SLG (անսովոր ա սենց դիմել քեզ, բայց եթե չեմ սխալվում, Ակումբի սահմաններում ավելի ընդունելի տարբերակ է քեզ համար) ջան նենց չի էլի որ Դանիայում էլ բոլորը տան վարձ են տալիս։ Դու ախր համեմատում ես միայն քո հետ կապված դեպքերը․ Հայաստանում տան վարձ չէիր տալիս, Դանիայում տալիս ես։ Բայց արի ընդունի, որ շատ սուբյեկտիվ ա տենց ստացվում։ Ու որ ասում ես Հայաստանում կարելի է վարձով չապրել։ Է հա, եթե ծնողներս Խնձորեսկում ապրեին, ես էլ տան վարձ չտալու խաթր իրանց մոտ ապրեի, ոչ թե Երևանում՝ սաղ հարցերը կլուծվեր, ի՞նչ փաբի մասին ա խոսքը․․․ Իսկ վարձով Երևանում ապրող ու 100,000 աշխատավարձ ստացող մարդու համար փաբ գնալը պակաս ճոխություն չի, քան քեզ համար՝ Դանիայում փաբ գնալը![]()
Հ․Գ․
Իմ շրջապատի գոնե 30%-ը Երևանում վարձով է ապրում։
Էջանիշներ