Չէ: Ես չսովորեցի օգուտ քաղել, չսովորեցի սովորել, ուղղակի սովորել: Ոչինչ չի փոխում` ոչ ժամանակը, ոչ միջավայրը, ոչ էլ գործողությունները:
Չսովորեցի վայելել՝ հաճույք ստանալ, ուղղակի ուրախանալ: Չկարողացա երազներս ուղարկել գրողի ծոցը... միևնույնն է չեն իրականանալու:
Այ հիմա եմ հասկանում թե ինչն էր իրականում էդքան ոգևորող՝ թե ինչու էի էդքան ուրախացել: Էս յազվա հույսն էլ էլի տանում, գցում ա իր ջրերը
Դե քեզ համբերություն ու համբերություն... Չէ-չէ սպասի, մեկով էլ կբավարարվենք մի կերպ... ավելի լավ ա ավելորդի տեղը աշխատասիրություն լինի: Աշխատասիրություն թե գործնական, թե մյուս հարցերում: Քեզ հենց էդ ա հիմա պետք, առանց դրա չես գտնի երջանկությունդ՝ պիտի վաստակես:![]()
Էջանիշներ