Ճիշտն ասած ես այդպես էլ չհասկացա թե դուք ինչ տրամաբանական կանոններով եք հաստատում ու ժխտում: Մտքի սկզբում ասում եք, որ դու իմն ես արտահայտությունը հասկացություն է, իսկ մտքի ծավալի մեջ դարձնում դրան, որպես տրամաբանական հաստատուն, բայց այդպես չի լինում Բյուր ջան

Դու իմն ես արտահայտությունը նեղ բովանդակություն ունեցող հասկացություն է, իսկ տրամաբանության մեջ որքան նեղ է հասկացության բովանդակությունն այնքան լայն է դրա ծավալն, այսինքն դու իմն ես արտահայտության ծավալի մեջ հանգիստ տեղ են անում քո բերած բոլոր օրինակնները, բացառությամբ դու ամենքինն ես արտահայտությունն: Եվ ընդանրապես Բյուր ջան ըստ ինձ որևէ արտահայտություն լինի դա պատկանելիություն ցույց տվող թե մեկ այլ բան, չի վնասի երբեք անհատի անհատականությանը եթե դրա արտահայտողը հոգու խորքում կամ հենց Հերովդես չլինի

Էջանիշներ