Բարոյականը բարոյական էր, բայց նաև բարոյական, ռազմականի հետ միասին - մեր բանակը ու մեր ժողովուրդը ապացուցեց, որ ինքը ուժեղ է և կարող է ոչ միայն դիմադրել, այլև հաղթել: Ադրբեջանցիք դեռ տաք են, բայց որ սառեն, կզգան - իրենց 22 տարվա "բիզիմդիռը" լրիվ իզուր է անցել, իրենց հերթական սերունդը ծեծ կերավ ու հուսալքվեց - սա աննկատ, բայց խորը հետևանքներ կունենա իրենց հասարակական գիտակցության մեջ, իսկ դրա ենթագիտակցական արտահայտություններն են օրինակ արդեն իրենց ակնհայտ նյարդային վարքագիծը սպորտային ու այլ տիպի հանդիպումներում - Լվովի ընդհարումը, իրենց փորձագետների անհավասարակշիռ պահվածքը "ընդհանուր հարթակներում" և այլն...
Վերջին խմբագրող՝ Lion: 18.05.2016, 09:15:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Տիր, նույն ձևի խորը ու մանթո հետևանք ունի նաև հայերի վրա: Չգիտեմ, ՖԲ-ում նկատել ե՞ս թե չէ որ չորս բոլորը մանթո են: Խորքային մանթո ա հայերի մոտ, էն առասպելը երկար տարիների ընթացքում ստեղծված, որ ինչ-ինչ բայց մենք, մեր բանակը, ոչ մի թիզ հող չեն կարա մեզնից վերցնեն և այլն... Պլյուս Սեֆիլյանին սաղի քլնգելն ու հանկարծ Սերժի ավել թիվ ասելը, պլյուս լիքը ուրիշ ֆակտորներ, մանթո մթնոլորտ են ստեղծել:

Ուղղակի կիսատության զգացում կա, որ մոսկովյան պայմանավորվածություններից ու այն բանից հետո, երբ ես իմացա, որ որոշ տարածքներ չենք կարողացել հետ բերել, ինձ չի լքում: Իհարկե, հասկացողը կհասկանա, որ մեր բանակը իր ռազմական առավելությունն ապացուցել է, բայց մյուս կողմից էլ կոնկրետ ռազմական արդյունքը, ի դեմս որոշ կորցրած տարածքներ, մեր դեմ է:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Սեֆիլյանին անիմաստ քլնգողներ էլ են եղել, բայց օրինակ իմ ու իմ նման շատերի քլնգոցը ոչ թե թվերին ա վերաբերել, այլ դրանք էդ պահին հայտարարելու պատեհությանը: Ոնց էս թեմայում գրել էի, էդ մասին վաղ թե ուշ իմանալու ենք, ու ինչքան էլ սերժիկին ես ու մյուսներդ չսիրենք ու չարիք համարենք, շատ հավանական ա, որ իմաստավորված էր դրանց մասին հայտարարելը Ալիևի հետ հանդիպումից հետո: Ու իրականում իմաստավորված էր, որտև իրականում նպատակ կարի մայիսի 7-9-ին հետ վերցնել ու պետք չէր ներկայացնել մեզ հրադադար խախտող: Թե ինչի չստացվեց, շատ ցավալի թեմա ա: Ու մեկ ա, Սեֆիլյանի նման քաղաքական հայտարարություն անելը խիստ սխալ էր:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Lion (18.05.2016)

Իրական հերոսների մասին կարդա, թող մանթոդ անցնի։
Mr. Annoying (18.05.2016)
![]()
Սենց բան որ հանդիպում եմ, Ռաֆիկին եմ հիշում՝ https://www.youtube.com/watch?v=BXqyYwKqYo4

Լացելու ա մի այլ կարգի

Բայց մեր ժողովուրդը ապացուցելու կարիք ունե՞ր որ ինքը ուժեղ ժողովուրդ ա… Ես կասեի մեր իշխանությունները ոչ թե ապացուցեցին, այլ վերահաստատեցին իրենց առնվազն ոչ կոմպետենտությունը: Էս շոուն ոչ մի խնդիր չլուծեց, ինչ Սերժը դառել ա պրեզիդնենտ, շոուներն ու ազարտը մեզնից անպակաս են: Էդ սպորտային բազարները, եվրոշուները, Ալիևի տխուր ռոժը սրանք հավայի բաներ են, «տեսարաններ» ռաբիզ մասսայի համար:
Մեր արմատական խորը պրոբլմեմն այն է, որ մենք ազգովի իրար հետ կոնսոլիդացիայի մեջ չենք Ղարաբաղի հարցում ու առհասարակ՝ Հայաստանի անվտանգության ու գոյության իմաստի հարցերում, ու լիքը մարդ ինքնախաբեությամբ ա զբաղված (որոշ հողեր հետ կտանք, խաղաղության պայմանագիր կստորագրենք), քանի դեռ էս վիճակն ա, մենք հա արկածներ ենք ունենալու ու հավայի զոհեր ենք տալու, իշխանությունները թալանով են զբաղվելու, տնտեսությունը թուլանալու է, մենք էլ ուրախանալու ենք եվրոշուներով ու դիշովի «հաղթանակներով»:
Si vis pacem, para bellum
Տրիբուն (18.05.2016)
Վիշապ ջան, ասածներիդ մի մասնավոր կետի անդրադառնամ - այո, մենք կարիք ունեինք ապացուցելու, որ մենք ուժեղ ժողովուրդ ենք՝ վերջին տարիներին՝ կարիք ունեինք: Վերջին տարիներին շատ էին պնդումները, թե. ՞Որ բան էլավ, էլ ոչ մեկը չի գնա՞ - ինչու կար այս մտածողությունը, այլ հարց է ու այն չեմ ուզում քննարկել, ինչպես նաև մյուս ասածներդ, բայց էդ մի պահը կար, շատերն էին կասկածում, փառք Աստծո, կասկածները չարդարացան: Էս մի քիչ թեմայից շեղվելով, էլի...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Ապեր, իմ կարծիքով չունեինք, բայց ուրիշ բանի կարիք ունեինք ու չունեցանք:
Որ լիքը մարդ կարծում ա՝ ինքնահաստատվելու կարիք ունեինք, ինքնագնահատականի չափազանց ցածր լինելուց ա: Իսկ ժողովդրի ինքնագնահատականի վրա լիքը բացասական ազդեցություն են թողել էլի էդ ժողովրդից դուրս եկած (պրծած) մեծամոլներ, որոնք փորձել են ինքնահաստատվել մնացածին ստորացնելու գնով: Վերջին քսանամյակի հայոց պատմությունը կամ մեր ժողովրդի ներքին բազարները քեզ թարմ վկա: Արժի՞ խորանամ, ինձ թվում ա չարժի:
Si vis pacem, para bellum
Տրիբուն (18.05.2016)
Ինքնահաստատվելու չէ, ուղղակի... հերթական անգամ մեր ուժը զգալու կարիք, ըստ իս ունեինք - պետք էր ժողովրդին հիշեցնել, որ իքնն է տերը իր ճակատագրի...
Բարդ հարց է...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Ապեր, մեր ուժը զգալը ո՞րն էր՝ մոտ 100 զոհ տվեցինք, 800 հեկտար էլ հող կորցրինք։ Թե՞ դու համարում ես, որ եթե Ստեփանակերտը չհանձնեցինք, արդեն ուժեղ ենք։ Կամ 100 զոհը մեր համար արդեն 100 փամփուշտի նշանակություն ունի։ Թե՞ 20 տանկի դեմ մի հետևակայինի կռիվն ա քեզ համար ուժը։
Ես կարծում եմ, որ մենք առնվազն պիտի նոր հողեր գրավեինք վերջին մարտերի ընթացքում, որ համարեինք, թե մենք ուժեղ ենք։ Համենայն դեպս էդ ժամանակ կկարողանայիր ազերնեին ճնշել ու նոր զիջումներ պարտադրել, իսկ հիմա զբաղված ենք ինքնախաբեությամբ։
Հ․Գ․ Ու Ժիրայր Սեֆիլյանին հեսա քիչ մնա դավաճան կհանենք, սենց խելացի ազգ մենակ մենք ենք։
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 18.05.2016, 20:03:
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ