Բարի օր, բարի երգերով:
Վաղուց չէր եղել՝ մի տեսակ կարոտել եմ, բայց վախենամ թե թեթևակի հոգնածությունն ու գլխացավը կապ կունենան էս ամենի հետ: Չէ, դժվար թե, չեմ ուզում թարգել:
Սիրուն ա ու հագեցնող: Էնքան էլ ուզում եմ աշխարհից կտրվածի կարգավիճակից դուրս չգալ՝ ուշադրություն չդարձնել ոչնչի վրա, շարունակ ապրել երազներում: Բա ինչքա՜ն հպարտ ու լավ եմ զգում նոր սեզոնի բացման համար, թվում ա կյանքումդ էլ ա շատ բան փոխվելու դեպի լավն ու բարին ու հենց էս ամենն ա օգնելու քեզ էդ հարցում: Ու սա դեռ սկիզբն ա:Երևի պետք չի խոստումներ տալ, ինչ որ բան անելու համար, պետք ա ստիպել ինքդ քեզ՝ անգամ երբ չես ուզում, կտեսնես ոնց ես հաճելի ոգևորվելու:
Բոլորը խոսում են վերջին օրերի դեպքերից, իսկ դու՞: Այսպես էլ ապրում ենք:
Բա մի քանի տարով հետ չգնա՞յինք, ապրեինք իրենց օրերում
Ու ավարտին համահունչ
Էջանիշներ