Միջին աշխատավարձը սևը սպիտակի վրա վերևում գրել եմ: Եթե էդքան դժվար ա տեսնելը, մի հատ էլ ստեղ եմ մեջբերում.
Ես բացարձակապես չեմ ասում, որ Հայաստանում 100 000 դրամով կարաս ապրես նենց, ոնց որ ուզում ես (ընդհանրապես կարաս ապրես, բայց ոչ նենց, ոնց որ ուզում ես) ու բացարձակապես չեմ ասում, որ մենք ստեղ ուզում ենք փաբ գնանք, փող չունենք: Գնում ենք, բայց ոչ ամեն օր: Ասածս էն ա, որ Հայաստանյան պայմաններում հնարավոր ա ամեն օր փաբ գնալ, ստեղի պայմաններում՝ հնարավոր չի կամ հնարավոր ա որոշակի լուրջ զրկանքներ, մասնավորապես՝ որակյալ սնունդ ուտելու ու այլ շատ կարևոր բաներից զրկվելու հաշվին: Ու չէ, ստեղ չկա առանց պուդրայի պոնչիկ: Հայաստանի գներից էլ լավ տեղյակ եմ, վերջին անգամ մի ամիս առաջ եմ եղել, ու Կիլիկիան դեռ 700-800 դրամ էր փաբերում: Թե էս մի ամսում բան ա փոխվել, ձեն հանեք: Ինչ վերաբերում ա տրանսպորտին, ապա փաբերի պես տրանսպորտն էն բաներից ա, որից օգտվում ես ամիսը մեկ-երկու անգամ:Նույնիսկ առանց ամբողջ գումարը ծախսելու: Նորից եմ կրկնում. Հայաստանում միջինում ամիսը 100 000 եկամուտ ունենալով հանգիստ ամեն օր փաբ էի գնում կամ սրճարան կամ դրսում հաց ուտելու, ու դրա վրա 1000-3000 դրամ էր ծախսվում: Ամեն դեպքում, գումարս ուրիշ ծախսերի էլ էր հերիքում (տրանսպորտ, ուտելիք և այլն): Մեզ մոտ միջին աշխատավարձը դրամի վերածած հարկերից հետո մոտ մեկ միլիոն դրամ ա, բայց դրա ուղիղ կեսը տան վարձի վրա ա գնում, իսկ գարեջրի գները սկսվում են 5000 դրամից, էն էլ հազվագյուտ էժան փաբերում: Եթե դրա հետ որոշեցիր որևէ բան ուտել, ծախսում ես ևս 5000 դրամ կամ ավելի շատ: Դե հիմա հաշվի, տես տակն ինչ ա մնում, եթե հանկարծ որոշեցիր էդ 1000-3000 դրամի համարժեքն էստեղ ամեն օր անել: Ու չասեմ, որ տրանսպորտի երկու ամենամոտ կետերի միջև հեռավորությունը 1000 դրամի կարգի թիվ ա, եթե որոշեցիր տրանսպորտով երթևեկել:
Էջանիշներ