Մեֆ ջան, սաղս էլ ցավում ենք, որ էսօրվա ամենահարմար տարբերակը փաստորեն «մինչև տենանք ինչ կլինի» ա: Գիտե՞ս կայֆ ենք ստանում էս կախված վիճակից: Սաղ հեչ, հաստատ նույն Սերժոն էլ կայֆ չի ստանում դրանից: Բոլորն էլ կուզենային հարցը լուծվեր, ու խաղաղ ու բարեկամաբար հայ և ադրբեջանցի ժողովուրդները դարեդար ապրեին ու ծաղկեին կողք կողքի:
Բայց ցավոք դա ֆանտաստիկայի ոլորտից ա - մենք վայրենի ժողովուրդ են, ադրբեջանցիք մեզանից բեթար: Գումարած ադրբեջանցիք համ էլ լուրջ թերարժեքության բարդույթ ունեն ու մենակ մուտիլովկա անելով են զբաղված՛: Դու ոնց ես տեսնում փոխզիջումը ադրբեջանցիների հետ, ու որտեղ ա գառանտին, որ Ադրբեջանցիները փոխզիջումից հետո ավելին չեն ուզի:
Սենց մի հատ իրավիճակ պատկերացրու.
- ՀՀ-ն ու Ադրբեջանը գալիս են համաձայնության
- ու փառք քեզ տեր Աստված, Ադրբեջանը ճանաչում ա Ղարաբաղի անկախությունը
- Հայաստանն էլ վերադարձնում ա Ղարաբաղի սահմաններից դուրս բոլոր գրավված տարածքները
- ստարարգրվում ա խաղաղության համաձայնագիր
- ՀՀ, անկախ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև սահմանը երեք անագմ երկարում ա էս դեպքում (երևի լսախ կլինես դրա մասին) ու ՀՀ ու Ղարաբաղի բոլոր պաշտպանական ենթակառուցվածքները որ հիիմա կան, մնում են սահմանից այն կողմ, արդեն Ադրբեջանական մասում
- Ադրբեջանը մեր ճակատը համբուրում ա, ու հենց մյուս օրը խախտում ա կնքած պայմանագիրը ու լայնամաշտաբ հարձակում ա սկսում համ Ղարաբաղի համ էլ արդեն տկլորացած զանգեզուրի ուղղությամբ
Հիմա կարաս ասես, ո՞վ ա գառանտը այն բանի, որ սա տեղի չի ունենա:
Ռուսասատնի անունը չտաս, Ռամը իրանց չի սիրում, դու էլ գիտես, որ իրանք մեզ ամեն վարյան կարան քցեն: Միջազգային հանրության անւոնը չտաս, քանի որ քեզ բերեցի օրինակ Եվրոպայի ուղիղ կենտրոնից, երբ ՄԱԿ-ի խաղաղապահների «պաշտպանության» տակ գտնվող Կրաինան երկու ամսում վերացվեց:
Այնպես որ ապեր, ստեղ սաղս էլ ուզում ենք որ խաղաղություն լինի ու բաց սահմաններ լինեն: Ստեղ ուղղակի չգիտենք էտ խաղաղության ու բաց սահմանների գինը: Եթե սաղ նրա համար ա, որ Հայաստանից Փոթի կամ Տրապիզոն ու աբռատնի աբրանքն ավելի էժան գնա գա, դե կներես Մեֆ ջան, թույլ տուր մի քիչ թանկով գնել ու վաճառել ամեն ինչ:
«Ռուսաստանի իսլամական կոմիտեի» նախագահ Հեյդար Ջեմալը day.az-ին երեկ տված հարցազրույցում Ադրբեջանին կոչ է արել ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղում: Ըստ նրա, պատերազմը Հարավային Կովկասում անխուսափելի է, ինչը ցույց տվեց Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովը, ուր կողմերը կոշտացրին դիրքորոշումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ: «Այդ հարցը պետք է շատ կոշտ ձեւով լուծել: Այսօր Բաքուն պետք է լրջորեն նախապատրաստվի պատերազմին, շատ լրջորեն նախապատրաստվի եւ հարցը լուծի մեկ հարվածով»,- ասել է Ջեմալը, ապա վստահեցրել, որ միջազգային հանրությունը կողքից կնայի հակամարտությանը եւ դրան չի միջամտի: Այնուհետեւ նա նշել է. «Հարցը պետք է լուծվի վիրաբուժական ճշգրտությամբ եւ շատ արագ, որպեսզի հակամարտությունը մառազմի չվերածվի եւ համաշխարհային քաղաքական ուժերին Հայաստանի կողմից հանդես գալու հնարավորություն չստեղծվի: Այդ հարցը պետք է լուծել այնպես, որ աշխարհին փաստի առաջ կանգնեցնենք: Եւ դա պետք է անել մի քանի օրվա ընթացքում: Դա անխուսափելի է»:
Մանվել Մանվելյան -
Դեկտեմբեր 7, 2010 ՀԺ.ամ
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
ապեր, գործոն ա, լծակ ա, բայց ուրիշի ձեռը ադրբեջանի վրա… լծակը մենք ենք ոչ թե մեր ձեռն ա… մեր փակ սահմաններն ու իշխանությունները մեր տնտեսությունն ու հասարակությունը հասցրել են ընդեղ որ երկիրը վարկերի փողով ա ապրում այլ ոչ թե վարկերի ներդրումից ստացված եկամտով… ու հենց սա էլ մեր վրա լծակ ա դառնում որ մեր վիճակն իրենք որպես լծակ օգտագործեն ադրբեջանի ու թուրքիայի դեմ…
ասածս էն ա որ մենք էդ հողերը որպես լծակ չենք օգտագործում, ուղղակի հնարավոր չի… էդ հողերը կարան փոխանակման նյութ լինեն, բայց ոչ լծակ… լծակ կունենայինք եթե Բաքու-Ջեյհանը մեր մեջով անցներ… օրինակի համար… կամ իրանց տրանսպորտային կապերն անցնեին մեր միջով…
ապեր դու սպանիր… մի հատ անեկդոտ հիշեցի "ինչքան շատ ենք սովորում, էնքան շատ ենք իմանում, ինչքան շատ ենք իմանում, էնքան շատ ենք մոռանում, ինչքան շատ ենք մոռանում, էնքան քիչ ենք իմանում, ինչքան քիչ ենք իմանում էնքան քիչ ենք մոռանում, ինչքան քիչ ենք մոռանում էնքան շատ ենք իմանում… դուրս ա գալիս սովորել պետք չի որովհետև իմանալն ու չիմանալը նույնն ա… ոնց որ լուծվածն ու չլուծվածը…
Ապեր արաբ իսրայելական կոնֆլիկտը լուծված չի ու չի կարող համարվել լուծված… Կիպրոսինը թերևս լուծված ա էն բանով որ հույները չեն ուզում իրենց կազմի մեջ տեսնել թուրքերին, ես կասեի հանգած հրաբուխ ա, եթե հույների ձեռը շանս լինի հետագայում, թուրքերին կվռնդեն ըդտեղից…
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 10.12.2010, 00:32:
Տրիբուն (10.12.2010)
ապեր, չզարմանաս, բայց քո այս տեսակետը մեկը մեկին համապատասխանում է ադրբեջանական տեսակետին… ասեմ որ ադրբեջանը հայաստանի վրա չի հարձակվել, այլ հարձակվել ա Ղարաբաղի վրա… որը բոլորն ընդունում են ադրբեջանի տարածքը … ուղղակի ադրբեջանն ասում ա որ Հայաստանն ա նախահարձակ եղել, որն էլ դու ապացուցում ես … իրականությունը բոլորս էլ գիտենք Դավ ջան, բայց դիվանագիտական տեսանկյունից մենք կարող էինք մեր օգտին պտտել…
երբ Ղարաբաղը կլիներ հակամարտող կողմ, դա կլիներ հեշտ ու այդպես էլ կար…Մեֆ, դու նախ սկզբից պետք ա ապացուցես, որ էդտեղ էթնիկ զտումներ են եղել։ Այ էս դեպքում կարող ա վզիցդ ագրեսորի պիտակը կախեն։ Ու երևի լավ գիտես, որ փաստերի ներկայացման ասպարեզում մենք 0։10 պարտվում ենք Ադրբեջանին։
կարամ ու արել եմ… և ամենաբարձր ամբիոնից դա հայտարարվել ա… "մենք չենք կարող թույլ տալ ևս մեկ ցեղասպանություն"… ԼՏՊ-ն ա ասել ՄԱԿ-ում…Լինքը չեմ կարող գտնել, պտի ման գամ Դավ ջան…Մեֆ, էլի հակասույթւոն կա գրածիդ մեջ։ Դու չես կարող ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միաժամանակ զորք մտցնել ԱԴՐԲԵՋԱՆԻ տարածք, քո հայրենակիցների կյանքի անվտանգությունը պաշտպանելու համար։ Տենց լինու՞մ ա Մեֆ ջան։
Ուժի կիրառման հակաօրինականությունը ահավոր հարաբերական բան ա։ Հիմնական շեշտը էդտեղ դեպքերը յուրովի մեկնաբանելու խնդիրն ա։ Ում ոնց ձեռք տվեց, իրեն հարմար տարբերակն էլ կընդունի՝ անկախ դրա ճիշտ ու սխալից։
Տրիբուն ջան, եթե ադրբեջանը հարձակվելու լինի, նա առանց տարածքները հետ ստանալու էլ կհարձակվի (նույնիսկ տարածքներն ավելի հիմնավորում են հարձակումը), այսինքն այսօր ադրբեջանի չհարձակվելու պատճառը տարածքները չեն. իմ կարծիքով կան ավելի հիմնավոր պատճառներ… շատ պատճառներ կան պատերազմը չսկսելու ու դրանց մեջ հաստատ հայկական դիրքերը չեն մտնում… ըստ էության էդ տարածքներն ու Ղարաբաղը Ադրբեջանի ոչ տնտեսության ոչ էլ քաղաքականության վրա էական ազդեցություն չունեն արդեն, որովհետև նավթն ու գազը արդեն վաճառում են… Հայաստանի տեսանկյունից նույնպես էդ տարածքները մեզ էական ոչինչ չեն տալիս քանի որ տուպիկ ա… մեր անվտանգության համար էլ էդ տարածքները մի եսիմինչ անվտանգության երաշխիք չի… ոնց որ մենք ենք գրավել իրանցից, տենց էլ իրանք մեզնից կգրավեն… այսինքն էն պատճառաբանությունները որ եթե հողերը տանք, նրանք մի անգամից կհարձակվեն որովհետև մեր դիրքերը կվատանան, լուրջ չի…
…ես կարծում եմ որ եթե նրանք խելոք լինեն (կարծում եմ թուրքիան էդ խորհուրդն իրանց տալիս ա) ոչ մի բան էլ չեն անի… ստատուս քվոն կպահեն ու Ալիևն իր աբսուրդ հայտարարություններով բանակցությունները կվիժեցնի ամեն անգամ… որովհետև ստատուս քվոն մենակ մեզ ձեռ չի տալիս… դաժե Վրաստանին ա ձեռ տալիս, տրուբեն իրա տարածքով ա անցնում ու հեսա երկաթգծերն էլ իրանց տարածքով կանցնի…
Ստատուս քվոյից ամենաշատը մենք ենք տուժում… մեր էկոնոմիկան չի զարգանում, երկիրը դատարկվում ա ու օտարի ձեռքում լծակ ենք դառել թուրքերի ու ադրբեջանցիքի վրեն որոնք իրանք առայժմ չեզոքացնում ենք … ոբշմ էս տարածքներից մեզ հլա որ քյար չկա, ոչ կարում ենք բնակեցնել (մենք շուտով Հայաստանը բնակեցնելու խնդիր ենք ունենալու) ոչ էլ մի բան անենք… չգիտեմ ինչ…
ես չեմ առաջարկում հողերը հենց ընենց հանձնել… բայց մինչև մեզ մոտ քաղաքական գործիչներ չգան երկրի գլուխ, մենք չենք իմանալու ինչ անենք էդ տարածքների հետ…
Տրիբուն ջան, բաց սահմանը մենակ էժան ապրանք չի, դա միայն չնչին մասն ա… դառնում ես տարանցիկ երկիր որը ոչ միայն տնտեսական այլ նաև քաղաքական քաշն ա ավելացնում… դառնում ենք "հանգույց"… սա ավելի մեծ անվտանգություն ա քան երկար սահմանը Իրանի հետ
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 10.12.2010, 07:04:
Lion (13.12.2010)
Մեֆ ջան, էլի ընկանք փակ շղթայի մեջ:
Իմ ախպեր, ուզում ես սաղ սահմանները բացի, Հայաստանին էլ ելք տուր Խաղաղ Օվկիանոս - մեր երկիրը տենց էլ վարկերից ու դրսից եկած փողերից կածված երկիր ա մնալու, քանի դեռ իշխանություն խելքն ու գաղափարը չի անցնում «մեր ախպերը պտի տիրությունը անի բենզինի/պեսոկի ներմուծմանը, մյուս ախպերն էլ շինարարությանը» մոդելից: Բաց ու փակ սահման տոոտ նի պրիչոմ, իմ ախպեր, փակ սահմանոլ էլ կարելի ա երկրում ներդում անելու մոնոպոլիայի դեմ պայքարել: Նենց որ Ղարաբաղը որպես ուրիշների ձեռին լծակ, որ մեզ կախված պահեն վարկերից ու վրեքներս ազդեն, փուչիկ ա:
Մեֆ արի էս հարցը էլ չքննարկենք էլի, ինչ կլինի: Ես սաղ մնացած հարցերում հետդ կհամաձայնվեմ, բացի էս մեկից:
Մեֆ, քո ասելով 94-ին հայերը մուկ էին տշում, երբ Ղարաբաղի շուրջը տարածքները մաքրում էին թուրքերից: Դրանք ոչ մի պաշտպանական նշանակություն չունեն: Ուրեմն, Մեֆ ջան, իմացած լինես, որ եթե Ադրբեջանը վստահ լինի, որ մի ամսում կարա սաղ գրավի, հենց վաղն էլ պատերազմ կսկսի: Ու Ադրբեջանին հետ պահող ոչ մի գործոն չկա, բացի հայկական դիրքերից ամբողջ սահմանի երկարությամբ, որոնք լավ ամրացված են, բարձր են ու ստրատեգիական նշանակություն ունեն: Գումարած դրան գրավված տարածքները հինգ անգամ կար-ացրել են հնարավոր հայ-ադրբեջանական սահմանը, այսինք էտ ճակատը կարելի ավելի քիչ ուժերով պահել, քան եթե էտ տարախքները չլինեին:
Իսկ «հանգույց» դառանալը, ախպերս, հայակական դարավոր երազանք է, որը իրականության հետ ոչ մի կապ չունի: Սրա մասին մի քնաի անգամ զրուցել ենք, ու էլ բան չկա ասելու: Պետք ա ուշադիր քարտեզի նայել, ոչ ավել ոչ պակաս, մեկ էլ մտածել, թե ում տանձին ա պետք քարկապ ընգած «հանգույցը»:
94-ին մուկ չեին տշում Տրիբուն ջան, մինչև 94-ն էլ իրանց ձեռն էր… ճիշտ ես կարճաշամկետ մարտական ստրատեգայի կանտեսակետից էդ դիրքերը շատ լավն են, բայց դա չի չհարձակվելու պատճառը… իսկ ինչի՞ ա ուզում մի ամսվա մեջ լինի հարցերի լուծի… որովհետև մի ամսից երկար որ եղավ նավթի հոսքը շատ հնարավոր ա դադարի, ԲԹՋ-ն հաստատ կրակի տակ կլինի… մերոնք ապուշ պտի լինեն որ չհարձակվեն էդ ուղղությամբ… մի ամսվա ծրագիրը անհնար ա, իրանք էլ գիտեն, բոլորն էլ գիտեն… Իսրայելը մի ամսից ավել չկարացավ Լիբաբնանը ռմբակոծի զուտ ֆինանսական ու ներքաղաքական պատճառներով էն էլ էն դեպքում երբ ուժի տեսակետից Իսրայելը Լիբանանի հետ չես համեմատի… ես էն կարծիքին եմ որ տարածքներն էսօր Ադրբեջանին էնքան պետք չեն որ պատերազմ սկսի, չնայած Ալիևից սպասելի ա
Մեր դիրքերը գերագնահատել չարժե ու էդ տարածքները մեզ երկար չեն կարող պաշտպանել… ես տարածքներն անվտանգության երաշխիք չեմ համարում… տարածքները bargening chip-եր են ու մենք դրանք գրավել ենք ոչ միայն անվտանգության զոնա ստեղծելու այլ նաև հետագայում բանակցությունների ժամանակ օգտագործելու համար…
ապեր, ճամփեքը բացվեն, քարկապը կքանդվի… եթե մենք չենք հավատում ուրիշները վաբշե չեն հավատա…
Իմիջայլոց ասեմ, բաց սահման, փակ սահման, ստատուս քվո, հանգուցալուծում… էս սաղ առայժմ երկրորդ պլան ա քանի դեռ իշխանությունը չենք փոխվել… երբ որ կփոխվենք ու կգա մի իշխանություն որը ժողովրդի կարծիքը հաշվի կառնի էն ժամանակ ամեն ինչն էլ իր տեղը կընկնի… անձամբ ես կարող ա նույն կարծիքին էլ մնամ, բայց եթե ցանկացած որոշում կընդունեմ, լինի դա փակ սահման թե ստատուս քվո…
aerosmith (12.12.2010)
Փաստորեն հենց տարածքները հետ տանք, կունենանք մարտունակ բանակ ու կենսունակ տնտեսություն ու կազատվենք վասալային կախվածությունից, ու հազար տոկոսանոց անվտանգություն կունենանք: Փաստորեն մեր բանակի մարտունակությունը կախված ա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բաց սահմանններից ու Տրապիզոնի նավահանգիստ ելքից:
Մեֆ, կայֆավա՞տ ես ըլնում վրեքս:
Տրիբուն ջան, անվտանգության երաշխիքը իմ թվարկածներն են… եթե համաձայն չես, ասա տենց չի… բայց այ ոնց կհասնես դրան, ես կարծում եմ կարելի ա առաջին հերթին իշխանափոխությամբ, որն էլ մեզ հնարավորություն կտա Ղարաբաղի հարցը լուծել ու Հայաստանը ապաշրջափակել… Համենայն դեպս մեր կողմից պետք ա հնարավորինս արվի խնդիրը հանգուցալուծելու համար… գալով վերջում այն գաղափարին որ փակ սահմաններով երկրի տնտեսությունը չի զարգանա
դու ասում ես տարածքները պետք ա պահել որովհետև դրանք մեր անվտանգության ամենակարևոր երաշխիքներն են ու ստատուս քվոն էլ պտի մնա մինչև տենանք ինչ ա լինելու … սրանից էլ լավ կայֆավա՞տ ապեր…
Մի հատ հիմնավորի էլի Տրիբուն ջան, որն ա մեր հաջորդ քայլը ստատուս քվոն պահելուց հետո… այսինքն հես ա պահած ա, հետո՞…
եթե մենք նորմալ քաղաքական գործիչ են ման գալիս որ երկիրը ղեկավարի, ապա տենց մարդու առաջին քայլը լինելու ա Ղարաբաղի հարցի կարգավորումը… կարաս չկասկածես…
գտի էդ գործչին որ ստատուս քվոյով երկիրը կծաղկացնի, գտի էդ տնտեսագետին որ փակ սահմաններով Հայաստանի համար տնտեսական զարգացման ծրագիր կառաջարկի , բեր դիր էս ֆորումում քննարկենք բռատ …
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ