ivy-ի խոսքերից
Գուլպաները շատ հետաքրքիր այլաբանություն էր. տարբեր ձևերով կարելի է մեկնաբանել:
Օրինակ՝ ասենք էսպես: Մեռնողներին ուրիշ «գնացածների» շորերից կարված գուլպաներ էին հասնում: Ինչ-որ մի բան, որ մնացել է քեզ ուրիշներից, ու հետո քեզնից էլ («քո շորերից կարված») մյուսներին պիտի հասնի: Ու կան մարդիկ, ովքեր օգնում են, որ դա քեզ հասնի: Բայց դե լինում է, որ ոչինչ էլ չի հասնում քեզ ուրիշներից, ու խոսքն էլ նյութական արժեքների մասին չի հաստատ. էս էն կատարյալ միայնակույթունն է (մերկությունը), որով էլ հնարավոր է ավարտվի կյանքդ:
Բայց գուցե ուրիշ ձևով էլ հնարավոր է մեկնաբանել: Նայեք, գուլպաները նաև ըստ սեռերի էին բաժանված: Գենդերային իմա՞ստ: Ո՞վ էիր դու ի վերջո. ոչ ոք չեղավ, որ կանգնի կողքիդ ու ասի՝ վերցրու տղամարդկային գուլպաները:
Էջանիշներ