Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Մի հատ էլ փոքրիկ խորհուրդ (էս էլի Փարիզի մասով ա): Երբեք մի գրի մի բանի մասին, որը չգիտես: Եթե Փարիզում չես էղել, կերպարիդ Փարիզում մի տեղադրի:
Ուրեմն ես չեմ կարող կերպարիս Լուսնի վրա տեղադրել, որովհետև ինքս Լուսնի վրա չե՞մ եղել...
Հըմմմ... հետաքրքիր մոտեցում է հարցին:

Եթե լիմոն չես կերել, կերպարիդ լիմոն մի կերցրու: Էս վերջին վորքշոփի ժամանակ մի հատ շատ լավ բան ասեց դասատուն. ասեց՝ պարտադիր չի, որ կերպարիդ մասին ամեն ինչ գրես, բայց պարտադիր ա, որ իմանաս:
Բյուր, իսկ եթե ես ամբողջ կյանքս երազել եմ լիմոն ուտել ու էդպես էլ չեմ կերել, - ու հենց էդ պատճառով եմ կերպարիս լիմոն "կերցնում", որ գոնե նրա միջոցո՞վ հասնեմ նպատակիս...
Դասատուդ լավ բան է ասել, բայց ինձ թվում է, ամեն տեղ չի, որ լավ ասած խոսքը կարող ես օգտագործել: