնեի:
Ու, վերջապես, գալիս եմ ես: Ես հավատում եմ, որ Մարդուկի կոմպետենտությունը մոտակա 3-4 հազարամյակների ընթացքում չի հասնի այն մակարդակի, որ ինքը կոմպետենտ լինի այս թեմայով որևէ խելքին մոտ կարծիք հայտնել:
Պաչիկներ, peace, հիտլեր կապուտ և այլն :-* :-* :-*
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Sambitbaba (24.11.2014), Աթեիստ (24.11.2014), Տրիբուն (24.11.2014)
Մարդուկի գրածը կարդացել անցել էի, այս անգամ շնորհակալեցի: Ռայ, ախր կարելի է կարծիք հայտնել առանց ուրիշի կարծիքը նսեմացնող նախաբանի ու վերջաբանի, միտքդ ու ասելիքդ պետք ա էդ նսեմացումն անեն ու, որպես կանոն, անում են, էլ ի՞նչ կարիք կա մարդուն լրացուցիչ վիրավորել: Իսկ այ Մարդուկի դասակարգումը Հայաստանում հիմնական մասսաների վրա որոշ վերապահումերով կարելի է տարածել, քանի որ ինքը վերցրել է միջին վիճակագրական մարդու տեսանկյունն ու այդ տեսանկյունից վերլուծել է միջին վիճակագրական մարդկանց, որ կան իր տեսադաշտում:
Հ.Գ. չեմ հիշում, էս թեմայի շրջանակներում էս արդեն ասել եմ, թե չէ, բայց «լավը լինելը» հարաբերական հասկացություն ա: Մենք մեր կյանքը հեշտացնելու համար հասարակական ու սոցիալական նորմեր ենք սահմանել ու եթե լավը լինելը ենթադրում է դրանց հետևելը, ապա քանի դեռ այս մոլորակից փախչելու ճանապարհ չենք գտել, գերադասելի է լավը լինել անկախ նրանից Աստված գոյություն ունի, թե ոչ:
Sambitbaba (24.11.2014), Smokie (24.11.2014), Tiger29 (24.11.2014)
Ալֆա ջան, ընդեղ դասակարգում չկա, որ մի բան էլ ստեղ-ընդեղ տարածես: Եթե չես հավատում, մի հատ փորձիր ինքդ քեզ տեղավորել էտ դասակարգումներից որևէ մեկի մեջ:
Էլ չեմ ասում, որ Մարդուկի գրածները հասկանալու համար պետք ա առնվազն իրա պես ակադեմիկ լինել: Ինչ ասես արժի օրինակ էս արտահայտությունը. <...ունեն ոչ այնքան ճիշտ պատկերացումներ Աստծո գործունեության մեթոդաբանության մասին>Կարա՞ս մի պարբերությամբ, կամ երեք կետով բացատրես, թե ինչ ասել է <Աստծո գործունեության մեթոդաբանություն>: Սիրուն ջան, բառերի լուծ ա Մարդուկի գրածը:
Rhayader (25.11.2014), Sambitbaba (25.11.2014)
հա, ես էլ եմ ասում, որ Բայի գրածը առանց նախաբնաի ու վերջաբանի էլ նսեմացնում ա Մարդուկի գրածը: Ես էլ կարդացել, անցել եմ ժամանակին, բայց իրականում էդ մարդը իր նեղ, թե լայն աշխարհայացքից մի բան տեսել ա ու փորձել արտահայտել, եթե իրեն վիրավորելով ասենք, որ իր գրածը բառերի լուծ ա, ինքը երբեք չի ընդունի, քանի որ պաշտպանական ռեակցիան էս դեպքում ավելի լավ ա աշխատում, քան առողջ դատողությունը դժբախտաբար: Նույն ակումբում ես շատ եմ աճել, բայց շատ ավելի աճած կլինեի, եթե լիքը բաներ ինձ ոչ թե նվաստացման պրիզմայով հասցվեին, այլ «աչքերը բացելու» ճանապարհով: Ես էդ կատեգորիանցերից ոչ մեկում ինձ չտեսա, մի քանի արտահայտություն ինձ զվարճալի թվացին, այդ թվում Աստծո գործունեության մեթոդաբանությունը: Բայց մեկ ա, եթե Մարդուկը ձեր գրածները կարդա, չեմ կարծում, թե ընդունի...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ