Բյուր, իմ կարծիքով նույն ստեղծագործությունը տարբեր ժամանակներում ու սիտուացիաներում կարա տարբեր ընկալվի… դրա համար էլ արժե վերընթերցել… ուղղակի մենք կարծում ենք որ յուրաքանչյուր ստեղծագործություն ունի որոշակի ասելիք, որն ասվել ա գրողի կողմից ու եթե դա հասկանում ու ընկալում ես, նշանակում ա գործը կարդացել ես ու պրծել ես" բայց տենց չի…
ես կուզեի բալետի հետ մի հատ զուգահեռ անցկացնել… ամեն տարի կարապի լիճը բեմադրում են, բայց չես կարող ասել "արդեն տեսել եմ" ու չգնաս նայելու… արդարության համար ասեմ որ էս զուգահեռը էնքան էլ տեղին չի, բայց շատ ընդհանուր բաներ ունի… Բալետի դեպքում միայն երաժշտությունն ու խորեգրաֆիան ա նույնը, միգուցե նաև դեկորացիան, մնացած ամեն ինչը տարբեր ա… գրականության դեպքմում նույնը մնացած բաներն են շատ, բայց դու ես տարբեր… քո ու ստեղծագործության հարաբերությունն ա տարբեր… կարող ա ավել սիրես, կարող ա և հիասթափվես, կարող ա տեսնես բաներ որ առաջ չես տեսել… դրա համար որ ասես "կարդացել եմ" էնքան էլ տենց չի…
Էջանիշներ