Թեման բացելուս պատճառը դարձավ էսօրվա Ծննդյան տոների հայկական բազարը։ Գնացի էնտեղ մեծ հույսերով, որ լիքը լավ-լավ հայկական բաներ կառնեմ, բայց ոչ մի հետաքրքիր բան չկա։ Մենակ մի բանկա աջիկա աչքովս ընկավ, առա։ Այ էս ֆիրման էր։ Էկա տուն, մտածեցի՝ մի քիչ փորփրեմ, տեսնեմ՝ էս ինչ ա։ Եթե գերմանական շուկայի համար են աշխատում, պիտի որ առաքում էլ ունենան։ Էն էլ մտա իրենց կայքը, հին հայկական ավանդույթների համաձայն ոչ մի գին չկար գրված։
Մի խոսքով, էկեք էստեղ քննարկենք, թե արտերկրում հայկական արտադրության ի՞նչ ապրանքներ ենք գնում, որտեղի՞ց, ինչպե՞ս։ Ուղղակի հետաքրքիր ա սենց ինֆորմացիա ունենալը տարբեր տեղեր գնալիս։




Մեջբերել


Ինչ անեմ բռնեմ ես էլ ձմեռ պապիկին նամակ գրե՞մ, որ էդ բարիքից ուղարկի ինձ նոր տարուն։
Ճուտս երկու օր առաջ գրեց ուղարկեց ու իրանը ոնց որ գալու ա

։ Ամեն տեսակի մուրաբա կա, ջեմեր, խավիար, լեչո, ախորժակ, թթուներ, գաթաներ, փախլավա, էստեղ չճարվող հացահատկեղենից՝ հաճար, հնդկաձավար (гречка), լավաշ (Աստված դա լավաշ համարի) և այլն։ 
Էջանիշներ