User Tag List

Էջ 16 23-ից ԱռաջինԱռաջին ... 6121314151617181920 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 340 հատից

Թեմա: Անուկապատում

  1. #226
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս ամուսինս շատ էր ուզում, որ մեկ–երկու օրով Նյու Ջերսի այցելենք։ Իր համար Նյու Ջերսին իր համալսարանն է, էնտեղի ֆիզիկայի ֆակուլտետը, դասախոսները, ուսանողները, հասունացման ու դրական փոփոխությունների յոթ տարվա հետաքրքիր ու հագեցած կյանք, ինձ համար՝ մի վայր, որտեղ ապրել եմ կյանքիս ամենածանր տարին, ու որտեղի հետ կապված ծանր ու ցավոտ հուշերն էնքան մեծ տեղ են գրավում, որ եղած դրականն ուղղակի կորչում է դրանց մեջ...
    Էնտեղ ես երկար ժամանակ տառապել եմ սուր մշակութային շոկից, երբ ատում էի Ամերիկան ու շուրջս եղած ամեն ինչ, երբ անընդհատ լացում էի ու կարոտում Հայաստանը։ Էնտեղ նաև կորցրել եմ առաջին ու դեռևս չծնված երեխայիս։ Ու երբ ամուսինս ավարտելուց հետո Նյու Յորքում աշխատանք էր գտել, էնտեղից տեղափոխվելն աննկարագրելի թեթևություն էր, որ ճիշտ ժամանակին վրա հասավ. բացասական հույզերի մի ամբողջ փունջ զգալի չափով մնաց էնտեղ...
    Միշտ էնպիսի զգացողություն եմ ունեցել, որ Նյու Ջերսին ինձնից լիքը բան է խլել ու ինձ պարտք է...

    Մեր էնտեղի կյանքի մասին խոսելիս կոնկրետ քաղաքի անուն չեմ տալիս, որովհետև թեև բնակվում էինք Piscataway համասալարանական քաղաքում, բայց համալսարանի ու դրան առնչվող շենքերի ու հաստատությունների մի մասը գտնվում էր կից այլ քաղաքներում, գնումների և զանազան ծառայություններից օգտվելու համար նույնպես հիմնականում գնում էինք մոտակայքի քաղաքներ, ու ինչ–որ առումով մեր կյանքն էդ ընթացքում գրեթե հավասարապես կապված էր մի քանի քաղաքների հետ։

    Տեղափոխվելուց հետո կարծեմ երկու անգամ այցելել էինք Նյու Ջերսի՝ կոնկրետ մարդկանց հյուր գնալու համար։ Ու ամեն անգամ բուն այցելությունը չհաշված՝ տհաճության ու ծանրության զգացողությունը եղել էր։ Վերջին այցելությունը մոտ հինգ տարի առաջ էր։ Ու հիմա ամուսինս կարոտել էր, ուզում էր գնայինք։ Սկզբում, սովորության համաձայն, ներքին դիմադրություն առաջացավ, հետո որոշեցի հաղթահարել տհաճության զգացողությունը՝ մտածելով էն հաճելի հանդիպումների մասին, որ էնտեղ նախատեսում ենք ունենալ։ Ի վերջո, հիմա ինձ ոչինչ չի կապում էնտեղի հետ, ես երջանիկ եմ ու գոհ եմ իմ ներկայիս կյանքից (Հայաստան վերադառնալու՝ գնալով անիրական դարձող ցանկությունը չհաշված), իսկ թե ինչ է եղել Նյու Ջերսիում, իմ կյանքի վրա արդեն ազդեցություն չունի։ Ու հաշվի առնելով, որ ամուսնուս համար էդ այցելությունն էդքան ցանկալի ու հաճելի է, լուրջ պատճառ կարծես չունեի չհամաձայնելու։

    Որոշեցինք մի օր հյուրանոցում մնալ, իսկ ընթացքում հանդիպել որոշ մարդկանց հետ, այցելել ամուսնուս համար հետաքրքիր ու հաճելի որոշ տեղեր, որոնք բոլորն էլ զուտ էմոցիոնալ նշանակություն ունեին հիմա։ Ու էդպես էլ արեցինք։

    Ի սկզբանե ինձ համար անսովոր հանգստություն ու խաղաղություն էի զգում։ Չկար էն մշտական լարվածությունը, որ ունենում եմ ցանկացած ուղևորության ժամանակ ու հատկապես որևէ տեղ հանգստանալու մեկնելիս։ Ես ընդհանրապես ռելաքս լինելուց շատ վատ եմ, դրա համար երբեք որևէ տեղ գնալուց չեմ հանգստանում։ Ճիշտ հակառակը՝ լարվում եմ, փորձում եմ ինքս ինձ ներշնչվել, որ հանգստանում եմ, վայելում եմ, ու արդյունքում ճիշտ հակառակն է լինում։ Պլյուս՝ բազմաթիվ սպասելիքներ, որոնց առնվազն մի մասը չի իրականանում, որոնցից ամեն մեկը ես ընկալում եմ որպես աշխարհի վերջ, էդտեղից էլ՝ լիքը ներվայնություն, դիսկոմֆորտ։ Էս անգամ ի սկզբանե կարծես պատրաստ էի ընդունելու էն ամենը, ինչ կլինի, չունեի սպասելիքներ, նույնիսկ չնախատեսված մանր–մունր անհարմարություններն ուրիշ կերպ էի ընկալում ու թեթև տանում, այսինքն՝ ընդունում էի ոչ թե որպես նախատեսվածից անցանկալի շեղում, հետևաբար՝ կատաստրոֆա, այլ պարզապես այլ տարբերակ, որը հեչ էլ վատը չի նախատեսվածից։ Նույնիսկ փողոցներով քայլելը, մարդկանց նայելը կարծես լիարժեք վայելում էի։


    Սկզբում պայմանավորվեցինք հանդիպել ամուսնուս թուրք ուսանողական ընկերոջ՝ Էրքանի հետ, ով, ինչպես պարզվեց, մեր էստեղի կյանքը հիշեցնող միակ «վկան» էր մնացել համալսարանի տարածքում։ Ավարտել է ամուսնուցս ուշ, հետո էլ մնացել համալսարանում՝ որպես պոստ դոկ։ Սիրում եմ հին վայրերում հայտնաբերել իրավիճակներ, որոնք լրիվ նույնն են մնացել։

    Մինչ Էրքանին հանդիպելը որոշեցինք զբոսնել համալսարանական տարածքում, որը հիմա արձակուրդի պատճառով սովորականից ավելի լուռ էր ու ամայի։ Կենդանիներ ավելի շատ տեսանք, քան մարդիկ։ Էս տարածքը բավական հարուստ կենդանական աշխարհ ունի։ Երբ էստեղ էինք ապրում, բացի ամենուրեք վխտացող սկյուռիկներից, որոնք ԱՄՆ–ում կարծես ամեն տեղ էլ լիքն են, կարելի է հանդիպել նաև ջրարջերի (raccoon, енот), ժանտաքիսների (скунс), երբեմն նապաստակների (ոչ այնքան հաճախ, որքան կուզենայի), ամուսինս ասում է, որ եղնիկներ էլ է տեսել նախկինում, բայց ինձ նման բախտ չի վիճակվել, ցավոք։ Իսկ էսօր առաջին անգամ կուղբերի հանդիպեցինք։


    Ընդհանուր ներդաշնակությունը փչացնող միակ արարածներն էստեղ սագերն են, որ պարբերաբար հայտնվում են խմբերով ու ամբողջ տարածքն ապականում իրենց արտաթորանքով. էն աստիճանի, որ քայլում ես ու միանգամից հասկանում, որ էդտեղով սագերն են անցել... Ականջ ծակող կղկղոցն էլ վրադիր։ Բայց էդ պահին սագերն ինձ ամենաքիչն էին անհանգստացնում։

    Պատկերացրեք ընդարձակ մարգագետիններ, լիքը ծառեր, թփեր, ու դրսում համարյա ոչ մի մարդ։ Նոսր բնակեցվածությունը, բնության հետ համադրված՝ ինձ համար էս տարածքի ամենագրավիչ կողմերից մեկն է։ Առաջ էլ դա գիտեի, բայց էս անգամ լրիվ այլ կերպ էի ընկալում, զգում։ Մի պահ նույնիսկ ինձ բռնեցի էն մտքի վրա, որ հաճույքով հիմա կապրեի էստեղ։ Գրեթե իդեալական միջավայր է ինձ նման մեկի համար. քիչ մարդիկ, լիքը բնություն ու հատկապես՝ շուրջբոլորը շունչդ բացող լայնարձակ, ազատ տարածություն։ Իսկ մի ժամանակ էստեղ ապրում էի, բայց էդ ամենը տեսնելու, զգալու, վայելելու սիրտ չունեի։ Սա, իհարկե, արդարացում չի. էն ժամանակ պարզապես ուրիշ մարդ էի ինչ–որ առումով։









    Մինչ ամուսինս ֆիզիկայի ֆակուլտետ մտավ, ես տղայիս հետ զբոսնում էի համալսարանի տարածքում ու արդեն տուրիստի աչքերով շուրջս ուսումնասիրում էն մասերը, որոնցով վեց տարի առաջ ամեն օր անտարբեր անցնում էի։ Կուղբերին հենց էդտեղ տեսանք։ Երբ ամուսինս միացավ մեզ, արդեն հեռու չէինք մեր նախկին բնակավայրից՝ ամուսնացածների հանրակացարանից։ Երբ դեռ նոր էինք որոշել Նյու Ջերսի այցելել, որոշել էի, որ ոչ մի դեպքում էդ ատելի տեղը չեմ գնալու։ Ո՜նց էի զզվում էդ բնակարանից, հոտից, հնամաշությունից ու դրանում ներծծված տխրությունից։ Հետագայում էդ տան հետ կապված մի ուրիշ տհաճ հուշ էլ էր ավելացել։ Երբ հղի էի՝ կարծեմ 4 ամսական, մեր շքամուտքում ինչ–որ մեկն իր հին ներքնակն էր դրել՝ պատին հենած։ Չգիտես ինչու, երկար ժամանակ տանող չկար։ Հետո տեսանք, զույգ աղավնիները բույն են դրել վրան։ Շուտով ձվեր հայտնվեցին։ Ինչ–որ հիվանդագին հետաքրքրությամբ հետևում էի աղավնիներին։ Մի օր էլ տեսանք՝ աղավնիները չկան, ձվերն էլ հատակին ընկած, կոտրված... Երբեք չեմ մոռանա էն ցավն ու սարսափը, որ ապրեցի էդ տեսարանը տեսնելուց... Մտքիցս չէր գնում։ Անընդհատ փորձում էի մոռանալ, զուգահեռներ չտանել, ինքս ինձ համոզել, որ դա ոչինչ չի նշանակում. չէր հաջողվում։ Հինգ ամսականում կորցրի երեխայիս... Աղավնիները նորից ձվեր դրեցին։ Ձագեր հանեցին։ Ամեն օր վախեցած մոտենում, նայում էի՝ համոզվելու համար, որ ձագերը տեղում են։ Տեսքից արդեն բավական մեծ էին, չգիտեմ էլ՝ թռչում էին, թե չէ, բայց ինչքան նայում էի, տեղում նստած էին։ Մի օր էլ տեսանք՝ ներքնակը չկա, տարել են։ Չգիտեմ՝ աղավնիներն ինչ էին եղել, բայց հավատում եմ, որ թռել–գնացել էին։

    Զբոսնելով գնում էինք։ Մտածեցի՝ մի հատ էլ մեր շենքի մոտակայքը գնանք։ Ամուսնուս որ առաջարկեցի, զարմացավ։ Մոտեցանք մեր շենքին, տեսանք, որ շենքի բոլոր մուտքերը ճաղավանդակներով փակված են։ Ինչ–որ շինարարություն էր գնում, որի հետևանքով, ըստ երևույթին, տարածքը բնակեցված չէր ու շենքեր մտնել չէր կարելի։ Այնուամենայնիվ, մոտենալ հնարավոր էր։ Մոտեցանք, գտանք մեր հին տան պատուհանը, մի տեսակ պարտականության պես նայեցի ու բան չզգացի։ Նույն ընդհանուր հանգստության զգացողությունն էր։ Միայն մտածում էի, թե ինչ հաճելի միջավայրում են էս հանրակացարանները։ Ու թե ինչու էն ժամանակ չէի կարողանում վայելել։
    Հեռանալիս տարօրինակ թեթևության զգացում ունեի։ Նյու Ջերսին ինձ այլևս ոչինչ պարտք չէր։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.08.2014, 02:38:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.08.2014), Ariadna (11.08.2014), Enipra (11.08.2014), ivy (11.08.2014), Jarre (04.09.2014), Peace (12.08.2014), Sambitbaba (11.08.2014), Smokie (13.08.2014), Vardik! (16.08.2014), Արևհատիկ (11.08.2014), Գալաթեա (11.08.2014), Զաքար (11.08.2014), Լուսաբեր (18.11.2014), Նաիրուհի (11.08.2014), Շինարար (11.08.2014)

  3. #227
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ–որ իրար վրա երկարաշունչ գրառումներ են ստացվում... Տեսնենք՝ ով կձգի՝ էսքանը կարդա...

    Այս կիսամյակի համար միայն մի դասի էի գրանցվել՝ իլլյուստրացիա։ Դատելով թե՛ վերնագրից, թե՛ առարկայի համառոտ նկարագրությունից՝ պիտի որ ահագին հետաքրքիր ու հավես առարկա լինի։ Միակ բանը, որ էն չէր, դասի ժամն էր, բայց ընտրություն չունեի. գրանցվելուս պահին միայն ժամը 18.00 – 22.00–ի դասն էր ազատ, ես էլ դա ընտրեցի։ Խնդիրն այն է, որ մեր տնից քոլեջ գնալ հնարավոր է միայն ոտքով. տրանսպորտ չկա էդ փողոցով գնացող։ Ճիշտ է, եղածը 10–15 րոպե է, բայց փողոցը բավական ամայի է, նույնիսկ օրը ցերեկով շատ քիչ մարդ է անցնում էդտեղով, էդ դեռ հերիք չի. երկու կողմից էլ անտառ է։ Ես, իհարկե, շատ եմ սիրում էդ ճանապարհը, անտառներն ու ամայությունն էլ հետը, միշտ հաճույքով եմ գնում, բայց գիշերով էնտեղով մենակ անցնելը մի քիչ վախենալու է, հատկապես մամայիս պատկերացմամբ . էդ ճանապարհն իրեն օրը ցերեկով էլ առանձնապես դուր չի գալիս։ Իսկ քանի որ տղաս ժամը իննին քնում է, ստացվում է, որ ամուսինս էլ չի կարող գալ ինձ տանելու։

    Մինչ մենք գցում–բռնում էինք, թե տուն գալուս հարցը ոնց գլուխ բերենք, պարզվեց՝ ինքն իրեն «լուծվել–պրծել» է. կուրսը չեղյալ է հայտարարվել, քանի որ անհրաժեշտ թվով ուսանողներ չեն հավաքվել. ստանդարտ քսան հոգուց ընդամենը յոթ հոգի էր գրանցվել։ Սկզբում մտածել էինք՝ երևի ժամով պայմանավորված է էդպես, ու գուցե էդ ժամի համար շատ էլ նորմալ է էդ թիվը։ Բայց պարզվեց՝ չէ։ Լավ էր՝ երեկ մտքովս անցավ ստուգել քոլեջի մեյլս, որում էլ կարդացի մի քանի օր առաջ եկած տեղեկացումը կուրսի չեղյալ հայտարարվելու մասին։ Թե չէ՝ էդպես անտեղյակ էսօր վեր էի կենալու, գնայի գոյություն չունեցող դասին։

    Բայց, ինչպես պարզվեց, չկա չարիք առանց բարիքի։ Տեղեկացնող մեյլում առաջարկվում էր մտնել կուրսերի գրանցման համակարգ և ազատ կուրսերից որևէ մեկն ընտրել չեղարկվածի փոխարեն։ Կիսամյակն արդեն քանի օր է՝ սկսված է, ես էլ շատ եմ կարևորում առաջին դասը, ու հեչ չէի ուզենա բաց թողած լինել։ Բայց պարզվեց՝ ազատ առարկաների շարքում ինձ աչքով էր անում դեռևս չորս տարի առաջ շատ ցանկալի դարձած, բայց անիրական մի կուրս՝ քանդակագործությունը։ Ցանկալի էր դարձել էն բանից հետո, երբ եռաչափ դիզայն առարկայի ժամանակ որպես վերջին պրոյեկտ՝ կավից քանդակ էինք արել։ Էդ պահից ես սիրահարվել էի քանդակագործությանը, դասախոսս էլ քանդակս տեսնելով՝ ասել էր, որ ինձնից լավ քանդակագործ դուրս կգար, ու միաժամանակ զարմացել էր՝ իմանալով, որ ընտրածս մասնագիտությունը գրաֆիկ դիզայնն է։ Իսկ քանդակագործություն առարկան վերցնելս անիրական էր, քանի որ իմ մասնագիտության համար պարտադիր առարկաների թվին չէր պատկանում, ու նույնիսկ որպես ընտրովի առարկա՝ իմ մասնագիտության համար խիստ հանձնարարելի առարկաների մեջ չէր մտնում։ Բայց էս պահին ես ընտրություն ընդհանրապես չունեի. եթե սրան չգրանցվեի, էս կիսամյակս անիմաստ կորչելու էր։ Էդ դեռ հերիք չի՝ դասավանդողի անունն էլ կարդացի. լրիվ աշխարհով մեկ եղա. իմ ամենասիրելի դասախոսներից մեկը, որին ճանաչելուց ի վեր հա մտածում էի՝ տեսնես՝ ի՞նչ կարելի է անել, որ էդ հրաշք ծերուկի հետ նորից գործ ունենամ ։ Նրա մասին դեռ էն ժամանակ էի անընդհատ ուզում գրել, երբ մոտ երկու տարի առաջ ինձ նկարչություն էր դասավանդում, բայց, չգիտեմ ինչու, էդպես էլ չգրեցի։ Էնքան տպավորված էի էդ մարդու կերպարով։ Ուսուցչի մի կերպար կա՝ իմաստուն, փորձառու, պատկառելի ու ազդեցիկ, որին հետագայում էլ աշակերտները/ուսանողները միշտ հիշում են մեծ սիրով ու հարգանքով ու համարում, որ իրենց գիտելիքների, աշխարհայացքի կամ ինչ–որ կոնկրետ հարցում վերաբերմունքի վրա մեծ ազդեցություն է ունեցել, մի խոսքով՝ Ուսուցիչ՝ բառի ամենադրական ու ամենաիսկական իմաստով։ Էսպիսի կերպարների ես մինչև հիմա միայն ֆիլմերում ու գրքերում էի հանդիպել։ Բայց պարզվում է՝ իրականում էլ են լինում։ Ավելի ճիշտ՝ գիտեի, որ լինում են, ուրիշներից լսել էի, բայց անձամբ ինձ դեռ չէր հանդիպել ու արդեն հույս էլ չունեի, թե կհանդիպի։ Լավ ուսուցիչներ, ինչպես նաև լավ դասախոսներ, հատկապես էստեղի քոլեջում, շատ եմ ունեցել, բայց նշածս տեսակի դեմք միայն էս դասախոսին կարող եմ համարել։ Սպիտակահեր, բեղավոր ծերուկ է, բայց բնավ ոչ սպառված։ Հավեսով, բարեհամբույր. ինքը քանդակագործ է, ու իր գործի համար խելքը գնում է։ Հիշում եմ՝ երբ նրա մասին դասախոսների գնահատման կայքում կարծիքներ էի կարդում ու վարկանիշը նայում, կարծիքները մեկը մյուսից դրական ու հիացական էին. մեկը գրել էր, որ ամեն անգամ նրան տեսնելիս գրկելու ցանկություն է ունենում, մեկ ուրիշն էլ գրել էր. «Կուզենայի՝ իմ պապիկը կամ ընկերը լիներ» ։ Ասեմ, որ երկուսի հետ էլ լիովին համաձայն եմ։

    Մի խոսքով՝ իմ սիրելի դասախոսի հետ կրկին առնչվելու հնարավորությունն ինքն իրեն եկավ, մտավ ձեռքս։ Հո չէի կարող հրաժարվել։ Միանգամից գրանցվեցի քանդակագործություն առարկային։ Լավ էր՝ առաջին դասը դեռ չէր եղել. հաջորդ օրն էր, այսինքն՝ այսօր։

    Դասը նույն լսարանում էր, ավելի ճիշտ՝ արվեստանոցում, որում չորս տարի առաջ եռաչափ դիզայնի դասն էինք անում։ Երբ մտա լսարան, դասախոսից բացի, ընդամենը չորս հոգի կար՝ մոտ 20 տարեկան մի տղա, քառասունին մոտ մի կին ու յոթանասունն անց մի տատիկ։ Փաստորեն, էս անգամ ես տարիքով ամենամեծը չեմ. հազվագյուտ իրավիճակ։ Արդեն սովորել եմ, որ համարյա բոլոր դասերին խմբում ամենամեծն եմ կամ լավագույն դեպքում՝ երկու ամենամեծերից մեկը։ Բարևեցի, դասախոսի ջերմ պատասխանից հասկացա, որ ինձ հիշել է ։ Պարզվեց՝ երիտասարդ տղան էլ ինձ նման գրաֆիկ դիզայնից էր ու էլի ինձ նման ընդամենը երեկ էր գրանցվել էս դասին, այն բանից հետո, երբ հանկարծակի պարզել էր, որ իլլյուստրացիայի դասը չեղարկվել է։ Քառասունին մոտ կինն ասաց, որ աշխատում էր որպես մերսող, հիմա էլ որոշել էր արտ թերապիայի մեջ խորանալ ու չգիտեմ ինչ սկզբունքով ընտրել էր քանդակագործությունը։ Իսկ տատիկը, ինչպես պարզվեց, ուղղակի հավեսի համար որոշել էր քանդակագործություն ուսումնասիրել։

    Դասը դեռ չէր սկսվել, սպասում էինք, որ ուսանողները հավաքվեն, իսկ տատիկն անդադար խոսում էր ու խոսում՝ աշխույժ, զվարթ ու ինքնամոռաց... Մի կողմից մեր դասախոսին էր գովում՝ պատմելով, թե վերջինս ջահել ժամանակ ինչ առարկաներ է իրեն դասավանդել ու թե ինչ մեծագույն հաճույք էին նրա դասերը, ինչ հրաշք բան էր նրա պես դասախոս ունենալը։ Մյուս կողմից՝ մյուսներին էր խոսեցնում, էնպես, կարծես հազար տարվա ծանոթների հետ զրույցի կբռնվեր։ Մի պահ դասախոսը դուրս եկավ, տատիկը հարցրեց՝ արդյոք որևէ մեկս նրա մոտ նախկինում որևէ կուրս վերցրել ենք, միայն ես ասացի, որ վերցրել եմ, նա էլ ոգևորված հարցրեց՝ հավանել եմ արդյոք նրան, ասացի՝ շատ։ «Տեսնու՞մ եք, միայն ես չեմ ասում, որ լավն է,– ոգևորված մատը տնկելով ասաց տղային ու կնոջը,– դուք էլ շուտով կհամոզվեք»։

    Լավ տատիկ էր, բայց ինձ գնալով սկսեց թվալ, որ ինչ–որ շատ է խոսում, հատկապես որ դասն էլ արդեն պիտի սկսված լիներ, իսկ ինքը, մեղմ ասած, «նստել էր» բոլորիս ականջներին ու այնտեղից իջնելու նշաններ ցույց չէր տալիս։ Մյուս երկու ուսանողների դեմքերից էլ երևաց, որ նույն բանն են մտածում, ինչ ես։ Հետո տատիկը միջանցքով անցնող ինչ–որ դասախոսի նկատեց, որին, ըստ երևույթին նույնպես ճանաչում ու շատ սիրում էր, միանգամից տեղից պոկվեց, որ գնա հետը խոսելու։ Համեմատաբար ջահել ուսանողներով մենակ մնացինք։
    – Նա ամեն օր ներկա՞ է լինելու դասին,– աչքերը չռելով ասաց կինը,– Քաշվեցինք... Գիտե՞ք՝ նա ինձ ում է հիշեցնում. մորս. անդադար խոսելով,– ու ձեռքի ափով բացող–փակող շարժումներ արեց։
    – Ճիշտն ասած՝ ես իմ մոր մասին մի քիչ այլ կարծիքի եմ,– չհամաձայնեց տղան։
    – Դե... ես քեզանից ավելի մեծ եմ,– փորձեց արդարանալ կինը։

    Շուտով տատիկը վերադարձավ։ Մի քիչ հետո՝ դասախոսը։ Զարմանալիորեն էդպես էլ ոչ մի ուսանող չավելացավ։ Դասախոսն ուզում էր դասը սկսել, բայց տատիկը նորից միացել էր... Դասախոսը համբերատար լսում էր՝ պարբերաբար հարգալից, բայց զուսպ արձագանքելով տատիկի ոգևորված բացականչություններին ու հարցերին։ Բայց զգացվում էր, որ նրան էլ արդեն դուր չէր գալիս իրավիճակը, պարզապես չգիտեր ինչ անել։ Հետո տատիկին ասաց, որ էսինչ դասախոսը կողքի լսարանում է։ Տատիկն ուրախ դուրս թռավ լսարանից։
    – Ամուսինը նոր է մահացել,– տատիկի հետևից նայելով՝ գլուխը կարեկցանքով տմբտմբացրեց դասախոսը,– ու հիմա նա էսպես՝ անդադար ու մոլեգին խոսելով է իր վիշտը տանում։
    Մի տեսակ մեղավոր լռություն տիրեց, որից հետո դասախոսը սկսեց խոսել առարկայից, մանրամասն ներկայացնել մեր անելիքը կիսամյակի ընթացքում։ Պարզվեց՝ ամբողջ կիսամյակի ընթացքում մի քանդակ ենք անելու՝ մարդու գլուխ՝ իրական չափի։ Պիտի ընտրենք մեզ ծանոթ կամ հանրահայտ մի մարդու, որի նկատմամբ զգացմունքներ ունենք, ընդ որում՝ կարևոր չէ՝ սեր, թե ատելություն, կարևորը՝ արտահայտված վերաբերմունք ունենանք։ Հաջորդ դասի համար հանձնարարեց տվյալ մարդու երկու լուսանկար ունենալ՝ մեկը ուղիղ դիմացից, մյուսը՝ պրոֆիլից։ Այնուհետև խոսում էր քանդակագործությունից, թե ինչպես է այն, ի տարբերություն արվեստի շատ այլ տեսակների, համատեղում ստեղծագործականը ֆիզիկականի հետ, ու թե ինչ զարմանահրաշ զգացողություններ են առաջանում այդ հետաքրքիր պրոցեսում։ Խոսում էր նաև ուսանողների՝ քանդակագործությունն ընտրելու դրդապատճառների մասին, զարմանում ու ցավում, որ շատ քչերն են քանդակագործություն ընտրում՝ միաժամանակ ավելացնելով, որ գուցե ի՛նքը, անձամբ լինելով քանդակագործ ու պաշտելով իր գործը, պարզապես ի վիճակի չէ պատկերացնելու, թե ինչպես կարելի է անտարբեր լինել քանդակագործության նկատմամբ։ Ես էլ ասացի, որ դա էն բաներից է, որ պիտի գոնե մի անգամ փորձած լինես, որպեսզի էդ զգացողություններին ծանոթ լինելով՝ ցանկություն ունենաս դրանով զբաղվելու, հետաքրքրված լինես։ Համաձայնեց։ Հետո ասաց, որ երբ անցած տարի եռաչափ դիզայնի կուրսի իր ուսանողներին, որոնց մեծ մասը գրաֆիկ դիզայն մասնագիտությամբ էին, հարցրել է, թե ինչու են ընտրել այդ մասնագիտությունը, պատասխանների ճնշող մեծամասնությունը եղել է «որովհետև այդ մասնագիտությամբ կարելի է շատ փող վաստակել»։
    – Ես հասկանում եմ, իհարկե, որ փողը մեծ դեր ունի, կարևոր է, ես ինքս էլ դեմ չէի լինի ավելին ունենալ, բայց ցավալի է, որ առաջին հերթին փող վաստակելու ցանկությունն է դրդում մարդկանց ստեղծագործական աշխատանքով զբաղվել, ոչ թե դրա նկատմամբ սերը։ Իսկապես ցավալի է...

    Հետո, նայելով իր առջև դրված տասնքանի հոգանոց ցուցակին, որոնցից միայն չորսս էինք ներկա (համենայնդեպս, այսօր), ասաց, որ իրականում շատ ավելի հարմարավետ ու հաճելի է էսպիսի փոքր խմբերով աշխատելը, կարծես ընտանիքի պես լինի` ջերմ ու մտերմիկ։ Ասաց, որ տարիներ առաջ հանգիստ կարող էին չորս հոգու համար խումբ պահել, իսկ հիմա նման բան չեն անում, քանի որ ֆինանսական առումով բոլորովին ձեռնտու չէ։

    Էս դասախոսը երբ խոսում է, ժամերով կարող եմ լսել ու չհոգնել։ Էնքան հանգիստ ու խոհուն ձայն ունի, ազդեցիկ, բայց միաժամանակ համեստ ու առանց պաթոսի։ Ինձ բռնեցի էն մտքի վրա, որ դասի ամբողջ ընթացքում ժպտում եմ։ Իսկ ինձ հետ էդպես շատ հազվադեպ է լինում։ Դե, ես ընդհանրապես երբեք էլ ժպտալուց լավ չեմ եղել։ Դասի ավարտից հետո էլ ժպտալով տուն էի գնում ու ոչ մի կերպ չէի կարողանում ժպիտը դեմքիցս ջնջել ։ Էդպես էլ մինչև տուն երջանիկ ապուշի պես քայլեցի։ Մեր ամայի փողոցում մարդկանց գրեթե չհանդիպեցի, բայց որ հանդիպեի՝ երևի գժի տեղ կդնեին։

    Մի խոսքով՝ իմ սեպտեմբերի 3–ն էլ շնորհավոր ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.09.2014, 08:27:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.09.2014), Jarre (04.09.2014), Sambitbaba (28.11.2014), Smokie (07.09.2014), Tiger29 (04.09.2014), Այբ (04.09.2014), Զաքար (04.09.2014), Նաիրուհի (04.09.2014), Նիկեա (05.09.2014), Շինարար (04.09.2014)

  5. #228
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս Ակումբում կատարվող ոչ մի բան կարծես ինձ չվերաբերի։ Ինձ մի տեսակ դուրս մնացած եմ զգում, բայց ամբողջ հարցն այն է, որ էս պահին դա ինձ բոլորովին չի անհանգստացնում, դրանից ինձ վատ չեմ զգում... Որևէ թեմայում կարծիք հայտնելու ցանկություն չի առաջանում մեջս, մեկ–մեկ ինձ ուզում եմ ստիպել, մի բան գրել, բայց հետո մտածում եմ՝ որպես ի՞նչ։ Զուտ կարծիքների թիվ ավելացնելու համա՞ր։ Իսկ ո՞րն է իմաստը... Առանց ինձ էլ կյանքն էստեղ նորմալ առաջ է գնում, ու դա շատ լավ է։
    Եվ այսպես, գրառում անողից կամաց–կամաց վերածվում ենք շնորհակալություններ բաժանող ուրվականի ։ Ի՞նչ վատ կարգավիճակ է որ։ Ինձ որ սկսել է դուր գալ ։

    Ինձ թվում է՝ դեռ երբեք ինձ էսքան հեռու չեմ զգացել... Իսկ «հեռվում» շատ էլ լավ է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.09.2014, 01:43:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.09.2014), Cassiopeia (05.09.2014), Jarre (05.09.2014), Nihil (06.09.2014), Sambitbaba (28.11.2014), Աթեիստ (05.09.2014), Այբ (05.09.2014), Արևհատիկ (05.09.2014), Դատարկություն (06.09.2014), Զաքար (07.09.2014), Լուսաբեր (18.11.2014), մարդագայլուկ (05.09.2014), Նաիրուհի (05.09.2014), Նիկեա (05.09.2014), Շինարար (05.09.2014)

  7. #229
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանդակագործության երկրորդ դասին պարզվեց, որ մեր խումբը երկու մասի է բաժանվում. մի մասը հենց էն երեք հոգին էինք, որ առաջին դասին եկել էինք, մեկ էլ մի նոր տղա, որ երկրորդ դասին առաջին անգամ եկավ, իսկ մյուս մասը մի խումբ յոթանասունն անց տատիկներ են , որոնք ուղղակի հավեսի համար են առարկան վերցրել՝ որպես խմբակ։ Պարզվեց՝ նրանց հետ դասախոսն առանձին է աշխատելու՝ կողքի լսարանում։ Իսկ մենք էդպես մտերմիկ մթնոլորտում մեզ համար քանդակելու ենք։ Ճիշտ է, տատիկները մեզ մեկ–մեկ այցելում էին, բայց ոչինչ, չեն խանգարում։ Բարեբախտաբար սա էնպիսի առարկա է, որի ժամանակ կողքից խոսակցությունները չեն շեղում։ Համենայնդեպս, ես որ տարվում եմ պրոցեսով, ընդհանրապես դադարում եմ շրջապատն ընկալելուց։ Եռաչափ դիզայնի ժամանակ էլ նույնն էր, երբ հղի վիճակով կարծեմ հինգ ժամ անդադար նստած՝ քանդակում էի ու էդ ամբողջ ընթացքում չէի զգացել որևէ ֆիզիկական պահանջմունք։

    Իսկ ես արդեն համարյա մոռացել էի, թե ինչ հաճույք է կավի հետ շփումը։ Խոշոր քանդակի դեպքում, փաստորեն, ավելի ուժեղ է կավի հետ հաղորդակցությունից առաջացող հաճելի զգացողությունը, երբ ձեռքիդ տակ տրորելով կավի խոշոր զանգվածը՝ ուզածդ ձևն ես տալիս դրան։ Մի քանի տարի առաջ գրել էի, թե ինձ համար ինչ զգացողություններ ու հոգեվիճակներ է ապահովում մարդկանց դիմանկարներ անելը.


    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան եմ նկատել. երբ ինչ–որ մեկին նկարում եմ, էդ նկարելու ամբողջ ընթացքում մի տեսակ սկսում եմ էդ մարդուն ավելի շատ սիրել։ Ճիշտ է, մինչև հիմա նկարել եմ հիմնականում էնպիսի մարդկանց, որոնց առանց էդ էլ սիրում եմ կամ գոնե համակրում, բայց հենց նկարելու պահին զգում եմ, որ ավելի շատ եմ սիրում. էդ նկարելու պրոցեսում մարդը ոնց որ հարազատանա մի տեսակ։ Նկարելու ամբողջ ընթացքում տվյալ մարդու բնավորության գծերի, պահվածքի, դեմքի արտահայտության, շարժումների, մի խոսքով՝ էդ մարդու հետ կապված ամեն ինչի մասին մտածելն ակամա էնպիսի զգացողություն է առաջացնում, կարծես հետը սերտորեն շփվում ես, ուսումնասիրում ես, սկսում ես ավելի մոտիկից ճանաչել։ Ի վերջո, իզուր չի, որ նկարածդ մարդը հենց քեզ է նայում նկարի մեջից, ընդ որում՝ էնպիսի հայացքով, ինչպիսին դու ես նրան տալիս։ Ու էդ հանգամանքը, պարզվում է, կատակ բան չի։

    Մի խոսքով՝ վիրտուալ հաղորդակցման նոր եղանակ եմ բացահայտել ինձ համար։ Մենակ վատն այն է, որ էդ ամենը միակողմանի է լինում։
    Պարզվում է՝ նույն զգացողությունները քանդակի դեպքում ավելի վառ են արտահայտված։ Զարմանալի էլ չի. ի վերջո, մարդու եռաչափ պատկերի հետ ես գործ ունենում, համարյա մարդու։ Կարելի է ասել՝ բառացիորեն՝ ֆիզիկական իմաստով էլ շփվում ես մարդու հետ։

    Ի դեպ, երկարատև տատանումներից հետո ի վերջո որոշեցի, որ եղբորս եմ ուզում քանդակել։ Դասի ընթացքում քանդակեցինք պարանոցը, գլուխն ու ծնոտը։ Թվում է՝ հեշտ ու արագ անելու բաներ են, բայց ամբողջ դասը (չորս ժամ) դրա վրա գնաց։ Երևի իզուր չի, որ ամբողջ կիսամյակի ընթացքում սրա վրա ենք աշխատելու։ Վաղվանից արդեն դիմագծերի վրա պիտի աշխատենք։ Անհամբեր սպասում եմ։ ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.09.2014, 07:29:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.11.2014), CactuSoul (18.09.2014), Cassiopeia (17.09.2014), Sambitbaba (28.11.2014), Smokie (19.09.2014), Աթեիստ (17.09.2014), Դատարկություն (19.09.2014), Զաքար (27.09.2014), մարդագայլուկ (17.09.2014), Նաիրուհի (17.09.2014), Նիկեա (16.11.2014), Շինարար (17.09.2014)

  9. #230
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս Ֆեյսբուքում շատերն են հիշում Ask.fm–ի իրենց պրոֆիլի մասին ու առաջարկում ընկերներին իրենց հարցեր տալ։ Ամեն անգամ դրանք տեսնելիս մտածում եմ, թե ես հիմա ոնց չեմ ուզում, որ ինձ հարցեր տան, ոնց չեմ ուզում որևէ հարցի պատասխանել ու ընդհանրապես իմ մասին որևէ բան ասել։ Գուցե կյանքումս առաջին անգամ նույնիսկ չեմ ուզում, որ իմ մասին հիշեն ու ինձնով հետաքրքրվեն։ Մի տեսակ կարիքը չեմ զգում էդ ամենի։ Հեռու եմ շատ ու գնալով ավելի եմ հեռանում... Նաև Ակումբի բացման օրվանից կյանքումս առաջին անգամ սկսել եմ պատկերացնել ինձ առանց Ակումբի։ «Ֆիզիկապես» գուցե երբեք էլ չհեռանամ (ես ընդհանրապես հեռանալ չգիտեմ), բայց ուրվականի կարգավիճակս էստեղ գնալով ավելի ու ավելի կայուն է դառնում։

    Հ.Գ. Իսկ ընդհանրապես լավ եմ, նույնիսկ շատ ։

    Հ.Հ.Գ. Էն կավե քանդակս էլ մի շաբաթից ավել է՝ ավարտել եմ ու ամեն օր ինձ համոզում եմ, որ նկարները դնեմ ու մի քիչ էլ դասերից պատմեմ, բայց դեռ չի հաջողվում...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.11.2014, 07:54:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.11.2014), CactuSoul (28.11.2014), Sambitbaba (28.11.2014), Զաքար (16.11.2014), Լուսաբեր (18.11.2014), Մուշու (17.11.2014), Նիկեա (16.11.2014), Շինարար (16.11.2014)

  11. #231
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի վերջո, պարզվեց, որ մեր քանդակագործության խմբում պաշտոնապես հինգ հոգի ենք՝ ինձնից բացի, երկու տղա, մի կին ու մի տատիկ։ Բայց տատիկը ոչ թե առաջին դասի էն շատախոս տատիկն է, այլ լրիվ ուրիշ մի տատիկ, էն տատիկի հակապատկերը՝ սուսիկ–փուսիկ, համեստ, բայց շատ սիրալիր ու տաղանդավոր։ Ինքը խմբում միակն է, ով ինքն իրեն է քանդակում։ Ու էնքան լավ է քանդակել, մենակ տեսնեք՝ լրիվ ինքն է։ Իսկ էն շատախոս տատիկն ուղղակի հաճախակի գալիս–գնում է, սրա–նրա հետ զրույցի բռնվում, հետո էլ հանդիսավոր բոլորին հրաժեշտ տալիս ու գործնական, շտապ–շտապ գնում։ Մի անգամ նույնիսկ բոլորիս գալիք Նոր տարին շնորհավորեց գնալուց առաջ, ինչից ես ենթադրեցի, որ, ուրեմն, էս տարի էլ չի գալու, բայց հենց հաջորդ դասին նա կրկին մեզ հետ էր ։ Ու ընդհանրապես նա հազվադեպ է մեզ լքում։

    Մի երկու ճշտում անեմ. նախ պարզվեց՝ մյուս խումբը, որոնց հետ դասախոսը կողքի լսարանում է աշխատում, ոչ միայն տատիկներից է կազմված, այլև պապիկներից, բացի դրանից, պարզվեց՝ ես փոքր–ինչ թերագնահատել էի մեր տարեց դասընկերների մոտավոր տարիքը... Բայց այդ մասին կպատմեմ ավելի կոնկրետ դեպքերի հիման վրա։

    Երբ դասախոսս իմացավ, որ հայ եմ, ասաց, որ մյուս խմբի տատիկներից մեկն էլ է հայ, ու ասաց, որ նա Մանհեթընի հայկական եկեղեցու քանդակների (թե քանդակի) հեղինակն է։ Խոստացավ ընդմիջմանը մեզ ծանոթացնել։ Միասին գնացինք կողքի լսարան, մեզ իրար ներկայացրեց, անգլերենով սկսեցինք խոսել, հետո անցանք հայերենի։ Տատիկը, որին, տեսքից դատելով, յոթանասունն անց կտայի, խոստովանեց, որ իր հայերենն էնքան էլ լավ չի, քանի որ ամուսնու մահից հետո հայերեն խոսելու շատ առիթներ, ցավոք, չի ունենում, իսկ ամուսինը, որը, պարզվեց մեր քաղաքի միակ հայկական եկեղեցու առաջին քահանան էր եղել, մահացել էր մի 30–40 տարի առաջ։ Երբ տարիների ու թվականների հետ կապված մի քանի բան նշեց, ինձ սկսեց հետաքրքրել, թե տատիկն, այնուամենայնիվ, քանի տարեկան է։ Հարցրի ու պատասխանից շշմեցի. 90 ։ Զարմանքս արտահայտելով՝ ասացի. «Լավ եք պահպանվել»։ «Հա, փառք Աստծո»,– ուրախ պատասխանեց։ Մեկ էլ ասաց, որ մի խումբ կանանցով շատ են ուզում հայերենի դասընթացների գնալ, որ հայերենը կատարելագործեն։ Ո՞վ կմտածեր, որ 90 տարեկանում մարդիկ էդպիսի ցանկություններ կարող են ունենալ։

    Էն շատախոս տատիկն էլ ամեն օր գալիս, մեկի ականջին նստում է։ Մի անգամ եկավ մոտս, նայեց մոտիս սեղանին դրված եղբորս լուսանկարին, իրեն հատուկ հետաքրքասիրությամբ հարցրեց, թե ով է այդ բարետես երիտասարդը։ Ասացի՝ եղբայրս։ Դե, եղբայրս էլ հիմա մորուքով ու երկար մազերով է։
    – Հիփփի՞ է,– հարցրեց կասկածանքով։
    – Չէ,– ծիծաղեցի։
    – Լա՞վ տղա է։
    – Հա։
    – Դե լավ է, որ չնայած արտաքին տեսքին՝ լավ տղա է։ Թե չէ՝ գիտես, էդպիսի երկար մազերով ու մորուքով տղաները հաճախ ինչ վատ պահվածք են ունենում։
    Ծիծաղս հազիվ էի զսպում։ Հետո հարցրեց, թե եղբայրս ինչով է զբաղվում։ Ասեցի՝ ծրագրավորող է։ Բայց, ըստ երևույթին, էդ բառը նրան շատ բան չասեց, քանի որ հարցրեց, թե ինչ է ծրագրավորում։ Համակարգչի անուն լսելով՝ հիշեց, որ ինքը կարգին գլուխ չի հանում համակարգիչներից։ Հետո սկսեց բողոքել, որ հիմա բոլորն ամեն ինչ համակարգչով են անում՝ ուղեղներն աշխատեցնելու փոխարեն։ Բա իրենց ժամանակ էդպե՞ս էր... Ու խոսակցությունը սահուն կերպով վերածվեց «Վայ, էս հիմիկվա ջահելները...» կարգի մենախոսության (եթե նախապես չիմանայի, որ տատիկը հրեա է, կկարծեի՝ հայ է), որի ժամանակ ես մեկումեջ տմբտմբացնում էի գլուխս ու մտածում, թե երբ է տատիկը վերջապես թողնելու, որ հանգիստ քանդակեմ։ Ես չգիտեմ, թե մեր խմբի էն տղան ոնց է հաջողացնում տատիկին լսելով քանդակել, բայց ինձ համար դա միանգամայն անհնար էր. տատիկի խոսելաոճն էնպիսին էր, որ անմնացորդ ուշադրություն էր պահանջում։ Լավ էր՝ շատ երկար չմնաց։ Նա շուտով մի ուրիշ թարմ ականջ գտավ ու տեղափոխվեց դրա վրա «նստելու»։

    Հետո քիչ–քիչ դասերին հայտնվեցին նաև պապիկներ։ Ես արդեն վաղուց եմ համոզվել, որ մարդկանց տարիքները գուշակելն ինձ համար բավական անհույս գործ է, իսկ ամերիկացի ծերերի դեպքում՝ առավել ևս։ Ու արդեն չէի էլ փորձում գուշակել, թե քանի տարեկան են էս մեր պապիկները։ Ինձ համար յոթանասունին մոտը մի տեսակ ստանդարտ տարիք է բոլոր ծերերի համար ։)։

    Էն օրն էլ պապիկներից մեկը մյուսին հարցնում է.
    – Դու մի ժամանակ դահուկասահքով էիր զբաղվում, չէ՞։ Հիմա է՞լ ես զբաղվում։
    – Չէ, մի քանի տարի առաջ թողեցի։
    – Ինչու՞։
    – Դե, մտածեցի՝ 86 տարեկանում դահուկասահքն արդեն մի քիչ էն չի, էլի։

    86 տարեկանում դահուկասա՞հք ։ Փաստորեն, դեռ մի քանի տարի առաջ նա արդեն 86 էր։ Այսինքն՝ էս պապիկն էլ մոտ 90 կլինի։ Ու՞մ մտքով կանցներ...

    Մի խոսքով՝ էս ծերուկների հետ չենք ձանձրանում ։

    Հ.Գ. Քանդակիս մասին՝ հաջորդիվ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.11.2014, 00:18:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.11.2014), Cassiopeia (27.11.2014), John (29.11.2014), Peace (26.11.2014), Sambitbaba (28.11.2014), Smokie (26.11.2014), Srtik (28.11.2014), Աթեիստ (26.11.2014), Զաքար (27.11.2014), Նաիրուհի (26.11.2014), Նիկեա (27.11.2014), Շինարար (26.11.2014)

  13. #232
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ ինչքանով է մարդկանց հետաքրքրում քանդակը ստանալու պրոցեսը, բայց ամեն դեպքում գրեմ, ում չի հետաքրքրում, կարող է չկարդալ։

    Կավե քանդակը, որի վրա աշխատում էինք առաջին 4-5 դասերին, ոչ թե վերջնական արդյունքը պիտի լիներ, այլ ընդամենը հիմք էր ծառայելու գիպսե քանդակի համար։ Նախ գիպսե կաղապար պիտի պատրաստեինք, որի համար սկզբում կավե քանդակը պատեցինք հեղուկ գիպսով, որն ընթացքում բավական արագ տեմպով պնդանում էր։ Ասեմ, որ հոգեբանորեն ծանր ու տհաճ պրոցես էր պատրաստի գյոզալ քանդակի վրա զզվելի գիպսը ծեփելը, դեռ մի կողմ թողած էն հանգամանքը, որ շորերս ու մազերս էլ գիպսի մեջ կորել էին։ Չորանալուց հետո եկավ ավելի տհաճ ու ավելի բարդ գործը. արդեն քարացած գիպսե կաղապարն անջատել կավե քանդակից, բայց էնպես, որ կաղապարը հնարավորինս քիչ վնասվի։ Կավե քանդակը չվնասելու մասին արդեն ավելորդ էր մտածելը. ինչպես դասախոսս է ասում. նրա առաքելությունն արդեն ավարտված էր, իր գործն արել էր՝ ծնունդ էր տվել իր «զավակին», ու հիմա հանգիստ խղճով հոգին ավանդում էր ։ Էդ պրոցեսը լրիվ ֆիզիկական աշխատանք էր, ջանջալ ու երկարատև, որը հիմնականում դասախոսս էր անում, հատկապես որ իմ քանդակը ամենախոշորն ու ամենածանրն էր՝ երկար մազերի շնորհիվ։ Ընթացքում խեղճ քանդակս լրիվ հաշմվեց. սկզբում մազերը պոկվեցին–ընկան, հետո՝ բեղ–մորուքը, ականջներն ու քթի ծայրն էլ պոկվեցին–մնացին գիպսե կաղապարի մեջ ։ Շատ խղճալի տեսարան էր...

    Գիպսե կաղապարն էլ իր հերթին որոշ կոտրվածքներ ունեցավ, բայց դասախոսս իմ շփոթված դեմքը տեսնելով՝ ինձ անընդհատ հանգստացնում էր, որ էդ ամենը նորմալ է, որ ինքը բառացիորեն հազարավոր անգամներ էս գործն արել է, ու կարող է վստահաբար պնդել, որ անհանգստանալու բան չկա, վերջում ամեն ինչ լավ կլինի։ Հետո կաղապարի կտորները միացյալ ուժերով միավորեցինք, կցմցեցինք, էդ ընթացքում էլ չնախատեսված «վթարներ» եղան, մի պահ ես արդեն մտածում էի, որ անհույս վիճակ է. քանդակիցս ձեռք քաշելու ժամանակն է։ Բայց դասախոսս էլի համոզեց, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հետո գիպսե կաղապարի մեջ հեղուկ գիպս լցրինք ու թողեցինք, որ չորանա մինչև հաջորդ դասը։ Դրանից հետո էլ գիպսե քանդակը գիպսե կաղապարից ազատագրելու ժամանակը եկավ։ Էս անգամ, ի տարբերություն նախորդ նմանատիպ պրոցեսի, ներսինն էր պետք փրկել, ոչ թե դրսինը։Բայց դրսինը քանդելիս շատ հեշտ էր ներսինը վնասելը, պետք էր շատ զգույշ լինել։ Հատկապես դժվար էր՝ հաշվի առնելով, որ երկուսն էլ նույն նյութից էին ու նույն գույնի. երբեմն չէիր տարբերում՝ արդեն հասել ես բուն քանդակին, թե դեռ կաղապարն է, ու պիտի քանդես։ Էդպես գիպսե կաղապարը կոտրելով՝ քանդակը հանեցինք, հետո էլ ահագին ժամանակ գնաց բազմաթիվ մանր–մունր կտորներ քանդակի վրայից ջարդրտելով, տաշելով ու քերելով հեռացնելու վրա։ Բացի դրանից, քանդակը նաև որոշ վնասվածքներ էր ստացել թե՛ մազերի, թե՛ դեմքի հատվածներում, որոնք պետք էր գիպսով վերականգնել կամ, այլ կերպ ասած, կարկատել։

    Գիպսե քանդակի կարկատաններն ավարտված են, բայց դեռ պետք է հղկել ու ներկել։ Իսկ կավե քանդակը մինչև զոհաբերելն, իհարկե, տարբեր դիրքերից անմահացրել եմ։ Լուսանկարները՝ «Զուտ ձեռքի աշխատանքներ» թեմայում։ Գիպսինն էլ հետո կտեղադրեմ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.11.2014, 02:18:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.12.2014), boooooooom (02.12.2014), CactuSoul (28.11.2014), Cassiopeia (27.11.2014), John (29.11.2014), Ruby Rue (12.12.2014), Sambitbaba (28.11.2014), Smokie (28.11.2014), Srtik (28.11.2014), Արէա (27.11.2014), Զաքար (03.01.2015), Նաիրուհի (30.12.2014), Նիկեա (27.11.2014)

  15. #233
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Գիպսինն էլ հետո կտեղադրեմ։
    Երեկ գիպսի քանդակն էլ ավարտեցինք։ Վերջում էլ կոշիկի սպիտակ վաքսով փայլացրինք .

    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.12.2014), Ariadna (15.12.2014), Cassiopeia (12.12.2014), Mr. Annoying (18.08.2015), Peace (22.12.2014), Ruby Rue (12.12.2014), Sambitbaba (12.12.2014), Smokie (26.12.2014), Աթեիստ (12.12.2014), Զաքար (03.01.2015), Մուշու (11.12.2014), Նաիրուհի (12.12.2014), Նիկեա (12.12.2014)

  17. #234
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի ամիս առաջ ebay–ում մի հագուստ էի հավանել ու որոշել, որ կառնեմ։ Հետո էդ թաբն էդպես բացած թողել ու մոռացել էի (դե, ինձ մոտ միշտ անթիվ–անհամար թաբեր են բացված լինում)։ Էն օրը հիշեցի, մտա, նորից նայեցի, տեսա՝ դրանից մի հատիկ է մնացել, բայց էլի էդ պահին չզբաղվեցի, շեղվեցի ու մոռացա։ Երեկ տեսնեմ՝ Ֆեյսբուքիս լրահոսում է հայտնվել. հարցնում է. «Դեռ հետաքրքրվա՞ծ ես», ու տակը՝ նկարը։ Ասեցի՝ վայ, ճիշտ ա, սրանով պետք ա զբաղվել... Բայց հետո՝ էլի ականջի հետև։ Բայց նա համառորեն չի հանձնվում. էսօր նորից հայտնվեց. «Դեռ մտածու՞մ ես»։ Առաջին ռեակցիաս. դե զզվցրիր, էլի. հետաքրքրված եմ, հետաքրքրված չեմ, մտածում եմ, թե չեմ մտածում, թող ես որոշեմ, ի՞նչ ես կպռշկվել։ Բայց մյուս կողմից էլ եթե սենց ծնգլահան չաներ, իսկապես մոռանալու էի։ Հուսով եմ՝ վաղն արդեն առիթ չի ունենա ասելու. «Հը՞, չկողմնորոշվեցի՞ր»։ Հետապնդվելու միտքն, իհարկե, ջղայնացնող է ու մի քիչ էլ վախենալու, բայց որ խորանում ես, հաճախ նաև օգտակար կարող է լինել։ Ուղղակի արդեն գիտեմ՝ եթե մի բանը զուտ պահի տակ, պատահական հետաքրքրություն է ներկայացնում, incognito–ով եմ նայում, որ հետո ամիսներով (կամ գուցե տարիներով) հետևիցս քարշ չգա։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.12.2014, 04:28:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.12.2014), Ariadna (19.08.2015), Sambitbaba (18.12.2014), Smokie (26.12.2014), Աթեիստ (18.12.2014), Զաքար (03.01.2015), Նաիրուհի (30.12.2014), Նիկեա (19.12.2014)

  19. #235
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշում եմ՝ երբ փոքր էի, ավելի ճիշտ՝ փոքր ժամանակվանից մինչև քսանքանի տարեկանը, Նոր տարին ինձ համար բացառիկ տոն էր՝ կախարդական, խոստումնալից, հույսերով ու սպասումներով լի։ Ես էլ չգիտեմ՝ ինչի էի սպասում, բայց միշտ ինչ–որ հրաշքի ակնկալիք կար, որը երբեք չէր իրականանում, բայց զարմանալիորեն երբեք չէր էլ խամրում ։ Հոռետես լինելով հանդերձ՝ առնվազն էդ օրը հավատում էի, որ, այ, եկող տարի իմ կյանքում ինչ–որ շատ լուրջ դրական փոփոխություններ են լինելու՝ հրաշքի պես։ Երևի սխալ ընկալումներ ու ակնկալիքներ ունեի հրաշք երևույթի հետ կապված։ Հստակ չեմ հիշում՝ երբ դադարեցի սպասել էդ հրաշքին։ Գուցե էն բանից հետո, երբ կյանքս ինչ–որ չափով կարգավորվեց ու այլևս «փրկարար» հրաշքների կարիք չունեի։ Չնայած կարգավորված կյանքին էլ հրաշքները չեն խանգարի, չէ՞։

    Հիմա Նոր տարին իմ մեջ ոչ մի արտասովոր զգացողություն չի առաջացնում։ Հրաշքների սպասելու մասին էլ չեմ ասում։ Ինչու՞։ Որովհետև հիմա հրաշքի նկատմամբ վերաբերմունքս է փոխվել։ Հիմա կյանքն ինքնին հրաշք է ինձ համար, որի ընթացքում, սակայն, անընդհատ էլ բազմազան մանր ու խոշոր հրաշքներ են տեղի ունենում։ Ու դրա համար պարտադիր չի, որ Նոր տարի լինի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.01.2015), Ariadna (19.08.2015), CactuSoul (04.01.2015), Cassiopeia (03.01.2015), Chuk (03.01.2015), Sambitbaba (03.01.2015), Smokie (03.01.2015), Զաքար (03.01.2015), Մանոն (04.01.2015), Նաիրուհի (04.01.2015), Նիկեա (03.01.2015)

  21. #236
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարիներ առաջ ինձ մի գուշակ ասել էր, որ կյանքս շուտով կինոյի պես հետաքրքիր է դառնալու. «չգիտեմ էլ՝ հնդկական կինո ասեմ, թե հոլիվուդյան...»։ Համենայնդեպս, իր խոսելուց էնպիսի տպավորություն ունեի, որ ինքն էլ էր իր «տեսածից» լրջորեն զարմացած ու տպավորված, կարծես մինչ այդ դեռ էդ աստիճանի «հետաքրքիր» կյանքի գուշակություն արած չկար։ Հետս եղած մյուսների հետ կապված առանձնապես հետաքրքիր ու հիշարժան կանխատեսումներ կարծեմ չէր արել։ Էդ ժամանակ էլ իմ կյանքն էնքան անհետաքրքիր ու միապաղաղ էր, որ դրանից էն կողմ տաղտուկ դժվար էր պատկերացնել. տարիներով, կարելի է ասել, ոչինչ չէր կատարվում կյանքումս։ Ու էդ անգույն ֆոնի վրա էդ կնոջ ասածը լրիվ ֆանտաստիկ էր թվում։

    Դրանից շատ չանցած՝ իմ սփրթնած կյանքն իրոք սկսեց հետաքրքիր գույներ ստանալ, ընդ որում՝ բավական արագ տեմպերով։ Ինչ–որ պահի ինձ սկսեց թվալ, որ իսկապես կինոյի մեջ եմ ապրում, ուղղակի սկզբում դեռ երկրորդական հերոսուհու դերերում։ Նույնիսկ մտածում էի, որ չէ, էս աստիճանի հետաքրքիր կինոներ չեն լինում։ Իսկ գլխավոր հերոսուհու դերերում հայտնվելուց հետո մտածում եմ. ի՞նչ կլինի, թող սրանից ավելի հետաքրքիր չդառնա. էսքանն ինձ լրիվ հերիք է։ Չեմ բողոքում, ավելին՝ իրականում անասելի գոհ եմ ու շնորհակալ էն ամենի համար, ինչ իմ կյանքում կատարվել ու կատարվում է։ Բայց սրանից ավելի հետաքրքիրին, ինձ թվում է, չեմ դիմանա...

    Արտաքինից (ուրիշների աչքերով) իմ կյանքում հիմա էլ կարծես առանձնապես բան չի կատարվում, ինչպես որ իրականում չէր կատարվում էն ժամանակ։ Էստեղ պարզապես պետք է հիշել, որ ես շա՜տ մեծ աներևույթ թագավորություն ունեմ, ու աներևույթը բոլորովին էլ ոչ «երևակայական» իմաստով։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.01.2015), Ariadna (19.08.2015), CactuSoul (06.03.2015), Cassiopeia (09.01.2015), Chuk (10.01.2015), Sambitbaba (18.08.2015), Smokie (09.01.2015), Աթեիստ (09.01.2015), Զաքար (09.01.2015), Մուշու (09.01.2015), Նիկեա (09.01.2015), Շինարար (09.01.2015)

  23. #237
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն ավանդույթ դարձած «տարվա ամփոփումս»՝ արդեն ավանդույթ դարձած մեծ ուշացումով ։

    Ի՞նչ կուզենայի ունենալ 2015-ին, որ պակասում էր 2014-ին:
    Կուզենայի ինքս ինձնից գոհ լինել։ Այսինքն՝ ունենալ էն խղճի հանգստությունը, երբ գիտես, որ էն ամենը, ինչ պիտի անես, անում ես։ Բավական անսովոր հոգեվիճակ է, երբ մարդ իր կյանքում համարյա ամեն ինչից գոհ է լինում, բացի իրենից, քանի որ սովորաբար հակառակն է լինում։ Էս տարի ինձ մոտ էդպիսի վիճակներ հաճախ են եղել։

    Ո՞րն էր իմ ամենամեծ ձեռքբերումը 2014-ին:
    Լավատեսությունը
    անհանգստանալու մոլուցքից ձերբազատվելը

    Ո՞րն էր իմ ամենամեծ անհաջողությունը:
    Կոնկրետ անհաջողություններ չեմ հիշում, որ ունեցած լինեմ։

    Ո՞ր երգն ինձ միշտ 2014-ը կհիշեցնի:
    Yasmeen Amina Olya – Օ habibi

    2014թ երաժշտական բացահայտումս.
    Yasmeen Amina Olya
    Marketa Irglova (թեև վերջինիս վաղուց թեթևակի ծանոթ էի Once ֆիլմից)

    2014 թ. ինչո՞վ եմ հպարտացել
    2014–ին երկու ուսումնական հաջողություն եմ ունեցել, որոնցով երևի կարելի է հպարտանալ.
    Design for Desktop Publishing առարկայի պրոյեկտներիցս մեկը որպես հաջող աշխատանք ընտրվել էր քոլեջի ցուցահանդեսում ցուցադրվելու համար
    Անգլերեն առարկայի դասին գրածս էսսեներից մեկը դասախոսս ներկայացրել էր քոլեջի ամենամյա գրական մրցույթին՝ գրական վերլուծություն անվանակարգում, ու իմ էսսեն մի քանի ուրիշ էսսեների հետ արժանացել էր մրցանակի։

    2014–ին ի՞նչ եմ արել առաջին անգամ
    լիքը բաներ ստեղծագործական ոլորտում եմ առաջին անգամ արել.
    պատրաստել եմ իմ անձնական կայքը, որը թեև վաղուց պատրաստ է, բայց դեռ ռիսկ չեմ անում ներկայացնել հանրությանը
    մակրամեով գործել եմ շարֆիկներ, գոտի ու վարագույր
    շապիկի վրա նկարել եմ
    գավաթ եմ նկարազարդել
    տղայիս մասին բոլոր փոքրիկ հետաքրքիր մանրապատումները, լուսանկարներն ու իր նկարածների ու պատրաստածների լուսանկարները համադրելով՝ թղթե գիրք եմ սարքել ու նվիրել տատիկ–պապիկներին
    կավից ու գիպսից մարդու գլուխ եմ քանդակել

    2014–ին ու՞մ եմ շնորհակալ և ինչի՞ համար
    Կարելի է ասել՝ ընդհանուր առմամբ մի տեսակ լցված եմ շնորհակալության զգացմումով. շնորհակալ եմ տիեզերքին, իմ կյանքի մարդկանց, իրադարձություններին, նույնիսկ բացասական թվացողներին։ Ուղղակի շնորհակալ եմ։

    Ի՞նչ եմ արել 2014–ին, որ չէի ուզենա այլևս անել։
    Անկապ ժամանակ վատնել


    Մի քիչ էլ «արձակ» ամփոփեմ...

    Նախորդ տարին ինձ համար շատ բաներով տարբերվել է մինչև հիմա ապրածս կյանքի բոլոր տարիներից։ Էսքան հուզառատ, արտասովոր զգացողություններով հագեցած տարի երևի դեռ չէի ունեցել։ Նաև էսքան փոխված ու էսքան ինքս ինձ բացահայտած չկայի երևի, ինչքան նախորդ տարվա ընթացքում։ Լիքը երջանկություն եմ ապրել։ Որոշակիորեն ձեռքբերումների տարի էր։ Հիշում եմ, որ վերջին մի քանի տարիներն էլ եմ համարել ձեռքբերումների։ Դրա համար մի քիչ դժվարանում եմ ասել՝ բախտի բերմամբ իսկապես իրար հետևից ձեռքբերումների տարինե՞ր եմ ունեցել, թե՞ պարզապես սովորել եմ ձեռք բերել կամ ձեռք բերածս նկատել ու գնահատել։ Ուզում եմ հավատալ, որ ավելի շատ երկրորդը։

    Էս տարին նաև երազանքների իրականացման տարի էր. իրականացել են իմ մի քանի անիրական թվացող երազանքներ։ Դրա շնորհիվ մեկ անգամ ևս համոզվեցի, որ երազանքները մի օր իրականանում են, ու երազելիս հարկավոր է շատ զգույշ լինել, պետք է երազել առավելագույնս հստակ ու մանրակրկիտ և առանց «միջնորդող» կամ «օժանդակող» հանգամանքները վերջնական թիրախի հետ շփոթելու։ Ճիշտ է, էս անգամ կարելի է համարել, որ բարեհաջող ձևով են իրականացել, բայց ընդհանրապես մենք հաճախ ենք անփութորեն երազում ինչ–որ բաների մասին, որոնց իրականացումը հետագայում կարող է պատիժ դառնալ գլխներիս, կամ էլ սխալ ձևով ենք երազում, ու լրիվ ուրիշ բան ենք ստանում մեր իրական ուզածի փոխարեն, բայց որ խորանում ենք, պարզվում է, որ ստացել ենք հենց էն, ինչ երազել էինք։

    Անցած տարվա կարևոր ձեռքբերումներիցս մեկը լավատեսությունն էր։ Ես կողքից երևի շատերին եմ լավատես թվացել նախկինում, քանի որ սովորություն չունեմ հոռետեսական մտքերս հրապարակավ արտահայտելու, բայց իրականում ինձ նման հոռետեսի դժվար էր գտնել։ Մտերիմներս շատ լավ գիտեին, թե իրականում ինչ ծանր դեպք էի էդ առումով ու թե որքան հաճախ էի կարիք ունենում, որ ինձ լավատեսություն ներշնչեին, մխիթարեին ու համոզեին, որ ամեն ինչ լավ է լինելու։
    Էս տարի ոչ միայն գրեթե կարիք չեմ ունեցել, որ ինձ լավատեսություն ներշնչեն, այլև հաճախ հակառակ դերում եմ եղել։ Նախկինում շատ տիպիկ իրավիճակ էր, երբ ինչ–որ բանից ահավոր անհանգստանում, մտահոգվում ու վախենում էի, ու ընտանիքս, մտերիմ ընկերներս՝ բոլորը փորձում էին ինձ հանգստացնել։ Իսկ անցած տարվա մեջ բազմիցս եղան իրավիճակներ, երբ բոլորն անհանգստանում էին, իսկ ես զարմանալիորեն հանգիստ էի ու անվրդով, ու մի բան էլ ինքս էի մյուսներին հանգստացնում։ Էն աստիճանի, որ մեկ–մեկ նույնիսկ մտածում էի՝ կարո՞ղ է՝ հետս մի բան էն չի։ Ախր ո՞նց եմ էս աստիճանի փոխվել։ Իհարկե, պատահել է, երբ ինչ–որ բանից առաջին պահին անհանգստացել կամ վախեցել եմ, բայց, որպես կանոն, շատ արագ կարողացել եմ դուրս գալ էդ վիճակից ու միանգամայն հանգիստ ու լավատեսությամբ նայել իրավիճակին։ Երևի տարիների աշխատանքս էդ ուղղությամբ ի վերջո տեղ է հասել։ Հատկապես վերջին տարում եմ էդ ուղղությամբ ահագին աշխատել։ Էնպես որ չեմ կարող ասել, թե դա զուտ բախտի բերմամբ երկնքից գլխիս իջած պարգև էր։

    Տարվա ընթացքում պատահած հաճելի, դրական բաների ավարտից հետո դատարկության զգացում չեմ ունեցել, հակառակը՝ մի տեսակ լցված եմ մնացել արդեն եղած դրականով ու հաճելիով։

    Անցած տարվա ընթացքում նաև մի շատ կարևոր բանում եմ համոզվել. ինչքան էլ վստահ լինենք ինքներս մեզ վրա, ինչքան էլ մեզ ուժեղ ու կայացած զգանք, մենք չգիտենք, թե ինչ իրավիճակում կհայտնվենք վաղը ու թե ոնց կպահենք մեզ։ Կյանքում էնքան իրավիճակներ կան, որ մեզ հեռավոր ու անիրական են թվում, այսինքն՝ մտածում ենք, որ մեզ հետ դա չի կարող պատահել, կամ համոզված ենք, որ եթե պատահի, մենք մեզ էսինչ ձևով կպահենք, մինչդեռ ամեն ինչ էլ կարող է պատահել, ու մեր պահվածքը որոշ իրավիճակներում կարող է բոլորովին էլ էնպիսին չլինել, ինչպիսին սպասում էինք։ Դրա համար պետք է աշխատել հնարավորինս զերծ մնալ թեկուզ մտքում ուրիշներին քննադատելուց կամ մեղադրելուց։

    Ընդհանուր գրածիցս կարող է տպավորություն ստեղծվել, թե տարին բավական անհոգ ու ոչ պրոբլեմատիկ է եղել ինձ համար, բայց իրականում ծանր պահեր շատ են եղել, նկատի ունեմ՝ օբյեկտիվորեն բարդ իրավիճակներ, երբ ուրիշ դեպքում գլուխս կկորցնեի, բայց էս տարի հիմնականում կարողացել եմ ամենածանր իրավիճակներին էլ դրականորեն նայել ու, կարելի է ասել, ամեն ինչից երջանկություն «քամել»։ Ընդհանրապես երջանիկ լինելու «արվեստին» էս տարի սկսել եմ լավ տիրապետել՝ երջանկությունը միշտ ներսումս կրելով, ոչ թե դրսում փնտրելով։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.03.2015), CactuSoul (06.03.2015), Sambitbaba (18.08.2015), Smokie (19.03.2015), Tiger29 (05.03.2015), Զաքար (05.03.2015), Նաիրուհի (05.03.2015), Նիկեա (06.03.2015), Շինարար (05.03.2015)

  25. #238
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Facebook–ում անծանոթներից նամակ ստանալու հնարավորության մասին խոսակցությունից ոգեշնչված գրառում ։

    Մի երկու շաբաթ առաջ ծանրոց էինք ստացել։ Համ հասցեատիրոջ անունն էր անծանոթ, համ ուղարկողինը, բայց հասցեն մերն էր։ Էդ ամենը գրված էր ոչ այնքան ընթեռնելի ձեռագրով։ Նաև գրված էր, որ նվեր է, ընդ որում՝ ուղարկված էր Հոնկոնգից։ Մտածեցինք՝ երևի մեր մոտակայքում ապրող մեկին են ուղարկել, հասցեի մեջ սխալմամբ մի թիվ կամ թվանշան սխալ են գրել, էդպես մեզ է հասել։ Որոշեցի հասցեատիրոջ անուն–ազգանունով որոնեմ, գուցե մի տեղ երևա, թե էդ անուն–ազգանունով մարդը որտեղ է ապրում, ասենք՝ արի քո եղ ու բրինձը տար ։

    Ես դեռ չգիտեի, թե ինչ տառապալից գործընթաց է ինձ սպասում... Սկզբում ուղղակի որոնում արեցի գուգլում, ինչ–որ մեկին գտա, որի հասցեն մասամբ էր նշված, իսկ ամբողջը տեսնելու համար պիտի մի երկու դոլար վճարեի։ Հասցեի եղած մասը համապատասխանում էր մեր հասցեին, դրանից ենթադրեցի, որ իսկապես մեր մոտակայքում մի տեղ է ապրում երևի։ Որոշեցի Ֆեյսբուքում էլ որոնել։ Մտքովս անգամ չէր անցնի, որ հարյուրավոր մարդիկ կան էդ անուն–ազգանունով՝ թե՛ Հոնկոնգում բնակվող, թե՛ Հոնկոնգում ծնված, բայց այլ երկրներում բնակվող։ Շատերի մոտ ինֆորմացիան փակ էր։ Ահագին որոնումներ անելուց հետո վերջապես գտա մի քանիսին, որ Նյու Յորքում էին ապրում։ Բացառման մեթոդով ի վերջո որպես հնարավոր տարբերակ մնաց նրանցից միայն մեկը, էն էլ բացի Նյու Յորքում բնակվելուց, ուրիշ ոչ մի տվյալ դեռ չէի գտել, որից կարելի էր ենթադրել, որ մեր փնտրած մարդն է։ Մնացած ամբողջ ինֆորմացիան փակ էր, մենակ լուսանկարներ կային, բայց դե որ մարդուն չեմ ճանաչում, դրանք ինձ ի՞նչ։

    Հետո նկատեցի, որ էս մարդու Timeline–ում մի տասն օր առաջ իր ծնունդն էին շնորհավորել, ինքն էլ շնորհակալություն էր հայտնել, թե լայքել էր։ Մտածեցի՝ ըհը, կա–չկա՝ էս ծանրոցն էլ ծննդի ուշացած նվերն ա ։ Ինչ ափսոս կլինի. մարդուն էդքան հեռվից հատուկ ծննդյան օրվա առթիվ նվեր են ուղարկել, իսկ ինքը չի ստանում... Հետո մտածեցի՝ նկարները նայեմ ամեն դեպքում, գուցե լուսանկարների վայրը նշված լինի, դա էլ մի բան հուշի։ Բայց առանձնապես օգտակար ինֆորմացիա չգտա էդ առումով։ Մեկ էլ աչքովս ընկավ ինչ–որ ալբոմ, որի մեջի երևացող լուսանկարում երկու կարապ էին երևում։ Ասեցի՝ հլը մի րոպե... Էս մեր լճի զույգ կարապները չե՞ն ։ Մտա, նայեցի, պարզվեց՝ հենց մեր լճի մոտակայքում արված նկարներ էին։ Էդտեղից հույս հայտնվեց, որ երևի մեր փնտրած մարդն է։ Հետո մտածեցի՝ մի հատ ընկերների մեջ փնտրեմ էս ուղարկողի անունը, էդ էլ որ լինի, ուրեմն վերջ։ Բայց թարսի պես էդ անծանոթ անունն էնպիսի ձեռագրով էր գրված, որ տառերից մի քանիսը մի քանի ձևով կարելի էր մեկնաբանել, մի խոսքով՝ բոլոր հնարավոր տարբերակները փորձելուց հետո վերջապես գտա ուղարկողին։ Էդ ո՜նց էի ուրախացել ։ Էդպես ոգևորված ասեցի ամուսնուս գտածոյի մասին, որոշեցինք, որ ինքը նամակ կգրի, ու մոլորված նվերը վերջապես կհասնի տիրոջը։ Բայց պարզվեց՝ դեռ վաղ էր ուրախանալու համար։

    Պարզվեց՝ էս մեր նվերատերն անջատել է անծանոթներից նամակ ստանալու հնարավորությունը, ու դրանք գնալու են չարաբաստիկ Other Folder... Իսկ ես նախկինում Other Folder նամակ ուղարկելու դառը փորձ ունեցել էի, ու գիտեի, որ մարդիկ սովորաբար էդ նամակներն էդպես էլ չեն տեսնում։ Համենայնդեպս, նամակն ուղարկեց։ Երկու օր անցավ, ձայն չկար։ Դե, պարզ էր, մարդը չի տեսել, չի կարդացել։ Ամուսինս ասեց, որ նամակը գրելիս առաջարկ է եղել մի երկու դոլար վճարել, որպեսզի նամակը սովորականի պես հասնի տիրոջը (փաստորեն, նման դեպքերում էլ է գործում «փողին մունաթ» սկզբունքը)։ Ասեցինք՝ դե լավ, թքած էդ մի երկու դոլարի վրա, թող էս մարդն իրա նվերը ստանա վերջապես ։ Էդպես հաջորդ օրն էդ մարդը պատասխանեց, պայմանավորվեցին, եկավ, իր նվերը տարավ։ Բնականաբար, ահագին շնորհակալություն հայտնեց, չնայած տենց էլ չիմացավ, որ իր նվերն իրեն հասցնելու համար փող էլ ենք ծախսել ։ Պարզվեց՝ Նյու Յորքում է ապրում, բայց ոչ հենց մեր մոտակայքում, ուղղակի մի հինգ տարի առաջ մեր բնակարանն է վարձելիս եղել, այսինքն՝ նվեր ուղարկողի ունեցած տվյալներն էին հնացած։ Հուսով եմ՝ նվերը գոնե հավանել է, ու մեր ջանքերն իզուր չէին ։


    Հ.Գ. Էնպես որ, Լեո, անծանոթներից նամակներ ստանալն արգելելուց առաջ մի անգամ էլ մտածի։ Բա որ քեզ հետ էլ սենց մի բան պատահի ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.05.2015, 06:56:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  26. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.08.2015), Arpine (24.04.2015), boooooooom (22.04.2015), CactuSoul (27.04.2015), Cassiopeia (23.04.2015), Chuk (23.04.2015), John (23.04.2015), matlev (24.04.2015), Mr. Annoying (18.08.2015), Nadine (24.04.2015), Sambitbaba (18.08.2015), Smokie (12.06.2015), Srtik (23.04.2015), Tiger29 (22.04.2015), Աթեիստ (23.04.2015), Այբ (22.04.2015), Արէա (23.04.2015), Լեո (22.04.2015), Ձայնալար (28.04.2015), Մ Մ (28.04.2015), մարիօ (22.04.2015), Մուշու (23.04.2015), Նաիրուհի (26.04.2015), Ներսես_AM (23.04.2015), Ռուֆուս (22.04.2015)

  27. #239
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան վաղուց չեմ գրել, որ արդեն անսովոր է օրագրային բնույթի գրառում անելը։ Իրականում գրելու կարիքը շատ եմ զգում, ասելիք էլ կա, բայց հետ եմ սովորել մի տեսակ... Իսկ երկար ժամանակ չգրելու դեպքում սկսում եմ ինձ նորեկ ու սկսնակ զգալ ու նաև չափից դուրս մեծ նշանակություն տալ նրան, թե ոնց կընկալվեն գրածներս, ով ինչ կմտածի և այլն։

    Ուզում եմ օրագրային գրառումներ անելս նորից սովորություն դարձնել։ Հիմա էլ ինչ–որ կոնկրետ գրելիք չունեմ, ուղղակի որպես վերադարձ՝ կփորձեմ խճանկար–գրառում անել (թե՞ խճագիր)՝ ամեն ինչից մի քիչ–մի քիչ։

    * * *
    Վերջերս շատ եմ մտածում էն մասին, թե ինչքան երևութական է մարդկանց կյանքը դրսից։ Ինչքան բաներ չեն երևում, հաճախ շատ էական, լուրջ բաներ, որ մտքովդ էլ չի անցնի երբեք։ Մեզ սովորաբար թվում է, թե մենք բավականաչափ խորաթափանց ենք, որ մարդու հետ շփվելով, թեկուզ թռուցիկ, նրա մասին իմանանք հիմնական՝ ամենակարևոր բաները։ Իսկ իրականում հենց ամենակարևորները շատ դեպքերում չեն երևում։ Ինտերնետով շփումը, սոց. ցանցերն ու հաղորդակցության այլ միջավայրերը հաճախ հնարավորություն են տալիս տարբեր մարդկանց մասին էնպիսի բաներ պարզելու, որ տվյալ մարդու հետ շփվելով, իմանալով էն ամենն, ինչ ինքը թույլ է տվել իմանալ, երբեք մտքովդ չէր անցնի։ Ու իմացածիցդ ելնելով՝ սկսում ես մտածել՝ իսկ ինչքան բաներ կան, որ ուղղակի առիթ չես ունեցել իմանալու ու գուցե երբեք էլ չիմանաս...

    * * *
    Անցյալ տարին ամփոփելիս որպես կարևոր ձեռքբերում՝ նշել էի, որ կյանքի նկատմամբ մոտեցումս ահագին փոխվել է դեպի դրականը. սկսել եմ ամեն ինչ հանգիստ ու թեթև տանել, նույնիսկ ամենավատ իրավիճակների մեջ դրականը տեսնել, գրեթե ոչ մի բանից չանհանգստանալ ու չխառնվել իրար։ Հիմա էդ ձեռք բերածս մասամբ կորցրել եմ. շատ բաներ նորից սկսել եմ ծանր եմ տանել, մանր–մունր անհաջողություններից նյարդայնանալ։ Առաջվա պես չի, բայց որոշակի անկում կա։ Էս անկումը վերջերս եմ նկատել, ու հիմա փորձում եմ դեմն առնել։

    * * *
    Էլի ինքս ինձնից դժգոհ եմ, ինչպես միշտ՝ հիմնականում չարածս բաների համար։ Լավը չեմ մի շարք հարցերում. որոշ հարցերում նույնիսկ շատ վատն եմ։ Էն անկումային շրջանն է, երբ ամեն օր որոշում ես, որ, այ, վաղվանից, խելոք բալիկ ես դառնալու ու էսինչ, էնինչ բաներն արդեն անելու ես, որ էսինչ բանն արդեն ժամանակին ես անելու, ոչ թե հետաձգելու ես, ինչպես միշտ, և այլն։ Ու էդ վաղն էդպես էլ էսօր չի դառնում... Բայց պետք է դարձնել ինչ–որ կերպ։

    * * *
    Գնալով ավելի սուր եմ զգում իմ՝ հակասոցիալական էակ լինելը, գնալով ավելի եմ կղզիանում հասարակությունից, գնալով ավելի շատ եմ ինձ օտար մարմին զգում էս համակարգի մեջ։ Երբ տղաս դեռ մանկապարտեզ չէր գնում, արտաքին աշխարհի հետ շփումս մինիմալ էր, ու էդ ամենն զգալու առիթներն էլ համապատասխանաբար քիչ էին, համարյա չէի նեղվում։ Մենք մեր ընտանիքով ապրում էինք բավական մեկուսացած, մենք մեր օրենքներն ու դրվածքներն ունեինք ու հանգիստ ու գոհ ապրում էինք հիմնականում մեր ուզած ձևով, արտաքին աշխարհի անընդունելի երևույթների հետ բախումներն էլ հազվադեպ էին լինում։ Հիմա շատ բան փոխվել է։ Շատ դեպքերում անհնար է դարձել ուզածս չափով զերծ մնալ էն ամենից, ինչը բացասական ու սխալ եմ համարում։ Վերահսկողությունը սեփական կյանքի ու հատկապես երեխայի կյանքի նկատմամբ գնալով թուլանում է։ Ու դրանից պարբերաբար ինձ ահավոր անզոր եմ զգում՝ ճնշված, ճզմված ու փոքրացած... Համակարգի գերի։ Էն որ ուզում ես գլուխդ առնել ու փախչել հեռու...

    * * *
    Երկու շաբաթ է՝ ընդհանրապես չեմ շպարվում։ Վերջին տասնութ տարվա ընթացքում երևի մի երկու–երեք անգամ էր եղել, որ առանց ընդհանրապես շպարվելու տնից դուրս եկած լինեի, էն էլ որովհետև ուղղակի ստիպված եմ եղել, ոչ թե իմ հոժար կամքով։ Հիմա մի տեսակ սկսել եմ ինքս ինձ դուր գալ չշպարված։ Չգիտեմ, ինձ միշտ շպարված տեսած մարդկանց համար գուցե հիվանդ–հոգնած–լացած եմ երևում, ինչպես սովորաբար լինում է մշտապես շպարվող մարդկանց հանկարծ չշպարված տեսնելիս։ Բայց քանի որ ընտանիքից դուրս ծանոթ մարդկանց հազվադեպ եմ հանդիպում, դեռ կարծիք հայտնող չի եղել։ Չգիտեմ՝ ինչքան կտևի էս վիճակը, բայց ինձ լավ եմ զգում։ Բա տնից դուրս գալն ինչքան է հեշտացել։ Եթե առաջ մի կես ժամ էր պետք, հիմա՝ մաքսիմում տասը րոպե ։

    Էս էլ ես՝ անպաճույճ .
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Հ.Գ. Ինչ էլ բացասական ստացվեց վերադարձիս գրառումը։ Բայց ոչինչ, հետո տեղը կհանեմ դրական գրառումներով ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  28. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Areg ak (18.08.2015), Ariadna (19.08.2015), CactuSoul (18.08.2015), Mr. Annoying (18.08.2015), Peace (19.08.2015), Sambitbaba (18.08.2015), Smokie (10.09.2015), Աթեիստ (18.08.2015), Զաքար (18.08.2015), մարդագայլուկ (18.08.2015), Նիկեա (18.08.2015), Շինարար (18.08.2015)

  29. #240
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսվեց իմ ենթադրաբար վերջին ուսումնական սեպտեմբերը։
    Էս կիսամյակ կարծես թե ահագին զբաղված եմ լինելու։ Մի ընտրովի առարկա պիտի վերցնեի, տարբերակներից մեկն էլ պրակտիկան էր, որը միայն որոշակի քանակով առարկաներ վերցրած և որոշակի թվից բարձր միջին գնահատական ունեցող ուսանողները կարող են վերցնել՝ էն էլ ֆակուլտետի ադմինիստրացիայի հատուկ թույլտվությամբ։ Պրակտիկայի համար պետք էր դիմել նախորդ կիսամյակի ընթացքում, իսկ ես կիսամյակի վերջում նոր դիմեցի։ Ասեցին, որ արդեն ուշ է, բայց խոստացան, որ եթե հետո հարմար տարբերակ լինի, ինձ անպայման կտեղեկացնեն։ Ես էլ ենթադրեցի, որ անհույս գործ է ու ամեն դեպքում որոշեցի ապահովության համար մի ուրիշ ընտրովի առարկա վերցնել՝ իլյուստրացիան, որը դեռ մի տարի առաջ էի վերցրել, բայց վերջին պահին չեղարկվել էր անհրաժեշտ քանակով ուսանողներ չհավաքվելու պատճառով, ու ստիպված էի եղել այլ առարկա ընտրել՝ քանդակագործությունը, որի համար շատ գոհ եմ, քանի որ վաղուց էի էդ մասին երազում։ Մտածեցի՝ եթե հանկարծ պրակտիկան ստացվի (թեև քիչ հավանական էր), իլյուստրացիայից կարող եմ հրաժարվել։ Հետո շատ անսպասելիորեն պրակտիկան ստացվեց, բայց որոշեցի համ պրակտիկան վերցնել, համ էլ իլյուստրացիայից չհրաժարվել, քանի որ ամեն դեպքում, կարծում եմ՝ հետաքրքիր ու մասնագիտությանս համար օգտակար առարկա է։

    Բայց էս պրակտիկայի հարցը մի քիչ զավեշտալի է։ Ուրեմն պրակտիկան պիտի անեմ մեր տարածաշրջանի մի խոշոր լրատվական թերթում։ Ես գիտեմ, որ պրակտիկան կարող է լինել և՛ վճարվող, և՛ չվճարվող, ու հարցազրույցի ժամանակ ինձ ասեցին, որ իրենք ընդհանրապես չեն վճարում պրակտիկա անող ուսանողներին։ Դե, քանի որ նախօրոք գիտեի, որ կարող էր չվճարվել, դա ինձ շատ չհուզեց, հատկապես որ պրակտիկա վերցնելու հիմնական նպատակս ոչ թե փող աշխատելն էր, այլ փորձ ձեռք բերելն ու նաև դրանով ռեզյումես հետագայի համար մի քիչ «սիրունացնելը»։ Բայց զավեշտն էն է, որ հերիք չի՝ ինձ աշխատանքիս համար չեն վճարելու, դեռ մի բան էլ ես եմ վճարելու, քանի որ տվյալ դեպքում պրակտիկան, ըստ էության, ընդամենը հերթական առարկա է, իսկ ամեն առարկայի համար որոշակի գումար ենք վճարում՝ կախված տվյալ առարկայի կրեդիտների քանակից։ Մի խոսքով՝ համ աշխատելու եմ, համ դրա համար վճարելու ։

    Մի երկու օր առաջ էլ իլյուստրացիայի առաջին դասն էր։ Առարկան ներկայացնելուց հետո դասախոսը մի հետաքրքիր վարժություն–խաղ հանձնարարեց, որի գաղափարը շատ հավանեցի թե՛ որպես երևակայություն, մտածողություն ու որոշակի հմտություններ (որոշակի հետևողականություն դրսևորելու դեպքում՝ նաև թիմային աշխատանքի համար) զարգացնող վարժություն, թե՛ որպես հավես ժամանց՝ համ երեխաների, համ մեծահասակների համար։
    Դասախոսը բոլոր ուսանողներին մեկական մաքուր թուղթ բաժանեց ու ասեց, որ ամեն մեկը դրա վրա գրիչով կամ մատիտով արագ մի բան նկարի ու փոխանցի կողքինին։ Դա կարող էր լինել ինչ–որ առարկա, թեկուզ կիսատ, կամ ինչ–որ դետալ, գիծ, գծերի համադրություն և այլն, մի խոսով՝ ցանկացած բան, որ մտքներովս կանցնի։ Էդպես յուրաքանչյուր նկարին մասնակցում են բազմաթիվ մարդիկ՝ ամեն մեկն իր կողմից մի բան ավելացնելով։ Գաղափարն ինքնին ահագին հետաքրքիր էր, ու նաև շատ հետաքրքիր էր, թե ոնց կզարգանար։ Սկզբում բոլոր նկարները մի ուղղությամբ էին ճամփորդում, հետո սկսեցին տարբեր ուղղություններով խառը–մառը շրջագայել (դասախոսն էդպես էլ նախատեսել էր), որի հետևանքով նույն նկարը երբեմն մի քանի անգամ հայտնվում էր նույն մարդու մոտ։ Որոշ նկարներ շատ բարդ էր շարունակելը. երբեմն թվում էր՝ էլ ավելացնելու բան չկա, երբեմն ուղղակի վախենում էիր մի բան ավելացնելով՝ փչացնել ընդհանուր պատկերը, երբեմն էն աստիճանի անդուր էր եղածը, որ ուզում էիր մի հատ լրիվ «ուրիշ մուլտիկից» բան ավելացնելով՝ «հեղափոխություն» անել։ Սկզբում մի քանի հետաքրքիր ու հավես պոտենցիալով նկարներ եկան, որոնցում ես էլ հավեսով փորձեցի իմ լուման ներդնել։ Իսկ հետո սկսվեց մի սարսափելի բան... Հայտնվող բոլոր նկարներում սկսեցին գերիշխել սատանաները, հրեշները, զարհուրելի այլմոլորակայիններն ու զանազան անհասկանալի կերպարանքներով, բայց ակնհայտորեն չար ու բացասական արարածները, բռնությունը, աղետները, ավերածություններն ու «աշխարհի վերջերը»։ Մի խոսքով՝ ի վերջո, բոլոր նկարները վերածվեցին մոտավորապես նույն տեսարանին։ Էն որ նայում ես ու ուզած–չուզած՝ մի բան է մտքովդ անցնում. «Այ մարդ, էս ի՞նչ սերունդ ա մեծանում...»։ Մի խոսքով՝ գյոզալ գաղափարը փչացրին–թողեցին իրենց ուժաստիկ նկարներով ։ Մտածում եմ՝ էս վարժությունը կիրառելով՝ բավական հետաքրքիր բացահայտումներ կարելի է անել մարդկանց մասին։

    Նոր մտքովս անցավ, որ ցանկության դեպքում սրանից նույնիսկ օնլայն կարելի է խաղալ ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (08.09.2015), Sambitbaba (24.10.2015), Smokie (05.10.2015), Զաքար (07.09.2015), Նաիրուհի (08.09.2015)

Էջ 16 23-ից ԱռաջինԱռաջին ... 6121314151617181920 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •