Ոնց որ թե մարդիկ մանթո են ոչ թե նրա համար, որ բանակը լավ չի կռվել, այլ մանթո են հենց իշխանությունների քաղաքականությունից ու իմպոտենտությունից, որին դու անիմաստ հակադարձում ես թե իբր բանակը կարողացել է իրեն լավագույն կողմից ցույց տալ:
Ստեղ ոչ մեկ չի վիճարկել, թե բանակը իր հնարավորությունների սահմաններում լավ չի աշխատել, հակառակը՝ չափազանց լավ է աշխատել, մնում էր մենակ հրետանավորները հաուբիցի սնարյադները ձեռով տեղ հասցնեին, որ 80-ականների վառոդի պատճառով լավ չեն թռել:
Մարդիկ դժգոհում են բանակի հնարավորությունների, իշխանությունների ու նաև էլի ոմանց ինտելեկտուալ ներուժի սահմանափակությունից:
Բողոքում են, որ շոուներից հետո իրավիճակը ոչ թե հստակեցվում է, այլ հակառակը, ավելի անորոշ է դառնում ու պատերազմի շանսերը ավելի են մեծանում, որովհետև Ադրբեջանին պատառներ ենք տալիս թեկուզ մետր առ մետր:
Ու Ժիրայրը ելույթ չի ունենում մարդկանց դուխը գցելու համար, ասում է, որ սխալ ենք անում, դրանք լրիվ տարբեր բաներ են, ու դուխը քցելու թեման լրիվ դեմագոգիա է:
Քո օրինակի վրա ասեմ, կարող ա հասկանաս. Ոնց որ մեկը գլուխը հա պատին է տալիս, կողքից ասում ես՝ լավ չես անում, պատասխանի՝ թե դուխս մի գցի, չես տեսնում գլուխս հլը չի ճղվել:
Էսօր ոնց որ բանակայիններն են կյանքի գնով իրավիճակ պահում, նույն ձևի պիտի ՀՀ իշխանությունները գիշեր ցերեկ գլուխ ջարդեին ու վիզ դնեին որ արագ տնտեսական ու որակական դրական պրոգրես ապահովվեին Հայաստանում, բայց արի ու տես մենակ հոխորտում են:
Հատուկ դպրոցի խորհուրդդ էլ հստակեցրու՝ հասցեն, պայմանները:
Էջանիշներ