Երկու լավ բան էլ հիշեցի։ Եթե համարեք գովազդ, ջնջեք։
- Հայաստանում gg Taxi կա )) Որ կանչում ես, շատ ժամանակ 2 րոպեից տեղում ա լինում (ավելի արագ, քան եթե փողոցում կանգնեիր ու փորձեիր ձեռքով տաքսի կանգնեցնել), ընտիր մեքենաներ, գրագետ ու մակարդակով վարորդներ, բարեխիղճ ու հաճելի սպասարկում, էլ չասած, որ նույնիսկ հայաստանյան էժան համարվող մյուս տաքսիների համեմատ ավելի էժան ա նստում։
- Վերջին տարիներին երեխաների ներդաշնակ զարգացմանն ու իմաստալից ժամանցին ուղղված բավականին կենտրոններ են ստեղծվել, շատ եմ կարևորում։ Օրինակ՝ մեկը կա, որ երեխաներին մատչելի ձևով ֆիզիկային են ծանոթացնում, հետաքրքիր փորձեր, բան։ Եթե չեմ սխալվում՝ «Փոքրիկ Էյնշտեյն» էր անունը։ Կամ «Ծիլ բուսացը»։ Կամ «Ձմերուկը»։
Էջանիշներ