Երբ նոր էի էստեղ ուսանող դարձել, զարմացել էի՝ նկատելով, որ քոլեջում ուսանողները կարող են դասի ժամանակ ցանկացած պահի ուտել ինչ խելքներին փչի՝ համեստ շոկոլադե սալիկից մինչև տապակած կարտոֆիլ, վերմիշել ու զանազան բուրավետ ճաշեր։ Ընդ որում կարող են լսարան մտնել ճաշի ամանը ձեռքներին՝ ուտելով, կամ դասի ժամանակ հանել ամանով լի ճաշը և ախորժակով ուտել։ Ինձ համար էս երևույթը ոչ միայն անսովոր էր, այլև մի տեսակ տհաճ։ Նստած քեզ համար դաս ես լսում, մեկ էլ զգում ես՝ ինչ–որ անդուր «ժարիտի» հոտ տարածվեց լսարանով մեկ։ Ու միշտ զարմանում էի, որ դասախոսը դրա դեմ ոչինչ չէր ասում, էն դեպքում, երբ հենց սկզբից մի ցուցակ «չի կարելի»–ներ էր ներկայացրել, որոնց մեջ մտնում էին, օրինակ, դասի ժամանակ հեռախոսազանգ ստանալը, սմս գրելը կամ կարդալը, ինչպես նաև քնելը ()։ Հետաքրքիր է, իսկ ուտելը, էն էլ սուր հոտավետ ու ուրիշների վրա ազդող հոտերով ճաշեր, ինչո՞վ էր պակաս մնացած «չի կարելի»–ներից։
Ու էդքանից հետո որքան մեծ էր զարմանքս, երբ էս սեմեստր վերցրածս միակ առարկայի՝ մաթեմատիկայի դասախոսն առաջին դասին ասաց հետևյալը. հաշվի առնելով, որ մեր դասը երեկոյան է, ավելի կոնկրետ՝ ընթրիքի ժամին, ինքը հասկանում է, որ կարող ենք քաղցած լինել ու ինչ–որ բան ուտելու պահանջ ունենալ, հետևաբար նորմալ է, եթե դասի ժամանակ ուտենք, օրինակ, խնձոր, շոկոլադե սալիկ, թխվածքաբլիթ կամ նման բաներ, բայց ոչ մի դեպքում հանկարծ լսարան չմտնենք մի աման մակարոնով, հավով և այլ ճաշատեսակներով։ Փաստորեն, դեռ կան մարդիկ, որոնց համար դա նորմալ չի։ Ուրախացա մի տեսակ։


)։ Հետաքրքիր է, իսկ ուտելը, էն էլ սուր հոտավետ ու ուրիշների վրա ազդող հոտերով ճաշեր, ինչո՞վ էր պակաս մնացած «չի կարելի»–ներից։
։
Մեջբերել
։
, որն աչքի լույսի պես փայփայում էի։ Երեխաներից մեկը՝ բավական խորամանկ ու ճարպիկ մի աղջնակ, որն ինձ ծարավ ջուրը տանել– բերելու խիստ պատկառելի փորձ ուներ, այդ թվում և կոնֆետի մեջի ֆոլգայից սարքած ինչ–որ զիզի–բիզի բան ոսկու տեղ վրաս նաղդելը
, առաջարկեց քարս ինչ–որ բանի հետ փոխել։ Չհամաձայնեցի։ Էդ քարը ես ոչ մի բանի հետ փոխողը չէի։ Ինչ՝ ինչ, բայց որոշ բաներ պարզապես փոխանակման ենթակա չեն, ուզում է՝ ոսկի տան դիմացը, ուզում է՝ պալատ։ Որոշ ժամանակ անց մեկ էլ հայտնաբերեցի, որ քարս չկա
։ Իսկ երբ հասկացա, որ «գտած» քարն իրականում ինձնից թռցրած էր, արդեն շատ ուշ էր...
։
Ու դարդ եմ անում, որ կարող է հետո էլ իրավունք չունենա հետ փոխելու...

Էջանիշներ