Քանի որ ես մի քիչ վատն եմ, եղբայրներիս սիրում եմ, երբ տնից հեռու են (կամ բանակում են, կամ երկրից դուրս, էական չի՝ կարևորը տանը չլինեն ։Ճ)։
Մեծ եղբայրս, որ բանակից նոր էր եկել, ամբողջ տնով, ինչ ասում էր, խելոք-մելոք անում էինք, առանց ջան-ի հետը չէինք խոսում։ Բայց որոշ ժամանակ անց (կամաց-կամաց) սկսեցինք նկատողություններ անել, երբ ինչ-որ մի բան․․․
-Ոտքերով առաջ մի՛ արի,- մամաս ու ես։
-Հերի՛ք է կոմպի դեմը նստես, հելի, որ ես նստեմ,-փոքր ախպերս։
-․․․-պապաս։
***
Փոքր եղբայրս մեկ-մեկ ինձ ջղայնացնում է, նեղվում եմ։ Էսօր էլ ահավոր ինձ ջղայնացրեց, նեղացրեց։ Բայց պահի տակ ինձ բռնացրեցի այն մտքի վրա, ավելի ճիշտ, ինձ հիշացրեցի, որ մի քանի ամսից բանակ է գնալու։ Ու եթե հիմա "չեմ սիրում" հետո սիրելու եմ։ Ջղայնությունս, վիրավորվածությունս միանգամից անցան։![]()
Էջանիշներ