Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ԱՅՈ»
Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ՈՉ»
Չեմ մասնակցելու
Իրավունք չունեմ մասնակցել
Ապեր, սենց վերլուծությունները հիմնազուրկ են ու իրական պատճառները շուգըրքոթ անելու, սիրունացնելու, բարոյական դիմակ հագցնելու փորձեր են... իրական պատճառը էն ա որ Մարտի 1-ին "հրաման" չեղավ հարձակվելու ու "գրավելու", ընդորում արյամբ... ուիրշ ոչ մի բան չկա , ոչ մի պատճառ չկա... ոչ ոք իրական պատճառը բարձր չի ասում որտև պատասխանատվություն չի ուզում վերցնի իր վրա...
ապեր, դու ասում ես էն ինչ ընդունված ա ասել ու թե դա ինչքանով ա համապատասխանում իրականությանը ցույց ա տալիս ՀԱԿ-ին ստեղծված ալտերնատիվները... այսինքն, եթե էս սխալ ա ուրեմն ճիշտն էս ա... էտ ա քննադատության իմաստը... թե չէ հարգանք չմատուցեց, իրավիճակը սխալ գնահատվեց, ռեսուրսը մսխվեց, սերնդափոխություն չեղավ... սրանք ոչինչ չասող արտահայտություններ ու գնահատականներ են եթե չկա դրա ալտերնատիվ... քո ասած նոր դեմքերն ու չհարգված գործընկերները կարան էդ ալտերնատիվե առաջարկեն... ու՞ր են...
թե չէ հա էլ կարաս քննադատես ընդհանուր ստանդարտ ֆռազնորով...
Հ.Գ. Մարտի մեկը էպիզոդ չի Նորթ ջան... էտի շրջադարձային կետ ա.... ու դչա արձագանքը հլա էնքան ուժեղ ա որ կարծես հլա տեղի ա ունենում...
Մնացածին հետո, իսկ էս մասին պետք է արձագանքեմ, ամեն դեպքում, էստեղ: Ստեղ չեմ խորանալու ու պնդեմ, թե ինչ զիլ երիտասարդական կառույց ունի ՀԱԿ-ը, որի (երիտասարդական կառույցի) ներուժը, թե քանակական, թե որակական առումով գերազանցում է մի քանի նոր կուսակցություններին, որոնք ինքնահռչակվել են որպես երիտասարդական կառույց ու փորձում են խաղալ դրա վրա, բայց իսկապես չեն կարողանում հասնել ՀԱԿ կուսակցության միայն մի՝ երիտասարդական կառույցին: Մինչդեր ՀԱԿ երիտասարդ դեմքերից շատերն անգամ ՀԱԿ երիտասարդական կառույցի մեջ չեն, օրինակ՝ Վլադիմիր Կարապետյանը, Արման Գրիգորյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Արմեն Օհանյանը, Արման Մուսինյանը, այլք:
Ինչևէ, ՀԱԿ երիտասարդությունը ոչ միայն վճռորոշ գործոն ա, այլև մեծապես ազդում է ներքաղաքական բոլոր խնդիրների վրա:
Որպես վերջին օրինակ կարող եմ բերել, ինչի համար էլ էս թեմայում գրեցի, սահմանադրական փոփոխությունները: «Չենք անցկացնի» նախաձեռնությունից ոմանք հենց ՀԱԿ-ից են և ՀԱԿ-ի կողմից նրանք խրախուսվում են ու «բրդվում են» առաջ: ՀԱԿ-ն, ի տարբերություն մնացած բոլոր կուսակցությունների, տալիս է մարդկանց կայանալու շանս՝ սեփական հմտություններով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ, դու խի՞ գովազդային գործակալ չես ...
ՀԱԿ, the best or nothing !!!
Այսօր Aravot.am-ը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հյուրընկալված «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամներից հետաքրքրվեց, թե 500 երիտասարդների՝ Հանրապետական կուսակցության շարքերում անդամագրելը արդյո՞ք իշխանությունների կողմից պատասխան քայլ չէ սահմանադրական փոփոխություններին ընդդիմացողներին: Դավիթ Հովհաննիսյանն ասաց. «Ես չեմ նայել այդ տեսանյութը, բայց իմ ֆեյսբուքյան ընկերներից մեկը մի շատ լավ նկատառում էր արել. դահլիճը, որտեղ 500 հոգու Հանրապետականի տոմս էին տվել, տեղավորվում է ընդամենը 100 հոգի»:
Լրագրողներից մեկը կատակեց՝ հարցնելով. «Հերթո՞վ էին մտնում տոմս ստանալու», որին մեր զրուցակիցն արձագանքեց այսպես. «Չէ, ոնց որ իրենք ընտրություններ են կազմակերպում, նույն ձեւի էլ դա էին կազմակերպել, այսինքն եկել էին 100 հոգի, 500-ի անվան տակ տոմս էին բաժանում»: Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ իրենք հանրաքվեի օրը մտածում են տեղամասերում վերահսկողական առաքելություն իրականացնելու մասին, 4000-ից ավելի դիտորդներ են ներգրավելու, որպեսզի իշխանությունները, սովորության համաձայն, չկարողանան 100-ը 700 սարքել, կամ «ինչքան ուզեն, այնքան խփեն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/09/21/611017/
© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Հա, եկել եմ ասեմ, որ էդ ֆեյսբուքյան ընկերը ես եմ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
John (26.09.2015)
ԲՀԿ-ն «Այո» կասի Սահմանադրական փոփոխություններին։
Ախպեր, նույնիսկ էս հայակենտրոն, հեղափոխական, բուրժուադեմոկրատական ու բարձր ինտելեկոտւալ կուսակցությունն ա ասում «Այո»: Դուք ո՞նց եք «Ոչ» ասում:
Սարկազմիդ ցավը տանեմ: Բայց էսօրվա ԲՀԿ-ն էն չի, ինչ համագործակցության օրերին էր, ինչը իր հերթին էն չէր, ինչ մինչ էդ համագործակցությունն էր:
Տենց էլ չկարողացաք տարրական բան հասկանալ, որ հայացքներն ու նպատակները կարող են փոխվել՝ իրավիճակից ելնելով: Էդ թվում դառնալ էնպիսին, ինչ քեզ ձեռ ա տալիս:
Բայց դե համընդհանուր քրֆելն ավելի հավես ա, նենց որ դուխո՜վ, Տրիբուն ախպեր, քրֆի, ես դրանց մերը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ