այ կյանքիդ մեռնեմ… նենց էս գրել, մարդ արդեն վախում ա գրառում անի ու հակառակվի… ամեն հակաճառմանն էլ կարաս ասես էգոյի մասաժ ա… հիմա ինչ անեմ՝ համաձայնվե՞մ… կամ ի՞նչ աբսուրդային բան եմ ասել. որ Հայաստանի զարգացման համար բաց սահմաններն ու ոչ թշնամի հարևանները կարևոր ե՞ն… կամ եթե կողմ եմ ղարաբաղի հարցի լուծմանը ուրեմն աբսուրդային պատասխան եմ տվել իմ գլխի մե՞ջ…
ճիշտը որ ասեմ, դու էլ իմը չես կարդում, լրիվ… էնքան բան կա որ 100 տարի ա ասում եմ ու էլի կրկնում եք…
ապեր, էսի պրիմիտիվ դրույթ ա, բայց ֆունդամենտալ ա… անգամ Ամերիկան առանց բաց սահմանների չի կարա զարգանա… էսօրվա ամեն ինչն ա փոխկապակցված… նամանավանդ Հայաստանի համար ա էական բաց սահմանները… կարող ա՞ գաղտնիք ա որ ռեսուրս չունենք էդքան… թե՞ ունենք ես խաբար չեմ… իմպորտ-էքսպորտը կարևոր չի՞… ուզում ես սա հիմնավորե՞մ… Մարինե Պետրոսյանի հետ որ համեմատում եմ էդտեղ վատ բան չկա, նրա հետ ես շատ եմ բանավիճում, խոսում ու ինքն էլ ա տենց բաներ ասում՝ "ուժեղանանք նոր լուծենք հարցը" . դե որ ուժեղացար, հենա հարցն արդեն լուծված ա, էլ ի՞նչ լուծես, թե՞ հիմա թույլ ենք դրա համար չենք լուծում…- Քո գրած կարծիքներում ահավոր շատ են sweeping statement-ները: Վերցնում ես մի հատ պրիմիտիվ դրույթ, ասենք «ոչ մեկը չի կարա փակ սասհաններով զարգանա», ու առանց որևէ հիմնավորման ու խորանալու ուզում ես քո էշը առաջ բռթես, էտ ընթացքում չես խորշում ասենք ինձ Մարինե Պետրոսյանի ու Սերժիկի հետ համեմատելուց: Երկու դեպքում էլ իմ համար վիրավորական բացարձակ ոչինչ չկա, բայց դրանից հետո որևէ բան քո հետ քննարկելը դառնում ա անիմաստ: Էլ չեմ ասում, որ «փակ սահմաններ» հասկացությունը Հայաստանի համար արդեն իսկ հիմարություն ա, քանի որ Հայաստանի սահմանները Վրաստանի ու Իրանի հետ բաց են, իսկ Թուրքիայի հետ էլ, եթե չհաշվենք մի երկու տարին, երբեք էլ բաց չեն եղել:
Տրիբուն ջան, ապեր… բա ձեր տրամաբանությունը ո՞րն ա… ձեր ասածն էն ա որ ներքին հարցերը լուծենք ուժեղանանք ու նոր անցնենք ղարաբաղի հարցին… շատ սիրուն բան եք ասում, գործնականում էլ կարելի ա անել, բայց դրանից մեր վիճակն էդքան էլ չի փոխվելու… մենք որոշ զարգացում կարձանագրենք ու հետո կգանք նույն կետին, մի պարզ պատճառով, մեր զարգացումը լինելու ա սահմանափակ, որոշ կետից հետո զարգացման տեմպերը դանդաղելու են ու հետ ենք մնալու շրջապատից… սահմանափակ ռեսուրսները միշտ էլ պարատ հող են մենաշնորհի համար… տենց չի՞… էս մենաշնորհների պատճառներից մեկն էլ հենց սահմանափակ ռեսուրսներն են… մի պատճառ որ վերացնում ես, մյուսը մնում ա… ի՞նչն ա անտրամաբանականը, իմ խապեր…- Քո էս վերջին բազմաթիվ գրառումներում, գոնե իմ համար, բացակայում ա որևէ տրամաբանական շղթա, որից կարելի ա բռնվել ու որի շուրջ կարելի ա բանավիճել: Այսինքն, ևս մեկ անգամ քո հետ բանավիճելը դառնում ա անիմաստ:
իմ արև, զարմանում եմ ձեր վրա…- Հնարավոր ա, որ քո համար էլ իմ գրառումներն են տրամաբանությունից զուրկ: Էս դեպքում իրար հետ բանավիճելը դառնում ա կրկնակի անիմաստ:
Էջանիշներ