Քիչ ես խորանում

Դժվար էս գործը մեկ հիմնական մեսիջ ունենա: Բայց սա ընդհանրապես գրականության մեջ կարծեմ անդրոգինիան նկարագրող առաջին կամ գոնե առաջիններից մեկն ա: Ուղղակի հեղինակը ցույց ա տալիս հարաբերություն, որտեղ տղամարդու ու կնոջ դերերը փոխված են: Հետո նաև էն սիրային եռանկյունին որ սարքում ա, ցույց ա տալիս եռանկյան շատ բարդ կողմերը, էդ ամենի միանշանակ չլինելը:
Իսկ ընդհանրապես ես ավելի հեռուն կգնամ ու կասեմ, որ էս գործն ինքնակենսագրական տարրեր ա պարունակում: Քեթրինի նախատիպը Հեմինգուեյի կինն ա, որը մի պահ ոչնչացրել ա Հեմինգուեյի գրածների մի ամբողջ հավաքածու: Իսկ Մարիտան Հեմինգուեյի երազանքների կինն ա, կին, որը հասկանում ու գնահատում ա իրա գրածները: Է՜խ Հեմինգուեյ ձյա, թե ինչու ժամանակակիցներ չենք

Էջանիշներ