User Tag List

Նայել հարցման արդյունքները: 2015 թ. դեկտեմբերի 6-ին նշանակված նոր Սահմանադրության հանրաքվեին

Քվեարկողներ
33. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ԱՅՈ»

    3 9.09%
  • Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ՈՉ»

    24 72.73%
  • Չեմ մասնակցելու

    3 9.09%
  • Իրավունք չունեմ մասնակցել

    3 9.09%
Էջ 48 67-ից ԱռաջինԱռաջին ... 3844454647484950515258 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 706 համարից մինչև 720 համարի արդյունքները՝ ընդհանուր 999 հատից

Թեմա: Սահմանադրության փոփոխության հանրաքվե - 2015

  1. #706
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Մարի-Լույս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա սահմանադրությունն ա մեղավոր, որ ով էլ փոխարինի սրանց՝ նույն պաշտոններում, նույն արտոնություններով(մուկը, սերժիկը, սաշիկը կամ գալուստը անմահ չեն), ավելի անխնա պիտի թալանեն երկիրը: Եթե սահմանադրությունը կապ չունի, ինչի՞ չես ուզում փոխվի… Սահմանադրությունը նույնը թողենք, բա ոնց անե՞նք, որ էդ քո ասած մուկը, սերժն ու մյուս թյուրիմացությունները երկիր չղեկավարեն… ուրիշ ի՞նչ կառաջարկես, փախնենք երկրից մի կտոր հացի համա՞ր…
    Մարի-Լույս ջան, դրա համար դու պետք է կարողանաս ցույց տալ, որ գործող Սահմանադրությունը տալիս է օրինակ հետևյալ արտոնությունները.
    - Մկանը, Լֆիկին, Նեմեցին, Դոդին ու այլոց զբաղվել ձեռնարկատիրությամբ՝ չմուծելով հարկերը (կամ մուծելով ողջ ամբողջը),
    - Սաշիկին փայ մտնել բիզնեսների մեջ,
    - Սերժիկին օգտագործել իրավապահ մարմինները ոչ թե օրենքը պահելու, այլ քաղաքացիների վրա հալածանքներ իրականացնելու համար,
    և այլն:

    Բայց դու նման բաներ չես կարող ցույց տալ հասարակ պատճառով. գործող Սահմանադրությունը նման արտոնություններ չի տալիս, այդ բոլորը օրենքից դուրս են, հանցագործություն են: Այդ ամենը կա միայն ու միայն մի պատճառով, որ չեն իրականացվում գործող Սահմանադրության պահանջները:

    Այս պարագայում կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե փոխեցինք Սահմանադրությունը, արդեն կգործի: Իհարկե չենք կարող: Ավելին, կարող ենք պնդել ճիշտ հակառակը: Միայն էն, որ էս նոր նախագիծը նախաձեռնել են ասածդ Սերժիկը, Սաշիկն ու Մուկը, հերիք ա հասկանալու համար, որ փոխվելու ա ընդամենը թղթային ձևակերպումները, իսկ իրենք շարունակելու են իրենց հանցավոր գործունեությունը: Ավելին, իրանք նոր Նախաձեռնության մեջ ավելացրել են դրույթներ, որոնցով առավելագույն խուսափելու են պատասխանատվությունից: Ավելին, ավելացրել են դրույթներ, որոնք մաքսիմալ ձևով երաշխավորում են հենց իրենց վերարտադրությունը:

    Ես երաշխավորում եմ, որ կամքի դեպքում գործող Սահմանադրությամբ կարելի ա լավացնել էս երկրի վիճակը, ու չթողնել որ էդ վերանա: Դրա համար ընդամենը պետք ա կամք ու իշխանափոխություն: Իշխանափոխության հնարավորությունը կտրուկ պակասում ա, եթե անցնում ա նոր նախագիծը, ու մենք իսկապես ավելի ենք գլորվում անդունդը:



    Սա շատ կարճ: Ավելի հանգամանալից իմաստ կունենա արձագանքել, եթե ամեն դեպքում նշես դրույթներ, որոնք ըստ քեզ տալիս են այդ արտոնությունները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (29.11.2015)

  3. #707
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2015
    Գրառումներ
    117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հայաստանում կա նենց մարդ որ չի կարծում որ սահմանադրական փփոխությունները արվում ա սերոժի համար, ուրեմն էդ մարդը հիվանդ ա... լուրջ...
    Շնորհակալություն, քո շնորհիվ հենց նոր բացահայտեցի, որ անույս հիվանդ եմ, քանի որ չեմ կարծում, նույնիսկ համոզված եմ(պատկերացնում ե՞ս), որ սա չի արվում սերժի համար…Հաստատ մտածում ես էս ամեն ինչը նրա համար ա, որ հիմա էլ սերժը ստանձնի վարչապետի պաշտոնը ու շարունակի նույն գռփողական քաղաքականությունը, բայց դրա համար ասենք կարելի էր ավելի հարմար բան մտածել, օրինակ՝ ցմահ մնար նախագահի պաշտոնում կամ… չգիտեմ

  4. #708
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Մարի-Լույս-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, քո շնորհիվ հենց նոր բացահայտեցի, որ անույս հիվանդ եմ, քանի որ չեմ կարծում, նույնիսկ համոզված եմ(պատկերացնում ե՞ս), որ սա չի արվում սերժի համար…Հաստատ մտածում ես էս ամեն ինչը նրա համար ա, որ հիմա էլ սերժը ստանձնի վարչապետի պաշտոնը ու շարունակի նույն գռփողական քաղաքականությունը, բայց դրա համար ասենք կարելի էր ավելի հարմար բան մտածել, օրինակ՝ ցմահ մնար նախագահի պաշտոնում կամ… չգիտեմ
    Հիշեցնեմ, թե սովետում ով էր ղեկավարում 15 հանրապետություն։ Կոմկուսի քարտուղարը։ Այսինքն միակ կուսակցության ղեկավարը։
    Նոր սահմանադրությունը իշխող կուսակցության ղեկավարին (որի պաշտոնը ժամանակային սահմանափակում չունի) հնարավորություն ա տալիս նշանակել սաղ կառավարությունը։

    Դի հիմա մի հատ էլ մտածի, թե էսքանից որ մեկը Սերժի ու իրա վերարադրության հետ կապ ունի, ու ասա, թե էլի իրա ինչին ա պետք փորձել 3-րդ ժամկետ նստել նախագահ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (29.11.2015)

  6. #709
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Մարի-Լույս-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, քո շնորհիվ հենց նոր բացահայտեցի, որ անույս հիվանդ եմ, քանի որ չեմ կարծում, նույնիսկ համոզված եմ(պատկերացնում ե՞ս), որ սա չի արվում սերժի համար…Հաստատ մտածում ես էս ամեն ինչը նրա համար ա, որ հիմա էլ սերժը ստանձնի վարչապետի պաշտոնը ու շարունակի նույն գռփողական քաղաքականությունը, բայց դրա համար ասենք կարելի էր ավելի հարմար բան մտածել, օրինակ՝ ցմահ մնար նախագահի պաշտոնում կամ… չգիտեմ
    Տարբեր ճանապարհներ կային, էդ թվում քո ասածը: Բայց ընտրվել ա էս մեկը: Ու դրա համար պատճառներ անշուշտ եղել են:

    Օրինակ պատճառներից մեկն էն էր, որ էդ ՍԴ փոփոխությունը նենց արվեր, որ մնար կիսանախագահական պետություն, բայց Նախագահը կարողանար ընտրվել 2-ից ավել անգամ, անգամ դու էլ արդեն ակնհայտ կտեսնեիր, որ նպատակը հենց իրա վերարտադրությունն ա: Իսկ սենց թոզ փչելու տեղ ա մնում, թե յանիմ տեսեք, ուզում ենք ավելի ժողովրդավար պետություն սարքենք:

    Մենակ թե պատմությունը ցույց ա տվել, որ ժողովորդավար կամ ոչ ժողովրդավար լինելը կախված չի կառավարման ձևից: Երեք (նախագահական, կիսանախագահական ու խորհրդարանական) մոդելներով էլ եղել են ու կան թե՛ ժողովրդավարական, թե՛ ոչ ժողովրդավարական երկրներ:

    Ավելին, էն ինչ մեզ հրամցվում ա, դասական իմաստով իսկի խորհրդարանական մոդել չի, այլ դրա կարիկատուրա, ձևած հենց սերժիկի հագով: Եվս մեկ ավելին, էսօր անգամ հանրապետականներն արդեն չեն թաքցնում, որ նպատակը սերժիկի վերարտադրությունն ա:

    Մի մոռացիր, էս գործընթացը սկսել ա հենց սերժիկը, ու հենց հատկապես ամեն ինչ անում ա, որ հասցնի մինչև իր նախագահության ավարտը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (29.11.2015), Աթեիստ (29.11.2015)

  8. #710
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2015
    Գրառումներ
    117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարի-Լույս ջան, դրա համար դու պետք է կարողանաս ցույց տալ, որ գործող Սահմանադրությունը տալիս է օրինակ հետևյալ արտոնությունները.
    - Մկանը, Լֆիկին, Նեմեցին, Դոդին ու այլոց զբաղվել ձեռնարկատիրությամբ՝ չմուծելով հարկերը (կամ մուծելով ողջ ամբողջը),
    - Սաշիկին փայ մտնել բիզնեսների մեջ,
    - Սերժիկին օգտագործել իրավապահ մարմինները ոչ թե օրենքը պահելու, այլ քաղաքացիների վրա հալածանքներ իրականացնելու համար,
    և այլն:

    Բայց դու նման բաներ չես կարող ցույց տալ հասարակ պատճառով. գործող Սահմանադրությունը նման արտոնություններ չի տալիս, այդ բոլորը օրենքից դուրս են, հանցագործություն են: Այդ ամենը կա միայն ու միայն մի պատճառով, որ չեն իրականացվում գործող Սահմանադրության պահանջները:

    Այս պարագայում կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե փոխեցինք Սահմանադրությունը, արդեն կգործի: Իհարկե չենք կարող: Ավելին, կարող ենք պնդել ճիշտ հակառակը: Միայն էն, որ էս նոր նախագիծը նախաձեռնել են ասածդ Սերժիկը, Սաշիկն ու Մուկը, հերիք ա հասկանալու համար, որ փոխվելու ա ընդամենը թղթային ձևակերպումները, իսկ իրենք շարունակելու են իրենց հանցավոր գործունեությունը: Ավելին, իրանք նոր Նախաձեռնության մեջ ավելացրել են դրույթներ, որոնցով առավելագույն խուսափելու են պատասխանատվությունից: Ավելին, ավելացրել են դրույթներ, որոնք մաքսիմալ ձևով երաշխավորում են հենց իրենց վերարտադրությունը:

    Ես երաշխավորում եմ, որ կամքի դեպքում գործող Սահմանադրությամբ կարելի ա լավացնել էս երկրի վիճակը, ու չթողնել որ էդ վերանա: Դրա համար ընդամենը պետք ա կամք ու իշխանափոխություն: Իշխանափոխության հնարավորությունը կտրուկ պակասում ա, եթե անցնում ա նոր նախագիծը, ու մենք իսկապես ավելի ենք գլորվում անդունդը:



    Սա շատ կարճ: Ավելի հանգամանալից իմաստ կունենա արձագանքել, եթե ամեն դեպքում նշես դրույթներ, որոնք ըստ քեզ տալիս են այդ արտոնությունները:
    Չուկ ջան, բայց կարծեմ նոր սահմանադրությունը մենակ Լֆիկին(օրինակ) չի, որ թույլ ա տալիս ներմուծել շաքարն ու մնացած բաները, կարող ա ես սխալ եմ հասկացել, բայց վերանալու են էդ մոնոպոլիաները, իսկ դա նույնպես առավելություն ա… Հասկանում եմ, ուզում ես ասել մեր ներկայիս սահմանադրությունն էլ վատը չի, եթե գործի, իշխանությունն ա մեղավոր, համաձայն եմ… Բայց նոր սահմանադրությունը գոնե ավելի դժվար կլինի չիրականացնելը, հուսով եմ…
    Կներես, հիմա շատ չեմ կարող ծավալվել ժամանակիս սղության պատճառով(քննությունների եմ…), քո հարցը ավելի երկար, հիմնավոր պատասխան ա պահանջում, ես ավելի մանրամասն կքննարկեմ դեռ…

  9. #711
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Մարի-Լույս-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, բայց կարծեմ նոր սահմանադրությունը մենակ Լֆիկին(օրինակ) չի, որ թույլ ա տալիս ներմուծել շաքարն ու մնացած բաները, կարող ա ես սխալ եմ հասկացել, բայց վերանալու են էդ մոնոպոլիաները, իսկ դա նույնպես առավելություն ա… Հասկանում եմ, ուզում ես ասել մեր ներկայիս սահմանադրությունն էլ վատը չի, եթե գործի, իշխանությունն ա մեղավոր, համաձայն եմ… Բայց նոր սահմանադրությունը գոնե ավելի դժվար կլինի չիրականացնելը, հուսով եմ…
    Կներես, հիմա շատ չեմ կարող ծավալվել ժամանակիս սղության պատճառով(քննությունների եմ…), քո հարցը ավելի երկար, հիմնավոր պատասխան ա պահանջում, ես ավելի մանրամասն կքննարկեմ դեռ…
    Մարի Լույս ջան, գործող սահմանադրությունն էլ ա ստեղծում հնարավորություն էդ մոնոպոլիան շրջանցելու, մոնոպոլիան գոյություն ունի լրիվ այլ պատճառներով: Օրինակ գիտե՞ս, որ իրականում մենակ Լֆիկը չի, որ ներմուծում ա: Կան որոշ կազմակերպություններ, որոնց թույլատրված ա ներմուծել շաքարավազ, օրինակ՝ Կոկա Կոլային: Բայց հենց ես եմ գնում ու բերում, մյուս օրը գալիս ու իմ գլխին տալիս են: Սահմանադրությամբ չէ, Սահմանադրությամբ իրավունք չունեն: Այլ քրեական, հանցագործ ձևերով են գլխիս տալիս ու ես էդ մտքից փոշմանում եմ: Էս առումով բացարձակ ոչ մի նոր բան չկա առաջարկվող նախագծով, չկա ու չկա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #712
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարի Լույս ջան, գործող սահմանադրությունն էլ ա ստեղծում հնարավորություն էդ մոնոպոլիան շրջանցելու, մոնոպոլիան գոյություն ունի լրիվ այլ պատճառներով: Օրինակ գիտե՞ս, որ իրականում մենակ Լֆիկը չի, որ ներմուծում ա: Կան որոշ կազմակերպություններ, որոնց թույլատրված ա ներմուծել շաքարավազ, օրինակ՝ Կոկա Կոլային: Բայց հենց ես եմ գնում ու բերում, մյուս օրը գալիս ու իմ գլխին տալիս են: Սահմանադրությամբ չէ, Սահմանադրությամբ իրավունք չունեն: Այլ քրեական, հանցագործ ձևերով են գլխիս տալիս ու ես էդ մտքից փոշմանում եմ: Էս առումով բացարձակ ոչ մի նոր բան չկա առաջարկվող նախագծով, չկա ու չկա:

    Տնտեսագետ ընկերս 10 տարի առաջ ասում էր, որ մեր հակամոնոպոլային օրենքները շատ ավելի լավն են քան շատ եվրոպական երկրներինը։ Բայց օրենքները սերժի սերժին էլ չեն։
    Անկախ սահմանադրության Update-ներից։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (29.11.2015)

  12. #713
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարի-Լույս-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, քո շնորհիվ հենց նոր բացահայտեցի, որ անույս հիվանդ եմ, քանի որ չեմ կարծում, նույնիսկ համոզված եմ(պատկերացնում ե՞ս), որ սա չի արվում սերժի համար…Հաստատ մտածում ես էս ամեն ինչը նրա համար ա, որ հիմա էլ սերժը ստանձնի վարչապետի պաշտոնը ու շարունակի նույն գռփողական քաղաքականությունը, բայց դրա համար ասենք կարելի էր ավելի հարմար բան մտածել, օրինակ՝ ցմահ մնար նախագահի պաշտոնում կամ… չգիտեմ
    քո կարծիքով էս փոփոխություններն ինչի՞ համար ա արվում..֏. որ երկիրը դառնա ժողովրդավա՞ր... իրանք էլ չեն ուզում մենաշնորհ ունենա՞լ...

  13. #714
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սահմանադրության փոփոխության հանրաքվե - 2015

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    քո կարծիքով էս փոփոխություններն ինչի՞ համար ա արվում..֏. որ երկիրը դառնա ժողովրդավա՞ր... իրանք էլ չեն ուզում մենաշնորհ ունենա՞լ...
    Իմ կարծիքով իրանց շատ խելոքի տեղ դրած էշերն են նախաձեռնել էս փոփոխությունը։ Որ երկար ես մնում իշխանության ու դիմացդ փնթի ընդդիմություն ա լինում, որոշ ժամանակ անց սկսում ես իրոք հավատալ քո բացառիկությանն ու անփոխարինելիությանը։ Բայց Սերժիկը իրա տափակ գլխով չի հասկանում, որ Սաշիկի գերեզմանն ա փորում։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 30.11.2015, 00:08:

  14. #715
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշեցնեմ, թե սովետում ով էր ղեկավարում 15 հանրապետություն։ Կոմկուսի քարտուղարը։ Այսինքն միակ կուսակցության ղեկավարը։
    Նոր սահմանադրությունը իշխող կուսակցության ղեկավարին (որի պաշտոնը ժամանակային սահմանափակում չունի) հնարավորություն ա տալիս նշանակել սաղ կառավարությունը։

    Դի հիմա մի հատ էլ մտածի, թե էսքանից որ մեկը Սերժի ու իրա վերարադրության հետ կապ ունի, ու ասա, թե էլի իրա ինչին ա պետք փորձել 3-րդ ժամկետ նստել նախագահ։
    Սերժն էլ ա այ հենց սենց մտածում ու իրան դրել ա Լենինի տեղը ու կարծում ա, որ կարա նույն համակարգն աշխատացնի։ Բայց մտավոր թերին չի հասկանում, որ ինքը Ֆիդել Կաստրոն չի, իրան շրջապատողներն էլ հանուն գաղափարի կյանքները զոհող հեղափոխականներ չեն. շարքային պատեհապաշտներն են, պրիտոմ խայտառակ ցռան ու անուղեղ. Դոդի Գագոն վկա։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (30.11.2015)

  16. #716
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերժն էլ ա այ հենց սենց մտածում ու իրան դրել ա Լենինի տեղը ու կարծում ա, որ կարա նույն համակարգն աշխատացնի։ Բայց մտավոր թերին չի հասկանում, որ ինքը Ֆիդել Կաստրոն չի, իրան շրջապատողներն էլ հանուն գաղափարի կյանքները զոհող հեղափոխականներ չեն. շարքային պատեհապաշտներն են, պրիտոմ խայտառակ ցռան ու անուղեղ. Դոդի Գագոն վկա։
    Չգիտեմ խի՝ էս գրածդ կարդալուց Կամյուի Կալիգուլան հիշեցի, վայթե էս տեսարանի մասին ակումբում էլի եմ պատմել: Որ իր շրջապատը իր դեմ դավադրություն ա նյութում, քննարկման պահին Սերժը մտնում ա բեմ, դավադիրները լռում են, Սերժս սիրուն պտտվում ա բեմում, թատերայնորեն աչքերը փակում ու դուրս գալիս: Վերջում հանրահայտ մերձպոռնոֆիլմից գոնե բոլորս գիտենք ինչ ա լինում իր հետ:

    էէէ, ասում եմ, Կալիգուլան, Սերժը, Սերժը

    չէ, էլի թարս գրի միամիտ, ոչ թե Սերժը, այլ Կալիգուլան

    բայց ինչ որ ա, հետո Ներոն, բան, չէ, ախպեր, չէ էլի, տենց չի

    կներեք, հենց էս պահին մի քանի պիեսների միջոցով ուզում եմ հասկանամ, թե ինչ ա կատարվում Եգիպտոսում, ու տենց էլ չեմ հասկանում բնականաբար, դրա համար էլ ավետարանի գելն եմ դառել, ով ինչից խոսում, ես՝ Շեքսպիր, Բրեխտ, Համլետ, գժվում եմ, ախպեր, բայց դու արդեն ես գժվել, տենց չի էլի, Սերժը Կալիգուլայի չափ բարոյական կերպար չի, ապո ջան, չհավատաս, որ ինքը իր համար փոս կփորի

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.11.2015), Աթեիստ (30.11.2015)

  18. #717
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սաղ ասեց, բան չթողեց ։)

    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (30.11.2015), Rammstein (30.11.2015)

  20. #718
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ էս ովքեր են ու ինչքանով են արժանահավատ, բայց ուսումնասիրել են ոնց որ։
    http://www.aprgroup.org/images/Libra...5-11-Q-Arm.pdf

  21. #719
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նենց եք տառապում էս այոի ու ոչի համար, կարծես, թե եթե սահմանադրությունը նույնը մնա ինչ որ շոշաելի փոփոխությունների հույսը հոգեդարձ կլինի: Էս թեման ոնց որ Մեֆի ձվերի մասին վեճը լինի, մեկն ասում ա փոքր են, մեկն ասում ա ձմերուկ են, բայց իրականությունը դրանից չի փոխվում էլի: Եթե օրենքը չի աշխատում, ոչ փոխելը ոչ էլ նույն մնալը առանձնապես իրարից չեն տարբերվում:
    Էն որ իրանց գործողությունները կդառնան օրենքի շրջանակներում, դե նենց չի, որ հիմա ինչ որ մեկը կարա իրենց պատասխանատվության ենթարկի ապօրինի գործողությունների համար, իսկ են ժամանակ չեն կարենալու ասեն աչքիդ վերև ունք կա: Սենց եմ մտածում:
    SWTS

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարի-Լույս (30.11.2015)

  23. #720
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ էլ սենց մի հատ բան. Խնդիրը էս ընտրությունը չի այլ մարդկանց նման ֆիկտիվ ընտրության առջև կանգնեցնողները: Իմ իտոգը սա ա. էս թյուիմացությունը բոյկոտել ա պետք, այլ ոչ թե ընդունել նրանց նման գործողությունների իրավոինքը ու գնալ մասնակցելը, կանխավ իմանալով արդյունքը: Բուժում են պատճառը, այլ ոչ թե անօգուտ պայքարում մի ախտանիշի դեմ:
    SWTS

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.12.2015), Տրիբուն (30.11.2015)

Էջ 48 67-ից ԱռաջինԱռաջին ... 3844454647484950515258 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդու էության փոփոխություններն ու փոփոխության հանգամանքները
    Հեղինակ՝ enna, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 10.09.2014, 21:53
  2. Սահմանադրության օր
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 05.07.2011, 15:11
  3. Monk-ը կրոն բաժնի մոդերատոր. վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 21.10.2008, 19:50
  4. Artego-ն ադմինիստրատոր. Վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 07.08.2008, 22:20
  5. ՀԱՆՐԱՔՎԵ: Շուշին համայն հայության մշակութային մայրաքաղաք
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 02.02.2007, 16:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •