Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ԱՅՈ»
Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ՈՉ»
Չեմ մասնակցելու
Իրավունք չունեմ մասնակցել
Իսկ իրականում ի՞նչն է նոր ընդունվելիքի վատ կողմերը:
Դրանից ի՞նչ է փոխվելու դեպի վատը քաղաքացու կյանքում կարճաժամկետ կտրվածքով:
Հետապնդում փաստաբանների դեմ. Հայտնի է պատվիրատուն
http://news.am/arm/news/290803.html
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Թող Սամը չնայի.
https://instagram.com/p/8v8qPAhTYH/
I may be paranoid but no android!
Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը.
Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/49705.html«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ կետով Հանրաքվեի արդյունքները կարող են վիճարկվել Սահմանադրական դատարանում` արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:
Այսինքն հանրաքվեի պաշտոնական բուն գործընթացն սկսվում է քարոզչության համար սահմանված առաջին օրից եւ ավարտվում քվեարկությունից հետո հրապարակված արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար օրենքով սահմանված հնարավորության 7-օրյա ժամկետով։ Այս ընթացքում հանրաքվեի վերջնական արդյունքները կանխորոշող որեւէ հանգամանք ապօրինի ու անվավեր է դարձնում հանրաքվեն։
Համաձայն Սահմանադրության 98-րդ եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 3-րդ հոդվածների, Սահմանադրական դատարանի անդամը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Նույն Սահմանադրության եւ օրենքի պահանջներով Սահմանադրական դատարանի միակ գործառույթը գործող Սահմանադրության պահապան լինելն է, նա համաձայն «Սահմանադրական դատարանի մասին օրենքի 1-ին հոդվածի՝ «ապահովում է Հայաստանի Հանրապետության իրավակարգում Սահմանադրության գերակայությունը եւ անմիջական գործողությունը»։
Ըստ այսմ՝ մեկնարկած սահմանադրական հանրաքվեն ապօրինի է, քանի որ ի սկզբանե առկա է նրա վերջնական արդյունքները կանխորոշող կարեւոր հանգամանք՝ կապված Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ունեցած գործունեության հետ։ Վերջինս եղել է նոր սահմանադրությունը մշակող հանձնաժողովի նախագահը, ոչ միայն ակտիվորեն մասնակցել է հանրաքվեի դրված նախագծի կազմմանը, այլեւ եռանդուն քարոզչություն է իրականացրել դրա օգտին։ Դրանով նա, նախ՝ խախտելով Սահմանադրության եւ օրենքի հստակ պահանջը, ըստ էության, զբաղվել է քաղաքական գործունեությամբ։ Երկրորդ՝ լինելով ու հրապարակավ ներկայանալով որպես հանրաքվեի դրված նախագծի պաշտպան, նա, որպես Սահմանադրական դատարանի նախագահ, չի կարող անաչառ ու անկողմնակալ լինել հանրաքվեի արդյունքների բողոքարկման դեպքում գործը քննելիս։
Սահմանադրական հանրաքվեի սկսված գործընթացը կմնա ապօրինի, եւ նրա արդյունքներն՝ այս գլխից անվավեր, քանի դեռ Գագիկ Հարությունյանը հրաժարական չի տվել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
իրավաբանորեն կարծում եմ պարտադիր է:
իսկ Գագիկի մասով: Հարգելիս: իսկ աշխարհի որ մի երկրում է ուրիշ ձև: որտեղ էլ որ ուշադիր նայես, իշխանությունը մեկ է, չհաշված ժողովրդի համար պատրաստվող շոուները- երբ այսպես ասած իրար հետ ընդարվում են իշխանական թևերը կամ հայտնում ինչ որ հակառակ կարծիքներ:
Սահմանադրության ընդունման գործընթացի օրենսդրության համապատասխանելիությունը վիճարկելու համար պետք է ունենալ Իրավական ապացույցներ, և ոչ թե բարոյական կամ էլ "մենք դա գիտենք" -ի ոլորտից:
Հիմա դու անձամբ համարում ես որ այդ վերևում ՀԱԿ-ի ասածը իր մեջ պարունակում է անվիճելի փաստեր՞ օրենքը խախտելու մասով:
.........
Հենց հարցն էլ էն է, որ ՍԴ-ն պետք է իշխանությունից առանձին լինի
Այո, ես անվիճելի եմ համարում, որ տվյալ նախագիծը մշակող հանձնաժողովի նախագահը՝ Գագիկ Հարությունյանը, խիստ շահագրգիռ կողմ է ու չի կարող անաչառ քննել այդ Սահմանադրության հանրաքվեն վիճարկող բողոքը, քանի որ ամբողջ հոգով ու սրտով տենչալու է դրա անցնելը:
Իրավաբանական ձևակերպումները, օրենքների համապատասխանությունը չեմ կարող պնդել: Դրա գիտակը չեմ: Բայց վստահում եմ ՀԱԿ-ի հայտարարությունը կազմողներին ավելի, քան նույն Գագիկին, Վարդանին, Դավիթին ու մյուսներին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ի դեպ էս կոնտեքստում ինձ բացարձակ չի հետաքրքրում թե որտեղ ոնց է: Իհարկե կան լիքը երկրներ, որոնց ես կուզեի ավելի նմանվել, թեկուզ հաշվի առնելով դատական ու իրավապահ մարմինների համեմատական ազատությունը, ու կան երկրներ, որոնց կուզեի հեչ չնմանվել, հաշվի առնելով այդ ազատության բացակայությունը: Բայց գլոբալ առումով կարևոր չի որտեղ ոնց է, ես ձգտում եմ էն երկրին, որտեղ պետք է լինի էդ ազատությունը, եթե նույնիսկ ուրիշ որևէ էդպիսի երկիր չկա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
իմ ասածս էն է, որ եթե ուզում են իսկապես վիճարկել, ապա պետք է գտնել այլ իրավական հիմքեր:
իսկ ոնց որ երևում է, այդպիսք չկան:
այդ դեպքում մնում է պայքարել գաղափարական հենքի վրա, քանի որ այսպես ուժերը ջլատվում են ու մեջը ոչ մի արդյունք: ինչպես միշտ:
Գագիկը կամ այլ անձ իրավաբանորեն զրկված չէ կատարել Գիտական աշխատանքներից: իսկ Սահմանադրություն գրելը կան այն գիտականորեն պաշպանելը կամ հակառակ պրոցեսը ոչ մեկը չի արգելել օրենքով:
Սա հավանաբար օրենսդրական բաց է, որ սահմանադրական դատարանի դատավորը օրենքի համահեղինակ կամ նրա գրվեու ժամանակ ներգրավված մասնագետ չի կարող աշխատել: կամ էլ կարող է սա նորմալ է...
anhush (18.10.2015)
իսկ ինձ շատ է հետաքրքիր, քանի որ մեր երկիրում գործում են արևմտյան օրենսդրություն և կառավարման ստրուկտուրա:
ես օրինակ ամերիկայից կամ արևմտյան եվրոպայից /ում ձգտում ենք նմանվել/ լիքը օրինակներ կարող եմ բերել, որ դատավորները պաշպանել են իշխող մասի շահերը: էլ չեմ ասում մեծ բիզներսների մասին:
...
աբսուրդության մասով էլ ես էլ եմ ասում, որ սա բարոյական հարց է, ու կարելի է քննարկել բարոյական հարթության մեջ, և ոչ թե սպառնալ որ կդիմեն դատարան:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ