••Սեղմել՝ ցույց տալու համար
Չգիտեմ ճիշտ են լուրերը թե չէ, բայց եթե ճիշտ են, ապա ահագին մխիթարող ա, որ Ղարաբաղի ուժայինները հողերի զիջման մասին լսել չեն ուզում, մարդիկ դեռ խելքները չեն կորցրել։
••Սեղմել՝ ցույց տալու համար
Չգիտեմ ճիշտ են լուրերը թե չէ, բայց եթե ճիշտ են, ապա ահագին մխիթարող ա, որ Ղարաբաղի ուժայինները հողերի զիջման մասին լսել չեն ուզում, մարդիկ դեռ խելքները չեն կորցրել։
Si vis pacem, para bellum
Si vis pacem, para bellum
Տրիբուն (20.05.2016)
Էս մարդու մասին ինչ վատ բան ասես լսել եմ՝ ահավոր բաներ...Բայց իրականում ով ա ինքը ու որ մասն ա իրա մասին պտտվող տեղեկություներից ճիշտ, դժվարա պարզել: Ուզում էի իմանալ ինչ կարծիք ունեք իրա մասին...
Իրա մասին կարծիք չեմ կարա ասեմ, բայց հարցազրույցը շատ տրամաբանական ա։
Հազիվ մի հատ առողջ ու պրակտիկ խոսակցություն` անհոդաբաշխ դեբիլությունների ֆոնին։ Սենց մարդիկ շատ լինեին, ավելի լավ հալի կլինեինք։
Si vis pacem, para bellum
Իրա մասին կարծիք չեմ կարող ասել, բայց որ վերջին ամիս-ամիսուկեսում որոշակի լրատվականներ շատ զիլ (առանց սարկազմի եմ ասում) ռասկրուտկա արեցին իրա անունը ու կարողացան բավական շռնդալից մուտք ապահովել քաղաքական դաշտ, կարող եմ փաստել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (01.06.2016)
Չեմ ուզում գնահատական տալ պ-ն Բաբայանին, հատկապես հաշվի առնելով իր ավանդը հաղթանակում, բայց մի բան այնուհանդերձ կասեմ - Իմ կարծիքով այս հարցազրույցն ավելի շուտ շեշտադրված էր "էֆեկտ անելուն", ընդ որում ասվում էին որոշ թեզեր, որոնք կարելի է վիճարկել ու որոնց ճշմարտությունը դեռ ապացուցել է պետք, բայց որոնք նաև... արդեն հիանալի օգտագործում են թշնամական լրատվամիջոցները - հենց միայն դրա համար այդպես խոսել չարժեր, չհաշված արդեն նշածս մյուս պահերը:
Ու վերջում Վահագն Մխոյանի կարծիքը, որին միանում եմ -
Չեմ հասկանում ընկերներիս ոգևորությունը Սամվել Բաբայանի հարցազրույցի կապակցությամբ։ Նայեցի - մի քանի կարևոր բան կարելի է առանձնացնել, օրինակ` ադրբեջանցիների ձեռքբերումները կրկնելու անթույլատրելիության ու անհեռատեսության մասին։ Բայց ընդհանուր առմամբ հարցազրույցը. «պիտի լավ բաներ անենք, որ լավ բաներ լինեն, թե չէ լավ չի լինի» ծիրին մեջ էր, ինչը մեր գործիչների բացարձակ մեծամասնության կողմից վաղուց ծեծված (ու միակ) թեզն է։
Հ.Գ.
Ապրիլյան պատերազմի մասշտաբի մասին Բաբայանի գնահատականներն էլ, իհարկե, որևէ քննադատության չեն դիմանում։
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Շինարար ջան, գուցե չընդունես, բայց - այո, մանավանդ այդ կալիբրի մարդիկ, որոնք պետք է լավ հաշվարկեն ոչ միայն իրենց խոսքերի ներքաղաքական էֆեկտը, այլև այն, թե ինչ արձագանք կունենան այդ խոսքերը թշնամական ճամբարում և ինչպես կօգտագործի թշնամին դրանք - դժբախտաբար այդ հանգամանքի վրա մեր քաղաքական գործիչներից գրեթե ոչ մեկը ուշադրություն չի դարձնում:
Մեկ այլ օրինակ բոլորիս կողմից հարգված ու սիրված Կամանդոսի խոսքերից` պատերազմի թունդ օրերին մենք բոլոր հնարավոր խողովակներով գոռում էինք, որ սա պատերազմ է, որ թշնամին ներ է դրել ամեն ինչ ու իր բոլոր ուժերը և հաջողության չի հասել, որ մեր բանակը հաղթել է, որ մենք ուժեղ ենք, իրենք` թույլ, որ իրենք չպետք է կրկին նման փորձ անեն և ահա հարգարժան գեներալ-մայորը հարցազրույց է տալիս ու, ելնելով ինչ-ինչ ու մեծապես անհասկանալի ռազմա-տեսական դրույթներից, պնդում է, որ... դա պատերազմ չէր, թշնամին ամենևին էլ լարված չէր, ուղղակի դիվերսիոն հարձակում էր: Իսկ հիմա պատկերացրեք, թե իրենց կողմից պատերազմն ըստ էության տանուլ տալուց հետո թշնամական լրատվամիջոցները ինչ մեծ պատրաստակամության վերցրին Կամանդոսի այդ խոսքերն ու սկսեցին տարածել` տեսեք-տեսեք, հայերի փառապանծ գեներալը ևս ասում է, մենք լրիվ ուժով չենք կռվել, ու իմացեք, եթե մենք հանկարծ լրիվ ուժով կռվեինք, ուուու, հայերի բմբուլները քամուն կտայինք: Հուսով եմ հասկանալի է ու բարեբախտաբար Կամադոսը ևս հասկացավ, հետո, կամ իրեն հուշեցին, դրա համար էլ մի քանի ակտիվ ինտերվյուներով սկսեց հակառակ բանն ասել, բայց դե բնական է, թշնամու ԶԼՄ-ները հաջողությամբ դա "չնկատեցին" ու շարունակեցին պտտել այն առաջին ինտերվյուն...
Նույնը պ-ն Սեֆիլյանի պահով, ինչպես նաև այլոց - հասկանում եմ, որ չխոսելը ևս ծայրահեղ մոտեցում է, բայց խոսելուց, հատկապես նման թեմաներով, պետք է հազար անգամ մտածել, նոր մեկ բառ ասել - ՀԱԿ-ն ու ՀՀՇ-ն, բոլորն էլ գիտեն, աչքիս լուսը չեն, բայց իրենք այդ օրերին ու մինչ այժմ այդ հարցում իրենց ընդդիմության համար ըստ իս ուղղակի իդեալական պահեցին ու նաև պահում են...
Վերջին խմբագրող՝ Lion: 01.06.2016, 18:14:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Chuk (01.06.2016)
Ճշմարտությունը բարձրաձայնելը անկախ նրանից, թե դա հաճելի է, թե տհաճ, թշնամուն ուրախացնում է, թե տխրեցնում, միշտ ավելի լավ է հիմար ինքնախաբեությունից:
Ընդհանրապես մի քիչ խելքը գլխին թշնամու համար ամենաուրախալի բանը հակառակորդի իրականության զգացումը կորցրած տեսնելն է:
Ու ինձ թվում է, շատ (ես կասեի՝ չափազանց) հասկանալի բացատրեց թե ինչ է տեղի ունեցել ու ինչու դա պատերազմ չէր:
Si vis pacem, para bellum
Հարցը բացարձակապես ճշմարտությունը թաքցնել կամ չթաքցնելը չէ, այլ ճշմարտացի բաներ ասելով ընդհանուր ֆոն ապահովելով մուտիլովկեք մեջ գցելը:
Ապրիլի սկզբին եղածը հերթական դիվերսիոն հարձակում չէր, այլ լավ պլանավորած լայնամասշտաբ գրոհ, ու դա ապացուցվում ա կռվի ճակատի երկարությամբ, օգտագործված զինտեխնիկայով, այլ բաներով: Սա որակել որպես շարքային դիվերսիա, որի նմաններն անընդհատ են լինում, անընդունելի ա, ճշմարտություն չի: Ու էն, որ իրանք ավելի առաջ գնալ էլ են ուզել, ապացուցվել ա ոչ միայն մեր տեսածի վերլուծությամբ, ոչ միայն մեզնից շատերի այլ աղբյուրներից ստացած ինֆոներով, ոչ միայն իշխանության հրապարակած տվյալներով, այլև թշնամու լեզվի սայթաքումներից ու հրապարակումներից:
Սամոն որոշել ա քաղաքականություն մտնել, Օսկենց թիմի հետ, օքեյ, թող մտնի: Դրա համար պարտադիր չէր ճշմարտությունը խեղաթյուրել:
Սամոն որոշել ա ասի, որ բանակը սխալ ուղղությամբ ա զարգանում, օքեյ, թող ասի ու հիմնավորի, պնդի, որ ավելի շատ պետք ա շեշտը դնել պաշտպանական զինանոցի վրա, այլ ոչ թե հարձակողանի: Գուցե և ճիշտ ա ասում, չնայած նվաստս համարում ա, որ երկու ուղղությամբ էլ լուրջ աշխատանք պետք ա տարվի: Թող պնդի, բայց թող չմոռանա, որ երբ ինքը համապատասխան ոլորտում պատասխանատու էր, նույն քաղաքականությունն էր տանում, ինչ հիմիկվա իշխանությունները:
Թևանյան Անդոյենք որոշել են Սամոյին ռասկրուտկա անել, թող անեն, ես դեմ չեմ, որ Սամոն էլ մտնի քաղաքականություն, բայց փրկիչի կերպարով ներկայացնելը մի քիչ խնդալու ա, քաղաքականությամբ հետաքրքրվողներս, հուսով եմ, դեռ չեն մոռացել իրա կենսագրության հետ կապված լիքը դրվագներ:
Սամոյի մասին դեռ էսքանը: Ավելին իմաստ կունենա խոսել միայն հետագա զարգացումներից ելնելով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լայնամասշտաբ գրոհը սկսվում է թշնամու հակաօդային պաշտպանության կետերը խոցելով ու հեռահար հրթիռակոծությամբ ու հետո ավիացիայով ու ոչ թե մերձամարտով, տանկերով ու ականանետերով: Սրանք վերջում են:
Ես տենց գիտեմ: Մեր ռազմական ամբիոնի դաս տվողները տենց էին ասում: Տենց տրամաբանական ա:
Հետո լայնամասշտաբ ռազմական գործողությունները մի քիչ դժվար է զանգով ստոպ տալը, անկախ նրանից Պուծինն ա զանգում թե Հռոմի պապը:
Ու քանի որ Սերժիկենք խրոնիկական ստախոսներ են, էս ընդհանուր ֆոնի վրա ինձ համար ամենատրամաբանականը Սյամոյի վարկածն է:
Si vis pacem, para bellum
Տրիբուն (01.06.2016)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ