Մի հիմար սովորություն ունեմ. ինտերնետ մտնելիս մի պատուհանի մեջ հազար ու մի թաբ եմ բացում՝ ամենատարբեր բաների մասին տեղեկություններ՝ էստեղից–էնտեղից, որոնք պիտի կարդամ, ավելի ճիշտ՝ պարտավոր չեմ, ուղղակի ուզում եմ կարդալ, բայց համ էլ հեչ հավես չունեմ, ու հա հետաձգում եմ՝ կոմպն անջատելիս սեյվ անելով, որ հաջորդ միացնելիս էդ բոլորը նորից հայտնվեն։ Ու եթե մեջները լինում են նաև youtube–ով թաբեր, բնականաբար, պիտի ամեն անգամ հիշեմ, որ միանալուն պես շուտ անջատեմ, քանի տարբեր վիդեոների հնչյունների աններդաշնակ համադրությունը չի սղոցել ականջներս։ Ամեն անգամ նայում եմ էդ թաբերին՝ մտածելով, թե որ մեկը կարելի է ռադ անել, որ գոնե էնքան լինեն, որ բոլորը երևան էկրանի վրա, բայց սովորաբար ինչքան նայում եմ, «կրճատելու» բան չեմ գտնում. բոլորն էլ կարևոր են, բոլորն էլ պիտի մնան, որ կարդամ, իսկ թե երբ՝ աստված գիտի։ Ու էդպես շաբաթներով կամ նույնիսկ ամիսներով կարող է էդ բոլոր թաբերը «հետս» քարշ տամ՝ ամեն օր էն հույսով, որ, այ, էսօր մի մասը գոնե կկարդամ ու կփակեմ։
Երեկ կոմպն անջատելիս սխալմամբ փակեցի պատուհանը՝ առանց սեյվ անելու... Երբ գիտակցեցի, որ բոլոր բացածս ու չկարդացածս էջերը հօդս ցնդեցին, առաջին ռեակցիաս, բնականաբար, խուճապն էր։ Սկզբում փորձում էի հիշել բոլոր կորած էջերը, իսկ երբ գիտակցեցի, որ մեծ մասը չեմ հիշում (պարզվեց՝ հիմնականում հիշում էի միայն նրանք, որոնք բացած էին պահվում զուտ էն պատճառով, որ հաճախ են պետք գալիս, ոչ թե հատուկ կարդալու նյութ են պարունակում), հանկարծ մի աննկարագրելի թեթևացում զգացի... Տո թքած, թե չեմ հիշում։ Ավելի լավ։ Թե չէ էդքանը ե՞րբ պիտի կարդայի։ Մի խոսքով՝ ոնց որ մի ծանր բեռ ուսերիցս ընկած լիներ։Ու որ լրիվ անկեղծ լինեմ՝ ես վաղուց էի թաքուն երազում նման մի «դժբախտ» պատահարի մասին։
Դրանից առաջ էլ թաբերի մի ուրիշ պարտիա էի ամիսներով կոմպումս լռվեցրած պահում, մինչև որ մի գեղեցիկ օր ինչ–որ մեկը սխալմամբ փակել էր ու ազատել ինձ էդ ծանր բեռից։Սկզբում, իհարկե, ահավոր ջղայնացել էի, բայց անմիջապես հետո էլի էն ծանր բեռից ազատվելու երանելի զգացողությունն օգնության էր հասել, ու հոգուս խորքում նույնիսկ շնորհակալ էի եղել փակողից։
Էն կատակը մտքիս եկավ. «Բա մի հատ տրակտոր չլինե՞ր, անջատեինք, գլուխներս դինջանար...»։ Մեկ–մեկ լավ ա, էլի, տենց «տրակտոր» ունենալը, հատկապես որ «տրակտորը» ֆայմում ա ինքնիրեն անջատվել՝ քեզ ազատելով էդ ծանր պարտականությունից։


Ու որ լրիվ անկեղծ լինեմ՝ ես վաղուց էի թաքուն երազում նման մի «դժբախտ» պատահարի մասին։ 
Մեջբերել
Երգը լսելիս էս բառերը միշտ էնքան հարազատ են հնչել ականջիս, չնայած ես դրանք ավելի լայն իմաստով եմ ընկալում՝ ոչ աղջիկ–տղա համատեքստում. դեռ փոքրուց մարդկանցից բաժանվելուց անմիջապես հետո միշտ շրջվում, նայում էի հետևներից՝ տեսնեի՝ իրենք էլ են նայում, թե չէ, բայց համարյա երբեք չէին նայում...
Կամ էլ գուցե նայում էին էն պահին, երբ ես չէի նայում... Ու, բնականաբար, երևի չէին էլ իմանում, որ ես նայում էի, ինչպես որ գուցե ես չէի իմանում, որ իրենք նայում էին, եթե, իհարկե, նայում էին։ Բայց, չգիտեմ ինչու, համարյա համոզված էի ու հիմա էլ համոզված եմ, որ հիմնականում իրոք չէին նայում։ Երբեմն նայում էի մինչև տեսադաշտից կորցնելը ու էնքան էի ուզում ինձ նման՝ մարդկանց հետևից նայող ընկերներ ունենալ։

Էսքան ժամանակում ես հիմա քանի հոգու արդեն սպասարկել, ուղարկել էի։ Է՞ս ինչ բան էր։ Հե՛նց հիմա վերջացրե՛ք, շու՛տ։ 
Ես էլ նստում էի պատուհանի կողմի՝ հենց դռան դիմացն ընկած շարքի առաջին նստարանին։ Սովորության համաձայն, իհարկե, սիրտս ընկավ չոքերս... Անելանելիության մի աննկարագրելի զգացողություն համակեց։ Եվ մինչ ատամնաբույժները մոտեցան պատի կողմի շարքի առջևում գտնվող ուսուցչի սեղանին, ինքս էլ չնկատեցի, թե ոնց անկախ ինձնից վերցրի պայուսակս ու պուկ՝ դուրս թռա դասարանից... Ինքս իմ արածից շոկի մեջ էի... Ախր ես ահավոր անհամարձակ, ամաչկոտ երեխա էի, ո՞նց էդպիսի բան արեցի, ո՞նց համարձակությունս հերիքեց, էլ չեմ ասում ամոթի մասին... Էնքան արագ տեղի ունեցավ էդ ծլկումը, որ նույնիսկ չհասցրի մտածել դրա մասին։ Երեխաներն էլ անմիջապես անակնկալի եկած ու զվարճացած գոռացին. «Անահիտը փախա՜վ
»։ Իսկ ես արագ իջա առաջին հարկ, ճանապարհին էլ հանդիպեցի մեր դասարանի աղջիկներից մեկի քրոջը, որը իր դասերը վերջացրել էր ու սպասում էr, որ քույրն էլ վերջացնի, միասին գնան տուն։ Դա մեր վերջին դասն էր, բայց ռիսկ չարեցի տուն գնալ։ Դասից փախչելու գաղափարն ինձ էնքան էլ հոգեհարազատ չէր. ես ընդամենը ատամնաբույժից էի փախել։
Ուստի կանգնել էի առաջին հարկի միջանցքում, դասարանցուս քրոջն էլ պարբերաբար ուղարկում էի վերև՝ տեղեկություններ բերելու։ Պարզվեց՝ ուսուցչուհին դեռ չէր եկել, ատամնաբույժներին էլ իմ փախուստը, բարեբախտաբար, շատ չէր հետաքրքրել, համենայնդեպս, ոչ այն աստիճանի, որ զբաղվեին ինձ բերման ենթարկելու գործով, այնպես որ կարծես թե անհանգստանալու բան առանձնապես չունեի։ Հետո, երբ արդեն զանգի ժամը մոտ էր, դասարանցուս քույրն ասաց, որ ուսուցչուհին եկել է դասարան, երեխաներն էլ խաբար էին տվել, որ ես փախել եմ, բայց դե քանի որ դասն արդեն ավարտվում էի, նա էլ, թեև զարմացել ու մի փոքր էլ ջղայնացել է, բայց գլուխ չի դրել։ Ես էլ զանգը տալուց հետո արդեն թեթևացած գնացի տուն՝ մտածելով, որ էս անգամ էլ լավ պրծա...
Էդ արդեն լրիվ երանություն էր։ Ընդ որում՝ առանձնապես նշանակություն չուներ, թե ով է, այսինքն՝ եթե իմ տարիքի կամ ինձ քիչ թե շատ մոտ մարդ լիներ, իհարկե, ավելի լավ, բայց ընդհանրապես ցանկացած մարդ էլ որ մեր տանը գիշերում էր, ցնծության մեջ էի լինում։ Նույնիսկ ինձ համար անծանոթ մարդիկ, ասենք, հորս ընկերները, որոնց առաջին անգամ էի տեսնում էդ օրը, եթե հանկարծ պարզվեր, որ էդ գիշեր մեր տանն են մնալու, էլի ուրախանում էի։ Քույրս ու եղբայրս էլ էին սիրում, ու ինձ թվում է՝ համարյա բոլոր երեխաներն էլ սիրում են։ Հիշում եմ՝ հենց իմանում էինք, որ մեր հյուրը պիտի գիշերը մնա մեր տանը, երեքս միասին ո՜նց էինք ուրախանում։ Կամ էլ բարի լուրն ուրախ–ուրախ ավետում էինք իրար՝ թաքուն, որ հյուրը չլսի, մեզ գժի տեղ չդնի։
Ինչ–որ կոմֆորտի ու ջերմության զգացողություն կար ինձ համար էդ ամենի մեջ։ Երբ ինչ–որ մեկը գիշերը մնում էր մեր տանը, մի տեսակ ոնց որ ավելի հարազատանար, ավելի մտերիմ դառնար։ Այսպես ասած՝ մերոնքական էր դառնում, էլի։ Չգիտեմ՝ էդ զգացումը որքանով էր փոխադարձ լինում, բայց ինձ համար միշտ էդպես էր։ Համենայնդեպս, գիշերը մեր տանը մնալը որոշակի անցում էր մի կարգավիճակից դեպի ուրիշը՝ ավելի լավը։
Ճիշտ է, մինչև հիմա նկարել եմ հիմնականում էնպիսի մարդկանց, որոնց առանց էդ էլ սիրում եմ կամ գոնե համակրում, բայց հենց նկարելու պահին զգում եմ, որ ավելի շատ եմ սիրում. էդ նկարելու պրոցեսում մարդը ոնց որ հարազատանա մի տեսակ։ Նկարելու ամբողջ ընթացքում տվյալ մարդու բնավորության գծերի, պահվածքի, դեմքի արտահայտության, շարժումների, մի խոսքով՝ էդ մարդու հետ կապված ամեն ինչի մասին մտածելն ակամա էնպիսի զգացողություն է առաջացնում, կարծես հետը սերտորեն շփվում ես, ուսումնասիրում ես, սկսում ես ավելի մոտիկից ճանաչել։ Ի վերջո, իզուր չի, որ նկարածդ մարդը հենց քեզ է նայում նկարի մեջից, ընդ որում՝ էնպիսի հայացքով, ինչպիսին դու ես նրան տալիս։ Ու էդ հանգամանքը, պարզվում է, կատակ բան չի։

Էջանիշներ