Սկսե՞նք հեղինակների գուշակությամբ զբաղվել
Իմպրեսսիա - Սամ
Ծովանկար - Մարի
Օր - Mr. Annoying
Առաջին Ուռագանը - Լիզբեթ
Վերջին Թռիչքը - Լուսանդր
Նորմալ լինելու անտանելի թեթևությունը - Ռուբի
Քլինթ Իսթվուդ - Մարիօ (??)
Սկսե՞նք հեղինակների գուշակությամբ զբաղվել
Իմպրեսսիա - Սամ
Ծովանկար - Մարի
Օր - Mr. Annoying
Առաջին Ուռագանը - Լիզբեթ
Վերջին Թռիչքը - Լուսանդր
Նորմալ լինելու անտանելի թեթևությունը - Ռուբի
Քլինթ Իսթվուդ - Մարիօ (??)
Բյուր, որպես օգնություն կամ սփոյլեր, կարող եմ ասել, որ հեղինակներից ոչ մեկն իր գործի համար չի քվեարկել![]()
Բյուր, լավ էլի:Պիտի ոչ մի գրառում չանեի, սուս-փուս գայի «իմ» տարբերակի օգտին քվեարկեի ու գնայի՞: Էդ պատմվածքը ես չեմ գրել, ոչ էլ «Օրը» Annoying-ը: Զարմանում եմ, ոնց են շատերն իրեն վերագրում, ախր Վարդանն հեչ էդպես չի գրում:
Հա, քանի գրառում եմ անում, ընդհանուր կարծիքս էլ գրեմ: Պատմվածքներից «կարդացվել են» Իմպրեսսիան, Օրն ու Նորմալ լինելու անտանելի թեթևությունը: Մնացածը կամ չեմ հասկացել, կամ էլ ուղղակի մի քանի անգամ փորձելու արդյունքում էդպես էլ չեմ կարողացել կարդալ-ընկալել:
Իմպրեսսիան շատ ատմոսֆերիկ գործ էր ու իմանալով, որ Իմփրեշնին ա նվիրված, ամբողջությամբ Պրոցեսն եմ պատկերացրել, դրա համար երևի էդքան ռեալ պատկերացրել եմ:
Օրը կարելի ա ասել որ չհավանեցի, ու վերջը քվեարկեցի «Նորմալ լինելու անտանելի թեթևությունը» պատմվածքի օգտին, որովհետև իմ աչքին պատմվածքներից միակն էր, որում ասելիք գտա, որի իմաստը հասկացա:
Mr. Annoying (03.06.2016)
Նորմալ լինելու անտանելի թեթևությունը հեչ չի կարա Ռուբին լինի, կասկածում եմ որ դու ես, ինչ-որ շատ մանրամասներ գիտես էդ գործի մասին, բայց քանի որ ահավոր չեմ ուզում դու լինես ենթադրում եմ որ Լուսնթագ Լուսինեն ա կամ իրան նման մեկը կար անունը չեմ հիշում, ինքը կլինի. Օրը հաստատ դու ես, քեզ բնորոշ վարժ ու սահուն լեզուն ա, վերջին թռիչքը` Նիկեան: Մարիի դարք սայդը լրիվ կար ծովանկարի մեջ![]()
SWTS
Վոլտերա (03.06.2016)
Մտածում եմ 《Նորմալ լինելու անտանելի թեթևությունը》 Գրիֆինն ա գրել, եթե 《Օրը》Ընոյինգը չի, ուրեմն Նիկեան ա
Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 03.06.2016, 14:30:
Blessed the poison which brings the end
Կարա Ռուբին լինի, լրիվ ինքն ա ախր, բայց դժվար գար ու սուսուփուս ինքն իրա օգտին քվեարկեր: Ուրեմն կարա նաև Annoying-ը լինի: Մի տեսակ իրանց ուղեղներն իրար նման են աշխատում: Գործի մասին ոչ մի մանրամասն էլ չգիտեմ, ուղղակի ուշադիր եմ կարդացել, որ դու էլ ուշադիր կարդաս, կնկատես էդ սաղ: Լուսնթագ Լուսինեն չէր կարա տենց ճշգրիտ ընկալել դրսի կրթական համակարգը:
LisBeth (03.06.2016)
Sambitbaba (03.06.2016)
Օրը կարա Սկեպտը լինի։
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Գալը կարդում ա, բայց բան չի գրում, արդարություն չկա էս աշխարհում![]()
Sambitbaba (03.06.2016)
Քննարկումները կարդալուց և երեխեքի օգնությամբ ստեղծագործության մասին կարծիքս վերանայելուց հետո կարող եմ ասել, որ.
Եկավ "Քլինթ Իստվուդի" հեղինակը...
Հիմա ափսոսում եմ շատ, որ առաջին անգամ մի շնչով բոլոր պատմվածքները կարդացի և... ստացած ամբողջ բացասականն ուղղեցի հենց այս պատմվածքի վրա...
Չնայած Նեմոյի անվանը հասնելուց հետո պարզ էր արդեն, որ հերոսները`գրողներ են, - բայց հիշատակածս "կուտակված բացասականի" պատճառն էր երևի, որ դա ինձ ավելի խճճեցրեց ու զայրացրեց, և չթողեց տեսնել պատմվածքի մեծ հումորն ու հասկանալ, որ.
Իստվուդին այդպիսի վարպետությամբ գրողներին ռնդելու կարող էր ուղարկել երևի թե Գալը միայն... Ախր այդ իրոնիան, այդ հումորը շատ էր քոնը... Ոնց անմիջապես չհասկացա: Ու հիմա շատ եմ ափսոսում, որ չեմ քվեարկել: Որովհետև, այդ դիրքերից պատմվածքին մոտենալուց հետո հիմա արդեն չգիտեմ, որ պատմվածքն ավելի սիրեցի. "Ծովանկարը", թե՞ սա...
Հ.Գ.Մարիշ ջան, չնեղանաս հանկարծ: Այս համեմատությունից քո պատմվածքն իմ աչքից ոչ թե ընկավ, այլ ավելի բարձրացավ...![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ