User Tag List

Էջ 12 23-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 341 հատից

Թեմա: Անուկապատում

  1. #166
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տատս միշտ ասում էր. «Իսկական ուսանողը քնից չպիտի կշտանա»։ Ես էլ, ճիշտն ասած, էդ առումով ինձ մի քիչ սխալ էի զգում Բրյուսովում սովորելու տարիներին, որովհետև մեծ մասամբ կշտանում էի քնից։ Բայց հիմա լրիվ տատուս ասած իսկական ուսանողից եմ դարձել. հատկապես ինչ էս ինտենսիվ ամառային կիսամյակը սկսվել է, համարյա օր չի լինում, որ քնից կշտանամ։ Ընդամենը մի առարկա, բայց ամեն օր դասի՝ մի տոննա կարդալիքով ու գրելիքով, հետն էլ՝ full-time Արեգ։ Բառացիորեն անհնար է էս ամենը տեղավորվել օրվա մեջ, հետևաբար ամեն մեծ մասը մնում է գիշերվան։ Օրգանիզմս արդեն հրաժարվում է դիմանալուց...
    Զատո կիմանամ, որ իսկական ուսանող էլ դարձա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.06.2013), CactuSoul (13.06.2013), Diana99 (13.06.2013), enna (28.08.2013), erexa (12.06.2013), Freeman (16.06.2013), Kita (12.06.2013), murmushka (14.06.2013), Ruby Rue (12.06.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (13.06.2013), Valentina (13.06.2013), Աթեիստ (16.06.2013), Այբ (16.06.2013), ԱնԱիդա (17.06.2013), Մինա (16.06.2013), Նաիրուհի (12.06.2013), Շինարար (12.06.2013), Ռուֆուս (12.06.2013)

  3. #167
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին մոտ մի տարում, ինչ ինձ համար նորովի բացահայտել եմ մինիմալիզմ երևույթն ու դրա առավելությունները, ահագին փոխվել եմ։ Առաջ շատ էի մանր–մունր զիբի–բիզի բաներ առնում, որոնք ոչ միայն հեռու էին անհրաժեշտություն լինելուց, այլև անիմաստ կերպով լցնում էին տան՝ առանց այդ էլ չհերիքող տարածքը։ Դրանք կարող էին լինել տան հարմարավետությունն ավելացնող զանազան իրեր, որոնց կարիքը երբեք չես զգա ու չես էլ մտածի դրանց մասին, մինչև չտեսնես, բայց որ տեսնում ես, քեզ թվում է՝ հենց էդ ա, որ կա, հենց առնես, կյանքդ կհեշտանա, իսկ որոշ ժամանակ անց հասկանում ես, որ լրիվ հանգիստ կարող էիր շարունակել ապրել առանց դրա։

    Նաև ահագին զարդեր էի առնում, նկատի ունեմ՝ բիժուտերիա։ Ցանկացած զարդերի խանութի կամ բաժնի մոտով անցնելիս կարծես բոլոր արգելակներս տեղի էին տալիս, ու ինքնամոռաց նետվում էի երանելի զարդերի գիրկը, պահի մղումով ընտրում մի քանի բան ու մի կողմից գոհ, մյուս կողմից՝ խղճի խայթով դուրս գալիս՝ իմանալով, որ դրանց անհրաժեշտությունը բոլորովին չկար։

    Հագուստի առումով ավելի զուսպ եմ եղել, քանի հագուստը զարդերից ավելի թանկ արժե, բայց անիմաստ գնումներն էդ ոլորտում էլ ինձ չեն շրջանցել։

    Մի ժամանակ նաև լուսանկարների շրջանակներ գնելու մոլուցքով էի տառապում։ Ամեն անգամ որևէ խանութ մտնելիս, որտեղ շրջանակների բաժին կար, պարտադիր պիտի մի քանի շրջանակ գնեի։ Էս մեկը, ի տարբերություն նշածս նախորդ իրերի, իսկական մոլուցք էր, որովհետև հիմա որ մտածում եմ, լրիվ հիվանդագին էր ու չհիմնավորված. եթե մյուս իրերն առնելիս գոնե հստակ պատկերացնում էի, թե ինչ եմ անելու դրանց հետ, ապա շրջանակների դեպքում ընդամենը իմ, ընտանիքիս ու մտերիմներիս լուսանկարները մեջները տեղադրելու վերացական գաղափարն էր, բայց թե ինչ պիտի անեի էդ քանակով շրջանակների հետ՝ առանձնապես չէի խորանում. շրջանակը տեսնում էի, չոքերս թուլանում էին, ու եթե էդ պահին դա իմը չդառնար, կվատանայի։

    Հիշում եմ՝ էդ շրջանում ամուսինս հենց խանութում շրջանակներ էր նկատում, աշխատում էր ճանապարհս շեղել, որ ես դրանց մոտ չհայտնվեմ, ու ես ինքս էլ, ճիշտն ասած, դեմ չէի. քանի դեռ շրջանակներն աչքիս առաջ չէին, գիտակցությունս դեռ չէր մթագնել. գիտակցում էի, որ չարժե ու նույնիսկ ուզում էի, որ ամուսինս ինձ հետ պահի դրանք տեսնելուց։

    Բա garage sale–երից ինչքան անպիտան հավես բաներ էի առնում ու լցնում տունը։ Հիմա որ հիշում եմ, զգում եմ, որ մի պատկառելի garage sale էլ մեզ է պետք, որ ազատվենք էն բոլոր անպիտան իրերից, որոնք ժամանակին գնել եմ՝ ուրիշներին անպիտան իրերից ազատելու համար։

    Հիմա garage sale–երի գնալիս հիմնականում միակ նպատակը տղայիս համար խաղալիքներ, խաղեր ու մանկական գրքեր առնելն է, ուրիշ բաներ համարյա երբեք չենք առնում։ Ու հատկապես մանկական իրերը սովորաբար էնքան էժան են լինում, որ որոշ դեպքերում չառնելն ուղղակի մեղք է։ Հիշում եմ էն առաջին garage sale–ը, որի ժամանակ ես հերոսաբար ոչինչ չառա, բացարձակապես ոչինչ։ Էդպիսի բան դեռ չէր եղել։ Ու պատճառն էն չէր, որ լավ բաներ չկային. լիքը հավես իրեր կային, որոնք հաստատ մեծ հաճույքով կառնեի նախկինում։ Ուղղակի էդ անգամ նախապես որոշել էի, որ առանց անհրաժեշտության ոչ մի բան չեմ առնելու։ Իսկ դրանից հետո էդ դիրքորոշումն արդեն նորմա դարձավ։

    Հիմա տան համար զիզի–բիզի հարմարավետ բաներ արդեն վաղուց չեմ առնոմ, հագուստ առնում եմ միայն անհրաժեշտության դեպքում, մեկ–մեկ էլ տոներին՝ որպես նվեր, բայց շատ ավելի զուսպ ձևով։ Զարդեր հիմա ընդհանրապես չեմ առնում. նախ լիքը ունեմ, ինչ էլ որ չունեմ, բայց ուզում եմ ունենալ, հանգիստ կարող եմ ինքս սարքել, հատկապես որ ինձ հետաքրքրող տիպի զարդերը բարեբախտաբար հենց էն ոճին են պատկանում, որոնք սարքելն ինձ համար ընդհանրապես բարդություն չի ներկայացնում, հատկապես «գնամոլ» շրջանում կուտակածս պարագաների առատությունը հաշվի առնելով։

    Հագուստ ու զանազան աքսեսուարներ գնելու անդիմադրելի ցանկություն հիմա էլ եմ մեկ–մեկ ունենում, բայց արդեն սովորել եմ դրանք հաղթահարել։ Ու դա էնքան մեծ ձեռքբերում է։ Ամեն անգամ խանութից ինքս ինձ հաղթահարած դուրս գալիս էնպիսի գոհունակություն եմ զգում, կարծես մի բան շահած լինեմ։ Բա շահել եմ, բա ի՞նչ եմ արել՝ էն ամբողջ գումարը, որ կարող էի ծախսած լինել հափշտակության պահին ուզածս իրը գնելու վրա։

    Էսօր էդպիսի մի փորձություն եմ ունեցել։ Խանութ էինք գնացել՝ կոնկրետ նպատակով, բայց մինչև էդ խանութին անցնելը մի շարք ուրիշ խանութների կողքով ենք անցնում, որոնց մեջ կան նաև կոշիկի խանութներ։ Ես ընդհանրապես կոշիկի հարցում խիստ բծախնդիր եմ, ու իմ ճաշակով կոշիկ գտնելը հաճախ անլուծելի խնդիր է թվում։ Հայաստանում էլ էր էդպես, էստեղ էլ։ Հազվադեպ եմ գտնում էնպիսի կոշիկներ, որ հենց իմ ուզածը լինեն։ Իսկ էն խանութում, որի կողքով պիտի անցնենք, բարեբախտաբար թե դժբախտաբար, միշտ իմ ճաշակի կոշիկներ են լինում, էնպես, որ մտնում եմ, երանությունից գլուխս պտտվում է, ու որ գայթակղությանը կուլ գնայի՝ առնվազն մի հինգ զույգ կառնեի։ Էսօր մոտով անցնելիս մի երկու մռութ կոշիկներ ինձ պատուհանից աչքով տվեցին, գլուխս պտտվեց, չոքերս թուլացան, ու քանի որ մթերային խանութը շուտով փակվելու էր, որոշեցի հետ դառնալուց հաջողացնել մտնել։ Երբ մթերային խանութում արդեն պիտի վճարումն անեինք, ամուսնուս ասեցի, որ ես շատ արագ ուզում եմ մտնել էն կոշիկի խանութը, ու մինչև ինքը վճարի ու գա, ես արդեն դուրս եկած կլինեմ։

    Չգիտեմ էլ՝ ինչ էի մտածում, որ վազելով գցվեցի էնտեղ։ Ախր գիտեի, որ ինձ էս պահին կոշիկ անհրաժեշտ չի, էդ խանութի կոշիկներն էլ առանձնապես էժան չեն, ու ես ոչ մի հիմք, արդարացում չունեմ էս պահին էնտեղից կոշիկ առնելու։ Երկու անգամ անցա ամբողջ խանութով՝ հերթով զննելով ինձ դուր եկած կոշիկները. թարսի պես էլ դրանք էս անգամ ավելի շատ էին, քան անցած անգամ, երբ առել էի։ Էնքան հետաքրքիր է էդ գաղթակղությունը, մոլի ցանկությունը «բաց թողնելու» պրոցեսը, երբ հերթով անցնում ես դրա տարբեր փուլերով ու ի վերջո հաղթում ցանկությանը։ Էսօր մի քանի րոպեյվա մեջ էդ բոլոր փուլերի միջով անցա, ու դա ինձ ահագին բան տվեց։ Սկզբում կոշիկներից առնվազն մի զույգն ունենալու ցանկության ճնշման տակ լրիվ ճզմվել, փոքրացել էի, ցանկությունն ինձնից ահռելիորեն մեծ էր, ու էդ պահին իմ հաղթանակը նրա նկատմամբ համարյա անհավանական էր թվում։ Հետո սկսեցի ոչ թե փորձել ճնշել կամ սպանել ցանկությունը, այլ, այսպես ասած, լեզու գտնել հետը։ Նախ ինքս ինձ թուլացրի ու ընկա նրա գիրկը. սկսեցի հերթով պատկերացնել ինձ էդ բոլոր կոշիկներով, թե որը որ շորի հետ կհագնեի, ու թե որն իմ ոտքին ավելի լավ կնստեր։ Միաժամանակ նաև գներին էի նայում (ռոմանտիկ մթնոլորը փչացնող միակ հանգամանքը)։ Հետո ամեն կոշիկի հետ ռոմանտիկ երազանքների վերջում ինքնաբերաբար ֆիքսում էի բոլոր էն մինուսները, որ ուներ էդ կոշիկներից յուրաքանչյուրը. մեկի գույնը էն չէր, մյուսն իմ ոտքի ձևին էնքան էլ հարմար չէր, մի ուրիշը թեև լավն էր, բայց դրա տիպի ես արդեն ունեմ, էն մյուսն էն աստիճանի թանկ է, որ նույնիսկ կարևոր չի, թե ինչպիսին է, իսկ ընդհանրապես որ խորանաս, դրանցից ոչ մեկն էլ իրականում էնքան լավը չի, որ ես էս պահին առնեմ։ Ու մեկ էլ հասկանում եմ, որ ցանկությունն ինքն իրեն հեռացել է։ Ես մենակ եմ մնացել կոշիկների հետ՝ առանց իմ գայթակղիչի։ Ես հաղթել եմ, ու կոշիկներն ընդամենը սովորական կոշիկներ են, ինչպիսիք միշտ էլ եղել են ու կլինեն, իսկ ամենակարևորը՝ ես առանց իրենց եղել եմ ու հանգիստ կշարունակեմ լինել։ Խանութից դուրս եկա թեթևացած ու ինձնից գոհ։ Վաղուց էսպիսի փորձության չէի ենթարկվել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.06.2013, 14:49:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.06.2013), CactuSoul (16.06.2013), enna (28.08.2013), Peace (16.06.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (17.06.2013), StrangeLittleGirl (16.06.2013), Valentina (16.06.2013), Աթեիստ (16.06.2013), Այբ (16.06.2013), ԱնԱիդա (17.06.2013), Լուսաբեր (16.06.2013), Նաիրուհի (17.06.2013), Ներսես_AM (16.06.2013), Շինարար (16.06.2013)

  5. #168
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ զարմանահրաշ բան է մարդու օրգանիզմը։ Կարող է օրերով, շաբաթներով, ամիսներով, նույնիսկ տարիներով անհասկանալի ու անպատկերացնելի ձևով դիմանալ ամենադաժան ծանրաբեռնվածությանը, ճնշումներին ու սթրեսներին, բայց հենց որ ծանրաբեռնվածությունը պակասում է, ուժեղ լինելու կարիք այլևս չկա, միանգամից տեղի է տալիս... Թե որտեղից է էդքան ուժ ու էներգիա գտնում ու դիմանում, ու թե ոնց է հասկանում, որ ուժեղ լինելու ժամանակն արդեն անցել է՝ չգիտեմ։

    Էս անցած շաբաթը սովորականից ավելի ծանրաբեռնված էի ու գերհոգնել էի. շաբաթվա ընթացքում ուժս ու էներգիաս լրիվ տեղն էին, չնայած օրվա ընթացքում ահագին հոգնում էի, գիշերներն էլ դաս անում ու ընդամենը մի քանի ժամ քնում։ Իսկ շաբաթվա վերջին օրերին, երբ դաս այլևս չունեմ, միանգամից էնպես եմ թուլացել, ու էդ ի՜նչ քնկոտություն է իջել վրաս, նկարագրելու չի։ Արդեն երրորդ օրն է՝ նորմալ քնելով էլ չեմ կարողանում վերականգնվել։ Բայց ախր ես էս օրերին էլ պիտի դաս անեի երկուշաբթի օրվա համար, ուղղակի ավելի հանգիստ պայմաններում։ Օրգանիզմիս երբեմնի անխափան մեխանիզմը կարծես շարքից դուրս է եկել. էս անգամ չի ջոկել, որ դեռ լիարժեք թուլանալու ժամանակը չի եկել. ես դեռ համարյա երկու շաբաթ ուժեղ լինելու կարիք ունեմ...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.06.2013, 05:45:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.06.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (17.06.2013), StrangeLittleGirl (20.06.2013), Stranger_Friend (17.06.2013), Valentina (17.06.2013), Աթեիստ (17.06.2013), Այբ (17.06.2013), Արևհատիկ (17.06.2013), Նաիրուհի (17.06.2013)

  7. #169
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆեյսբուքում շատ պասիվ եմ։ Թեև ամբողջ օրը Ֆեյսբուքի էջը մյուս բոլոր կայքերի պես բաց վիճակում է կոմպիս մեջ, բայց շատ քիչ եմ մտնում, մտնելիս էլ սովորաբար ուղղակի թեթև աչքի եմ անցկացնում էդ պահին երևացող ժապավենը, ինքս ստատուսներ հատուկ չեմ գրում գրեթե երբեք, միայն մեկ–մեկ կարող է ինչ–որ մեկի ստատուսը շեյր անեմ կարևոր կամ հետաքրքիր լինելու դեպքում, հիմնական գործունեությունս Ֆեյսբուքում սահմանափակվում է ուրիշների նկարները, երբեմն էլ ստատուսները լայք անելով։ Լուրերի հղումները գրեթե երբեք չեմ սեղմում ու չեմ կարդում, միայն հազվագյուտ դեպքերում։ Ու ընդհանրապես ես լուրեր չեմ կարդում։ Մեր էսօրվա կյանքի պայմաններում կարևոր նորությունները չուզենալու դեպքում էլ կիմանաս, իսկ մնացածները կամ նույն լուրի ամենատարբեր մեկնաբանություններն էդքան արժե՞ն, որ ես իմ թանկագին ժամանակը, էլ չեմ ասում՝ նյարդերը նվիրեմ դրանք կարդալուն։ Լրատվական կայքեր հատուկ չեմ մտնում երբեք, նկատի ունեմ՝ բառացիորեն ԵՐԲԵՔ։ Եթե երբևէ լուրեր կարդում եմ, ապա դա լինում է կամ այն հազվագյուտ դեպքերից, երբ Ֆեյսբուքի ընկերներիցս որևէ մեկի դրած հոդվածի հղումն էնքան հետաքրքիր կամ կարևոր է թվում, որ սեղմում եմ հղումը, կամ բլոգի ընկերներիս էջը աչքի անցկացնելիս, երբ վերնագիրը կամ գրառման առաջին տողերն էնքան են գրավում ուշադրությունս, որ որոշում եմ բացառություն անել։ Բայց թե՛ ֆեյսբուքի, թե՛ բլոգի դեպքում հիմնականում վերնագիրն արդեն բավական է լինում, որ պատկերացնեմ՝ ինչի մասին է, ավելին՝ որ հասկանամ, որ տվյալ հոդվածը կարդալը ո՛չ իմ, ո՛չ էլ ուրիշ որևէ մեկի կյանքը մազաչափ անգամ ավելի լավը չի դարձնելու։ Իսկ արժե՞ խոսել էն մասին, թե ինչ վնասներ կարող է տալ։ Փորձեմ ուղղակի համառոտ թվարկել միայն հնարավոր ակնհայտ վնասները. ժամանակի կորուստ, նյարդերի քայքայում, ուղեղի անտեղի ծանրաբեռնում, ապակողմնորոշում... Եվ այս ամենը կողմնակալ կամ անլուրջ կամ անհետաքրքիր կամ անօգուտ կամ «Կյանքը զարհուրելի է» համոզմունքն ամրապնդող հոդվածներով։ Ես էլ՝ զբաղված, գերզգայուն արարած. բոլոր պատճառներն ունեմ «լուրեր» կոչվող արհավիրքից հնարավորինս հեռու մնալու համար։ Ոչինչ, թող մի քիչ էլ անտեղյակ լինեմ աշխարհի անցուդարձից։ Դրանից շատ ավելի կարևոր բաներ կան կյանքում։ Իսկ ընդհանրապես կարծում եմ՝ գոնե որոշ չափով հեռու մնալ ամեն դեպքում արժե, բոլորի համար։

    Քիչ առաջ էլ ընկերներիցս մեկը Ֆեյսբուքում մի հոդվածի հղում էր դրել։ Վերնագիրը գրավեց, համ էլ հղումը տեղադրողի խոսքերը`"a must read article" դեր ունեցան, որ հոդվածը կարդամ, հատկապես հաշվի առնելով, որ հղումը տեղադրողը լուրջ մարդ է ու հենց էնպես նման ձևով չէր ներկայացնի հոդվածը։ Հոդվածի վերնագիրն էր՝ "News is bad for you – and giving up reading it will make you happier"։ Կարդացի. լրիվ սրտիցս էր։ Իմ նշած բացասական ազդեցություններից բացի, մի քանի ուրիշ ազդեցություններ էլ էին նշված, որոնցից մեկը, որ հատուկ ուշադրությունս գրավեց, լուրերի՝ մարդու ստեղծագործականության վրա ունեցած բացասական ազդեցությունն էր։ Ինձ որ բավական համոզիչ թվաց, չգիտեմ։

    Մենք իսկապես չափից դուրս շատ ենք մեզ ծանրաբեռնում ավելորդ ինֆորմացիայով՝ չգիտակցելով, թե դրանք ինչքան էներգիա ու այլ կարևոր բաներ են մեզնից խլում իրականում։ Ես էլ, ցավոք, բացառություն չեմ, քանի որ ավելորդ ինֆորմացիան միայն լուրերով չես ստանում, օրինակ՝ ֆեյսբուքի մի շարք ստատուսներ, Ակումբի ու բլոգի մի շարք գրառումներ։ Չգիտեմ ինչու, շատ դեպքերում ինձ մի տեսակ պարտավորված եմ զգում կարդալու էս կամ էն գրառումը կամ ստատուսը, բայց որ խորանում եմ, դրանց զգալի մասը հանգիստ խղճով կարող եմ չկարդալ, ու դրանից ոչ ոք չի տուժի, իսկ ես նույնիսկ կշահեմ։ Մաքրվել է պետք համատարած մտավոր աղբից։ Ուղղակի ցանկացած բան կարդալուց առաջ ինքդ քեզ հարց պիտի տաս. որքա՞ն է հավանականությունը, որ սա չկարդալու պատճառով ես կամ մեկ ուրիշն ինչ–որ բան կկորցնենք։ Ճնշող մեծամասնության դեպքում, համոզված եմ, զրոյական։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.06.2013), CactuSoul (24.06.2013), enna (28.08.2013), Jarre (24.06.2013), Ruby Rue (24.06.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (24.06.2013), Արևհատիկ (06.07.2013), Լուսաբեր (24.06.2013), Մինա (24.06.2013), Նաիրուհի (24.06.2013)

  9. #170
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օր առաջ, երբ կոնկրետ նկարչի ծաղրանկարների վերլուծությանը նվիրված էսսե էի գրում դասի համար, ահագին որոնումներ արեցի, որոնցից մեկն էլ ծաղրանկարներից մեկում օգտագործված կանեփի մասին ինֆորմացիան էր։ Փաստորեն, Գուգո ձյաձյան արդեն իր մոտ ֆիքսեց, որ ես լրջորեն հետաքրքրված եմ կանեփով։ Վերջ, իմ անբասիր հեղինակությունն անհույս կերպով արատավորված է ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.07.2013), CactuSoul (01.07.2013), Diana99 (01.07.2013), enna (28.08.2013), Jarre (02.07.2013), keyboard (01.07.2013), Kita (04.09.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (01.07.2013), StrangeLittleGirl (01.07.2013), Այբ (01.07.2013), ԱնԱիդա (02.07.2013), Զաքար (31.01.2015), Մինա (02.07.2013), Նաիրուհի (01.07.2013), Շինարար (01.07.2013), Ռուֆուս (01.07.2013), Վոլտերա (01.07.2013)

  11. #171
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշու՞մ եք էս գրառումս.
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի եկել եկել եմ ամերիկացիներից բամբասելու ։

    Սոցիոլոգիայից ռասայական ու սեռային խտրականության թեմաներն էինք անցնում, դրա հետ կապված էստեղ՝ ԱՄՆ–ում պատահած երկու դեպք հիշեցի, որ ցույց են տալիս, թե ամերիկացիներն ինչ աստիճանի շեղված են էդ խտրականությունների թեմայի վրա։

    Մի երկու տարի առաջ քոլեջը, որում ամուսինս ֆիզիկա է դասավանդում, իրեն ուղարկել էր Վաշինգտոն՝ ինչ–որ կոնֆերանսի մասնակցելու, բայց իրականում դրա նպատակն այլ էր. կոնֆերանսն ընդամենը պատրվակ էր։ Բանն այն է, որ քոլեջն այդ պահին ֆիզիկայի դասախոսի թափուր տեղ ուներ, իսկ ֆիզիկայի ֆակուլտետի դասախոսական կազմում, ինչպիսի՜ խայտառակություն, ոչ մի սևամորթ դասախոս չկար։ Վերևներից էլ ասել էին, որ խիստ ցանկալի է դասախոսական կազմում գունային բազմազանություն ապահովել։ Այդ նույն ժամանակ նույն հյուրանոցում, որտեղ կոնֆերանսը պիտի լիներ, նախատեսվում էր նաև Սևամորթ Ֆիզիկոսների Ասոցիացիայի տարեկան հանդիպումը։ Հա, պարզվում է՝ էդպիսի կազմակերպություն էլ կա։ Ու ամուսնուս առաքելությունը տվյալ դեպքում կոնֆերանսի մասնակիցներին իրենց քոլեջի թափուր տեղի մասին հայտարարություններ բաժանելն էր, ու հիմնական թիրախը, բնականաբար, սևամորթ ֆիզիկոսներն էին։ Կոպիտ ասած՝ սևամորթ նմուշ էր պետք ֆակուլտետի դասախոսական հավաքածուում։ Բայց սևամորթները, ցավոք, առանձնապես չէին հետաքրքրվել առաջարկով, ու ֆակուլտետը մինչև վերջերս էլ դեռ գունային միապաղաղության մեջ էր։

    Մոտ մի տարի առաջ նորից թափուր տեղ կար քոլեջում, ու բազմաթիվ դիմումների հիման վրա պիտի մեկին ընտրեին։ Ընտրությունը երկու փուլով էր։ Առաջին փուլում ընտրում էին զուտ դիմումների, ռեզյումեների հիման վրա՝ նախօրոք սահմանված կոնկրետ չափանիշներով գնահատելով բոլոր դիմումները, որոնց տերերը որոշակի միավորներից ցածր հավաքելու դեպքում երկրորդ փուլ չէին անցնում։ Երկրորդ փուլն էլ արդեն հարցազրույցն էր հանձնաժողովի հետ, որի անդամ էր նաև ամուսինս։ Հանձնաժողովի անդամներից էր նաև վերևներից մի կին, որը միակն էր, որ ֆակուլտետից չէր, ու նա հայտնի էր իր ֆեմինիստական մոտեցումներով։ Ասում էին, որ եթե հանկարծ նախնական փուլն անցածների մեջ կին չլինի, էդ կնոջն էդ հանգամանքը հեչ դուր չի գա, հետևաբար դիմողներին գնահատելիս անհրաժեշտության դեպքում պետք է նշաձողն իջեցնել էնքան, որ անպայման առնվազն մի կին ներառվի երկրորդ փուլ անցածների ցուցակում։ Դասախոսներին էլ էդ միտքը դուր չէր եկել, քանի որ ամենաբարձր միավորներ հավաքած կինը մի քանի միավորով ցածր էր իրենց սահմանած անցողիկ–մինիմումից, ու, փաստորեն, ստիպված պիտի մինիմումը սահմանեին էդ կնոջ հավաքած միավորների հիման վրա, ինչի հետևանքով էլ ստիպված լրացուցիչ լիքը մարդկանց հետ հարցազրույց անցկացնել, այսինքն՝ ակնհայտ ժամանակի կորուստ, քանի որ հավանական թեկնածուներն ի սկզբանե պարզ էին։ Շատ դժգոհ էին էդ մոտեցումից, բայց էդպես էլ արեցին՝ նախօրոք իմանալով, որ մեկ է, էդ կինը դժվար թե երկրորդ փուլն անցնի։ Ու իսկապես չանցավ։ Լավ է գոնե՝ չէին պահանջել, որ անպայման կին պիտի ընդունեն։
    Ուրեմն սրա շարունակությունն ա դուրս եկել ։

    Էնպես է ստացվել, որ ներկա պահին քոլեջում նորից ֆիզիկայի դասախոսի թափուր տեղ կա, որին ընտրելու համար պիտի էլի հանձնաժողով հավաքվի, հարցազրույց անցկացվի և այլն։ Հիմա էս եկող երկուշաբթի պիտի անցկացնեն հարցազրույցը, մեկ էլ էսօր ամուսինս նամակ է ստանում, որը միաժամանակ ուղարկվել է հանձնաժողովի բոլոր անդամներին Բազմազանության պահպանման գրասենյակի (հա, էդպիսի գրասենյակ էլ ունեն) տնօրեն հանդիսացող մի կնոջից։ Նամակում տիկինն իր մտահոգությունն է հայտնում այն մասին, որ հանձնաժողովի անդամների շարքում իգական սեռի ոչ մի ներկայացուցիչ չկա (սեռական խտրականության խայտառակագույն դրսևորում), ու որ եթե մինչև երկուշաբթի այդ բազմազանությունը չապահովվի, ապա իրենք ստիպված կլինեն հետաձգել հարցազրույցը, մինչև որ պահանջվող բազմազանությունն առկա լինի ։

    Հիմա էլ, դե, արձակուրդ է։ Թեև քոլեջում դասեր կան, բայց անհամեմատ ավելի քիչ են, դասախոսների մեծ մասն արձակուրդի մեջ է։ Էս խեղճերն էլ ունեն–չունեն՝ ընդամենը երեք կին դասախոս ունեն. մեկը երիտասարդ չինուհի է, որն արձակուրդին մեկնել է Չինաստան, մյուսը մի զառամյալ կին է, որը միայն դասավանդում է ու այլ նախաձեռնությունների չի մասնակցում հասկանալի պատճառներով, երրորդն էլ մի սևամորթ միջահասակ կին է (նախորդ թափուր տեղի համար վերջապես ձեռք բերված, իր տեսակի մեջ միակ և անգնահատելի գտածոն), որը, փաստորեն, միակ հույսն է մնացել. մնում է՝ կարողանան համոզել, որ մասնակցի հանձնաժողովին։ Եթե համոզեցին, մի զարկով երկու նապաստակ խփած կլինեն՝ կապահովեն թե՛ սեռական, թե՛ ռասայական բազմազանությունը ։ Բազմազանության պահպանման գրասենյակի տնօրենն էլ երևի կրկնակի բավարարված կզգա իրեն։

    Չէ, բայց ասեք, որ սրանք լրիվ են խանգարված...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (04.07.2013), CactuSoul (05.07.2013), enna (28.08.2013), Sambitbaba (12.07.2014), StrangeLittleGirl (04.07.2013), Tig (04.07.2013), Valentina (04.07.2013), Արևածագ (04.07.2013), Զաքար (31.01.2015), Նաիրուհի (04.07.2013), Նիկեա (04.07.2013), Շինարար (04.07.2013), Ռուֆուս (04.07.2013)

  13. #172
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար հարմարավետության, հանգստության, ապահովության ու ջերմության լիարժեք վիճակը երևի էն է, երբ ամբողջ ընտանիքով տանն եք։ Էդ վիճակն ինձ միշտ էնքան ճիշտ է թվացել, որ մտածում եմ՝ ամեն դեպքում աշխատելը չպիտի մարդու ամբողջ օրը խլի։ Գիտեմ, որ հակաճառողներ շատ կլինեն, բայց ինձ համար ինչ–որ շատ սխալ բան կա էս համակարգի մեջ, որի համաձայն մարդ պիտի առավոտ շուտ գնա աշխատանքի ու միայն երեկոյան տուն վերադառնա, այսինքն՝ ընտանիքի հետ լինելու համար ընդամենը մի քանի ժամ ունենա մինչև քնելը։ Դեռ մարդիկ կան, որ կախված աշխատանքի բնույթից ու ժամերից՝ էդքանն էլ չունեն. մինչև տուն են գալիս, ընտանիքի անդամները կամ նրանց մի մասն արդեն քնած են լինում։ Եղած մի քանի ժամն էլ որ մնում է, մարդիկ հաճախ էնքան հոգնած են լինում, որ դա էլ ընտանիքի հետ լիարժեք անցկացրած ժամանակ չես անվանի։ Իսկ շաբաթն ու կիրակին շատ քիչ են։ Էլ չեմ ասում, որ ոմանք նույնիսկ շաբաթ–կիրակի են աշխատում։

    Փաստորեն,՝ ընտանեկան կյանքի էն բաղադրիչները, որոնք, առնվազն իմ պատկերացմամբ, պիտի որ ամենօրյա սովորական երևույթներ լինեին, ստացվում է, որ շատ դեպքերում տոնի պես բան են դառնում, ինչպես, ասենք, ընտանիքով ինչ–որ տեղ, թեկուզ զբոսնելու գնալը, միասին ֆիլմ նայելը, խաղեր խաղալը, ճաշելը կամ ուղղակի միասին տանը լինելը, թեկուզ ամեն մեկը մի բանով զբաղվի։ Ինձ համար ուղղակի էդ ամբողջ ընտանիքով լինելու վիճակն էնքան ճիշտ է, որ դրա ցանկացած երկարատև խախտում արդեն աննորմալ երևույթ է։ Իսկ օրվա կեսն ինձ համար արդեն ահագին երկար է։ Ու էս պատկերացումը դեռ մանկուց եմ ունեցել։ Միշտ էլ լիարժեք կոմֆորտի զգացողություն ունեցել եմ միայն էն ժամանակ, երբ ընտանիքիս բոլոր անդամները միասին են եղել։ Տանը լինելու դեպքում ապահովության զգացողությունն է ավելի մեծ, բայց էստեղ կարևորը միասին լինելն է։ Հատկապես մեծ ընտանիքի դեպքում է դա հավես։

    Չնայած ուրիշ շատերի համեմատ ամուսնուս աշխատանքն էնպիսին է, որ ահագին տանն է լինում, բայց դե, մեկ է, քիչ է։ Իմ պատկերացրած իդեալական վիճակում մարդու՝ աշխատավայրում անցկացրած ժամանակը մոտ չորս–հինգ ժամից ավել չպիտի լինի, կամ ուղղակի պիտի ազատ գրաֆիկով աշխատի, շատ դեպքերում՝ տնից։ Իհարկե, պարզ է, որ ոչ բոլոր աշխատանքները կարող են ազատ գրաֆիկով լինել։ Համենայնդեպս, կուզենայի, որ իմ ընտանիքում էդպես լիներ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.07.2013, 23:35:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.07.2013), CactuSoul (12.07.2013), enna (28.08.2013), Sambitbaba (12.07.2014), Զաքար (31.01.2015), Նաիրուհի (12.07.2013), Շինարար (12.07.2013), Ռուֆուս (11.07.2013)

  15. #173
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տանել չեմ կարողանում ամբոխներ։ Գրեթե ցանկացած մարդաշատ վայր ինձ համար դիսկոմֆորտի բուն է, ճնշում է։ Իսկ եթե հետն էլ աղմկոտ է՝ առավել ևս։ Ընդհանրապես մարդաշատ ու աղմկոտ վայրերն ինձ համար «սխալ» են նախ և առաջ էն պատճառով, որ էդպիսի միջավայրում դժվար է «ինքդ քեզ հետ կապը պահպանելը»։ Դա ինձ համար հույժ կարևոր վիճակ է, ու դրա չնչին խախտումն էլ ինձ անհարմարավետություն է պատճառում։ Իմ ընկալմամբ սեփական անձի հետ կապի կորստին նպաստում է նաև չափազանց զբաղված ու իրադարձություններով գերհագեցած կենսակերպը, երբ մարդ ժամանակ ու հնարավորություն չի ունենում ինքն իր հետ մենակ մնալու, ինքն իր հետ հաղորդակցվելու ու ակամա ապրում է կարծես «իրենից դուրս», ինքն իրենից օտարված։ Կարծում եմ՝ ներկայիս հասարակությունն ամեն ինչով նպաստում է մարդու՝ ինքն իրենից օտարված ապրելուն։ Մարդկանց մեծ մասն, իմ կարծիքով, ապրում է՝ տարիներով սեփական անձի հետ կապը լրիվ կորցրած։ Շատերի դեպքում պատճառը ապրուստ վաստակելու գործի մեջ լիովին թաղված լինելն է, երբ դրանից դուրս ապրելու ոչ ժամանակ կա, ոչ ուժ, մյուս՝ ավելի պարապ մասսայի դեպքում էլ՝ երևի ուրիշների կյանքերով ապրելը։ Գուցե ուրիշ պատճառներ ու հանգամանքներ էլ կան։

    Ու ընդհանրապես ես նախընտրում եմ մարդկանց հետ առանձին–առանձին շփվել։
    Նույնիսկ եթե մարդիկ լիքը ընդհանուր բաներ ունեն, միևնույն է, նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին շփումն ինձ համար շատ ավելի հաճելի ու լիարժեք է, քան համատեղը։ Առանձին հանդիպումն ինձ համար որակապես լրիվ տարբեր շփում է, ու սա էն դեպքն է, երբ մեկին գումարած մեկը փոքր է մեկից։ Էս հարցում միակ բացառությունն իմ կյանքում Ակումբն է եղել, երբ նույնիսկ բազմամարդ հանդիպումները լիարժեք ու ճիշտ էին հենց էնպիսին, ինչպիսին կային՝ բոլորին կապող ինչ–որ աուրայի շնորհիվ։ Ամեն դեպքում չեմ կարծում, թե երբևէ ուրիշ որևէ մարդաշատ խմբում ինձ նույնքան հարմարավետ զգամ։ Խոսքն, իհարկե, էն դեպքերին չի վերաբերում, երբ միասին քննարկելով պետք է ինչ–որ բան որոշել։

    Հատկապես տանել չեմ կարողանում, երբ ինչ–որ մեկի հետ պիտի հանդիպեմ (կապ չունի՝ մեր տանը, թե որևէ այլ տեղ, թեկուզ դրսում) ու էդ մարդը հետը ինձ անծանոթ մեկին բերում է։ Էդպիսի պահերին էմոցիոնալ առումով ես ինձ դաժանորեն խաբված ու հիասթափված եմ զգում, որովհետև երբ ես պայմանավորվում եմ հանդիպել մարդու հետ, ապա ակնկալում եմ հենց նրա հետ շփվել, ոչ թե նաև նրա ինչ–որ կցորդի։ Հա, նման իրավիճակներում հետները եկածները անցանկալի կցորդի դեր են տանում ինձ համար։ Երբ գոնե նախօրոք զգուշացնում են, էլի ոչինչ, գոնե համապատասխանաբար տրամադրվում ու հաշտվում ես կցորդի ներկայության հեռանկարին։ Իսկ ընդհանրապես, կարծում եմ, ճիշտը նման դեպքերում ոչ թե զգուշացնելն է, այլ հարցնելը՝ արդյոք նորմալ է, որ էսինչ մարդուն հետս բերեմ, թե չէ։ Մարդ եմ, գուցե ինչ–որ խոսակցություն ունեմ էդ մարդու հետ, որը մեկ ուրիշի ներկայությամբ չեմ ուզում բացել։ Սա ընդհանրապես։ Բայց իմ դեպքում նույնիսկ եթե հատուկ ինչ–որ խոսակցություն չունեմ, մեկ է, հաճելի չի, ճիշտ չի ինձ համար։ Երբեմն ինձ թվում է, որ իրականում մարդկանց ճնշող մեծամասնության համար էդ լրիվ նորմալ երևույթ է, ու մենակ ես եմ չսպասված անծանոթ «կցորդներից» նեղվում։ Էստեղ էլ, համենայնդեպս, նշեմ, որ խոսքը գործնական հանդիպումների մասին չէ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.07.2013), Arpine (13.07.2013), boooooooom (13.07.2013), CactuSoul (13.07.2013), enna (28.08.2013), erexa (20.07.2013), Sambitbaba (12.07.2014), Զաքար (31.01.2015), Նաիրուհի (13.07.2013), Շինարար (13.07.2013), Վոլտերա (13.07.2013)

  17. #174
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ որոշ գործերով երկու տեղ էինք գնացել, երկուսն էլ, կարելի է ասել, հիասթափություն էին. ներվերի, ժամանակի ու էներգիայի անիմաստ ծախս։ Վերադառնալիս տուն գալուց առաջ մտանք մթերային խանութ, ու արդեն մեր շենքի մոտ նկատեցինք, որ տղայիս ձեռքի խաղալիք մեքենան չկա։ Տասնյակներով խաղալիք մեքենաներ ունի ամենատարբեր չափերի ու ձևերի, ուղղակի էդ մեկը մի քիչ յուրօրինակ մեքենա էր, բուլդոզեր էր ու իր ունեցածների մեջ միակը, ինքն էլ շատ էր սիրում դա, ափսոս էր, որ կորեր, որոշեցինք հետ դառնալ մեր եկած տեղերով ու անպայման գտնել։ Ամբողջ ճանապարհին ուշադիր նայելով գնացինք մինչև մթերային խանութ՝ համոզված լինելով, որ էնտեղ գցած կլինի, քանի որ վերջինն էնտեղ էինք մտել, համ ամբողջ խանութը նայեցինք, համ էլ աշխատողներին հարցրինք, բայց չգտնվեց։ Հետո հիշեցինք, որ մինչև խանութը անշարժ գույքի գործակալություն էլ էինք մտել, ուղևորվեցինք էնտեղ, անհույս մտանք ու հենց միանգամից գորշ հատակին աչքի զարնեց վառ կարմիր մեքենան։

    Տուն վերադառնալիս ամուսնուս ասում եմ.
    — Բայց ինչ անհաջող օր էր էսօր։ Հենց սկզբից էլ զգացվում էր. անհաջող սկսվեց ու տենց էլ գնաց։
    — Չէ, ինչի՞, էնքան էլ անհաջող չէր. Արեգի մեքենան գտանք։

    Լավ բան ա, էլի, լավատես լինելը։ Ամեն ընտանիքում տենց գոնե մեկը պիտի լինի ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.07.2013, 02:22:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.07.2013), Arpine (14.07.2013), CactuSoul (15.07.2013), einnA (16.07.2013), enna (28.08.2013), erexa (18.07.2013), Jarre (15.07.2013), keyboard (15.07.2013), Kita (04.09.2013), lampone (15.07.2013), One_Way_Ticket (15.07.2013), Peace (15.07.2013), Sambitbaba (15.07.2013), Smokie (19.07.2013), Stranger_Friend (15.07.2013), Այբ (15.07.2013), ԱնԱիդա (15.07.2013), Արևհատիկ (17.07.2013), Զաքար (31.01.2015), Նաիրուհի (14.07.2013), Շինարար (14.07.2013), Ռուֆուս (14.07.2013)

  19. #175
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բնակարան որոնելը մի կողմից կարծես հետաքրքիր, մյուս կողմից բավական պատասխանատու ու սթրեսային գործ է։ Հիմա, երբ էդ գործի վրա ենք, հինգ տարի առաջվա մեր բնակարան որոնելու հետ կապված որոշ դեպքեր թարմացան հիշողությանս մեջ...

    Նյու Ջերսիի մեր զզվելի հանրակացարան–բնակարանից պիտի տեղափոխվեինք Նյու Յորք, որտեղ ամուսինս արդեն աշխատանք էր գտել։ Խառը, զբաղված շրջան էր, ու վարձով բնակարան գտնելու համար շատ քիչ ժամանակ ունեինք։ Խնդիր էր նաև Նյու Ջերսիից Նյու Յորք հասնելը, քանի որ ճանապարհի վրա ընդհանուր առմամբ մի ժամից ավել ծախսվում էր։ Էստեղ էլ նորմալ բնակարան գտնել հնարավոր է հիմնականում բրոկերների միջոցով, որի դեպքում, որպես կանոն, կարգն էսպես է. բնակարանի մի ամսվա վարձի չափով վճարում ես բրոկերին։ Երբեմն բրոկերի փոխարեն պարզապես գործակալ է լինում, որին իր աշխատանքի համար գումար չես վճարում։ Մենք էլ սկզբում որոշեցինք փորձել առանց բրոկերի գտնել բնակարանը, որ իզուր փող չկորցնենք։ Հիշում եմ՝ ոնց էինք օրերով համապատասխան կայքերը փորփրում, լիքը հայտարարություններ նայում, որոնցից ամեն մեկում ինչ–որ բան մեզ դուր չէր գալիս. մեկի գինը չէր բավարարում, մյուսի պայմանները, մեկ ուրիշի տեղանքը և այլն։

    Էստեղ բնակարանները ննջասենյակների քանակով են նշվում։ Մենք էլ ընդամենը երկու հոգի էինք, դեռ երեխա չունեինք ու մեկննջասենյականոց բնակարան էինք փնտրում, բայց էնպիսին, որ մեր նախորդ մեկննջասենյականոցից ավելի ընդարձակ ու լուսավոր լիներ։ Ընդհանրապես ընդարձակությունն ու լուսավորությունն ինձ համար միշտ բնակարանի գնահատման առաջնային չափանիշներից են, հատկություններ, որ մեր նախորդ բնակարանին, ցավոք, առանձնապես բնորոշ չէին, ու էնտեղ ապրելու ամբողջ ընթացքում ես օրերն էի հաշվում, թե երբ պիտի վերջապես ազատվենք էդ չարաբաստիկ որջից։ Այն ընտրելու հնարավորություն մենք չէինք ունեցել, տվել էին, պիտի մեջն ապրեինք։ Էդ բնակարանը ուրիշ շատ թերություններ էլ ուներ, որոնցից մեկն այն էր, որ խոհանոցը հյուրասենյակից ոչնչով առանձնացված չէր. էդ երկուսը բաժանող միակ սահմանը կովրոլիտի ու լինոլեումի հատման գիծն էր, որոնք երկուսն էլ հեչ իմ ճաշակով չէին։ Էդ բնակարանից հետո, մեր կեղտագույն կովրոլիտի շնորհիվ, կովրոլիտի բացակայությունն էլ ավելացավ բնակարանի ինձ համար առաջնային պահանջներին, ինչպես նաև խոհանոցի առանձին լինելը։

    Ընդհանրապես բնակարաններ նայելն ինձ վրա շատ տարօրինակ ազդեցություն է ունենում։ Ցանկացած բնակարան մտնելիս, դե, բնական է, փորձում եմ պատկերացնել ինձ էնտեղ ապրելիս։ Բայց եթե բնակարանը մռայլ ու անհարմարավետ է լինում, հետն էլ բացասական էներգետիկայով, ինչի նկատմամբ ես դեռևս մանկուց չափազանց զգայուն եմ եղել, միանգամից էնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես ես արդեն դատապարտված եմ էդտեղ ապրելուն, ու սկսում եմ ինձ ահավոր դժբախտ զգալ, ոնց որ բանտում փակված։ Ու դուրս գալուն պես մի աննկարագրելի թեթևություն ու ազատություն եմ զգում, կարծես մի լուրջ տառապանքից, փորձանքից ազատված լինեմ։

    Մի քանի շատ անհաջող ու բազմաթիվ կետերով մեզ չբավարարող բնակարան նայելուց հետո շատ գրավիչ վարձով մի բնակարանի հայտարարություն գտանք, որ էլի գործակալով էր, ոչ թե բրոկերով։ Զանգեցինք, պայմանավորվեցինք, որ գնանք, տեսնենք։ Բնակարանը գտնվում էր մի քաղաքում, որի բնակչության ճնշող մեծամասնությունը շեղաչքանիներ էին՝ հիմնականում չինացիներ, կորեացիներ և այլն։ Հենց սկզբից չսիրեցի էդ քաղաքը։ Անտանելի մարդաշատ, աղմկոտ, կեղտոտ, գարշահոտ, կանաչ տարածքների համարյա կատարյալ բացակայությամբ, հետն էլ բացի շեղաչքանիներից, ուրիշ ռասայի ներկայացուցիչների համարյա չես հանդիպում։ Ընդհանուր առմամբ ես շեղաչքանիների կամ որևէ այլ ազգի ու ռասայի դեմ ոչինչ չունեմ, բայց մի տեղ ապրելիս կնախընտրեի ինձ փոքրամասնություն չզգալ։ Իսկ էս քաղաքում ապրելու դեպքում դա անխուսափելի է։

    Դեռ բնակարանը չտեսած՝ արդեն սրտնեղեցի շրջակայքից։ Գործակալը ջահել, պուճուր–մուճուր, ճտպտան կին էր։ Ճամփին էլ հավեսով պատմում էր, թե ինչ ապահով տարածքում է բնակարանը գտնվում, որ ամբողջովին վերանորոգված է, ու թե ինչ հրաշալի խոհանոց ունի՝ լրիվ նոր կահույքով ու սարքավորումներով, ու որ ես ուղղակի հիացած կմնամ էդ խոհանոցը տեսնելով։

    Մտանք բնակարան։ Մռայլ, մթոտ։ Ինչպես գործակալուհին ներկայացրեց, դա հյուրասենյակն էր, այսինքն՝ տուն մտնելով՝ միանգամից հայտնվում ես հյուրասենյակում։ Մեր բնակարանն է էր էդպիսին, միջանցք չուներ, ու ես դրանից, մեղմ ասած, հիացած չէի։ Էդ դեռ հեչ. հյուրասենյակը սարսափելի փոքր էր։ Եթե մեր բոլոր իրերն էդտեղ տեղավորեինք, ազատ տարածք չէր մնալու։ Էդքանը մենակ պատկերացնելիս սիրտս վատացավ։ Մինչ գործակալուհին ճտպտալով մեր ուշադրությունն ուղղում էր լրիվ նոր արված պարկետին, ես նայեցի պատուհանին. դիմացից ինչ–որ խողովակ էր գնում, թե ինչ, չհասկացա, բայց կարևոր էլ չէր, կարևորն էն էր, որ տեսադաշտն ինչ–որ չափով փակում էր, չեղած լույսն էլ ավելի պակասեցնում։

    Ուղղվեցինք դեպի խոհանոց։ Սա էդ բնակարանի միակ լուսավոր կետն էր՝ թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով. կահույքը լրիվ թարմ ու պլպլան. ամեն ինչը տեղը, հետն էլ ընդարձակ, հարմարավետ, կարելի է ասել՝ տնային տնտեսուհու մուրազ։ Հատկապես իմ խոհանոցից հետո սա լրիվ դրախտ էր ու ստիպում էր մտածել բնակարանը վերցնելու մասին։ Ննջասենյակը նույնպես փոքր էր, բայց էլի լրիվ նոր պարկետով։

    Ամուսինս կարծես դեմ չէր բնարանը վերցնելուն։ Մի երկու րոպե գցեցինք–բռնեցինք, ավելի շատ կենտրոնացանք ցածր գնի, կովրոլիտի փոխարեն լրիվ նոր պարկետով հատակների ու դրախտ–խոհանոցի վրա, ու ես մի պահ համարյա մոռացա նեղվածքի, մթոտության, պատուհանից երևացող էն անճոռնի առարկայի ու տան շուրջբոլորը կանաչի նշույլի բացակայության մասին։ Որոշեցինք բնակարանը վերցնել, ինչ–որ նախնական թղթեր ստորագրեցինք, նախատեսված ձևով հարյուր թե երկու հարյուր դոլար գումար վճարեցինք չգիտեմ ինչի համար ու գնացինք՝ ինքներս մեզնից գոհ, որ վերջապես մեզ համար բնակարան գտանք, էդ դարդից էլ պրծանք, արդեն կարող ենք հանգիստ շունչ քաշել։

    Գնացքով վերադառնում ենք մեր քնձռոտ բնակարանը, որից ընդամենը օրեր հետո անվերադարձ պիտի հեռանանք։ Ընթացքում էլ զանգում ենք մերոնց, ինքներս մեզ համոզելով, որ ուրախ ենք՝ տեղեկացնում, որ բնակարանը վերջապես գտել ենք, արդեն պայմանավորվել ենք, որ վերցնում ենք, ու մանրամասն նկարագրում ենք ամեն ինչ։ Հետո ես, գնացքում նստած, պատկերացնում եմ ինձ էդ բնակարանում ապրելիս ու գնալով ավելի ու ավելի ճնշվում ու դեպրեսվում...

    Երբ տուն հասանք, հանկարծ մեր քրչոտ բնակարանը սկսեց աչքիս ահագին ընդարձակ ու լուսավոր թվալ։ Զգացի, որ ես ավելի հաճույքով կշարունակեի էստեղ ապրել, քան էն նոր բնակարանում, ու էն մտքից, որ մենք արդեն համաձայնել ենք էնտեղ ապրել (թեև պայմանագիրը մի քանի օրից նոր պիտի ստորագրեինք), սկսեցի վատանալ։ Էդպես մտքերս գնալով մռայլվում էին, դե, օրն էլ արդեն մոտենում էր ավարտին, դա էլ իր հերթին էր ծանրացնում հոգեվիճակս։ Երբ պառկեցինք քնելու, մռայլ ու ճնշող բնակարանի մասին սարսափ–մտքերը սկսեցին ավելի թափով կրծել ուղեղս։ Ի վերջո էնպիսի պանիկայի մեջ ընկա, էդ ինչ հիստերիկա սկսվեց մոտս, ոնց որ մի մութ զնդանում փակված պատեպատ զարկվեի։ Ամուսնուս ասեցի, որ ես ոչ մի դեպքում էդ տանն ապրողը չեմ, որ ես ուղղակի կխեղդվեմ, կխելագարվեմ, կոչնչանամ էդ բնակարանում, ու որ հենց առավոտյան զանգի էդ կնոջն ու ասի, որ փոշմանել ենք, չենք ուզում էդ բնակարանը։ Թե ինչ մղձավանջներով անցկացրի էդ գիշերը՝ արդեն չեմ հիշում։ Իսկ հաջորդ օրը շաբաթ էր։ Էդ կինն էլ կարծեմ մինչև երկուշաբթի անհասանելի եղավ՝ լրացուցիչ երկարաձգելով իմ տառապանքները։ Պարզվեց՝ վճարված գումարն ամեն դեպքում չի վերադարձվելու, բայց էդ գումարն էդ պահին ամենաքիչ նշանակությունն ուներ։ Էն թեթևությունն ու հանգստությունը, որ իջավ վրաս պայմանավորվածությունը չեղյալ հայտարարելուց հետո, ոչ մի գումարով գնել հնարավոր չէր։ Կարծես երկրորդ անգամ ծնված լինեի։

    Հետաքրքիր է, որ հետո, երբ եղբորս հետ խոսում էինք էդ բնարանը վերցնելու պատմության մասին, ասեց, որ լրիվ նույն ծանր զգացողություններն ու մտքերն ինքն էր ունեցել մեր՝ էդ բնակարանը վերցնելու մասին իմանալուն պես։

    Հետո որոշեցինք ամեն դեպքում բրոկերի դիմել ու չնայած սկզբում 1–ննջասենյականոց էինք նախատեսել, 2-ննջասենյականոց (ավելի ճիշտ՝ 1.5–ննջասենյականոց) վերցրինք՝ լուսավոր ու ընդարձակ։ Բայց դե հինգ տարվա ընթացքում որոշ բաներ են փոխվել, ու հիմա նորից բնակարանային որոնումների մեջ ենք։

    Չգիտեմ՝ ում համար ինչպես է, բայց ինձ համար բնակարանի լուսավորությունն ու ընդարձակ տարածքի առկայությունն ուղղակի պարտադիր պայմաններ են։ Ավելի լավ է՝ իրերը շատ քիչ լինեն, քան ազատ տարածքը՝ փոքր։ Նեղվածքից ու մռայլությունից ես վատանում եմ։ Իսկ մռայլությունը ոչ միշտ է զուտ արևի լույսի պակասից լինում։ Բնակարաններ կան, որ մի տեսակ ներքին մռայլությամբ ու տխրությամբ են շնչում, էդ մռայլությունը կարծես պատերի մեջ ներծծված լինի. էդպիտի բնակարաններին ամենապայծառ արևն էլ չի փրկի։

    Մի խոսքով՝ բարդ գործ է էս բնակարանաորսը, ինչպես ընդունված է ասել ԱՄՆ–ում։ Հա, պարզվում է՝ էդպիսի արտահայտություն էլ կա՝ apartment hunting ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.07.2013, 04:08:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.08.2013), CactuSoul (16.07.2013), enna (28.08.2013), erexa (20.07.2013), Kita (04.09.2013), Sambitbaba (12.07.2014), StrangeLittleGirl (16.07.2013), Աթեիստ (16.07.2013), Նաիրուհի (16.07.2013), Ռուֆուս (16.07.2013), Փոքրիկ շրջմոլիկ (22.07.2013)

  21. #176
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ մամայիս ճանապարհեցինք Հայաստան։
    Ո՜նց եմ ատում օդանավակայաններն ու մեր էստեղի կիսակյանքը...

    Ոչինչ, շուտով միապաղաղ առօրեականությունը կլափի կարոտի զգացումն ու կիսակյանքի գիտակցումը, ճիշտ էնպես, ինչպես վարունգի իսկական համն ա իսպառ մոռացվում ամեն անգամ Հայաստանից ԱՄՆ գալուց որոշ ժամանակ անց, ու նորից կսկսի թվալ, թե շատ էլ նորմալ կյանքով ենք ապրում, դե, վարունգն էլ միշտ էս համի ա եղել, որ հեչ էլ անհամ չի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.08.2013), CactuSoul (23.08.2013), E-la Via (23.08.2013), enna (23.08.2013), erexa (24.08.2013), impression (24.08.2013), Jarre (23.08.2013), Ruby Rue (23.08.2013), Sambitbaba (12.07.2014), StrangeLittleGirl (23.08.2013), Yevuk (24.08.2013), Այբ (23.08.2013), Արշակ (23.08.2013), Զաքար (31.01.2015), Ձայնալար (28.08.2013), Նաիրուհի (24.08.2013), Շինարար (24.08.2013), Ռուֆուս (23.08.2013), Վոլտերա (23.08.2013), Փոքրիկ շրջմոլիկ (24.08.2013)

  23. #177
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հետաքրքիր երևույթ եմ նկատել. երբևէ ինձ վրա ուժեղ տպավորություն ու լուրջ ազդեցություն գործած խոսքերը, որ իմ մեջ, պահվածքիս մեջ ինչ–որ բան փոխել են, որպես կանոն, եղել են խոսքի մեջ, իմիջիայլոց ասված, պատահականորեն լսած ու հաճախ նույնիսկ ոչ ինձ ուղղված խոսքեր։ Իսկ էն ամենը, ինչ ասվել է նպատակաուղղված ձևով, կրկնողաբար ու հատուկ ինձ՝ անկախ նրանից, թե ում կողմից է արվել, սովորաբար չի մնացել մեջս։ Նույնիսկ եթե ընդունում եմ, համաձայնում եմ, որ էդպես ճիշտ է, միևնույն է, ինչ–որ բան, չգիտես ինչու, խանգարում է դրան հետևելուն։ Ու սա էն դեպքում, երբ ես բնույթով ինադ ընկնող չեմ, այսինքն՝ առնվազն գիտակցաբար չեմ դիմադրում ինձ արված դիտողությանը, խրատին և այլն։
    Ու ինձ թվում է՝ միայն ես չեմ էսպիսին։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.08.2013, 05:53:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.08.2013), CactuSoul (26.08.2013), enna (28.08.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (26.08.2013), Ձայնալար (28.08.2013), Շինարար (26.08.2013), Վոլտերա (26.08.2013)

  25. #178
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ ֆլեյտա նվագել սովորել ։
    Վերջերս մի տեղից ոգեշնչվեցի։ Ընդհանրապես ֆլեյտայի ձայնն իմ ամենասիրած ձայներից է, ու զարմանում եմ, թե ոնց մինչև հիմա մտքովս չէր անցել։ Չգիտեմ՝ ինչքանով է հեշտ կամ դժվար, բայց հուսով եմ՝ երաժշտական կրթությունս (երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինն եմ ավարտել) գոնե մի քիչ կօգնի, որ մի բան դուրս գա։ Չնայած մեկ–մեկ մտածում եմ, որ նույնիսկ եթե նորմալ նվագել չսովորեմ, ֆլեյտայի վրա անկապ «շվշվացնելն» էլ պիտի որ ահագին հավես ու հանգստացնող զբաղմունք լինի ինձ համար ։ Բայց, իհարկե, կփորձեմ ամեն ինչ անել, որ գոնե տարրական մակարդակով կարողանամ նվագել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  26. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.10.2013), CactuSoul (27.08.2013), enna (28.08.2013), erexa (27.08.2013), Jarre (28.08.2013), Lílium (27.08.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (27.08.2013), Աթեիստ (27.08.2013), Զաքար (31.01.2015), Շինարար (27.08.2013), Ռուֆուս (27.08.2013), Վոլտերա (28.08.2013)

  27. #179
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կամաց–կամաց սկսում եմ գիտակցել, թե ինչ տխուր բան ա վիրտուալ մարդ դառնալը... Վիրտուալ մարդ ասելով՝ նկատի ունեմ ոչ թե անընդհատ վիրտուալում ապրող, այլ հանգամանքների բերումով կոնկրետ մարդկանց ռեալ կյանքից երկար ու անորոշ ժամանակով բացակայող մարդ։ Պահեր են գալիս, երբ հասկանում ես, որ մարդկանց համար քո դերը սահմանափակվում ա զուտ կոնկրետ տիպի իրավիճակների մասնակից լինելով՝ հիմնականում նեղ պահերին հեռվից նրանց կողքին լինելով, իսկ ավելի ուրախ իրադարձությունների ու հետաքրքիր ժամանցի համար կան ռեալ մարդիկ, որոնց թվին դու արդեն վաղուց չես պատկանում, քանի որ օբյեկտիվ պատճառներով ինքնընստինքյան դուրս ես մղվել էդ ամեն ինչից ու արդեն էնքան բան ես բաց թողել ռեալում, որ ավելի լավ ա՝ չիմանաս, որ չպատկերացնես, թե ինչ աստիճանի վաղ անցյալ ես դու... Գուցեև հաճելի, բայց, միևնույն ա, անցյալ։ Ու սա հատկապես նկատելի ա դառնում էն ժամանակ, երբ մարդկանց ռեալ կյանքը վիրտուալի համեմատ շատ ավելի վառ ու բովանդակալից ա դառնում։ Իսկ դու հո չես կարող հակառակը ցանկանալ նրանց։

    Ու նորից չասեք, թե պետք ա կարողանալ վիրտուալը ռեալից տարբերել։ Իմ կյանքի մի քանի էական ասպեկտներ հենց վիրտուալի հիմքի վրա են կառուցվել, ու ես հիմա էլ համոզված եմ, որ էդ հիմքերը ամուր ու կայուն են եղել։ Ուղղակի մի ժամանակ մտածում էի, որ տարածությունն առանձնապես նշանակություն չունի մարդկանց հետ հարաբերությունների հարցում, բայց գնալով համոզվում եմ, որ չէ, շատ լավ էլ ունի...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  28. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.08.2013), Ariadna (12.10.2013), CactuSoul (29.08.2013), Cassiopeia (29.08.2013), E-la Via (29.08.2013), enna (29.08.2013), John (29.08.2013), Peace (30.08.2013), Rammstein (01.09.2013), Sambitbaba (12.07.2014), Skeptic (29.08.2013), Smokie (29.08.2013), StrangeLittleGirl (02.09.2013), Vardik! (29.08.2013), VisTolog (29.08.2013), Yevuk (31.08.2013), Աթեիստ (29.08.2013), Արևհատիկ (29.08.2013), Գալաթեա (29.08.2013), Զաքար (31.01.2015), Նաիրուհի (31.08.2013), Նարե91 (29.08.2013), Շինարար (29.08.2013), Վոլտերա (29.08.2013)

  29. #180
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տղաս ահավոր հացակեր է։ Ինչ էլ ուտելու լինի, եթե հանկարծ հաց տեսավ կամ «հաց» բառը լսեց, էլ չի ուտի ու համառորեն հաց կպահանջի։ Հաց ուտելիս էլ կշտանալ չունի. համարյա ինչքան տաս, կուտի։ «Հաց ուտել» տիպիկ հայկական արտահայտությունն էլ մեզ էդ առումով շատ է խանգարում։ Տղայիս ուտելու կանչելիս ամուսինս հաճախ, սովորության համաձայն, ասում է՝ հիմա պիտի հաց ուտենք ։ Իսկ տղաս հո չի՞ հասկանում, որ «հաց ուտել» ընդամենը նշանակում է ինչ–որ բան ուտել, ոչ թե հենց հաց։ Ու կապ չունի, որ էն, ինչ պիտի ուտեինք իրականում, հեչ կապ չուներ հացի հետ։ Էլ ի՞նչ միրգ, ի՞նչ ճաշ, ի՞նչ ուրիշ բան. նա հացի անուն է լսել։ «Հա՜ց»,– ոգևորված գոռում է տղաս, ու մենք կամ պիտի իրեն մի կերպ շեղենք, որ մոռանա հացի մասին ու ուտի էն, ինչ պիտի ուտեր, կամ էլ ստիպված հացը բերենք։

    Երևի միայն հայերենում են ընդհանրապես ուտելուն «հաց ուտել» ասում՝ անկախ նրանից, թե ինչ են ուտում, քանի որ մենք սովորաբար առանց հացի սեղան չենք նստում, ի տարբերություն ուրիշ շատ ազգերի։ Պատկերացրեք՝ օտարների հայացքով ինչ տարօրինակ արտահայտություն է, երբ գործածվում է ուղղակի ուտելու իմաստով։ Փորձեք նաև թարգմանել ուրիշ լեզվով ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  30. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.09.2013), CactuSoul (02.09.2013), Cassiopeia (02.09.2013), E-la Via (02.09.2013), enna (01.09.2013), John (01.09.2013), melancholia (02.09.2013), Moonwalker (02.09.2013), Ruby Rue (02.09.2013), Sambitbaba (12.07.2014), Skeptic (02.09.2013), Smokie (02.09.2013), Srtik (01.09.2013), StrangeLittleGirl (01.09.2013), Tig (02.09.2013), Valentina (01.09.2013), Vardik! (02.09.2013), Yevuk (02.09.2013), Աթեիստ (02.09.2013), ԱնԱիդա (03.09.2013), Անվերնագիր (01.09.2013), Արէա (02.09.2013), Արևհատիկ (02.09.2013), Հարդ (02.09.2013), Նաիրուհի (01.09.2013), Նուշություն (02.09.2013), Ռուֆուս (01.09.2013), Վոլտերա (03.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (02.09.2013)

Էջ 12 23-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •