Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Աբրիս, կարոտել էի սարկազմիդ:
Ապեր, մեզ ութ տարի ա էշի տեղ դրած ձեռ են առնում, մենք չենք կարա երկու գրամ սարկազմով վերաբերվենք էս տխմարներին?

Հիմա լրջով: Ես իրոք կողմ եմ քվեարկելու, եթե էտ պահին դժբախտաբար ՀՀ-ում լինեմ: Էն փաստարկը, որ էս նոր սահմանադրությունը իշխանությունների վերարտադրման համար ա, ֆուֆլո փաստարկ ա: Իշխանության վերարտադրությունը Սերժի վերարտադրությունը չի: Քոչարյանը հիմա նախագահ չի, բայց Քոչարյանի իշխանությունը վերարտադրվել ա Սերժի դեմքով: Ու վերարտադրվել ա գործող սահմանադրությամբ: Նույն կերպ էլ գործող սահմանադրությամբ եթե Սերժը նախագահ չի առաջադրվում, մեկա իշխանությունը վերարտադրվելու ա, ասենք Գալուստի տեսքով:

Իսկ էս նոր սահմանադրության տեքստը նենց ա գրված, որ ամեն պահի երկրում կարա բառդակ լինի: Իսկ բառդակը լավ բան ա: Եթե էս սահմանադրությունը անցնի, ու ՀՀԿ-ն մեծամասնություն լինի (կամ իրանք գրածով կայուն մեծամասնություն ) հավատա, էնքան կազուսներ են լինելու, որ ՀՀԿ-ն ներսից քանդվելու ա, իրար կոկորդ են կրծելու: Սերժիկին թվում ա, թե ինքը սաղից խելոք ա ու իրա հագով Սաշիկը սահմանադրություն ա գրում, բայց դա էտքան էլ տենց չի: Жадность губит фраера, ապեր: Սերժիկը իրա ձեռով իրա գլխին փորձանք ա սարքում: