Գաղթական-ի խոսքերից
Օրերս 3-րդ աշխատանքի տեղավորվեցի ու խմբում միանգամից մի քանի թուրք կար..
ամենաակտիվը` իմանալով հայ լինելուս մասին, միանգամից եկավ ներկայացավ (անունն ու ազգությունը) ու ձեռքս սեղմեց..
ամեն ինչ իր հունով էր ու միայն երեկ, ամբողջ խմբի ներկայությամբ, նույն տղան զգուշորեն սկսեց շոշափել հայ-թուրքական հարաբերությունները..
նու պատմեցի ինչն ինչից հետոյա ու ինչն ինչովա պայմանավորված..
ակտիվորեն հարցեր տվեցին, պատասխաններ ստացան, նայեցին իրար ու լռեցին..
առակս ինչ կցուցանե.
Արևմտյան Եվրոպայում` միայն պաշտոնական տվյալներով, մոտ 8մլն թուրք կա..
էստեղ ծնված ու մեծացող թուրքը հանկարծ մի օր իմանում է, որ կա տենց հայ ազգություն, որն իրենց ատում է..
զարմանում է.. փորձում է գտնել հարցերի պատասխաններ.. այստեղից-այնտեղից ստանում է կցկտուր ու, որպես կանոն, աղավաղված տեղեկություններ ու նորից զարմանում է..
վերը նկարագրված դեպքը, անձամբ իմ պրակտիկայում, առաջինը չէր ու դժվար էլ վերջինը լինի..
ու ես ոչ մի կերպ չեմ կարողանում արդարացում հորինել պաշտոնական Երևանի համար, թե ինչու չի զբաղվում այս դեպքերի լուսաբանմամբ ու ճիշտ մատուցմամբ նույն Եվրոպայում.. (դեսպանատներ, համայնքներ, ակումբներ և այլն)..
սփյուռքահայերն իրենք են ամբողջ կյանքը վիզ դնում, հասնում տեղական մարմինների կողմից ճանաչման, զանգում հայկական դեսպանատուն ասում` լավ էսքան բանը մենք արեցինք, դուք գոնե զանգեք շնորհակալություն հայտնեք ճանաչման համար, իսկի էդ էլ չեն անում...
կարծում եմ շատերը լսել կամ գուցե նաև տեսել են նախորդ տարվա հոլանդական Vara հեռուստաընկերության պատրաստած Bloedbroeders վավերագրական հաղորդաշարը` նվիրված Եղեռնի լուսաբանմանը..
Հոլանդիայում հայտնի 2 մարդ` մի թուրք լրագրող ու մի հայ դերասան, սկսում են բացահայտել իրականությունը.. (սկզբից ամեն մեկը հակված է սեփական տեսակետին` պատմական դեպքերի վերաբերյալ)
հանդիպում են տեղի երկու համայնքների ներկայացուցիչների ու հոլանդացի մասնագետների ու դիվանագետների հետ (անգամ սկայպով զանգում են Բեյրութ` ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկի)..
մեկնում են Պոլիս, հանդիպում գիտնականների հետ, հետո շրջում Արևմտյան Հայաստանի որոշ շրջաններով ու հանդիպում մարդկանց..
ճամփորդությունն ավարտվում է Երևանում` Ծիծեռնակաբերդում..
ամբողջ ֆիլմի ընթացքում հերոսները մանրամասն ներկայացնում են իրենց հույզերն ու մտքերը..
ուրեմն այս ֆիլմը մի հզոր ռեզոնանս առաջացրեց ու փոթորիկը բավական երկար ժամանակ չէր հանդարտվում..
մի քանի ամիս թեման Հոլանդիայում ամենապոպուլյար հաղորդաշարների գլխավոր քննարկման առարկան էր..
ու այս ամենից հետո մի քանի հազար թուրք սկսեցին հայերից ներողամտություն հայցելու ակցիաներ իրականացնել..
իսկ ինչ գեղեցիկ կլիներ, եթե այս ամենով զբաղվեր հայկական դիվանագիտությունը ու ոչ ռեյտինգ հավաքել ցանկացող ինչ-որ հեռուստաընկերություն...
Էջանիշներ