Բացի դրանից, վերջերս իգական սեռի մի ընկերոջս հետ գենդերային կանխակալության մասին էինք զրուցում ու ինքը պնդում էր, որ եթե ես տաքսու մեքենա եմ տեսնում փողոցում, ու մինչև վարորդին տեսնելը ենթադրում/սպասում եմ, որ տաքսիստը տղամարդ ա, էդ սեքսիզմ ա ու գենդերային կանխակալություն

Ես էլ ասում եմ, որ տեղ սեքսիզմ չկա․ էդ ընդամենը ստատիստիկա ա

Եթե փաստացի տաքսիստների 99,9%–ը տղամարդ են, ապա լրիվ բնական ա, որ ես մինչև տեսնելը ակնկալում եմ, տաքսիստը տղամարդ ա լինելու։ Էդ էվոլուցիայի ընթացքում ձևավորված մարդու ուղեղի էֆեկտիվ աշխատանքի մեխանիզմ ա, որ նախորոք կանխատեսում ես, թե քեզ ինչ ա սպասվում։ ՈՒ իմ տենց մտածելը բոլորովին չի նշանակում, թե ես տաքսի քշելը կնոջը չսազող մասնագիտություն եմ համարում կամ որևէ նման բան։ Ընդհակառակը՝ ինձ շատ հաճելի կլինի, եթե տաքսի նստեմ ու պարզվի, որ վարորդը կին ա
Համոզված եմ, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը ուրախ կլիներ, որ տաքսիստը կին լիներ։ ՈՒ ես հեչ մեղավոր չեմ, որ կանայք տաքսու վարորդ չեն դառնում։ Նույն ձևով, ոնց եվրոպայում կանանց մեծ մասը չեն գնում ծրագրավորման դասընթացների ու ընդհանրապես ծրագրավորմամբ չեն հետաքրքրվում։
Էջանիշներ