StrangeLittleGirl-ի խոսքերից
Ժող, վերջն եք դուք: Ստեղ մենք խոսում ենք «դու իմն ես» արտահայտության մասին, դուք բերել, խցկում եք «դու իմ կինն ես», «դու իմ սերն ես», «դու իմ ջիգյարն ես», «դու ամենքինն ես» արտահայտությունները: Դուք չե՞ք զգում տարբերությունները: «Դու իմ կինն ես» նշանակում ա «դու իմ կինն ես», ու դրա մեջ ոչ մի վատ բան չկա, ինչպես և եթե կինն ասի՝ «դու իմ տղամարդն ես» կամ «դու իմ ամուսինն ես»:
Ու տարօրինակ կերպով էդքան տղամարդիկ են գլխովս էկել-անցել, երբեք էն մինչև ականջների ծերը սիրահարվածներից չեմ լսել, որ ասեն՝ դու իմն ես: Պատկանելություն ցույց տվող արտահայտություններից մաքսիմում ասած լինեն՝ «դու իմ սերն ես», մեկ էլ «թանկագինս»: Բայց այ «իմն ես» արտահայտությունն իրենց թույլ են տվել ոմանք դեյթինգի ամենանախնական փուլերում, էն որ ոչ մեկը ոչ մեկին որևէ խոստում չի տվել: Ու այ հենց դա ճիշտ ժամանակն ա տղային բայ-բայ ասելու:
Էջանիշներ