User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Հեքիաթ

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հեքիաթ

    Ժամանակին կատուն ճոնն էր... չէ, էս ուրիշ հեքիաթից է ու ոչ մի կապ չունի էն ամենի հետ, ինչ պատրաստվում եմ պատմել։ Ժամանակին մի զարմանահրաշ երկրում մի ոչ պակաս զարմանահրաշ կախարդ էր ապրում։ Հիշողությունիցս ջնջվել է այդ երկրի անունը։ Ներեցեք ծերուկիս, բայց չեմ կարող հիշել կյանքիս 648 տարիների ընթացքում եղած բոլոր երկրների անունները։ Ինչևէ, այդ կախարդը՝ Լումինան, պահպանում էր երկրում հավասարակշռությունը։ Լումինայի աշակերտները՝ Սիբիլլան ու Օրտեսը, պետք է մեծ կախարդուհու գործի շարունակողները դառնային, ու երբ մեծն Լումինան գնար Ոգիների հավերժություն, նրանք վերցնելու էին կախարդական զմրուխտե գավազանն ու անեին այն, ինչ հազար տարի արել էր իրենց ուսուցիչը։ Բայց իմաստուն կախարդը շատ լավ էր ճանաչում իր սաներին։ Եթե Սիբիլլային հաջողվեր օգտագործել գավազանի ողջ հնարավորությունները, կվերացներ չարն ու բացասականը։ Հավանաբար մտածում եք, որ լավ էլ կաներ, աշխարհում բոլորը բարի կլինեին, կսիրեին ու կօգնեին իրար, բայց ախր ամեն ինչ հավասարակշռված է ու միայն էդպես է գեղեցիկ։
    Իսկ եթե Օրտեսը դառնար գավազանի տերը, օ՜, այդ դեպքում բոլոր հեքիաթների վերջում կհաղթեր չարը, բարին կպատժվեր ու ամեն ինչ վատ կլիներ, շատ վատ։ Նման պայմաններում լավագույն տարբերակը զմրուխտը ոչ մեկին չտալն էր, բայց հավերժությունում այն տեղ չուներ ու պետք է մնար այդ աշխարհում։ Նախքան հեռանալը Լումինան հոգ տարավ, որ զմրուխտը սխալ մարդկանց ձեռքերում չհայտնվի։
    Մի առավոտ, երբ Սիբիլլան ու Օրտեսը եկան կախարդական թուրմերի հերթական դասին, ուսուցչի փոխարեն գտան միայն անզմրուխտ գավազանը։ Նրանք շատ լավ գիտեին, որ զմրուխտը մեր աշխարհում է ու որոշեցին ամեն գնով գտնել այն։ Տարիներ տևեցին որոնումները, իսկ քարը չկար ու չկար։ Լարվածությունն այնքան մեծացավ, որ մոռանալով կախարդանքագիտության բոլոր սկզբունքները, օգտագործեցին իրենց կարողությունները մարդկանց կառավարելու համար։ Բնակիչները բաժանվեցին երկու խմբի՝ Սիբիլլային և Օրտեսին ենթարկվողների։ Բախումը անխուսափելի էր։ Ընդհարումներն ընդլայնվեցին, ընդլայնվեցին, ընդլայնվեցին ու պատերազմ սկսվեց։ Բայց... անգամ երկու մեծ կախարդները ի զորու չեղան իրենց ենթարկեցնելու երեխաներին։ Ի՞նչն էր պատճառը։ Եսիմ։ Երևի որովհետև երեխաներ էին ու վերջ։ Իսկ երեխաները չէին ուզում պատերազմ։ Իմ հեքիաթի երեխաերը ոչնչով չեն տարբերվում իրական երեխաներից ու հենց դրանով էլ առանձնահատուկ են։ Ոչ մեկը մյուսին նման չէին՝ Էլլի, Սուվա, Պետո, Ռիչ, Արաքնե... Բայց մեր հեքիաթի պայմանական հերոսները երկուսն են՝ Նեվան ու Լուկը։ Երկուսն էլ տաս տարեկան անմեղ պստոներ էին ու իրենց հետ ոչ մի կապ չուներ ծնողների՝ հակառակ ճակատներում կռվելու հագամանքը։
    Պատերազմից հոգնած, ավելի ճիշտ զզված, երկուսն էլ որոշում են տնից փախչել։
    Ձմեռ էր։ Երևի մտածում եք՝ էն ո՞ր մի նորմալ մարդը ձմեռվա կեսին տնից կփախնի, բայց մոռանում եք, որ նորմալ լինելու դեպքում Նեվան Սիբիլլային կենթարկվեր, Լուկը՝ Օրտեսին։ Ինչևէ, ձմեռային մի մութ գիշեր, երբ երեխաների ծնողները կռիվներից հոգնած քնել էին, մեր հերոսները փախան տնից։ Խաղաղություն գտնելու հույսով Նեվան դուրս էր եկել տնից, անցել ձնածածկ երկար ճանապարհ ու հիմա կանգնած էր սառցե հսկայական պատնեշի առաջ։ Հաղթահարելու միակ միջոցը մագլցելն էր։ Պատկերացրեք, թե տասամյա փոքրիկ աղջիկը ինչպես էր մագլցում սառցե լեռը։ Ձեռքերն ու ոտքերը անզգայացել էին, սառույցը վնասել էր մատերը, բայց պուճուրն անդրդվելի էր։ Վերջապես հասավ լեռան գագաթին ու հազիվ էր ոտք դրել սառույցի վրա երբ սայթաքեց ու սկսեց սահել ներքև։ Ինչպես նման իրավիճակում հայտնված ցանկացածը, Նեվան էլ էր «աաաաաա՜» գոռում, վախից աչքերը փակել ու սպասում էր թե երբ է գետնին զմփալու, ձեռքն ու ոտքը ջարդելու ու սառցե անապատում մենակ ու անօգնական մնալու, բայց վայրէջքը սպասվածից փափուկ եղավ։
    Այն ընթացքում, մինչ Նեվան սարից ցած էր գահավիժում, Լուկը, մեջքով սառցե բարիկադը կանգնած, ուզում էր հասկանալ թե ինչ ոտնաձայներ էին իր հետևում։ Այդ պահին էր, որ ինչ֊որ բան կամ ավելի ճիշտ ինչ֊որ մեկը համարյա բառի բուն իմաստով երկնքից գլխին ընկավ։ Հիմա պարզ է, չէ՞, թե ինչու էր վայրէջքը Նեվայի համար փափուկ։
    -Ես ո՞ղջ եմ, - հասկանալի է, որ պուճուր աղջիկը ինչ֊որ ձևով պետք է արտահայտեր ուրախությունը։
    -Էդ դեպքում գուցե՞ իջնեիր վրայիցս։
    Համաձայն ընդունված չափանիշների Նեվան պետք է սարսափեր ճզմվող երեխայի ձայնը լսելով, գոռար, փորձեր փախչել, բայց ոչ մի նման բան չեղավ։
    -Վա՜յ, կներես, ուղղակի մութ էր, չնկատեցի քեզ։
    -Ոչինչ, ոչինչ։ Ես Լուկն եմ։
    -Ես էլ Նեվան եմ։
    -Բա էստեղ ի՞նչ ես անում, - միաբերան հարցրեցին, հետո միասին ծիծաղեցին։ Սառցե բյուրեղներն ասես կլանեցին մանկական ծիծաղն ու դրանով լուսավորվեցին։
    -Նախ դու ասա, դու աղջիկ ես, ես էլ զիջում եմ աղջիկներին։
    -Ես տնից եմ փախել։ Ծնողներս էս հիմար պատերազմի պատճառով լրիվ մոռացել են իմ մասին։ Ուշք ու միտքը տվել են ջարդել֊փշրելուն, իսկ ես դա չեմ ուզում, ես պատերազմ չեմ ուզում։ Ինձ ընտանիք է պետք։
    -Էհ, ես էլ եմ քեզ պես տնից փախել։ Ինձ թվում էր, թե սառցե պատնեշի մյուս կողմում ամեն ինչ ուրիշ է, բայց...-Լուկը հոնքերը կիտած նստեց ձյան վրա։
    -Ու՜ֆ, բա հիմա ի՞նչ ենք անելու, - Նեվան էլ տեղավորվեց Լուկի կողքին ու սկսեց ձյան հետ խաղալ։
    -Չգիտեմ։ Պետք է վերջ տալ էս ամենին, բայց մեր ծնողները ոչինչ չեն հասկանում։ Ինձ չի թվում, որ նրանց հետ խոսելը ինչ֊որ բան կփոխի։ Չգիտեմ ինչ անել։
    -Իսկ ես գիտեմ, - երեխաները զարմացած իրար նայեցին լսելով ձնաթմբերի միջից բարակ ձայնը։
    -Այս ո՞վ էր։
    -Ես էի։
    -Դու ո՞վ ես։
    - Ես Անբեղիկ Երկայնականջն եմ։- Ձնաթմփի հետևից ցատկեց սիփ֊սպիտակ մի նապաստակ՝ երկար, փափուկ ականջներով, բարի, կլոր աչքերով, դեմքին էլ լայն ժպիտ։
    -Դու որտեղի՞ց հայտնվեցիր։
    -Ես այստեղ եմ ապրում, սիրուն Նեվա, ու գիտեմ, թե ձեզ ինչպես օգնել։
    -Դե շուտ, ասա մենք էլ իմանանք, Անբեղիկ։
    -Մի շտապիր, տղա։ Դուք գիտե՞ք Սիբիլլայի ու Օրտեսի մասին։
    -Ինչպես չէ, նրանց մասին բոլորը գիտեն, նրանք հզոր կախարդներ են։
    -Ապրես, տղա, և մենք պետք է այդ կախարդներին վռնդենք այս երկրից։
    -Բայց ինչպե՞ս, ի՞նչ կարող ենք ասել մենք նրանց դեմ։
    -Սիրուն Նեվա, դու շատ բան չգիտես։ Այդ երկու կախարդներն են, որ ձեր ծնողներին պատերազի են դրդում, բայց...
    -Բա՞յց....
    -Բայց նրանց կախարդանքն անզոր է երեխաների և մեծն պարոն Երկայնականջի առաջ։ Քանի՞ անգամ եք պատերազմող երեխաների տեսել։ Հենց օրինակ դուք հիմա պետք է իրար կոկորդ կրծեիք, այնինչ համարյա ընկերներ եք։
    Երեխաները իրար նայեցին ու ժպտացին այնպես, ինչպես ժպտում են բոլոր երեխաները։
    -Լավ, բա ի՞նչ ենք անելու, - հարցնողը Նեվան էր։
    -Հըմ, բարդ հարց... բարդ հարց որի շուրջ ես երկար եմ մտածել։ Հարկավոր է մանուկների դիմադրության ճակատ ստեղծել։ Հավաքեք ձեր բոլոր ընկերներին, նրանք էլ թող իրենց ընկերներին հավաքեն։ Խելք խելքի կտանք, մի բան կանենք։
    Էկեք չպատմեմ, թե ինչպես ձևավորվեց հակապատերազմական ճակատը, միայն կասեմ, որ կարճ ժամանակում երեխաները իրար գլխի հավաքվեցին ու որոշեցին որ ամեն ինչ կանեն պատերազմին վերջ տալու համար։
    -Առաջարկում եմ տուն չվերադառնալ այնքան ժամանակ, մինչև ձեզ կարոտելով ձեր ծնողները կմոռանան կռվի մասին ու կսկսեն ձեզ փնտրել, - գաղափարը Անբեղիկինն էր։
    Այդպես էլ արեցին, բայց կախարդանքն այնքան հզոր էր, որ անգամ զավակների կարոտը չխանգարեց պատերազմելուն։ երեխաները հույսները կտրել էին։
    -Ինչ լինում է, թող լինի։ Գնալու եմ ու Սիբիլլային խնդրեմ որ վերացնի կախարդանքը, - մի օր Լուկին ասաց Նեվան։
    -Գժվե՞լ ես։
    -Ուրիշ ելք չկա, գուցե նա խղճա ու...
    -Ու քեզ թվում է, որ մենա՞կ ես գնալու, ես էլ եմ գալիս։
    -Ու ձեզ թվում է, որ մենա՞կ եք գնալու, մենք էլ ենք գալիս...
    Հենց նույն գիշերն էլ ճանապարհ ընկան դեպի՝ նախկինում Լումինայի, այժմ՝ Օրտեսի ու Սիբիլլայի պալատ։ Չնայած պատերազմին ու այն խառնաշփոթությանը, որ ստեղծել էին, այդ երկու կախարդները միմյանց նարդայնացնելու համար միասին էին ապրում։ Պատկերացրեք նրանց զարմանքը, երբ հաջորդ առավոտ արթնացան երեխաների աղմուկ֊աղաղակից։
    -Ի՞նչ գործ ունեք էստեղ, ցրվեք տներով, շուտ֊շուտ, ֊պատշգամբից բղավողը Օրտեսն էր։
    Չկարծեք թե նա՝ մեծ կախարդը, մի երևելի, կախարդին վայել արտաքին ուներ։ Սովորական մարդ էր էլի, ուղղակի մի քիչ երկար, մինչև գետնին հասնող մորուք ուներ, որին ավելի մեծ շուք տալու համար ճերմակեցնելիս դիմափոշի չէր խնայում։
    -Բա դուք խիղճ ունե՞ք։ Էսպես մարդու քնից կհանե՞ն,- էս էլ Սիբիլլան էր, մեծ կախարդուհին՝ իրենից մեծ վարդագույն գիշերանոցով, կանաչ բիգուձիներով (հայերենը չեմ հիշում), ձեռքին էլ տիկնիկ։ Սովորական տարօրինակ տատիկ։
    Երեխաները նման անակնկալի չէին սպասում։ Բավական ժամանակ պահանջվեց ուշքի գալու համար։ Կախարդների տարօրինակ սովորականությունը Լուկին թույլ տվեց ավելի համարձակ խոսել.
    -Մենք պատերազմ չենք ուզում։ Դադարեցրեք, դադարեցրեք խնդրում ենք։ Վերադարձրեք մեզ մեր ծնողներին։
    -Տես է, ի՜նչ էլ ախորժակ ունեն։ Ձեր ծնողներին եք ուզում, հա՞... Սիբի, հեռախոսս չե՞ս տեսել... Երկու վայրկյան, շուտով կգան ձեր ծնողները... Ասում ես ու՞ր է հեռախոսս, Սիբի։
    -Քանի անգամ եմ ասել՝ ես քո համար Սիբի չեմ։ Հեռախոսդ էլ պոպոքի կճեպի մոտ նայի, երեկ պոպոք էիր ջարդում։
    -Հա վա՜յ, ապրես, - Օրտեսը գտավ հեռախոսն ու զանգեց 777 համարին։
    -Հայերենի համար սեղմեք մեկ, - լսվեց հեռախոսի միջից, կախարդը կատարեց հրահանգը,- «կանչ մեծերին» հրամանի համար սեղմեք զրո։
    0-ն սեղմելուց հետո Օրտեսը փորձեց չար կախարդների նման հա֊հա֊հա֊հա ծիծաղել, բայց երևի գիշերը բացվել-մրսել էր ու արդյունքում սկսեց հազել։
    -Աղջի Սիբի, դու էլ քո խամաճիկներին կանչի, գան իրենց ճտերին հավաքեն տանեն, թե չէ ի՞նչ մանկապարտեզ են սարքել։
    -Յա՜, էդ Սիբին քիչ էր, հիմա էլ աղջի, հա՞։ Ինձ էլ չասես ինչ անեմ։ Էն ընթացքում, երբ դու չխկլիկովդ էիր խաղում, ես արդեն էստեղ գալու հրաման տվել էի, էնպես որ իմացիր ում հետ ոնց ես խոսում, եղա՞վ։
    -Վերջացրեք, հերիք է։ Էսքան էրեխեքի մոտ դուք ձեզ չորս տարեկանի պես եք պահում։ Խելքի եկեք։
    -Օ՜յ, մի մուկ խոսեց իր հերթին։
    -Մուկ չի, ճագար է, չե՞ս տեսնում աղջի։
    -Հետս աղջի֊ով չխոսես, բիձա։
    -Բիձա՞....
    -Լռեք դե վա՜յ։ Մենք եկել էինք իմանալու համար էս հիմար պատերազմի պատճառն ու խնդրելու որ վերջ տաք, իսկ դուք...
    -Պատճառը, ասում ես, հա՞։ Մեզ կախարդական զմրուխտն է պետք, իմացա՞ր պատճառը։
    -Ինձ էլ գազարով կարկանդակ է պետք, որ զարթուցիչս ջարդեմ կարկանդակ կունենա՞մ։
    «Իմաստունները» վախկոտ ու փափկամազիկ նապաստակի կողմից մնան գրոհի չէին սպասում ու մինչ կմտածեին ինչ պատասխանել, հայտնվեցին ծնողները։
    -Վերջապե՜ս, տարեք ձեր լակոտներին։
    -Օրտես, էդպես մի արտահայտվիր։ Տարեք երեխաներին ու այլևս չթողնեք առանց հսկողության։ Հրամանը տալուց հետո կախարդները շրխկոցով փակեցին դռներն ու վերադարձան իրենց սենյակները։ Երկար ժամանակ դրսից դեռ լսվում էր երեխաների լացի ձայնը, հետո մի պահ շուրջն ամեն ինչ լռեց իսկ լռությանը հաջորդեց զրնգուն ծիծաղը։ Կախարդներն անմիջապես նետվեցին պատշգամբ ու ի՞նչ տեսնեն. երեխաներին գրկած ծնողներ։
    -Այս ի՞նչ է կատարվում, վերջ տվեք, վերջ, հերիք է։
    -Չե՞ս տեսնում, որ մեր կախարդանքը էլ չի ազդում։
    -Բայց ինչպե՞ս, ինչու՞...
    - Ինչու՞.... հըմ, դուք դա չեք հասկանա։ Դուք չգիտեք, թե ինչ է ընտանիքը, թե ինչ է զգում ծնողը զավակի լացը լսելիս։ Ինձ թվում է արդեն եկել է ձեր հեռանալու ժամանակը։ Գնացեք ու ձեր զմրուխտը ուրիշ տեղում փնտրեք։
    - Հեռացեք... գնացեք...- ամեն կողմից գոռում էր սթափված ամբոխը և կախարդներին այլ բան չէր մնում անել։
    Նրանց գնալուց հետո ամեն ինչ տեղն ընկավ, ու այդ երկիրը, որի անունն այդպես էլ չկարողացա հիշել, առանց կախարդների, զմրուխտների ու էլ եսիմ ինչերի վերջապես դարձավ իրոք կախարդական։
    Սովորաբար հեքիաթների վերջում երեք խնձոր է ընկնում երկնքից, բայց չեմ հիշում թե ուր եմ դրանք դրել, կամ գուցե արդեն կերել եմ։ Եսիմ։ Տարիքս իրենն ասում է, 648 տարի ասելն է հեշտ...

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.11.2014), John (29.11.2014), Lusntag Lusine (28.11.2014), Mr. Annoying (05.12.2017), Sambitbaba (28.11.2014), Smokie (29.12.2014), unknown (29.11.2014), Զաքար (10.12.2014), Ուլուանա (01.01.2015)

  3. #2
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինձ շատ դուր եկավ վաղուց հեքիաթ չէի կարդացել
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (30.11.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում unknown-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձ շատ դուր եկավ վաղուց հեքիաթ չէի կարդացել
    Իրո՞ք մերսի որ կարդացիր։ Ուրախ եմ որ քեզ դուր է եկել։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    unknown (01.12.2014)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նվերը

    Անտառը ծվարել էր լեռան ստվերում, իսկ անտառի փեշին տունն էր։ Տուն չէ, խոնավությունից ու հնությունին իջած տանիքով, փոքր ու ցուրտ տնակ էր։ Տնակի առաջ ամեն առավոտ սպիտակ սկյուռը եղևնու կոներից փոքրիկ բուրգ էր հավաքում։ Երբ բուրգը համարյա պատրաստ էր լինում, սառած ծխնիների ճռռոցով բացվում էր խրճիթի դուռն ու դուրս էր գալիս տարիքն առած, կորացած մեջքով, լեռան ձյունից էլ սպիտակ մազերով մի ծերուկ։
    -Շուտ կգաս, նախաճաշը մի քիչ հետո պատրաստ կլինի, - լսվում էր ներսից պառավի ձայնը։
    Նախաճաշի մասին լսելը ստիպում էր սկյուռին սրել ականջները։ Նա ամեն կերպ փորձում էր տեսնել, թե ինչ է պատրաստում ծերուհին, բայց շուտով բիձուկը փակում էր դուռը, գլխարկը քաշում ականջներին ու գնում անտառ, սկյուռն էլ նրա հետևից։ Նույն բանը կրկնվում էր ամեն առավոտ, բայց այս անգամ ծերուկն ավելի տխուր էր։ Ո՞վ լիներ, որ չտխրեր։ 13 տարի առաջ այդ օրը տղան ասաց, որ անտառապահի ապագան իր համար չի ու որ երեկոյան մեկնում է։ Ասաց, որ ուզում է նոր տարում նոր կյանք սկսել։ Ասաց ու գնաց հենց դեկտեմբերի 31-ին։ Սկզբում զանգում էր, բայց միայն սկզբում...
    Երևի անտառում զբոսնելիս ծերուկը հիշում էր, թե ինչպես է փոքր ժամանակ տղան բացատում ձնեմարդ սարքել, կամ սահնակով խփվել ծառին, կամ սկյուռիկների հետևից վազելով մոլորվել անտառում...
    Ոտքերի տակ ձյունը ռիթմիկ խրթխրթում էր։ Ծերուկին միշտ թվացել է, որ այդ ձայնի մեջ կարելի է լսել Վիվալդիի «Ձմեռ»-ը։
    -Լսու՞մ ես, - ժպտալ հարցնում է սկյուռին, բայց նա ոչ Վիվալդիին գիտեր, ոչ էլ թե ինչ է Վիվալդիի «Ձմեռը» ու ուզում էր շուտ տուն վերադառնալ, նախաճաշի համար։ Չէ, դե սկյուռը շատ էր սիրում անտառում զբոսնել, մանավանդ ձմռանը, բայց նաև վստահ էր, որ սոված տնից դուրս գալ չի կարելի։ Իսկ ծերուկը չէր շտապում, նա չէր վերադառնա մինչև ամբողջ անտառը ոտքի տակ չտար։
    Երբ տուն վերադարձան, նրանց այնտեղ նախաճաշն ու պառավն էին սպասում։ «Տաք շագանակից ավելի լավ բան հաստատ չկա»,-երևի նման բան էր մտածում ճերմակ սկյուռը։
    -Փայտը վերջանալու վրա վրա է, դատարկ թեյի բաժակը սեղանին դնելով ասաց պառավը։
    -Էսօր կգնամ, կբերեմ։
    Նախաճաշից հետո ծերուկը հագավ վերարկուն, դրեց գլխարկը, համբուրեց պառավին ու դուրս եկավ։ Հետո վերցրեց սահնակն ու շարժվեց ավան տանող արահետով։ Սկյուռը վազեց նրա հետևից, ցատկեց ու նստեց սահնակի վրա։
    Ամեն օր ծերուկը սահնակով փայտ էր բերում։Անտառը նրա քթի տակ էր, իսկ նա փայտ էր գնում։
    -Հիմար չի, բա ի՞նչ է,- էդպես էին խոսում նրա մասին։
    Ինքը դա շատ լավ գիտեր, բայց հեչ պետքն էլ չէր։ Ինչ խոսում են թող խոսեն, մեկ է, երբեք էլ չեն հասկանա, որ անտառում ծառերը ողջ են, իսկ ողջ ծառը կտրելը մարդ սպանելու պես մի բան է։
    Քաղաքը պատրաստվում էր տոնին։ Փաթիլներ, փուչիկներ... նախատոնական եռուզեռ... բոլորը շտապում էին, իսկ ծերուկը հանգիստ իր սահնակն էր քարշ տալիս, սահնակի հետ էլ սկյուռին։
    Փայտավաճառի մոտ բացի երկու պարապ երիտասարդներից ոչ ոք չկար։Կոտրած փայտի բարիկադի հետևում կանգնած էր փայտավաճառը։ Չաղ ու բախտավոր, հենց սրա համար էր ասված։
    -Հինգ կապոց, - սովորականի նման, գումարը գիրուկին տալով ասաց ծերուկը։
    -Տղաներ, օգնեք պապին փայտը տեղավորի։
    Տղաներից մեկը երկար մտածելուց հետո վերջապես որոշեց տեղից շարժվել։ Վերցնելով մի կապոց փայտ մոտեցավ սահնակին, բայց սկյուռը չէր էլ մտածում սահնակի վրա տեղ ազատելու մասին։
    -Փշտ, փիսո,-ոտքը գետնին խփելով տղան վախեցրեց սկյուռին։ Փափկամազիկը թռավ սահնակից ու արագ անհետացավ տների արանքում։
    Փայտը վաղուց արդեն դասավորված էրու ծերուկը պատրաստվում էր գնալ, երբ հայտնվեց սկյուռը՝ բերանում թղթի կտոր։
    -Նկարը բեր էստեղ, հետ վերադարձիր,- սկյուռի հետևից շնչակտուր վազելով մի աղջիկ էր գալիս։- Տուր ինձ նկարը, դա միակ ամանորյա բացիկն է, որ ունեմ։
    -Ըհը, էս էլ լուցկիների աղջիկը,- այն տղան էր, ով փայտը տեղավորել էր սահմակում։
    -Ի՞նչ լուցկիների աղջիկ։
    -Դե Անդերսենի «Լուցկի ծախողը» հեքիաթի պես էլի։
    -«Լուցկի ծախող» չի...
    -Հա, ճիշտ ա, ինքը լուցկի չի ծախում, իրան քեռին ա պահում, մերը մեռել ա, հերն էլ... թռել ա։
    Ծերուկը լսեց տղաների խոսակցությունը։ «Եթե դրանք իմ թոռնիկները լինեին մի լավ կքոթակեի, որ խելքների գլուխները հավաքեին»
    Իսկ սկյուռը, իր ասածից գոհ, թաքնվել էր սահնակի հետևում։
    -Ավազակի մեկը, շուտ վերադարձրու տիրոջը, անմիջապես։
    Փափկամազիկը հնազանդվեց։ Աղջիկը վերցրեց նկարն ու շոյեց սկյուռիկի գլուխը։ Դրանից խրախուսված սկյուռը համարձակվեց բարձրանալ աղջկա ուսին։
    -Շատ շնորհակալություն, պապի,- աղջիկն անընդհատ ժպտում էր, - գիշերը գալու եք, չէ՞, հրավառությունը նայելու։
    -Ի՞նչ հրավառություն։
    -Տարեվերջյան մե՜ծ հրավառություն։ Պատկերացնում եմ, թե ինչ սիրուն է լինելու։ Կգաք, չէ՞։ Ձեզ կտեսնեմ էնտեղ, չէ՞։
    -Չգիտեմ,-ուսերը թոթվեց պապին ու մեղավոր ժպտաց։Իրականում գիտեր, որ ինքն ու իր պառավը չեն գնա հրավառությունը նայելու։
    Ծերուկը վերցրեց սահնակի պարանը պատրաստվելով գնալ։
    -Դուք անտառի մոտ եք ապրում, չէ՞։
    -Ըհն։
    -Դե թողեք ես ձեզ կօգնեմ, կուղեկցեմ ձեզ, սահնակը ճանապարհի կեսը ես կտանեմ, կեսը՝ դուք։ Ես մինչև տուն էլ կուղեկցեի ձեզ, բայց քեռուս կինը կկատաղի, եթե իմանա որ առանց տեղյակ պահելու անտառ եմ հասել,- ու առանց պատասխանը լսելու վերցրեց ծերուկի ձեռքից պարանն ու սկսեց քաշել սահնակը, - դե արի պապի ... մեկ, երկու, մեկ, երկու... Պստո իջիր ուսիցս, խանգարում ես... մեկ, երկու, մեկ, երկու...
    Ամբողջ ճանապարհին աղջիկը խոսում էր ու ժպտում։Ծերուկը մտածեց որ եթե տղան չհեռանար, այդ տարիքի ու գուցե հենց այդպիսի թոռնիկ կունենար։
    -Պապի, կարելի է չէ՞, ես ձեզ հաճախ այցելեմ։
    -Իհարկե կարելի է։
    -Ու՜խ, ինչ լավ է։ Ես ամեն օր ձեզ հյուր կգամ, տատին կօգնեմ, քեզ հետ կզբոսնեմ անտառում, սկյուռիկի հետ կխաղաղամ... Պապի, կարո՞ղ ես էստեղից տանել, ես պետք է տուն վերադառնամ։ Քեռուս կախարդ կինը շան լափ կլցնի գլխիս։
    -Կարող եմ, հանգիստ եղիր։ Ապրես օգնելու ու ընկերակցելու համար։ Ու չմոռանաս՝ մեզ հյուր հգաս։ Պառավս շատ կուրախանա, որ իմանա... Բա մենք էլ մի թոռ չունենայինք։
    Աղջկան հաջողվել էր ծերուկի տրամադրությունը բարձրացնել։
    -Պառավս շատ կուրախանա, որ իմանա վաղը հյուր ենք ունենալու։ Ասեմ թող մեղրաբլիթ թխի, տեսնես տանը կոնֆետ ունե՞նք... արի, չե՞ս գալիս։-Սկյուռիկը նստել էր արահետի վրա ու չէր շարժվում, - ես քեզ չեմ կարող սպասել, փայտը հիմա վերջացած կլինի, պառավս կմրսի, ես գնում եմ, դու էլ շուտ տուն կգաս։
    Ծերուկը գնաց տուն, իսկ սկյուռը՝ բերանում ինչ֊ որ նկարազարդ թղթի կտոր, նայում էր աղջկա գնացած ճանապարհին։
    Մթնեց։ Մի քանի ժամից տարին կվերջանար, իսկ սկյուռը տեղից չէր շարժվում, ասես ինչ֊որ բանի էր սպասում։ Հանկարծ մթության մեջ ինչ֊որ լույս սկսեց երևալ, որը գնալով մոտենում էր։ -Բայց ու՞ր է, չկա, երևի գրպանիցս ընկել է, քամին էլ քշել է ու տարել։Ա՜խ, ինչ հիմարն եմ ես, թե ասա ինչի՞ էի գրպանում պահում։- Ցերեկվա աղջիկն էր։ Լսելով նրա ձայնը սկյուռը մոտ վազեց, - ավազակի մեկը, գիսեի որ դու վերցրած կլինես բացիկս։ Տուր ինձ, շուտ»։
    Բայց սկյուռի մտքով նման բան չէր էլ անցնում։ Պոչը տարուբերելով այնպես սկսեց գնալ անտառի ուղղությամբ ասես իր հետ չէին խոսում։
    -Տուր այստեղ,- աղջիկն արդեն բարկանում էր։ Սկյուռը սկզբում արագացրեց նթացքը իսկ հետո վազեց ամբողջ ուժով, աղջիկն էլ իր հետևից։ 15 րոպե անց նրանք արդեն խրճոթի մոտ էին։
    -Հասկանու՞մ ես, դա իմն է, դու ինձնից ես վերցրել և պետք է ինձ վերադարձնես։
    -Այս ի՞նչ ձայն է, - զարմացած պառավին նայեց ծերուկը։
    -Դրսից է, - պառավի դուռը բացելն ու սկյուռիկի ներս ցատկելը մեկ եղավ։
    Ծերուկը զարմացավ գիշերվա կեսին աղջկան իրենց տան մոտ տեսնելով։ Երեխային ներս տարան ու նա բացատրեց, որ սկյուռը վերցրել է իր ունեցած մըակ ամանորյա բացիկը ու բի ուզում տալ։ Դե պարզ է, որ սկյուռիկին բացիկը վերադարձնել ստիպելու համար երկար ժամանակ չպահանջվեց, բայց հո գիշերով մենակ տուն վերադառնալ չէր կարող, պապիկին անհանգստացնել նույնպես չէր ուզում։ Ի՞նչ էր մնում անել... Պատկերացրեք, թե ինչպես ուրախացան բիձուկները, երբ ասաց որ նոր տարին նրանց հետ է դիմավորելու։ Մտածելով որ մնացած տարիների նման այս անգամ էլ են 31-ի գիշերը մենակ լինելու պառավը պատրաստություն բէր տեսել։ Բայց քանի որ, բարեբախտաբար, ամեն ինչ իրենց մտածածի պես չեղավ, պետք էր շտապ քայլեր ձեռնարկել։ Բլինչիկը սարքել էր, միսը չէր խաշել, սալատ չունեին, տոնածառ չունեին... անելու լիքը գործ կար, իսկ ժամանակ չկար։ Հանկարծ դուռը սկսեցին ուժեղ թակել։ Տատին բացեց դուռը իսկ դռան առաջ մի մե՜ծ եղևնի էր։
    -Մի կողմ գնա, ներս գամ, տատի, արմատներս սառեցին։
    -Էդ ո՞վ է։
    -Ես եմ, ես,- ասաց եղևնին ու մի քայլ առաջ եկավ։
    -Վայ, վայ, վայ,- տատին վախեցած հետ֊հետ գնաց։
    -Ի՞նչը վայ, իմացա տոնածառ չունեք ասեցի գամ տեսնեմ ինչով կարող եմ օգնել,- եղևնու ձայնը ականջ էր շոյում, նա ներս մտավ, մոտեցավ բուխարուն ու կրակի մոտ սկսեց արմատները տաքացնել, - Բա ինձ ինչո՞վ եք զարդարելու։
    Զարդարելու անունը որ լսեց սկյուռը տեղից թռավ։ շատ ժամանակ չանցած եղևնին զարդարված էր գունավոր կոներով ու երջանկությունից պսպղում էր։
    -Տատ ջան, քեզ շատ մի չարչարի, գինի բեր, հաց֊պանիր, էդ բլինչիկի շերտերը էս կողմ տուր ու մուրաբա բեր, դրանք մուրաբայով էլ են շատ համով, - եղևնին խոսում էր անընդհատ, առանց նախադասություններից հետո շունչ քաշելու։ Կարճ ժամանակ պահանջվեց քայլող ու խոսող եղևնու ներկայությանը հարմարվելու համար։
    Ժամը 12-ին, երբ շատերը զբաղված էին արդեն տաքացած գլուխները ավելի տաքացնելով, անառափեշի խրճիթում ուրախ նոր տարի էին դիմավորում։ Ունեին լավ գինի, հաճելի ընկերակցություն։ Եղևնին պատմում էր հաստաբուն կաղնուհիների հետ ունեցած սիրային արկածների մասին, իսկ այդ պատմությունները պարզապես անհնար էր լսել ու չծիծաղել։ Ուրիշ ի՞նչ էր պետք իդեալական նոր տարվա համար։ Դրսում սառն ու մութ ձմեռ էր, բայց ներսի լույսն ու ջերմությունը կբավականացնեին 365 գիշերվա ցուրտ ու խավար քշելու համար։
    ***
    Երբ հաջորդ առավոտ արթնացա, տեսա թե ոնց են տատին՝ գլուխը պապի ուսին դրած, աղջիկը՝ տատի գրկում հանգիստ քնել։ Իսկ եղևնին հո չէր խռռացնում, հո չէր խռռացնում։
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 01.01.2015, 02:00:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.01.2015), Cassiopeia (01.01.2015), John (01.01.2015), Lusntag Lusine (03.01.2015), Sambitbaba (01.01.2015), Գոգարիկ (02.01.2015), Զաքար (02.01.2015)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ ոչ ոք չասաց որ վատ եմ գրել, սխալներս ցույց չտվեց, ես համարձակվեցի էլի հեքիաթ գրել էդ էլ իբր քիչ էր, մի պահ անգամ մտքովս անցավ որ կարող է դառնալ ամանորյա նվեր հլը ախորժակի նայեք...

  10. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրես, Նիկի ջան... Շնորհակալություն նվերիդ համար... Շատ հաճելի նվեր էր:
    Ինձ շատ է դուր գալիս քո բարությունը: Շարունակիր այդպես:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (01.01.2015), Նիկեա (01.01.2015)

  12. #7
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նի՜կ
    Լավն էր շատ։ Ու հաճելի նվեր էր։ Ապրես։

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.01.2015), Sambitbaba (01.01.2015), Նիկեա (01.01.2015)

  14. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մերսի լավ խոսքերի համար, բայց կասե՞ք ինչ փոխեմ որ ավելի լաէը դառնա։

  15. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերսի լավ խոսքերի համար, բայց կասե՞ք ինչ փոխեմ որ ավելի լաէը դառնա։
    Ինձ թվում է, որ մինչև եղևնու հյուր գալը... շատ ավելի լավ էր, Նիկի ջան, և վերջաբանը կարելի էր զարգացնել հենց աղջկա և ծերունի ամուսինների հարաբերությունների վրա, ընդ որում սկյուռիկին էլ (ըստ քո ցանկության) ավելի առաջին պլան հանել:
    Իսկ եղևնու հյուր գալը... կարելի է, իհարկե, բայց մի տեսակ ոնց որ ուրիշ հեքիաթից լինի:
    Մինչև եղևնու գալն ինձ իրոք, շատ դուր եկավ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (02.01.2015)

  17. #10
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ինձ ամենաշատը եղևնու գալը դուր եկավ)

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (02.01.2015)

  19. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ շնորհակալություն կարծիքների համար սկյուռիկին առաջին պլան բերելու մասին ես էլ եմ մտածել, բայց չաշխատեցի էդ ուղղությամբ եթե չշտապեի էսքան շատ վրիպակներ թույլ չէի տա, վերջն էլ երևի մի քիչ ուրիշ լիներ, բայց եղևնուն չէի հանի

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (02.01.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դիմակ N15. Հեքիաթ հեքիաթ պապս է
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 59
    Վերջինը: 11.06.2017, 19:45
  2. Երբ ես հեքիաթ եմ պատմում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 01.05.2013, 17:06
  3. Մուլտֆի՞լմ, թե՞ հեքիաթ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 03.12.2012, 17:20
  4. Հեքիաթ...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 20.01.2009, 03:26
  5. «Ոնց որ հեքիաթ լինի»
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.09.2008, 16:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •