User Tag List

Էջ 17 24-ից ԱռաջինԱռաջին ... 7131415161718192021 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 241 համարից մինչև 255 համարի արդյունքները՝ ընդհանուր 355 հատից

Թեմա: Ի՞նչ լավ բաներ կան Հայաստանում

  1. #241
    Լիարժեք անդամ Har-am-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2016
    Տարիք
    31
    Գրառումներ
    77
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք էս թեման նորից ակտիվացնենք։
    Էստեղ կա՞ն մարդիկ, որ անգամ հնարավորության դեպքում չէին գնա Հայաստանից։ Ու ինչո՞ւ։
    ես չէի գնա: ինձ ոչ-մի ուրիշ երկրում ու հասարակությունում չեմ պատկերացնում: Հայաստանն էլ մեղմ ասած հրաշալի հասարակություն չունի, բայց Հայաստանը իմնա: Գաղափարներից մեկը.որի վրա հիմնվումա իմ ապրելակերպը, դա հասարակական շահը պետքա վեր դասել անձնականից: Հիմա մեր երկրի դրություննել ընենցա, որ պետքա ատամներով պահենք, թե չե կմնանք առանց հայրենիք ու եթե ամեն հնարավորություն ունեցող գնա մարդ չի մնա: Ես գերադասում եմ ապրել ու առաջադիմել միքիչ բարդ պայմաններում, բայց հույսով որ իմ երկրում մի օր ամեն ինչ լավ կլինի, ես էլ մասնակից կլինեմ էդ գործընթացին)

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.12.2016), ivy (17.12.2016), John (17.12.2016), Lion (17.12.2016), Smokie (28.12.2016), Գաղթական (17.12.2016), Յոհաննես (17.12.2016)

  3. #242
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք էս թեման նորից ակտիվացնենք։
    Էստեղ կա՞ն մարդիկ, որ անգամ հնարավորության դեպքում չէին գնա Հայաստանից։ Ու ինչո՞ւ։
    Ես: Ես Հայաստանը ստիպված կլքեմ միայն այն պարագայում, երբ իմ ազատությանը կամ ֆիզիկական գոյությանը անխուսափելի վտանգ սպառնա, օրինակ, ստալինյան ռեպռեսիաների նման: Հայաստանն իմ Հայրենիքն է, սրանով ամեն ինչ ասված է:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.12.2016), Գաղթական (17.12.2016)

  5. #243
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայից դուրս գրառում անեմ։ Իմ մոտ մի քիչ հակառակն ա՝ «Ի՞նչն ա վատ Հայաստանում, բայց դրա պատճառով կուզեի հետ գալ»։ Առօրյա մակարդակում, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Գերմանիայում ապրելն ավելի հեշտ ա իմ համար, որովհետև ամեն անգամ չեմ սթրեսի ենթարկվում ասենք խանութ, փոստ ու բանկ գնալուց. բոլորը բարեհամբույր, սիրալիր, հիմնականում օրենք չխախտող։ Ու ես դժվար բավարարեմ «հայրենասեր» լինելու պայմաններին, ոչ էլ ինձ էդպիսին համարում եմ, բայց Հայաստանում ի վերջո կուզեի ապրել, որովհետև լիքը բան կա, որ փոփոխության կարիք ունի, ու միգուցե ես կարողանամ էդ փոփոխություններն անողներից մեկը լինեմ։
    Օրինակ, երբ սովորում էինք ԵՊՀ-ում, մեր դասերից բացի համալսարանի կողմից գիտական հետաքրքիր միջոցառումներ չէին կազմակերպվում։ Դրա համար էլ մենք՝ մի քանի ուսանողներով, ինչ ձեռքներիցս գալիս էր, փորձում էինք անել՝ էլ գիտական դպրոց, էլ ֆիլմերի դիտում-քննարկում, էլ գիտնականներ էին փորձում գտնել ու հրավիրել։ Իսկ հիմա՝ Գերմանիայի իմ համալսարանում, ամեն ինչ կա՝ թե՛ գիտական, թե՛ ժամանցային։ Կամ ԵՊՀ երբ լաբերում ինչ-որ բան վերջանում էր, էնքան էին տանում-բերում, հիմնավորագիր, բացատրագիր գրել տալիս, վազացնում, որ վերջը իմ աչքով եմ տեսել, թե ոնց էին մարդիկ իրանց գրպանից առնում-դնում։ Չնայած՝ ինչի՞ մասին ա խոսքը, «մայր բուհում» իսկի զուգարանի թուղթ ու օճառ չկար՝ իմ սովորած 4 տարիների ընթացքում։ Զուգարանի թուղթ ու օճառ...
    Թեև ամեն ինչ վատ էր կրթական ու հնարավորությունների տեսակետից, բայց լիքը մոտիվացված ու խելացի ուսանողներ կային/կան, ավելի շատ, քան ասենք հանդիպել եմ Գերմանիայի կամ ԱՄՆ-ի իմ համալսարաններում։ ( ըհը, էս էլ Հայաստանի լավ բանը ։)) ) Ինձ հիմա թվում ա, որ ոչ թե պետք ա փախնել էդ ամենից, այլ փորձել նենց անել, որ ինչ որ բան լավանա, կռիվ տալ ղեկավարության հետ կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բայց նենց, որ արդյունքում կրթության որակն ու գիտության վիճակը լավանա։ Հա, ու ինչ մեղքս թաքցնեմ, կրթության մեջ փոփոխություններին մասնակցելու, սովետից եկած կարծրատիպեր կոտրելու համար խելքս գնում ա։ Էնպես չի, որ ես զուտ ալտրուիստական նպատակներով եմ էլի ուզում, հենց պրոցեսը՝ մի բան անելու ու արդյունքը տեսնելու, ինձ դուր ա գալիս։

    Կարող ա ես հիմա ջահել ու ռոմանտիկ, բայց էս պահի դրությամբ վերջում ուզում եմ Հայաստան վերադառնալ՝ PhD անելուց ու մի քիչ աշխատելուց հետո, որ ավելի շատ փորձ, գիտելիքներ ու տարբեր տեղերում կապեր ունենամ։ Շատ հնարավոր ա, որ հիասթափվեմ վռազ, ու ուզենամ էլի արտագաղթել, բայց, եսիմ, հուսամ էդպես չի լինի ու ես կմնամ նույն ջահել ռոմանտիկը։

    Հ.Գ. Մեկ էլ մեղա՜-մեղա՜, 2-3 տարի առաջ չէի հավատա, որ սենց բան կասեմ, բայց կուզեի փորձեի ԵՊՀ-ում դաս տալը։
    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 17.12.2016, 19:01:

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.12.2016), Har-am (17.12.2016), ivy (18.12.2016), John (17.12.2016), Mr. Annoying (17.12.2016), reminilo (18.12.2016), Smokie (28.12.2016), Արշակ (18.12.2016), Գաղթական (17.12.2016), Մուշու (18.12.2016), Նաիրուհի (17.12.2016), Նիկեա (17.12.2016), Ուլուանա (17.12.2016)

  7. #244
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուբ, ուղղակի որպես ստատիստիկա մի բան ասեմ: Քեզ նման լիքը ֆիզիկոսների գիտեմ, որ ասում էին՝ գնամ դուրս, մաստեր անեմ, PhD անեմ, պոստդոկ անեմ, մի քանի տարի անց վերադառնամ Հայաստան: Տարիներն անցնում են, մաստերը դառնում ա PhD, PhD-ն՝ պոստդոկ կամ ակադեմիայից դուրս աշխատանք, պոստդոկը՝ երկրորդ պոստդոկ ու էդպես շարունակ, բայց Հայաստան հետ էկող չկա:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (18.12.2016), Ruby Rue (18.12.2016), Smokie (28.12.2016)

  9. #245
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուբ, ուղղակի որպես ստատիստիկա մի բան ասեմ: Քեզ նման լիքը ֆիզիկոսների գիտեմ, որ ասում էին՝ գնամ դուրս, մաստեր անեմ, PhD անեմ, պոստդոկ անեմ, մի քանի տարի անց վերադառնամ Հայաստան: Տարիներն անցնում են, մաստերը դառնում ա PhD, PhD-ն՝ պոստդոկ կամ ակադեմիայից դուրս աշխատանք, պոստդոկը՝ երկրորդ պոստդոկ ու էդպես շարունակ, բայց Հայաստան հետ էկող չկա:
    ՈՒ ամենակարևորը՝ էդ պլանները դիմանում են մինչև արտասահմանում սիրահարվել–զույգավորվելը։ Դրանից հետո հայրենիքը փջվում ա:

    ՈՒ ընդհանրապես, ինչքան շատ ես դրսում ապրում, էնքան կապվում ես տեղի հետ ու հեռավոր հայրենիքի հետ էլ կապը մշուշոտվում ա, գիտակցաբար հիշում ես, բայց էմոցիոնալ մակարդակում մոռանում ես ինչն էր քեզ ձգում, ընկերների ու սիրելիների հետ մտերմությունը թուլանում ա, քանի որ ընդհանուր բան էլ շատ չունեք։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (18.12.2016), Smokie (28.12.2016)

  11. #246
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուբ, ուղղակի որպես ստատիստիկա մի բան ասեմ: Քեզ նման լիքը ֆիզիկոսների գիտեմ, որ ասում էին՝ գնամ դուրս, մաստեր անեմ, PhD անեմ, պոստդոկ անեմ, մի քանի տարի անց վերադառնամ Հայաստան: Տարիներն անցնում են, մաստերը դառնում ա PhD, PhD-ն՝ պոստդոկ կամ ակադեմիայից դուրս աշխատանք, պոստդոկը՝ երկրորդ պոստդոկ ու էդպես շարունակ, բայց Հայաստան հետ էկող չկա:
    Դրա համար էլ ասում եմ՝ հլը ջահել եմ ու ռոմանծիկ: Ու թարմ տպավորություններով:

  12. #247
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Har-am-ի խոսքերից Նայել գրառումը
    ես չէի գնա: ինձ ոչ-մի ուրիշ երկրում ու հասարակությունում չեմ պատկերացնում: Հայաստանն էլ մեղմ ասած հրաշալի հասարակություն չունի, բայց Հայաստանը իմնա: Գաղափարներից մեկը.որի վրա հիմնվումա իմ ապրելակերպը, դա հասարակական շահը պետքա վեր դասել անձնականից: Հիմա մեր երկրի դրություննել ընենցա, որ պետքա ատամներով պահենք, թե չե կմնանք առանց հայրենիք ու եթե ամեն հնարավորություն ունեցող գնա մարդ չի մնա: Ես գերադասում եմ ապրել ու առաջադիմել միքիչ բարդ պայմաններում, բայց հույսով որ իմ երկրում մի օր ամեն ինչ լավ կլինի, ես էլ մասնակից կլինեմ էդ գործընթացին)
    Շատ սիրուն ես ասում, բայց Հայաստանի բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ մի խումբ մարդիկ անձնական շահը հասարակականից վեր են դասում: Տո ի՞նչ վեր դասել: Հասարակական շահ իրանց համար ընդհանրապես գոյություն չունի:

    Որպեսզի թեմայից չշեղվեմ, մի հատ տարօրինակ բան ասեմ Հայաստանի լավ բաներից: Հեսա սաղ թռնելու են դեմքիս, բայց պիտի ասեմ: Էդ լավ բաներից մեկը խոսքի ազատությունն ա: Հիմա կասեք՝ էս ի՞նչ ես խոսում: Բայց երբ արևմուտքի լրատվամիջոցներին մի քիչ մոտիկից ես ծանոթանում, մի քիչ հասկանում ես՝ ով որտեղից ա փող ստանում, պարզվում ա՝ ամեն ինչ ինչ-որ տեղից ուղղորդվում ա: Նույնիսկ բառերի ընտրությունն ա էդ ուղղորդման արդյունք: Ուղղակի էնքան պրոֆեսիոնալ են անում, որ անկախ, օբյեկտիվ լրատվամիջոցի անուն են հանում: Ու ասենք եթե որոշ լրատվամիջոցներ իրենց «լավ չեն պահում», պատժվում են զանազան միջոցներով: Իսկ Հայաստանում ամեն լրատվամիջոց ինչ ուզում, հաչում ա, բան ասող շատ ավելի քիչ կա:

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (18.12.2016), Smokie (28.12.2016), Արշակ (18.12.2016), Գաղթական (18.12.2016), Ուլուանա (18.12.2016)

  14. #248
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒ ամենակարևորը՝ էդ պլանները դիմանում են մինչև արտասահմանում սիրահարվել–զույգավորվելը։ Դրանից հետո հայրենիքը փջվում ա:

    ՈՒ ընդհանրապես, ինչքան շատ ես դրսում ապրում, էնքան կապվում ես տեղի հետ ու հեռավոր հայրենիքի հետ էլ կապը մշուշոտվում ա, գիտակցաբար հիշում ես, բայց էմոցիոնալ մակարդակում մոռանում ես ինչն էր քեզ ձգում, ընկերների ու սիրելիների հետ մտերմությունը թուլանում ա, քանի որ ընդհանուր բան էլ շատ չունեք։
    Նայած ում մոտ ոնց, Արշակ ջան:
    ինձ մոտ օրինակ էդ պլանները չեն փջվել ոչ ամուսնանալուց հետո, ոչ էլ Բելգիայի քաղաքացիություն ստանալուց հետո ))
    ու ասեմ, որ ես միայնակ չեմ էսպես մտածում..
    Հախվերդյանի ասած` ունեմ ընկերներ ինձնից խելառ..

    ճիշտ ես` հին ընկերներիդ ու բարեկամներիդ հետ ընդհանուր հետաքրքրությունների շրջանակը նեղանումա, կապը թուլանում..
    հայերեն մի լավ խոսք կա` աչքից հեռու - սրտից հեռու..

    բայց կարևորը հասկանալնա, թե ինչ ես ուզում կյանքից, կոնկրետ նպատակ դնել ու հետևել դրան..

    ինձ համար որ ամեն ինչ հստակա..
    մի ամբողջ կյանք դրսում ապրելուց հետո արդեն Հայաստանում նոր տուն գնելն եմ ծրագրում )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.12.2016), Lion (18.12.2016), Smokie (28.12.2016), Ուլուանա (18.12.2016)

  16. #249
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայած ում մոտ ոնց, Արշակ ջան:
    ինձ մոտ օրինակ էդ պլանները չեն փջվել ոչ ամուսնանալուց հետո, ոչ էլ Բելգիայի քաղաքացիություն ստանալուց հետո ))
    ու ասեմ, որ ես միայնակ չեմ էսպես մտածում..
    Հախվերդյանի ասած` ունեմ ընկերներ ինձնից խելառ..

    ճիշտ ես` հին ընկերներիդ ու բարեկամներիդ հետ ընդհանուր հետաքրքրությունների շրջանակը նեղանումա, կապը թուլանում..
    հայերեն մի լավ խոսք կա` աչքից հեռու - սրտից հեռու..

    բայց կարևորը հասկանալնա, թե ինչ ես ուզում կյանքից, կոնկրետ նպատակ դնել ու հետևել դրան..

    ինձ համար որ ամեն ինչ հստակա..
    մի ամբողջ կյանք դրսում ապրելուց հետո արդեն Հայաստանում նոր տուն գնելն եմ ծրագրում )))
    Ամբողջ հարցն էն ա, որ էդ բոլոր մարդիկ ծրագրում են մի քիչ մնալ, մի քիչ էլ մնալ, մի քիչ էլ։ Ու անընդհատ հետաձգում են հետ գնալը։ Ինչու՞։ Որտև շատ լավ գիտեն՝ ինչ են կորցնելու, եթե գնան Հայաստան։ Իհարկե խոսքը ֆիզիկոսների մասնավոր օրինակով սկսվեց, բայց կարելի ա տարածել բացարձակապես բոլորի վրա։

    Նայի, Հայաստանում տուն գնել ես ծրագրում, բայց ծրագրու՞մ ես դրսում ապրածդ ամբողջ կյանքը մի կողմ թողնես, գնաս Հայաստան։ Մենք էլ ենք իրիկունները նստում, ծրագրում, թե ինչ լավ կլիներ՝ Հայաստանում սենց ու սենց բիզնես դնեինք, մանրամասները քննարկում ենք, բայց երկուսս էլ լավ էլ գիտենք՝ հաստատ անողը չենք։

  17. #250

    Հա, բայց ենթադրում եմ, որ կինդ նույնպես հայ ա, չէ՞
    Ես ճիշտն ասած էն դեպքի մասին էի ասում, երբ զույգդ այլազգի ա, ինչը ավելի հաճախ ա լինում, չհաշված Գլենդելի պես համայնքները։

    Հ․ Գ․
    Ես էլ եմ նախատեսում Հայաստան վերադառնալ, բայց դե այլազգի կին չունեմ հլը որ‎։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  18. #251
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամբողջ հարցն էն ա, որ էդ բոլոր մարդիկ ծրագրում են մի քիչ մնալ, մի քիչ էլ մնալ, մի քիչ էլ։ Ու անընդհատ հետաձգում են հետ գնալը։ Ինչու՞։ Որտև շատ լավ գիտեն՝ ինչ են կորցնելու, եթե գնան Հայաստան։ Իհարկե խոսքը ֆիզիկոսների մասնավոր օրինակով սկսվեց, բայց կարելի ա տարածել բացարձակապես բոլորի վրա։

    Նայի, Հայաստանում տուն գնել ես ծրագրում, բայց ծրագրու՞մ ես դրսում ապրածդ ամբողջ կյանքը մի կողմ թողնես, գնաս Հայաստան։ Մենք էլ ենք իրիկունները նստում, ծրագրում, թե ինչ լավ կլիներ՝ Հայաստանում սենց ու սենց բիզնես դնեինք, մանրամասները քննարկում ենք, բայց երկուսս էլ լավ էլ գիտենք՝ հաստատ անողը չենք։
    իմ սուբյեկտիվ կարծիքով`
    շատերն արտագաղթել են ոչ թե որովհետև ուրիշ տեղ ավելի լավա, այլ` որովհետև Հայաստանումա վատ..
    դժվար ապրուստ ու պատերազմ` սաղ սութի բաներ են..
    արդարադատություն չկա, հավասար պայմաններ չկան, պետական այրերի կողմից պետականամետ մտածելակերպ չկա..
    հիասթափվում են մարդիկ.. հոգնում են սպասելուց, երբ կյանքը կողքովա անցնում..
    2-3 գերխնդիր Հայաստանում լուծես` կսկսես տարեցտարի ահագնացող ներգաղթ գրանցել..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.12.2016), Աթեիստ (18.12.2016), Մուշու (20.12.2016)

  20. #252
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բայց ենթադրում եմ, որ կինդ նույնպես հայ ա, չէ՞
    Ես ճիշտն ասած էն դեպքի մասին էի ասում, երբ զույգդ այլազգի ա, ինչը ավելի հաճախ ա լինում, չհաշված Գլենդելի պես համայնքները։

    Հ․ Գ․
    Ես էլ եմ նախատեսում Հայաստան վերադառնալ, բայց դե այլազգի կին չունեմ հլը որ‎։
    ճիշտն ասած` ես այլազգի կին/ամուսին ունեցող քիչ ընտանիքների եմ հանդիպել ու էդ հարցի պատասխանը միայն մեկից եմ լսել, որ ցանկությունը կա..

    ինչ վերաբերում է ինձ`
    կինս հայ է, բայց միայն ծնվել է Հայաստանում ու վերջ..
    իրենց տան լեզուն անգամ հայերենը չէր..
    ասեմ ավելին` ծնողները հետս վիճում էին, թե ինչի եմ պարտադիր Հայկական եկեղեցով ծրագրել ամուսնանալ..
    բայց հիմա ինքն իմ բարեկամների հետ ավելի հաճախ է կապի մեջ, քան ես ինքս ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  21. #253
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ սուբյեկտիվ կարծիքով`
    շատերն արտագաղթել են ոչ թե որովհետև ուրիշ տեղ ավելի լավա, այլ` որովհետև Հայաստանումա վատ..
    դժվար ապրուստ ու պատերազմ` սաղ սութի բաներ են..
    արդարադատություն չկա, հավասար պայմաններ չկան, պետական այրերի կողմից պետականամետ մտածելակերպ չկա..
    հիասթափվում են մարդիկ.. հոգնում են սպասելուց, երբ կյանքը կողքովա անցնում..
    2-3 գերխնդիր Հայաստանում լուծես` կսկսես տարեցտարի ահագնացող ներգաղթ գրանցել..
    Լրիվ համաձայն եմ։ Բայց Հայաստանում վատ լինելը տարբեր մարդկանց վրա տարբեր կերպ ա անդրադառնում։ Ասենք երբ Վաչիկը փոքր խանութ ա պահում, դրանով ապրուստ ա վաստակում, բայց մեկ էլ էդ խանութի կողքը հսկայական սուպերմարկետ են բացում, ու իրա բիզնեսը տակ ա տալիս, ինքը գնում ա Հայաստանից մի քիչ սոցիալական անարդարությունից հիասթափված, մի քիչ էլ որովհետև ուղղակի պետք ա ապրուստ վաստակել ընտանիքի համար։ Ասենք իմ դեպքում ապրուստ վաստակելն առանձնապես խնդիր չէր, բայց խնդիր էր էդ ապրուստի աղբյուրը ու նաև էն, որ իմ ոլորտը Հայաստանում փաստացի մեռած վիճակում ա։ Ամեն մարդ ունի իր առանձին պատմությունը, ու սաղ բերում-հանգեցնում են նրան, որ Հայաստանում վատ ա։

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բայց ենթադրում եմ, որ կինդ նույնպես հայ ա, չէ՞
    Ես ճիշտն ասած էն դեպքի մասին էի ասում, երբ զույգդ այլազգի ա, ինչը ավելի հաճախ ա լինում, չհաշված Գլենդելի պես համայնքները։

    Հ․ Գ․
    Ես էլ եմ նախատեսում Հայաստան վերադառնալ, բայց դե այլազգի կին չունեմ հլը որ‎։
    Դե չես կարա միանշանակ ասել։ Մինչև Մորթենին հանդիպելը սկի Հայաստան վերադառնալու մասին խոսք չէր կարա լիներ, իսկ հիմա ինքն ինձնից շատ ա ուզում Հայաստան գնալ

  22. #254
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ հիմա ինքն ինձնից շատ ա ուզում Հայաստան գնալ
    Ինչո՞ւ

  23. #255
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչո՞ւ
    Դուրը էկել ա Հայաստանը: Դե վատ կողմերին էլ չի բախվել:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (18.12.2016), Աթեիստ (18.12.2016)

Էջ 17 24-ից ԱռաջինԱռաջին ... 7131415161718192021 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական արտադրության տարբեր բաներ արտերկրում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.12.2016, 16:42
  2. Նովրուզը Հայաստանում
    Հեղինակ՝ Morg, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.02.2011, 01:48
  3. Ի՞նչ եք կարծում` երեխա ունենալը և մայրանալը տարբե՞ր բաներ են:
    Հեղինակ՝ Soni_Mur, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.11.2010, 18:56
  4. Պոեզիա. Ու հիշում եմ բաներ, որոնք դեռ չեն եղել...
    Հեղինակ՝ Գառնիկ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 03.03.2009, 13:05
  5. Ուրիշ բաներ
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 25.01.2007, 14:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •