Գիտեի: Գիտեի որ նոր էջ է բացվելու: Ինչպես ամեն մի երկուշաբթին, էնպես էլ ամեն մի նոր էջը փորձում եմ սկսել հետաքրքիր նոտայով, ճիշտ քայլով՝ դա իհարկե կախված է իմ կյանքից, կյանքս էլ ինձանից: Ինչպես ես կառավարեմ, այնպես էլ կշարժվի: Ճիշտ է՝ անհաջողությունից հետո պետք չի սպասել մի ամբողջ շաբաթ, բայց երբ սկսվում է նորը՝ շատ բաներ է խոստանում: Թե որքանով է խաբուսիկ՝ ապագան ցույց կտա:
Առաջ ձեռքի օրագրումս էնքա՜ն էի գրում՝ անիմաստություն էր ստացվում, անկարևոր առօրյա: Արդեն քանի՜ շաբաթ է ինչ մի էջի մեջ մի շաբաթ եմ տեղավորում: Ատացվում ա, ավելի քչին էլ էի ձգտում, հիմա է՛լ չի խանգարի: Օրագիրը կարող ա օգնի տարբերել կարևորն ու անիմաստը՝ փոփոխությունն ու միօրինակությունը:
Վաղուց է ինչ հիվանդացել եմ մի վատ սովորությամբ: Մի տարուց շատ ավելի ա, ինչ ինձ վրա ժամանակ եմ դնում ու փորձում էդ ընթացքում զսպել: Ինչքա՜ն էի ուրախացել անցած տարի՝ երբ աճը նկատվում էր: Համոզված էի, որ գոնե որևէ բան ինքս ինձ խոստանալիս, կարողանում եմ չդավաճանել, հետո... դա է՛լ կորավ, չնայած այս տարի չափաբաժինը զգալիորեն քիչ է անցածից: Հիմա նորից վերականգնվում է... հուսով եմ... Քիչ չի եղել, երբ ինքս ինձ վրա վստահ եմ եղել, բայց հանկարծ դիմել եմ այդ քայլին: Հիմա էլ եմ շատ վստահ:Եղել ա նաև, որ վտանգավոր պահին կանգնել եմ, թարգել:
Պետք ա քո օգնությանն է՛լ դիմեմ Օմ ջան, քո էջերին էլ պիտի խոստանամ, որ ընթացքում նկատելի լինի փոփոխությունը, որ պատասխանատվությամբ մոտենամ գործին:
Շատ էի ուզում էջը սկսել երաժշտական նորություններովս,ի՞նչն ա խանգարում:
Էջանիշներ