Բյուր, իմ կարծիքով նույն ստեղծագործությունը տարբեր ժամանակներում ու սիտուացիաներում կարա տարբեր ընկալվի… դրա համար էլ արժե վերընթերցել… ուղղակի մենք կարծում ենք որ յուրաքանչյուր ստեղծագործություն ունի որոշակի ասելիք, որն ասվել ա գրողի կողմից ու եթե դա հասկանում ու ընկալում ես, նշանակում ա գործը կարդացել ես ու պրծել ես" բայց տենց չի…
ես կուզեի բալետի հետ մի հատ զուգահեռ անցկացնել… ամեն տարի կարապի լիճը բեմադրում են, բայց չես կարող ասել "արդեն տեսել եմ" ու չգնաս նայելու… արդարության համար ասեմ որ էս զուգահեռը էնքան էլ տեղին չի, բայց շատ ընդհանուր բաներ ունի… Բալետի դեպքում միայն երաժշտությունն ու խորեգրաֆիան ա նույնը, միգուցե նաև դեկորացիան, մնացած ամեն ինչը տարբեր ա… գրականության դեպքմում նույնը մնացած բաներն են շատ, բայց դու ես տարբեր… քո ու ստեղծագործության հարաբերությունն ա տարբեր… կարող ա ավել սիրես, կարող ա և հիասթափվես, կարող ա տեսնես բաներ որ առաջ չես տեսել… դրա համար որ ասես "կարդացել եմ" էնքան էլ տենց չի…
Հեմինգուեյից կարդացել եմ <<Ծերունին և ծովը>> ,<<Հրաժեշտ զենքին>> ու մի քանի պատմվածքներ:Ռուսերեն թարգմանություններում ընդգծվում էին իրա կրկնությունները,տեքստին ռիթմ ու մի տեսակ մեղեդայնություն տալը.նման բանի հանդիպել եմ մենակ Մաթևոսյանի մոտ:Հեմինգուեյի բոլո՞ր ստեղծագործություններին ա բնորոշ էդ:Հատկապես հետաքրքիր կլիներ լսել բնագրով կարդացողներին,եթե այդպիսիք կան:Ու ո՞վ գիտի Մաթևոսյանը Հեմինգուեյից ա վերցրել էտ կրկնությունները կամ ընդհանրապես ո՞նց ա վերաբերվել Հեմինգուեյին:
Кто же тебя победил, старик? — спросил он себя. — Никто, — ответил он. — Просто я слишком далеко ушел в море
ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ
ԿԱՏՈՒՆ ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ
Հյուրանոցում միայն երկու ամերիկացի կային: Սենյակ բարձրանալիս կամ իջնելիս նրանք չէին ճանաչում աստիճաններին իրենց հանդիպող ոչ մի կենվորի: Ամերիկացիների սենյակը երկրորդ հարկում էր, որի պատուհանները դիմահայաց էին ծովին: Պատուհաններից երևում էին նաև զբոսայգին և պատերազմի զոհերի հուշարձանը: Զբոսայգում բարձր արմավենիներ ու կանաչ նստարաններ կային: Արևոտ եղանակին այնտեղ միշտ ինչ-որ նկարիչ էր լինում՝ իր նկարակալով: Նկարիչներին դուր էին գալիս սաղարթախիտ արմավենիները, ծովին ու այգիներին դիմահայաց հյուրանոցների փայլուն գույները: Իտալացիները, երկար ճանապարհ կտրելով, գալիս էին պատերազմի զոհերի հուշարձանը դիտելու, որ բրոնզաձույլ էր և փայլփլում էր անձրևի տակ: Անձրևում էր: Կաթիլները մեկիկ- մեկիկ պոկվում էին արմավենիների սաղարթներից: Խճապատ ծառուղիներում փոքրիկ լճակներ էին գոյոցել: Անձրևի տակ փրփրածուփ ծովի ալիքները երկար շերտերով փշրվում էին ափին, հետո ավազը լափլիզելով նահանջում ետ, նորից ետ էին գալիս ու փշրվում՝ երկար շերտով, անձրևի տակ: Հրապարակում, հուշարձանի մոտ ավտոմեքենաներ էին մնացել: Դիմացի սրճարանի դռան շեմին մատուցողը կանգնել, նայում էր դատարկ հրապարակին:
Ամերիկուհին կանգնել էր պատուհանի մոտ և նայում էր դուրս: Հենց նրանց պատուհանի ներքևում, կանաչ սեղաններից մեկի տակ, որից անձրաևաջուր էր կաթկթում, մի կատու էր կուչ եկել: Կատուն փորձում էր գունդուկծիկ լինել այնպես, որ կաթիլները չընկնեին վրան:
-Իջնեմ, այդ կատվի ձագին բերեմ,- ասաց ամերիկուհին:
- Ես կգնամ,- առաջարկեց մահճակալին պառկած նրա ամուսինը:
-Ոչ, ինքս կբերեմ: Խեղճ փիսիկը սեղանի տակ չարչարվում է, որ չթրջվի:
Ամուսինը շարունակեց կարդալ՝ երկու բարձերը հարմարեցնելով գլխի տակ:
-Տես՝ չթրջվես,- ասաց նա:
Կինը իջավ աստիճաններով ու երբ անցնում էր նախասրահով, հյուրանոցի տերը տեղից ելավ, խոնարհվելով ողջունեց նրան: Հյուրանոցի տիրոջ գրասեղանը նախասրահի հեռավոր անկյունում էր: Նա ծեր, բավականին բարձրահասակ մարդ էր:
- Անձրևում է,- ասաց կինը:
- Այսօր շատ վատ եղանակ է:
Ծերունին կանգնել էր գրասեղանի ետևում, կիսամութ սենյակի հեռավոր անկյունում: Նա դուր էր գալիս կնոջը: Ամերիկուհուն դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ չափազանց լուրջ խոժոռ տեսքը՝ որևէ գանգատ լսելիս: Նրան դուր էր գալիս այդ մարդու արժանապատվությունը: Նրան դուր էր գալիս, թե ինչպես էր այդ ծերունին ուզում ծառայություն մատուցել իրեն: Դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ պահվածքը: Դուր էին գալիս խոժոռ դեմքն ու խոշոր ձեռքերը:
Ծերունու հանդեպ խանդաղատանքով լցված՝ ամերիկուհին բացեց դուռն ու նայեց դուրս: Տեղատարափ անձրև էր: Անջրանցիկ թիկնոցով մի տղամարդ դատարկ հրապարակով դեպի սրճարան էր գնում: Կատուն պետք է որ հյուրանոցի աջ կողմում լիներ: Գուցե քիվի տակով անցնի: Երբ կինը կանգնեց դռան շեմին, նրա գլխավերևում մի անձրևանոց բացվեց: Նրանց սենյակը հավաքող աղախինն էր:
- Այսպես չեք թրջվի,- ժպտալով ասաց աղախինը իտալերեն: Անշուշտ, նրան հյուրանոցի տերն էր ուղարկել:
Աղախնու հետ, որ անձրևանոցը պահած գնում էր նրա ետևից, կինը խճապատ ծառուղիով քայլեց դեպի իրենց սենյակի պատուհանի տակ: Սեղանն այնտեղ էր: Անձրևով ողողված՝ այն վառ կանաչավուն էր դարձել, բայց կատուն չկար: Հանկարծ հուսախաբություն համակեց կնոջը: Աղախինը ակնածանքով նայեց նրան:
- Դուք որևէ բա՞ն եք կորցրել, սինյորա:
- Այստեղ կատու կար:
- Կատո՞ւ:
- Այո, կատու:
-Կատո՞ւ,- ծիծաղեց աղախինը:- Կատուն՝ անձրևի տա՞կ:
- Այո,- ասաց կինը,- սեղանի տակ էր: Ահ, ես այնքան շատ էի ուզում փոքրիկ կատու ունենալ:
Երբ ամերիկուհին անգլերեն խոսեց, աղախնի դեմքը ձգվեց:
- Եկեք, սենյորա,- ասաց նա:- Եկեք ներս գնանք, թե չէ կթրջվեք:
- Գնանք, իհարկե,- ասաց մանկամարդ ամերիկուհին:
Նրանք խճապատ ծառուղիով նորից ետ եկան ու ներս մտան: Աղախինը մնաց դրսում, որ անձրևանոցը փակի: Երբ ամերիկուհին անցավ նախասրահով, հյուրանոցի տերը խոնարհվեց նախասրահում: Կնոջ մեջ ինչ-որ բան ջղաձգորեն գունդուկծիկ դարձավ: Հյուրանոցի տերը ստիպում էր նրան շատ փոքր ու միաժամանակ կարևոր զգալ: Մի պահ կինը իրեն չափազանց կարևոր զգաց: Նա բարձրացավ աստիճաններով: Բացեց սենյակի դուռը: Ջորջը մահճակալին պառկած կարդում էր:
- Կատվին բերի՞ր,- հարցրեց նա՝ գիրքը ցած դնելով:
- Այնտեղ չէր:
-Հետաքրքիր է, ո՞ւր է կորել,- ասաց Ջորջը՝ աչքերը մի պահ կտրելով գրքից:
Կինը նստեց մահճակալին:
- Ես այնքան էի ուզում փոքրիկ կատու ունենալ,- ասաց նա:- Չգիտեմ, թե ինչու եմ այդքան ուզում: Ես այդ խեղճ փիսիկին եմ ուզում: Կատակ բան չի, խեղճ փիսիկը դրսում, անձրևի տակ է:
Ջորջը նորից սկսել էր կարդալ:
Կինը մոտեցավ հարդարանքի սեղանին, նայեց հայելու դիմաց և ձեռքի հայելիով սկսեց զննել իրեն: Նախ՝ զննեց մեկ, հետո մյուս կիսադեմը: Ապա՝ ծոծրակն ու պարանոցը:
-Ի՞նչ ես կարծում, լավ չէ՞ր լինի, եթե մազերս թողնեի երկարեր,- հարցրեց ամերիկուհին՝ նորից նայելով իր կիսադեմին:
Ջորջը աչքերը բարձրացրեց ու տեսավ կնոջ՝ տղայի պես կարճ խուզված ծոծրակը:
- Այդպես էլ է ինձ դուր գալիս:
- Ես ձանձրացել եմ,- ասաց կինը:- Այնպես եմ ձանձրացել տղայի այս սանրվածքից:
Ջորջը փոխեց դիրքը: Այն պահից, ինչ կինը սկսել էր խոսել, ամուսինը աչքը չէր կտրել նրանից:
- Այսօր դու շատ ես սիրունացել,- ասաց Ջորջը:
Կինը ձեռքի հայելին դրեց հարդասեղանին, մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս: Մթնում էր:
- Ուզում եմ մազերս ետ սանրել ու ձիգ կապել այնպես, որ հարթ լինեն, հետո ծոծրակիս մեծ հանգույց անել ու մատներով շոշափել,- ասաց կինը:- Ուզում եմ գոգիս փոքրիկ կատու լինի, որ շոյեմ, իսկ նա մռռա:
-Ի՞նչ…
- Հետո ուզում եմ սեփական սպասքով ճաշել, իսկ սեղանին մոմեր վառվեն: Ուզում եմ գարուն լինի, ուզում եմ մազերս փռած սանրել հայելու առաջ, ես կատու եմ ուզում, նոր զգեստներ եմ ուզում…
- Դե լավ, վերջացրու: Մի գիրք վերցրու կարդա,- ասաց Ջորջը: Նա նորից կարդում էր:
Կինը պատուհանից նայում էր դուրս: Արդեն բոլորովին մթնել էր, իսկ անձրևը դեռ մաղվում էր արմավենիներին:
-Այնուամենայնիվ, ես կատու եմ ուզում,- ասաց ամերիկուհին:- Հենց հիմա կատու եմ ուզում: Եթե երկար մազեր կամ ուրիշ ուրախություն չի կարելի, գոնե կատու կարելի՞ է ունենալ:
Ջորջը չէր լսում: Նա կարդում էր: Կինը պատուհանից նայեց դուրս: Հրապարակի լույսերն արդեն վառվել էին:
Ինչ-որ մեկը թակեց դուռը:
-Մտեք ,- ասաց Ջորջը: Նա գլուխը բարձրացրեց գրքից:
Աղախինը կանգնեց դռան շեմին: Նրա գրկին մի մեծ, բծավոր կատու կար, որ ծանրորեն կախվել էր ձեռքերից:
- Ներեցեք,- ասաց աղախինը,- հյուրանոցի տերը խնդրեց, որ սա տամ սինյորային:
Էկա Այբին շնորհակալություն ասելու Հեմինգուեյի սիրածս պատմվածքը տեղադրելու համար: Համ էլ մի քիչ ուզում եմ արտահայտվել Հեմինգուեյից:
Գիտե՞ք իրա գործերի ինչն եմ սիրում: Աշխարհագրությունը: Իրա պատմվածքներն ու վեպերը միշտ նույն տեղում չեն տեղի ունենում: Ինքը վերցնում ա տեղը, մինչև վերջ մտնում դրա մեջ: Իրա գործերում աշխարհագրությունը շատ կարևոր ա, նույն էֆեկտը չի ունենա, եթե ուրիշ տեղ ընտրի: Ու նաև լավ ա, որ էդ աշխարհագրությունը միշտ նույնը չի: Հեմինգուեյի հետ ուր ասես կգնաս. էլ Իտալիա, էլ Իսպանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ամերիկա: Ու էդ բոլոր երկրներում ամենատարբեր վայրեր:
Էս աշխարհագրության նման մեկ էլ սիրում եմ, թե ոնց ա լեզուն օգտագործում: Որտեղ պետք ա, հերոսն անգլերենն ու ֆրանսերենը խառնում ա: Որտեղ պետք ա, անգլերենն իսպաներենի կառուցվածք ունի, որ լեզվի համուհոտը փոխանցի: Մի խոսքով, շատ հավես ա ինքը աշխարհագրությունն ու լեզուն համադրում:
Էսօր իրա «Մեծարանք Շվեյցարիային» պատմվածքը կարդացի: Էնքան հավեսն էր, էնքան դիպուկ էր բնութագրել շվեյցարացիներին էդ մի քանի էջի մեջ:
Սաղ հեչ, Հեմինգուեյի պատմվածքներից որո՞նք եք սիրում:
Այբ (30.01.2014)
Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կգրի պատմվածք՝ բաղկացած ընդամենը վեց բառից, որը կհուզի ցանկացած մարդու: Հեմինգուեյը հաղթեց գրազը.
«Վաճառվում են մանկական կոշիկներ: Հագած չեն»:
Այբ, ինքը չթարգմանված է ազդեցիկ, որովհետև շեշտվում են "baby" ու "never" բառերը։
For sale: baby shoes, never worn.
Nihil (03.02.2014)
Նոր էս հոդվածը գտա Sea Change պատմվածքի մասին: Շատ հավեսն ա. հեղինակը նաև սևագրերն ա փորփրել ու համեմատություններ արել: Ով խորանալու հավես ունի, կարա կարդա:
Իր բոլոր կանոններով իսկական Հեմինգուեյական պատմվածք: Ամենահայտնի պատմվածքներից ա, մոտ օրերս գուցե թարգմանեմ:
Վերջերս "Դրախտային այգի"-ն կարդացի /SLG-ի թոփ 10-ից դրդված/: Ես ուզում եմ հասկանամ. արդյոք ճիշտ եմ հասկացել? պատմվածքը պարկեշտ ապրելակերպ է քարոզում? թե ես շատ մակերեսային եմ հասկացել? Խնդրում եմ մի երկու բառով կիսվեք: Ձեր տպավորությունները պատմվածքից?
Կարճ
Կոնկրետ
Քիչ ես խորանում
Դժվար էս գործը մեկ հիմնական մեսիջ ունենա: Բայց սա ընդհանրապես գրականության մեջ կարծեմ անդրոգինիան նկարագրող առաջին կամ գոնե առաջիններից մեկն ա: Ուղղակի հեղինակը ցույց ա տալիս հարաբերություն, որտեղ տղամարդու ու կնոջ դերերը փոխված են: Հետո նաև էն սիրային եռանկյունին որ սարքում ա, ցույց ա տալիս եռանկյան շատ բարդ կողմերը, էդ ամենի միանշանակ չլինելը:
Իսկ ընդհանրապես ես ավելի հեռուն կգնամ ու կասեմ, որ էս գործն ինքնակենսագրական տարրեր ա պարունակում: Քեթրինի նախատիպը Հեմինգուեյի կինն ա, որը մի պահ ոչնչացրել ա Հեմինգուեյի գրածների մի ամբողջ հավաքածու: Իսկ Մարիտան Հեմինգուեյի երազանքների կինն ա, կին, որը հասկանում ու գնահատում ա իրա գրածները: Է՜խ Հեմինգուեյ ձյա, թե ինչու ժամանակակիցներ չենք![]()
boooooooom (11.11.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ