Մի խոսքով Հայաստանի փաբերը լավն են՝ անկախ գներից
Հեչ որ չէ նրանով, որ հիմնականում կայֆոտ մասսա ա գնում ու ավելի անկաշկանդ միջավայր ա ձևավորվում, հաճախ տվյալ փաբի մշտական, իրար անծանոթ հաճախորդները իրար հետ մտերմանում, մի «ընտանիք» են դառնում: Մի խոսքով լավն ա Երևանյան փաբերի մշակույթը, որ օդափոխությունն էլ ավելի լավ կազմակերպեին, հնարավորություն ունենային որակյալ աուդիո տեխնիկա դնելու, ավելի կայֆ կլիներ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հասկանալու հետ ամենամեծ խնդիրը քո մոտ ա, որովհետեվ 2 օրա գումարում հանում եմ, բացատրում եմ որ 100.000 ախքատավարձ ստացողը չի կարա ամեն օր փաբ գնա, իսկ դու ընդամենը քո վրա ես օրինակ բերում։
Որ մեր մոտ ձեր մոտից 7 անգամ էժանա էտ չի նշանակում, որ մատչելի ա։ էտ ձեր քաղաքացու համարա մատչելի, իսկ մեր քաղաքացիների համար ու էն էլ 100.000 ով ապրողների համար հեչ էլ մատչելի չի։
Chuk (02.03.2016)
Հայաստանում ցանկացած կենսական նշանակություն ունեցող ապրանք/ծառություն հարմարեցված է մարդկանց գրպանին: Շատ բաներ էժան են, բայց նաև անորակ: Երկուսը մեկում չի լինում:
Հա, ամեն օր: Հաշվեցինք, որ ամեն օր գնալով 30 000 ա անում, եթե մի գարեջուր ա խմում: Կարա մի օր թեյ խմի, մի օր` երկու գարեջուր: Կարևոր չի: Բայց դա աշխատավարձի մեկ երրորդն ա անում, իսկ մնացած երկու երրորդն էլ այլ բաների վրա ա ծախսվում: Միլիոն անգամ ասեցի, որ ստեղ դա չի կարա լինի հետևյալ պատճառներով.
1. Միջին վիճակագրական դանիաբնակը տան վարձ ա տալիս/հազար հատ ուրիշ վարձ ու հարկ
2. Ամիսը մեկ-երկու անգամ գնում ա կինո կամ համերգ
3. Երկու ամիսը մեկ երկրից դուրս ա գալիս, որտև ստեղ ճամփորդելը մեծ թվերի հետ կապված չի
4. Ամառային արձակուրդի փող ա հավաքում, որտև ուզում ա չորս շաբաթով Ավստրալիա գնա
5. Ջիմ ա գնում շաբաթը երկու-երեք անգամ
Էս ամենի արդյունքում փաբում ու դրսում ուտելու փող քիչ ա մնում: Տեսականորեն կարա էս սաղի տեղը փաբ գնա, բայց չի անում, որտև շաբաթը մեկ փաբ գնալով ու մնաված օրերին ուրիշ բաներքվ զբաղվելով կյանքն ավելի հետաքրքիր ա: Հայաստանում էս ամենը չկա կամ եթե կա, 100 000 աշխատավարձ ստացողի գրպանին հարմար չի, հետևաբար փաբը մնում ա քչից-շատից միակ զվարճանք, ինչը, բարեբախտաբար, առայժմ մատչելի ա:
Բյուր, ախր էս ասածներիցդ ոչ թե ստացվում ա, որ Հայաստանում փաբն ավելի մատչելի ա, քան էդտեղ, այլ որ մնացած բաները ստեղ ավելի անմատչելի են քան էդտեղ: Թե չէ կոնկրետ փաբը, հենց քո գրած թվերով, տոկոսային հարաբերակցությամբ նույնքան ծախս ա պահանջում և ստեղ, և էնտեղ, դեռ ստեղ կարող ա ավելի շատ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
CactuSoul (03.03.2016)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ