Կլինի՞ գոնե էդ մի բանի Սերժիկից պահանջես:
Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ԱՅՈ»
Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ՈՉ»
Չեմ մասնակցելու
Իրավունք չունեմ մասնակցել
Կլինի՞ գոնե էդ մի բանի Սերժիկից պահանջես:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սա կայքը՝ http://voch.am/
Սա ՖԲ էջը՝ https://www.facebook.com/cheqanckacni?fref=ts
Սա Թվիթթերի էջը՝ https://twitter.com/nopasarane
Սա Յություբի ալիքը՝ https://www.youtube.com/channel/UCgp...NSHFkkdgHwjPOw
Բացի սրանից մեծ քանակով տարածվում են թղթային նյութեր: Իսկ քարոզարշավի պաշտոնական մեկնարին ականատես կլինենք նաև հեռուստատեսությամբ ագիտացիոն նյութերի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Norton (02.11.2015)
Շատ կրեատիվ գունային գամայա ․․․․ հետաքրքիր ա ինչ տրամաբանությամբ ա որոշված։ Ոնց որ Սեյշելյան կղզիների դրոշը լինի, ինչ հավայի գույն ասես կա՝ անիմաստ հերթականությամբ։
laro (01.11.2015)
Այսօր Գյումրիում տեղի է ունեցել «Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքը: Իշխանական քարոզիչները փորձում են բոլորի մոտ տպավորություն ստեղծել, որ «Նոր Հայաստանի» ստեղծումը նշանակում ա, որ ընդդիմությունը նորից չմիավորվեց: Ի հեճուկս սրա հանրահավաքին ելույթ է ունեցել նաև ՀԱԿ-ի վարչության անդամ, նաև «ՈՉ»-ի ճակատի պատասխանատուներից մեկը՝ Արեգ Գևորգյանը.
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mr. Annoying (01.11.2015)
Ինքնագովեստով մի զբաղվի, ընդդիմություն չկա, որ մի հատ էլ պռավալի գնա։
Իսկ ես չեմ պատրաստվում Սերժիկի համար հերթական անգամ դեմոկրատական ֆոն ապահովել, որ Սերժիկը քամակից սահմանադրություն հանի, մեկա անցկացնի, ես էլ ինձ ձև տամ, յանի պայքարում եմ դրա դեմ, որ վերջում մեկա էլի գնամ ու Սերժիկի նոր սահմանդրությամբ վեր ընգնեմ ԱԺ-ում։ Էտ «ընդդիմություն» կոչվածը սաղիս ընտրությունից ընտրություն քաշ տալով լեգիտիմացրեց Սերժիկին, ու իշխանություններին հավասար վայելում ա ԱԺ նիստերի դահլիճը։ Վայելքներից ազատ ժամանակ էլ զբաղված համագործակցությամբ։
Ասածս ինչ ա, ապեր, եթե նույնիսկ ֆորմալ առումով ընդդիմություն գոյություն ունի էլ, ես ոչ մի պատճառ չունեմ էտ ընդդիմությանը վստահելու։ Ես Գալուստին ավելի շատ եմ վստահում, քանի որ ինքը ինձ գոնե չի խաբել, ոնց էշ կա, տենց էլ ներկայացել ա։
Ապեր, դու լուրջ չե՞ս հավատում, որ ես ԱՅՈ եմ ասելու նոր սահմանդրութանը։Իզուր ․․․ Եթե էս նոր սահամանդրության տեղը բառացիորեն զուգարանի թուղթ դեմ տային, ես էլի ԱՅՈ էի ասելու։ Էտ միակ հնարավորությունն ա, որ Հայաստանում ինչ-որ բան փոխվի, թեկուզ բառդակի տեսքով։ Ու Սերժիկը իրա ձեռով հրամցրել ա մեզ դա։ Ես ինձ չեմ կարա զրկեմ էտ վայելելու հաճույքից։ Իսկ այ ընդդիմության հետ որևէ գործ բռնելը տխուր ա, ձանձրալի, անարդյունք, լոքշ ․․․
Այո քվեարկողներ էլի կան՝
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ապեր, ես հասկանում եմ, որ բորժուադեմոկրատակ հեղափոխության համար սովորական քաղաքցիները ձեզ պետք չեն, դուք մենակ բարձր ինտելեկտուալ օլիգարխների հետ եք քաղաքականություն անում։ Բայց չեմ հասկանում, թե էս տեսահոլովակով ում ես ձեռ անում․ ի՞նձ, թե՞ երջանկությունից փայլող դեմքերով, լավ օրից, ձրի լավաշի հերթ կանգնած քաղաքացիներին։
Էս քաղտեխնոլոգն էլ շատ խելացի ա երևում։ Ահագին նոր բաներ ասեց, չէինք լսել։
Էդ քաղտեխնոլոգին չեմ լսել, առաջին մի քանի բառը վանեց:
Իսկ հոլովակը դրել եմ որպես «փաստագրություն», ոչ թե ձեռ առնելու համար: Ավելին, խիստ տխուր եմ: Հերիք ա անկապ խոսես:
Էս մարդկանց «հասնել ա» պետք, «հասցնել ա» պետք: Թե ոնց ես չգիտեմ: Բայց ես վստահ եմ, որ քանի դեռ համակարգային փոփոխություն չենք արել, իրանք ստիպված են լինելու էսպես ապրել: Էս մեր սաղիս դժբախտությունն ա էս պահին: Ու էս իրականությունն էն պատճառներից մեկն ա, որը ինձ համոզում ա, որ պետք ա պայքարել, էդ թվում նաև էս նախագծի դեմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ