User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 26 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Կատվի վերջին հույզը

  1. #16
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալությունը պատահաբար եղավ

    Բյուր, իսկ եթե ասենք սպանության տեսարան ես նկարագրում. ոչ քեզ են սպանել, ոչ դու ես սպանել: Հո միևնույն է հնարավոր է լավ գրել:
    Ինձ թվում է, անպայման չի մի բան ինքդ ապրած լինես՝ դրա մասին գրել կարողանալու համար: Իմանալը ուրիշ է, ինչքան տեղեկացված լինես, էնքան լավ, բայց փորձած լինելը լրիվ ուրիշ բան է, ու հեչ անպայման չի:
    բայց եթե ուզում ես ԼԱՎ գրես, պտի ապրած լինես…

  2. #17
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը


    օյ

  3. #18
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,658
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, դու ուշադի՞ր ես կարդացել: Կերպարներից մեկը Փարիզում ա, ոչ թե երազում ա Փարիզի մասին: Փարիզը ներկայացվում ա որպես սիրո քաղաք, մինչդեռ վաղուց արդեն Փարիզը սիրո քաղաք չի: Իսկ եթե 90 տոկոսը Փարիզի մասին ա երազում, հենց դրա համար նշանակում ա, որ Փարիզը չպիտի հիշատակվի, որովհետև գրական կերպարները սովորաբար նրանք են, ովքեր ինչ-որ բանով տարբերվում են 90 տոկոսից, ոչ թե ինչ-որ բանով նման են:
    Չեմ ասում՝ Մարսել, ասում եմ՝ որևէ փախած քաղաք:
    Հավատացի խոսքերիդ, Բյուր ջան: Մտածեցի. եթե Բյուրն է ասում, ուրեմն իրոք, ուշադիր չեմ կարդացել: Երեկոյան նորից կարդացի... Բայց շատ էի հոգնած` համարյա քնած էի կարդում, ու մտածեցի, որ, եթե նորից չգտա Փարիզում ապրող մեկին, ուրեմն իմ էս հոգնած վիճակն է պատճառը, որ Բյուրի ասած փարիզեցուն չեմ գտնում: Բայց խոստովանեմ, որ հոգնածությունս չխանգարեց այս գեղեցիկ պատմվածքը մեկ անգամ ևս կարդալ մեծ հաճույքով:

    Առավոտյան մեկ անգամ էլ կարդացի հաճույքով... Բյուր ջան, դու ու՞մ նկատի ունես, հերոսներից ո՞վ է Փարիզում ապրում... Կիերկեգո՞րը... Կամ էլ երևի Նապոլեոնը, ում Վաթեռլոոն տանուլ տալու համար էլ կարելի էր Նանեին մեղադրել: Երևի թե ես եմ դեբիլ, բայց բացատրիր, խնդրում եմ, ո՞վ է այդ փարիզեցին... Նան ջան, գոնե դու ասա...

    Երեք անգամ կարդալս բերեց մի հաստատ կարծիքի. կներես, Բյուր ջան, բայց ավելի վատ քննադատություն դեռ չէի կարդացել: Կամ էլ ես ու դու իրար հանդեպ` այլմոլորակայիններ ենք: Կներես, "համը դուրս եկած" բառ օգտագործեցի, բայց էլ ինչպե՞ս ասեմ, որ հասկանալի լինի: Հետո, եթե դա քեզ համար հաճելի բառ չէ, չի նշանակում, որ այն ընդհանրապես պետք է հանել բառարաններից, օ՞կ... Իսկ ինձ, օրինակ, շատ էլ դուր եկավ Նանեի` բառը շատ տեղին և այդ պատճառով գեղեցիկ ու իմաստով օգտագործելը ("Չնայած այնքան հեռու ենք իրարից, որ ասես այլմոլորակայիններ լինենք, բայց ինձ ամենամոտիկն այդ "այլմոլորակայինն" է:"): Շա՜տ սիրուն միտք է:

    Ես, օրինակ, տրաքում եմ, երբ աշխարհի կեսը` այդ թվում նաև դու, - "է"-ի փոխարեն "ա" է օգտագործում ("Մի համը դուրս էկած բառ էլ այլմոլորակայինն ա:"): Բայց ես քեզ ասու՞մ եմ, Բյուր, էդ "ա"-ն մի օգտագործիր, որովհետև հենց հասնում եմ դրան, ինձ "քըռթ կտրում ա"... Ես կարող եմ ընդամենը կարծիքս հայտնել այդ մասին: Բայց ո՞վ է ինձ իրավունք տվել քեզ ստիպել իմ ճաշակով ապրել:

    Հա, մի բան էլ:
    Որոշ ձեր գրառումներից հասկացել եմ, որ Նանեն քեզ վերաբերվում է որպես մենթորի: Եթե սխալ չեմ, ուրեմն դա քեզ վրա շատ ավելի մեծ պարտականություններ է դնում, քան ուսի վրայից դեպի հետ կարծիքներ թքելը: Որովհետև, եթե Նանեի համար դու Ուսուցիչ ես, ուրեմն նա ամեն մի "թքածդ" լրջորեն հավաքում ու դնում է պայուսակը:
    Լուրջ վերաբերվիր դրան, խնդրում եմ: Ոչ մի Ճշմարիտ Ուսուցիչ իր կամքը չի թելադրում աշակերտին, աշակերտի անհատականությունը չխեղդելու համար:

    Հ.Գ.
    Մոռացա ասեմ...
    Իսկ եթե 90 տոկոսը Փարիզի մասին ա երազում, հենց դրա համար նշանակում ա, որ Փարիզը չպիտի հիշատակվի, որովհետև գրական կերպարները սովորաբար նրանք են, ովքեր ինչ-որ բանով տարբերվում են 90 տոկոսից, ոչ թե ինչ-որ բանով նման են:
    Ինչո՞վ Կաֆկայի կերպարները 90 տոկոս չեն, Հեմինգուէյի կերպարները, Դանիիլ Հարմսի կերպարները... Մուրակամիի Կաֆկան ինչո՞վ 90 տոկոս չի... Բյուր, մենք բոլորս էլ 90 տոկոս ենք, և գրում ենք էլ 90 տոկոս-ների մասին: Իսկ ով 90 տոկոս չի, - գժանոցներում է ապրում...
    Բայց գիտե՞ս, ինչն է ամենակարևորը: Այդ 90 տոկոսի լրիվ 100 տոկոսը`100 տոկոսանոց անհատականություններ են, լրիվ իրարից տարբեր:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 18.01.2015, 21:07:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (20.01.2015), Tiger29 (18.01.2015)

  5. #19
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ, ես քեզ սիրում եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (20.01.2015)

  7. #20
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,658
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, ես քեզ սիրում եմ
    Մեր սերը փոխադարձ է, Այվ ջա՜ն...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #21
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավատացի խոսքերիդ, Բյուր ջան: Մտածեցի. եթե Բյուրն է ասում, ուրեմն իրոք, ուշադիր չեմ կարդացել: Երեկոյան նորից կարդացի... Բայց շատ էի հոգնած` համարյա քնած էի կարդում, ու մտածեցի, որ, եթե նորից չգտա Փարիզում ապրող մեկին, ուրեմն իմ էս հոգնած վիճակն է պատճառը, որ Բյուրի ասած փարիզեցուն չեմ գտնում: Բայց խոստովանեմ, որ հոգնածությունս չխանգարեց այս գեղեցիկ պատմվածքը մեկ անգամ ևս կարդալ մեծ հաճույքով:

    Առավոտյան մեկ անգամ էլ կարդացի հաճույքով... Բյուր ջան, դու ու՞մ նկատի ունես, հերոսներից ո՞վ է Փարիզում ապրում... Կիերկեգո՞րը... Կամ էլ երևի Նապոլեոնը, ում Վաթեռլոոն տանուլ տալու համար էլ կարելի էր Նանեին մեղադրել: Երևի թե ես եմ դեբիլ, բայց բացատրիր, խնդրում եմ, ո՞վ է այդ փարիզեցին... Նան ջան, գոնե դու ասա...

    Երեք անգամ կարդալս բերեց մի հաստատ կարծիքի. կներես, Բյուր ջան, բայց ավելի վատ քննադատություն դեռ չէի կարդացել: Կամ էլ ես ու դու իրար հանդեպ` այլմոլորակայիններ ենք: Կներես, "համը դուրս եկած" բառ օգտագործեցի, բայց էլ ինչպե՞ս ասեմ, որ հասկանալի լինի: Հետո, եթե դա քեզ համար հաճելի բառ չէ, չի նշանակում, որ այն ընդհանրապես պետք է հանել բառարաններից, օ՞կ... Իսկ ինձ, օրինակ, շատ էլ դուր եկավ Նանեի` բառը շատ տեղին և այդ պատճառով գեղեցիկ ու իմաստով օգտագործելը ("Չնայած այնքան հեռու ենք իրարից, որ ասես այլմոլորակայիններ լինենք, բայց ինձ ամենամոտիկն այդ "այլմոլորակայինն" է:"): Շա՜տ սիրուն միտք է:

    Ես, օրինակ, տրաքում եմ, երբ աշխարհի կեսը` այդ թվում նաև դու, - "է"-ի փոխարեն "ա" է օգտագործում ("Մի համը դուրս էկած բառ էլ այլմոլորակայինն ա:"): Բայց ես քեզ ասու՞մ եմ, Բյուր, էդ "ա"-ն մի օգտագործիր, որովհետև հենց հասնում եմ դրան, ինձ "քըռթ կտրում ա"... Ես կարող եմ ընդամենը կարծիքս հայտնել այդ մասին: Բայց ո՞վ է ինձ իրավունք տվել քեզ ստիպել իմ ճաշակով ապրել:

    Հա, մի բան էլ:
    Որոշ ձեր գրառումներից հասկացել եմ, որ Նանեն քեզ վերաբերվում է որպես մենթորի: Եթե սխալ չեմ, ուրեմն դա քեզ վրա շատ ավելի մեծ պարտականություններ է դնում, քան ուսի վրայից դեպի հետ կարծիքներ թքելը: Որովհետև, եթե Նանեի համար դու Ուսուցիչ ես, ուրեմն նա ամեն մի "թքածդ" լրջորեն հավաքում ու դնում է պայուսակը:
    Լուրջ վերաբերվիր դրան, խնդրում եմ: Ոչ մի Ճշմարիտ Ուսուցիչ իր կամքը չի թելադրում աշակերտին, աշակերտի անհատականությունը չխեղդելու համար:

    Հ.Գ.
    Մոռացա ասեմ...

    Ինչո՞վ Կաֆկայի կերպարները 90 տոկոս չեն, Հեմինգուէյի կերպարները, Դանիիլ Հարմսի կերպարները... Մուրակամիի Կաֆկան ինչո՞վ 90 տոկոս չի... Բյուր, մենք բոլորս էլ 90 տոկոս ենք, և գրում ենք էլ 90 տոկոս-ների մասին: Իսկ ով 90 տոկոս չի, - գժանոցներում է ապրում...
    Բայց գիտե՞ս, ինչն է ամենակարևորը: Այդ 90 տոկոսի լրիվ 100 տոկոսը`100 տոկոսանոց անհատականություններ են, լրիվ իրարից տարբեր:
    Սամ, վա՞տ ես: Մենք ստեղ մեկս մյուս քննադատությունը քննադատելով չենք զբաղվում ու առավելևս չենք զբաղվում մեկս մյուսիս խոսելա- կամ գրելաոճը քննադատելով: Ինձ էլ քո երկար-բարակ գրառումները դուր չեն գալիս, երբ մի բանը կարելի ա մի նախադասությամբ ասել, դու հազար պարբերությամբ ես ասում: Բայց ես քեզ բան ասու՞մ եմ: Ինչու՞ ասեմ: Ամեն մարդ իր ձևով ա խոսում:

    Իսկ ստեղ պատմվածքի հետ գործ ունենք, կոնկրետ պատմվածքի, որի մասին կոնկրետ հեղինակը կոնկրետ ինձ խնդրել էր կարծիք հայտնել, իսկ ես ժամանակ եմ տրամադրել, կարդացել եմ ու մանրամասն գրել եմ կարծիքս կոնկրետ թերությունների մասին, որոնց հետ կոնկրետ հեղինակը համաձայն ա: Դու ի՞նչ ես մեջ ընկել, ասում, թե քո քննադատությունը սենց չի, նենց ա: Ու ես հենցընենց ուսի վրայով քննադատություն չեմ շպրտում, ես ժամանակ եմ տրամադրել, կարդացել եմ, հետո էլ ժամանակ եմ տրամադրել, գրել եմ մի քանի տող:

    Կարաս մի հատ էլ կարդաս, տեսնես, որ կերպարն իրա զուգահեռ կյանքում Փարիզում ա ապրում: Ու դա շատ անառարկայական, անհամոզիչ կերպով ա արվում: Ես իհարկե կարամ նստեմ ու Նանեին ասեմ՝ ապրես, հրաշք ա, հզոր գործ ա: Ու կարող ա ինքն ինձ ավելի շատ սիրի դրա արդյունքում, բայց ինքը չի աճի: Ու եթե Փարիզն ու դրա մասին երազելը կամ սեթինգ էնտեղ ունենալը կլիշե ա, պիտի ասեմ՝ կլիշե ա:

    Չէ, Սամ, ո՛չ Հեմինգուեյի, ո՛չ Կաֆկայի, ո՛չ անգամ Մուրակամիի կերպարները 90 տոկոս չեն: Եթե նույնիսկ 90 տոկոս են, իրանք կերպարի էն մասն են օգտագործում, որը 90 տոկոս չի: Նույն Մուրակամիի Կաֆկան հեչ նման չի մնացած թինեյջերներին, որովհետև թինեյջերների 90 տոկոսը տնից չի փախնում ու 90 տոկոսը գիտի, թե իրա մաման որտեղ ա: Կամ Հեմինգուեյի Քեթրինը նման չի կանանց 90 տոկոսին, որովհետև կանանց 90 տոկոսը հարաբերություններում իրանց վրա տղամարդու դերը չի վերցնում, մազերը չի կտրում ու գունաթափում, մատն էլ տղամարդու հետույքը չի մտցնում: Կաֆկայի Կ-ի դեպքում էլ տղամարդկանց 90 տոկոսը չի, որ դատվում ա առանց պատճառն իմանալու:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (19.01.2015)

  10. #22
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,658
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, վա՞տ ես:
    Չէ, վատ չեմ: Բայց տեսնում եմ, դու վատացար, էնպես որ, ավելի լավ է չշարունակեմ:
    Ավել-պակաս կներես:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #23
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, սեթինգի հետ կապված... Էրեկ էս պատմվածքը կարդացի: Ինքն ամեն ինչով Նանենի պատմվածքից շատ տարբեր ա, բայց մի շատ հետաքրքիր ընդհանրություն ունի. ստեղ էլ ա մի քաղաք հիշատակվում, որտեղ կերպարն իրականում չի լինում: Ու էդ քաղաքը Անթվերպենն ա, ոչ թե Փարիզը: Ես հիմա չեմ քննարկում, թե ինչով ա էս գործը լավ, ինչով ա վատ, բայց տեքստից հստակ էրևում ա, որ հեղինակը գիտի Անթվերպենի փաբերն ինչ ձևի են: Թե որտեղից գիտի (անձամբ եղել ա, կինոներից, գրքերից), հայտնի չի: Բայց հստակ ա, որ գիտի:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (20.01.2015)

  13. #24
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էննա ջան շարադրանքը շատ լավն էր` hետաքրքրությամբ էր կարդացվում: Ես կարդալուց մեր ընտանի կատվին էի պատկերացնում՝ Թոմին, չնայած ինքը հեչ էլ սև չէր:

    Մեկ-մեկ հանելուկային էր թվում՝ փակագծերով, (հատկապես ամենավերջում) բայց ոնց որ չէ: Լավն էր, իրոք շարունակի գրել:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. #25
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Էննա ջան շարադրանքը շատ լավն էր` hետաքրքրությամբ էր կարդացվում: Ես կարդալուց մեր ընտանի կատվին էի պատկերացնում՝ Թոմին, չնայած ինքը հեչ էլ սև չէր:

    Մեկ-մեկ հանելուկային էր թվում՝ փակագծերով, (հատկապես ամենավերջում) բայց ոնց որ չէ: Լավն էր, իրոք շարունակի գրել:
    Շնորհակալ եմ կարծիքի համար:
    էդ կատուն էլ իրականում սև չէր

  15. #26
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ կարծիքի համար:
    էդ կատուն էլ իրականում սև չէր
    Պահո՜, այ հիմա իրոք հանելուկային դառավ
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կատվի օրագիր
    Հեղինակ՝ Marcus, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 43
    Վերջինը: 01.11.2018, 02:14
  2. Կատվի օրագիր
    Հեղինակ՝ Մարկուս, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 15.05.2013, 22:18
  3. Օրագիր. Կատվի օրագիր
    Հեղինակ՝ Մարկուս, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 05.05.2013, 23:07
  4. Փնտրվում է հոգատար տեր կատվի համար
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 20.08.2010, 22:11
  5. Առաջարկում ենք կատվի ձագուկներ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 27.01.2009, 15:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •