Մարդու ինքնավստահությունը երևի գալիս է նաև նրանից, թե ինքը ինչքանով է սիրված։
Մարդու ինքնավստահությունը երևի գալիս է նաև նրանից, թե ինքը ինչքանով է սիրված։
Էն որ էս երգի պես երգ երևի թե չկա: Ուզում եմ loop եղած ամբողջ կյանքս ականջիս տակ հնչի: Երգողն էլ ինչքան որ տարօրինակ ա, տղամարդ ա.
I may be paranoid but no android!
Sambitbaba (01.04.2016)
Ես էսօր սիրում եմ ակումբը։ Թքած սրա կամ նրա ֆեյք լինելու կասկածի վրա։ Ակումբն էսօր կայֆն ա։ Կայֆն ա անգամ Լիոնի գրառումներով, Յոհաննեսի գրառումներով, որոնց համար, գիտեմ, մի քանի տարուց փոշմանելու ա, անկախ մեր լավ գել ախպոր ռեպլիկներից...միշտ էլ լինելու են սենց մարդիկ, բայց քննարկման ընդհանուր շնչից մի տեսակ հուզվում եմ։ Շատ հարցերում կարող եմ համաձայն չլինեմ, բայց, ակումբցիներ, ախր ի՜նչ լավն եք,ախր ինչ լավ մթնոլորտ ա
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Arpine (03.10.2016), boooooooom (30.03.2016), CactuSoul (30.03.2016), Cassiopeia (30.03.2016), Gayl (30.03.2016), Glen (30.03.2016), GriFFin (05.04.2016), John (30.03.2016), kitty (02.04.2016), Mr. Annoying (30.03.2016), murmushka (30.03.2016), Nadine (02.06.2016), Sambitbaba (01.04.2016), _Հրաչ_ (31.03.2016), Աթեիստ (30.03.2016), Մուշու (30.03.2016), Յոհաննես (31.03.2016), Նաիրուհի (30.03.2016), Նիկեա (01.04.2016), Տրիբուն (30.03.2016)
Բայց իսկականից, Ակումբն ինչի սենց սեռականացվեց![]()
Cassiopeia (02.04.2016), Mr. Annoying (31.03.2016), Sambitbaba (01.04.2016), Smokie (30.05.2016), Ուլուանա (31.03.2016)
Ինչքան ժամանակ ա՝ Ակումբ չէի մտել, մի երկու օր առաջ, ՖԲ-ից ցվրվելուց որոշ ժամանակ անց մտա ու![]()
Alphaone (31.03.2016), Arpine (03.10.2016), CactuSoul (31.03.2016), Cassiopeia (02.04.2016), Gayl (31.03.2016), John (31.03.2016), Mr. Annoying (31.03.2016), Sambitbaba (01.04.2016), Smokie (30.05.2016), Yevuk (01.04.2016), Այբ (31.03.2016), Մանուլ (02.04.2016), Նիկեա (01.04.2016), Ռուֆուս (31.03.2016)
Ես հեսա կհուզվեմ:
Ակումբի ծնունդի կապակցությամբ հանդիպման մասին ֆբ-ում կարդալուց հետո մտա Ակումբ, հեռախոսս առաջարկեց Tapatalk-ով մտնել, համաձայնվեցի: Երկու շաբաթ ա ակտիվ կարդում եմ Tapatalk-ով: Նոր ուզում էի վարկանիշ տալ, չգտա ձևը, բրոուզերով բացեցի ու զգացի, թե ինչքան եմ կարոտել Ակումբին![]()
: Մի հատ էլ վարկանիշ ունեի 2015ի մարտին. փաստորեն էսքան ժամանակ չէի մտել...
Հետո էլ ավատարիս տակի 24ը տեսա, ավելի հուզվեցի: Ինձ թվում ա վերջին անգամ 19 էր:
Բայց ոնց որ էսքան տարի անցած չլինի, մի քանի հոգի էլ ավելանան, լրիվ նույն հին ու բարի Ակումբիկը կլինի:
Հ.գ. Կարևորը` սմայլիկների կոդերը չեմ մոռացել:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
CactuSoul (03.04.2016), Cassiopeia (02.04.2016), Chuk (02.04.2016), John (02.04.2016), kitty (02.04.2016), Meme (24.12.2019), Mr. Annoying (02.04.2016), Smokie (30.05.2016), Yevuk (02.04.2016), Աթեիստ (02.04.2016), Այբ (02.04.2016), Մուշու (02.04.2016), Նաիրուհի (02.04.2016), Նիկեա (02.04.2016), Ուլուանա (02.04.2016), Ռուֆուս (02.04.2016), Տրիբուն (02.04.2016)
Մի քիչ չափից մեծ ցանկություն ա, բայց հանգիստ գիշեր քեզ հայ զինվոր, ուժ ու դիմացկունություն մեր բանակին, զինվորի ծնողին համբերություն մեզ էլ հանգիստ քուն ու նոր օր միայն բարի լուրով :
CactuSoul (03.04.2016), Cassiopeia (02.04.2016), kitty (02.04.2016), Sambitbaba (05.04.2016), Smokie (30.05.2016), Աթեիստ (02.04.2016), Զաքար (02.04.2016), Մանուլ (02.04.2016), Նաիրուհի (03.04.2016), Նիկեա (03.04.2016)
Մոտ տաս տարի առաջ, բոլորին հայտնի ՌԴ մի հայկական կազմակերպությունում պատմեցին Ղարաբաղյան պայքարին մասնակից ռուսաստանաբնակ հայերի մասին: Թե ինչպես էին կազմակերվում հանգանակության հավաք, ինչպես էին պարենամթերքների հետ միասին ծածուկ ուղարկում զենք ու զինամթերք Հայաստան և այլն: Շատ գովելի ու հուզիչ պատմություն էր:
Այսօր ես ցավով հիշեցի այդ մասին, որովհետև նման համախմբող կազմակերպություն այլևս գոյություն չունի և ռուսաստանաբնակ հայերը գրեթե զրկված են կրակի բերանին գտնվող հայրենակիցներին որևէ կերպ աջակցելու հնարավորությունից: Շատերն են պատրաստ (այդ թվում նաև նվաստս) օրհասական ժամին հասնել օգնության, բայց կան մարդիկ, ովքեր ի վիճակի չեն զենք վերցնել ու կցանկանային օգտակար լինել այլ միջոցներով: Եվ նրանք հուսալքված են: Չկա վստահություն ՌԴ հայկական կազմակերպությունների ու ՀՀ կառավարության հանդեպ: Նրանք հավատացած են, որ հանգանակությունը հասցեատիրոջը չի հասնի, որ անպայման որևէ մեկը այն կգրպանի ու փորը կլցնի:
Ցախավելը կոտրելու համար հայտնի ասացվածքում խորհուրդ են տալիս շիվերը առանձին-առանձին կոտրել: Հիմա մենք այդ ցախավելն ենք, արդեն առանձնացած-բաժանված իրարից: Եվ մեզ նույնիսկ պետք էլ չի կոտրել՝ մենք ինքներս հատ-հատ կոտրվում ենք:
CactuSoul (04.04.2016), Cassiopeia (03.04.2016), Chuk (04.04.2016), kitty (03.04.2016), Mr. Annoying (03.04.2016), Smokie (30.05.2016), Մանուլ (10.04.2016), Նաիրուհի (03.04.2016), Նիկեա (03.04.2016), Ուլուանա (03.04.2016)
Մեր ծանոթներից մեկը՝ փոքր տղայի մասին խոսելիս, միշտ նշում է, որ չնայած 90-ականների ծանր պայմաններին, տղային մտադրված է լույս աշխարհ բերել (4-րդ երեխա), որ երկրաշարժի, Ղարաբաղյան պատերազմից հետո ազգը շատանա։ Եվ հիմա այդ տղան կռվում է Ղարաբաղում։ Ու մտածում եմ՝ 90-ականներին ծնված քանի՜սն են հիմա այնտեղ՝ կռվի դաշտում։ Ըստ էության, սա այն սերունդ է, ում վիճակվեց ոչ միայն կորուստներ կրած ժամանակներում լույս աշխարհ գալ, այլև՝ տարիներ հետո հերոսաբար ստանձնել հայրենիքին պաշտպանելու այն դերը, երբ ոմանք դա արդեն արել էին, որ ԻՐԵՆՔ ԾՆՎԵԻՆ։
Ariadna (07.04.2016), CactuSoul (05.04.2016), Cassiopeia (05.04.2016), GriFFin (05.04.2016), Hack (05.04.2016), kitty (05.04.2016), murmushka (05.04.2016), Nadine (02.06.2016), Smokie (30.05.2016), Yevuk (05.04.2016), Մանուլ (10.04.2016), Նաիրուհի (05.04.2016), Նիկեա (05.04.2016), Ուլուանա (06.04.2016), Տրիբուն (05.04.2016)
Նախ նկարագրություն. մեր կողքի շենքի դիմաց՝ փողոցի մոտից, միշտ տաքսիներ են կանգնած: Բոլոր տաքսիստներին լավ ճանաչում եմ: Փողոցին անմիջապես կպած, համարյա մեր երկու շենքերի արանքը, մի կրպակ կա, հեռախոսների վերանորոգման կետ է, անթույլատրելի մի կառույց ըստ իս, որը, բացի ամեն ինչից, փակում է տեսադաշտը:
Դուրս եկա, պետք է տաքսի նստեմ, գամ: Տեսա որ տաքսիներից մեկը, ինձ քաջ հայտնի ծանոթով, հենց էդ կրպակի հետևը կանգնած է: Կրպակը շրջանցեցի, մոտեցա, դուռը բացեցի ու նստեցի:
Մի քիչ շոկային վիճակ էր, որտև վստահ էի, որ տաքսիստ Հրաչին է հեռվից ղեկին տեսել, իսկ հիմա անծանոթ երիտասարդ էր նստած: Բարևեցի, բարևեց շատ ջերմ, լայն, մի քիչ տարօրինակ լայն ժպիտը դեմքին:
- Ու՞ր ենք գնում, ախպերս, - հարցրեց:
Տեղն ասեցի, ճշտեց որ ճանապարհով գնանք, շարժվեցինք: Ճամփին խոսքի ընկանք, հիմնականում կռվի թեմաներով: Հասանք տեղ, փողը հանեցի որ տամ (ի դեպ ասեմ, որ հենց սկզբից ներվայնացել էի, որ հաշվիչ չկա, բայց դե մեկ է գիտեի, թե ինչքան պետք է տամ), ժպտաց ու ասեց.
- Պետք չի՞, ախպերս:
Անկեղծ չհասկացա, մի տեսակ ուղեղս կախվեց: Էդ պետք չի գլխիս մեջ չէր տեղավորվում:
- Այսի՞նքն, - հարցրի, - ինչի՞ պետք չի:
- Բռատ, էս տաքսի չի: Ես զգացի, որ ավտոն խառնել ես, պիտի դիմացի տաքսին նստեիր, բայց ռազ որ նստել էիր, ասեցի մեր ախպորը բերեմ տեղ հասցնեմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Alphaone (06.04.2016), Ariadna (07.04.2016), boooooooom (08.04.2016), CactuSoul (06.04.2016), Cassiopeia (06.04.2016), Chilly (06.04.2016), erexa (07.04.2016), Gayl (06.04.2016), GriFFin (06.04.2016), insider (06.04.2016), ivy (06.04.2016), John (06.04.2016), kitty (06.04.2016), Mr. Annoying (06.04.2016), murmushka (07.04.2016), Smokie (30.05.2016), Աթեիստ (06.04.2016), Այբ (06.04.2016), Անվերնագիր (07.04.2016), Արէա (06.04.2016), Հայկօ (06.04.2016), Մանուլ (10.04.2016), Մուշու (06.04.2016), Նաիրուհի (06.04.2016), Ներսես_AM (06.04.2016), Նիկեա (07.04.2016), Շինարար (06.04.2016), Ուլուանա (06.04.2016), Ռուֆուս (06.04.2016), Տրիբուն (07.04.2016), Փոքրիկ շրջմոլիկ (22.05.2016)
Եթե "մի կողմ թողնենք", թե ինչքան քաջ, համախմբված են մեր զինվորները, կամավորները, առհասարակ, բոլորը․․․ Հեչ պատկերացրե՞լ եք, թե ինչպես են մեր զոհված զինվորները՝ բանակ զորակոչվելիս, հավատացել իրենց վերադարձին ("2 տարի է էլի, մամ ջան", "Ձեզ լավ նայեք մինչև գամ")։ Եվ համբերությամբ ու անձնվիրությամբ ծառայել ու սպասել են, որ մի օր տուն են վերադառնալու, նորից տեսնելու են՝ մորը, հորը, քրոջը, սիրած աղջկան․․․ Ինչքա՜ն երազանքներ են ունեցել։ Եվ հիմա նրանք չկան, տուն չեն վերադառնալուՆրանց՝ չիրականցած երազանքների հետ էլ, ինչքա՜ն երազանքներ թաղվեցին՝ ծնողների, սիրած աղջկա, քրոջ․․․
![]()
Վերջին խմբագրող՝ Այբ: 07.04.2016, 14:59:
kitty (10.04.2016), Smokie (30.05.2016), Նիկեա (07.04.2016), Փոքրիկ շրջմոլիկ (22.05.2016)
Ինչ լավ ա, որ հարևաններ ունես (շնորհակալություն ակումբին դրա համար), ում հետ կարող ես նստել, զրուցել, ցրվել էս վիճակներից։ Վերջին 7 տարվա մեջ նոր-նոր եմ հարևաններ ձեռք բերել։ Էն էլ ի՜նչ հարևաններ։ Խելացի, ինտելիգենտ, հաճելի ու ԱԿՈւՄԲՑԻ…
Arpine (03.10.2016), boooooooom (08.04.2016), CactuSoul (08.04.2016), GriFFin (09.04.2016), John (08.04.2016), kitty (08.04.2016), murmushka (08.04.2016), Smokie (30.05.2016), Yevuk (11.04.2016), Աթեիստ (08.04.2016), Այբ (08.04.2016), Մուշու (08.04.2016), Նաիրուհի (08.04.2016), Նիկեա (08.04.2016), Ուլուանա (10.04.2016)
Դանիայում հարկային շատ հետաքրքիր մեխանիզմ ա գործում: Ամեն տարի կախված նրանից, թե տվյալ պահին ինչ աշխատավարձ ունես, հարկայինը կանխատեսում ա, թե ինչքան հարկ պիտի մուծես ու ըստ դրա հարկվում ես: Տարվա վերջում վերահաշվարկ են կատարում, ստուգում, թե արդյոք եկամուտդ էնքան ա էղել, ինչքան կանխատեսել են: Եթե կանխատեսածից քիչ ես հարկ մուծել, տարվա վերջում էդ գումարը վերցնում են քեզնից, իսկ եթե շատ, վերադարձնում են:
Ապրիլն էն ժամանակն ա, երբ էդ վերահաշվարկները կատարվում են, ու գումար ա կա՛մ վերադարձվում, կա՛մ գանձվում: Էսօր ընկերս համոզեց, մտանք հարկայինի էջ, տեսնենք՝ իմ վիճակը ոնց ա: Պարզվեց՝ 800 քանի կրոն (մոտ 60 000 դրամի չափ) գումար պիտի վերադարձնեն: Ընկերոջս ասում եմ՝ էսպիսի մեխանիզմը Հայաստանում չէր աշխատի, կվերցնեին, բայց չէին վերադարձնի: Զարմացած նայում ա ինձ, չի հասկանում՝ ոնց ա հնարավոր, որ չաշխատի: Ասում եմ՝ հենց գումարը մտնում ա պետության գրպանը, էլ երեսը չես տեսնում: Ասում եմ ու մտածում, որ լավ կլիներ՝ մի օր Հայաստանում էլ դա աշխատեր:
Տատս, ով միշտ շատ բծախնդիր է իր գրքերի նկատմամբ, մի քիչ ոնց որ մոռացկոտ է դարձել։ Սկսել եմ բերածս գրքերը էլ չվերադարձնել:
Ախր միտք չունի գրադարանը ինձ թողնել․․․ մի երկու գիրք էլ․․․![]()
Վերջին խմբագրող՝ Այբ: 10.04.2016, 22:08:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ