Մեր պետությունն այս հարցով թերանում է...
Մեր պետությունն այս հարցով թերանում է...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Գաղթական (18.06.2016)
կա տենց բան` ճիշտ ես..
բայց պիտի շատ զգույշ լինել էդ հարցում ու ամեն ինչ համբերատար բացատրել` լավ հասկանալով իրենց մոտեցումը..
իհարկե կան նաև նացիստներ ու մեզ ատողներ, բայց մեծ հաշվով նորմալ հասկացող մարդիկ էլ կան, որոնց հետ կարելի է գործ ունենալ..
ու նենց էլ չի, որ մեր հայերն են բոլորը հրեշտակներ..
օրինակ մի հայ ջահել կար, սրան դպրոցում մի թուրք աղջիկա մոտենում ու սկսում հարցեր տալ հայերից ու Հայաստանից..
էլի ինչ որ կիսատ-պռատ բաներա լսած եղել ու փորձել ա մեզ ավելի լավ հասկանալ..
հարցը ձևակերպելա էսպես.
- օրինակ մեր ազգի հերոսը աթաթուրքնա, ինքը Թուրքիան հետամնաց պետությունից դարձրելա ժամանակակից ու եվրոպական երկիր.. իսկ ձեր ազգի հերոսն ովա եղել? ինչ է արել հերոս դառնալու համար?
էս մեր հերոսն էլ` ժամանակակից հային հարիր պատասխանա տվել...
- մեր ազգը 3 հերոս ունի.. մեկը ես եմ, մեկը էսա (ցույցա տվել վզից կախած դաշնակցական զինանշանը.. հոր խաթրա կախել..), մյուսն էլ էդ ձեր ազգի հերոս աթաթուրքին սպանողնա...
հիմա ես չէ դուք ասեք` էդ թուրք աղջիկը ինչ պիտի մտածի մեր մասին??
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Աթեիստ (18.06.2016)
Էս թեմայում ուզում եմ հատկապես նեդեմ միջազգային հանրության, ու հատկապես արևմուտքի մայրիգը բոլոր կողմերից, իրա սաղ ճանաչած փաստաթղթերով։ Սրանցից ոչ մի լավ բան սպասել պետք չի։ Երեկվանից ցույց են տալիս, որ ՄԱԿ-ը բանաձև ա ընդունել, որ այն ինչ այժմ տեղի է ունենում Իրաքի եզդիների հետ, ցեղասպանություն է։ Արա, բա ու՞ր եք, որ աչքներիդ առաջ ցեղասապանություն ա տեղի ունենում, դուք տաք-տաք նստած բանաձև եք ընդունում, յանի հեսա կանգնելույա ցեղասպանությունը։ Բա մի բան արեք, այ բոսյակներ։ Մի հատ էս վիդեոն նայեք, 21-րդ դարն ա, քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ։
http://ru.euronews.com/2016/06/16/is...st-yazidis-un/
Այ սենց էլ մեզ են քցել հարյուր տարի առաջ - բանաձև, մանաձև, դաշնագիր, համաձայնագիր, փոխըմբռնման հուշագիր, ու Հայաստանի 90% հաջողություն, առողջություն։
Ու ամենացավն էնա, որ ԱՄՆ-ը մատի մի արվածով կարա դրա դեմն առնի - մեր ժամանակ գոնե չկար տենց մի ուժ, որ կարողանար մատի մի հարվածով ցեղասպանության դեմն առներ...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
համաձայն եմ, հայերի մեջ էլ կան կրթության հետ ընկերություն չանողները։ Ու իհարկե կան թուրքերի մեջ էլ շատերը, ովքեր անկեղծորեն ցանկանում են հասկանալ ինչումն է բանը։ Ես անցյալ տարի գերմանացի պատմաբան Ռոզեմարի Ստրեսեմանի աշխատությունը թարգմանեցի հայերեն՝ կոչվում է "մահվան դաշինք"։ Խոսքը թուրք-գերմանական դաշինքի՝ գերմանացիների ունեցած դերի մասին է, որտեղ ինքը շատ մանրակրկիտ ու հանրամատչելի կերպով բացատրում է հայ-թուրքական հակամարտության պատճառներն ու դրա հետևանքը մինչ օրս։ Ես որպես հայ, որոշ բաների մասին այդտեղից իմացա։ շատ հետաքրքիր գործ է, ներկայումս Հայաստանում ուղարկված է տպագրության։ Եթե կուզես, էլ. տարբերակը կարող եմ ուղարկել կարդալու։
Գաղթական (19.06.2016)
եզդիները իրենցից լուրջ ուժ չեն ներկայացնում, դրա համար էլ ոչ ոք չի թաթախվում..
քրդերին են ոտքի հանել..
մեր ժամանակ էլ՝ սկզբունքորեն գերմանացիները կարող էին կանգնացնել՝ թուրքերին զինելու փոխարեն..
բայց դա իրենց ձեռք չէր տալիս, քանի որ դրանով ռուսին կուժեղացնեյին՝ ում հետ պատերազմում էին..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
չես կարա տենց միանշանակ ասել..
տվյալ մեջբերման մեջ «լուրջ ուժ» ասելով՝ առաջին հերթին ի նկատի ունեյի քանակ..
բայց էդ քանակը դեռ հավաքագրող, նախապատրաստող ու զինողա պետք (արտաքին կամ ներքին ուժ)..
ասենք՝ մեր 1.5 մլն-ի ժամանակ դաշնակները սկսեցին հավաքագրել, բայց զինող չկար (արտաքին ուժերը չֆայմեցին ու գլխի գցող էլ չեղավ, իսկ ներքին հզոր ռեսուրսները չբաշարեցին ճիշտ օգտագործել)...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ