Սամ որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, խոսեմ փաստերով՝ այսպես ասած խորանանք էության մեջ։
Ժառը թեման բացում է հետևյալ խոսքերով. «Աստծուն հավատացողները ՀԱՎԱՆԱԲԱՐ մտածում են որ մարդ իր բարոյականությամբ պարտական է Աստծուն»։
Նա այստեղ անում է ենթադրություն, իսկ քիչ ներքևում իր իսկ արած ենթադրությունը հաստատում ու կնքում է հետևյալ խոսքերով «Ավելին, կան մարդիկ, (կոնտեքստից ենթադրելով նկատի ունի հավատացյալներին) ովքեր եթե իմանան, որ Աստված ահեղ դատաստանի օրն իրենց սամասուդ չի անելու, էսօր մեծ սիրով կզբաղվեն դաժանությամբ։ Հիմնական պատճառը, որ ԱՌԱՅԺՄ նրանց հետ է պահում դրանից, դա հավատն է Աստծու հանդեպ»։
Ներքևում մի քիչ բլա-բլա, ապա խոսում է աթեիստների մասին.
«Իսկ աթեիստները, կամ կրոնի հանդեպ այլ տեսակետ ունեցողները ունեն բազմաթիվ այլ պատճառներ լինելու լավը, օգտակար լինել իրենց շրջապատող աշխարհին և մարդկությանը»։
Փաստորեն Ժառը ԵՆԹԱԴՐՈՒՄ և իր իսկ ենթադրությունը հաստատելով, ԲՈԼՈՐ հավատացյալներին մեղադրում է կեղծավորության ու շահամոլության մեջ (որովհետև մահակից վախենալով են լավը) և ապա նրանց հակադրում է «ազնիվ» անհավատներին՝ Աթեիստներին որոնք լավն են ու անշահախնդիր և նորից բլա-բլա։
Սամ կարդա նրա գրածը, վերլուծիր, ապա դարձիր ինձ ու ասա որ ես սխալվում եմ, որ ինքը դա՛ նկատի չունի։
Հետո գրում է Vis Tolog-ը. «Հիմնական պատճառը իմ կարծիքով ոչ թե հավատնա, որ նրամց հետա պահում վատ արարքներից, այլ Աստծո նկատմամբ վախը։ ՑԱՆԿԱՑԱԾ հավատացյալ իմ ԿԱՐԾԻՔՈՎ իր կյանքն ապրումա վախի մեջ մինջև կյանքի վերջը»։
Փաստորեն ևս մի անուսում «աստվածաբան» ով ԵՆԹԱԴՐՈՒՄ է, որ ԲՈԼՈՐ հավատացյալները վախի մեջ են ապրում, չհասկանալով մի պարզ ճշմարտություն, որ.
«Աստված սեր է... և սիրո մեջ վախ չկա, որովհետև կատարյալ սերը վանում է վախը, քանի որ վախը ենթադրում է պատիժ։ Ուրեմն նա ով վախի մեջ է, նա սիրո մեջ կատարյալ չէ, հետևաբար Աստծունը չէ»։ Ա Հովհ. 4։18
Vis Tolog-ի կարծիքով Աստված զսպաշապիկ է հավատացյալների համար։ Էս մարդուն ի՞նչ ասես։
Սամ սա ընդամենը երկու հոգու գրածից մի թեթև քաղհան էր։ Եթե փորձեմ բոլորի գրածը վերլուծել, ապա շատ երկար ժամանակ պիտի դրա վրա վատնեմ։
Սակայն այն ինչ մեջբերեցի այդ երկուսի գրածներից, բավական էր ապացուցելու վերը իմ արտահայտած կարծիքը՝ այն է այս թեմայում լի են բացարձակ ցինիկ, մարդկանց մի ստվար բազմությանը նսեմացնող, ծաղրով լի արտահայտություններ, որոնց արտահայտողները դրսևորում են իրենց անգրագիտությունը, աստվածաշնչի իսպառ չիմացությունը, հոգևոր կյանքի և հոգևոր մարդկանց հետ առնչության ու հանդուրժողականության իսպառ բացակայությունը, և այլն և այլն։
Իհարկե կան նաև շատ առողջ և խելացի կարծիքներ, որոն արտահայտողները հարգանքի են արժանի, ինչպես օրինակ Այվին, Չամիչը, Նետը...
Իսկ քեզ կասեմ. դատելով քո մյուս աշխատություններից, թարգմանություններից, գրառումներից, դու աստվածաշնչին տեղյակ ես միայն հարևանցի կերպով՝ այդ են վկայում մեր մի քանի գրառումներում նոր կտակարանից արված մեջբերումներդ, որոնք ամբողջական չեն, կամ լրիվ որիշ բառերով են ներկայացված և օտար միտք են արտահայտում։ Սակայն տեսնում եմ մեծ ձգտում՝ Անվերջին ճանաչել։
Աստծու խոսքը ճիշտ ընկալելու համար, նախ վերստին ծնվել է հարկավոր, որը տեղի է ունենում ոչ թե մարդու ցանկությամբ և կրքից, այլ երկնային հորից։
Շատ կարելի է գրել այստեղ, բայց այսքանն էլ պետք է որ բավարարի, բացատրելու իմ խիստ բացասական կարծիքը սույն նյութի վերաբերյալ։






Մեջբերել
Էջանիշներ