User Tag List

Էջ 198 358-ից ԱռաջինԱռաջին ... 98148188194195196197198199200201202208248298 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,956 համարից մինչև 2,970 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #2956
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը, հայտնում են ԼՂՀ ՊՆ-ից:

    Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:

    Միջադեպի մանրամասները ճշտվում են:

    Ադրբեջանական զլմները հայտնում են, որ ուղղաթիռը ընկել է ադրբեջանական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում:

    Սա ամենալուրջ միջադեպն է ռազմական ավիացիայի հետ կապված՝ զինադադարի պայմանագրի կնքումից ի վեր:

    16:38

    Որոշ տեղեկություններով, ուղղաթիռի խոցումից զոհվել է երեք մարդ: Այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել:

    20։30

    Որոշ լրատվամիջոցներում հայտնվել են ուղղաթիռի անձնակազմի անդամների անունները՝ հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը։ Նրանից զատ, ուղղաթիռի անձնակազմի անդամ էին նաև լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը։ Հիշատակված սպաների ճակատագրերը դեռևս անհայտ է։
    Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/37371.html




    Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ա կատարվում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2957
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/37371.html


    Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ա կատարվում:
    Ես չեմ հասկանում՝ ինչու՞ էին ուսումնավարժական թռիչք կատարում շփման գծին չափազանց մոտ (ըստ որոշ աղբյուրների մոտ 500 մետրի վրա): Մի՞թե թշնամուն չեն ճանաչում ու էդքան միամիտ են: Թե՞ ինչ-որ բան մերոնք թաքցնում են

  3. #2958
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վիդեոն, ասում են իսկականն ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #2959
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիդեոն, ասում են իսկականն ա։
    Իսկականոտ ա երևում:
    Բայց ես էլ չեմ հասկանում տենց մոտ զորավարժություն անելը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #2960
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մինչև խիստ հիմնավոր փաստարկ չբերեն, ոչ մեկ էլ չի հասկանա։ Էս պահին պտի եզություն անվանեմ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. #2961
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Անկախ ներքաղաքական խնդիրներից, արտաքին վտանգի դեպքում անվերապահորեն կանգնած են լինելու ԼՂՀ և Հայաստանի անվտանգության պաշտպանության դիրքերում: Այս մասին է ասված Հայ Ազգային Կոնգրես, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ:

    «Նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից խփվել է ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՍԻ-24 ուղղաթիռը։

    Հրադադարի ողջ ընթացքում սա աննախադեպ մի փաստ է՝ բացահատ սադրանք՝ ուղղված ռազմական գործողությունների էսկալացիայի։ Վտանգավոր և դատապարտելի այդ քայլը անհանգստություն է առաջացրել նաև միջազգային ասպարեզում, տարբեր երկրների ու միջազգային կառույցների կողմից եղել են զգուշացնող և դատապարտող արձագանքներ։

    Խորհրդարանական երեք ընդդիմադիր ուժերը այս առիթով ևս մեկ անգամ հայտարարում են, որ, անկախ ներքաղաքական խնդիրներից, արտաքին վտանգի դեպքում անվերապահորեն կանգնած են լինելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության պաշտպանության դիրքերում։

    Եռյակը իր խոր վիշտն է հայտնում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների՝ Սերգեյ Սահակյանի, Ազատ Սահակյանի և Սարգիս Նազարյանի մահվան առթիվ և ցավակցում նրանց ծառայակիցներին, հարազատներին ու մտերիմներին
    »,-ասված է հայտարարության մեջ։

    Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին՝ 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցված ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը։ Անձնակազմի անդամ էին նաև լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը։ ՀՀ ՊՆհայտարարել է, որ ուղղաթիռը զինված չի եղել:

    Նշենք նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ համանախագահներն անհանգստացած են «Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանման միջադեպով» և կոչ արել «կողմերին խուսափել քայլերից, որոնք կարող են շփման գծում լարել իրավիճակը»:

    Ավելի վաղ էլ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հայկական ռազմական ուղղաթիռի կործանումը սառեցված հակամարտության սրման լուրջ վտանգ է պարունակում:

    Դեպքի վերաբերյալ հայտարարություն է արել նաև Եվրամիության դիվանագիտական ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, որը կոչ է արել հետաքննել դեպքը:

    ՀՀ ԱԳՆ էլ ուղղաթիռի կործանումը սադրանք է որակել, որն ուղղված է «խափանելու բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»:
    Աղբյուր՝ http://newsline.am/am/news/view/2294.html

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #2962
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նորաբաց interpress.am կայքը, որ ներկայացնում է համաշխարհային մամուլը հայերենով, ներկայացրել է համաշխարհային ԶԼՄ-ների անդրադարձը խոցված ուղղաթիռի միջադեպին.

    Իտալական «La Stampa» թերթը իր «Ղարաբաղում ուղղաթիռ է խոցվել. Նոր պատերա՞զմ է սպասվում» հոդվածում անդրադառնալով ԼՂՀ բանակի խոցված ուղղաթիռի միջադեպին՝ կարծիք է հայտնում, որ այն կարող է հակամարտության բռնկման պատճառ դառնալ՝ հաշվի առնելով նաև վերջին ամիսների սահմանային բախումների սրացումը: Թերթը, հենվելով որոշ մեկնաբանների կարծիքների վրա, նշում է, որ ղարաբաղյան հակամարտության թեժացմանը կարող է նպաստել Ուկրաինայում ընթացող պատերազմը, ուր ներքաշված է նաև Ռուսաստանը, որը տասնամյակներ շարունակ միջնորդ հանդիսանալով Երեւանի եւ Բաքվի միջեւ՝ կարող է աջակցել հայկական կողմին:

    The Washington Post թերթը հրապարակել է միջադեպի մասին «Ադրբեջանը ուղղաթիռ է խոցել Լեռնային Ղարաբաղում» հոդվածը: Այն մեջբերում է երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի պաշտոնական հաղորդագրությունները միջադեպի հետ կապված և նշում, որ ԵԱՀԿ-ի ներքո ընթացող տարիների բանակցային գործընթացը քիչ տեսանելի առաջընթաց է գրանցել:

    Իր հերթին, Bloomberg լրատվական կայքը «Ուղղաթիռի կործանմամբ Ադրբեջանը ռիսկի է գնում նոր հակամարտության Հայաստանի հետ» հոդվածում անդրադառնում է ուղղաթիռի հետ կապված միջադեպին՝ մեջբերելով Կարնեգիի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դե Վալի խոսքերը, ըստ որի՝ «Սա զինադադարի վերջին 20 տարիներից ի վեր ամենալուրջ ռազմական միջադեպն է»: Ըստ լրատվական կայքի հաղորդման՝ Մինսկի խմբի համանախագահները «խորապես անհանգստացած են» միջադեպով: Կայքը նշում է նաև, որ Ադրբեջանը իր նավթային եկամուտները օգտագործում է ռազմական նպատակներով և սպառնում պատերազմով, եթե տապալվեն բանակցությունները:

    Իր Bloomberg Businessweek մեկ այլ անդրադարձում՝ «Ադրբեջանցիներն ու հայերը փոխադարձ մեղադրում են միմյանց ուղղաթիռի կործանման միջադեպում» կայքը նշում է, որ ադրբեջանական կողմը մեղադրում է հայկական կողմին իր օդային սահմանների խախտման մեջ, իսկ հայկական կողմը, հերքելով մեղադրանքները, ընդգծում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է իր վերջերս ստանձնած պարտավորությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Կայքում բերվում են նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների կոչը երկու կողմերին հարգել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման ուղությամբ:

    Alյazeera-ն հրապարակել է «Հայաստանը զգուշացնում է Ադրբեջանին ուղղաթիռի միջադեպի հետ կապված» անդրադարձը, ուր նշում է, որ հայկական կողմը հայտարարել է, որ այս միջադեպը ծանր հետևանքներ կունենա Ադրբեջանի համար: Լրատվամիջոցը մեջբերում է նաև Ֆրանսիայի նախագահ Օլանդի շրջապատի անանուն աղբյուրի դեռևս հոկտեմբերին՝ հայ-ադրբեջանական փարիզյան գագաթաժողովից հետո, հայտնած կարծիքը, որ ուկրաինական իրադարձությունները ունեն ուղիղ ազդեցություն ղարաբաղյան հակամարտության վրա:

    BBC-ին ևս անդրադառնում է ուղղաթիռի միջադեպին «Ադրբեջանը խոցել է հայկական ուղղաթիռ» հոդվածում, ուր նշում է, որ այս միջադեպը առաջին էր իր տեսակով զինադադարի կնքումից ի վեր: BBC-ի մեկ այլ անդրադարձում, վերնագրված «Հայկական ուղղաթիռի կործանումը. Ծանր հետևանքների զգուշացում», նշվում է, որ Հայաստանի ԱԳՆ միջադեպը որակել է որպես «հանցավոր սադրանք»: Հայկական կողմը նաև զգուշացրել է Ադրբեջանին միջադեպի ծանր հետևանքների համար:

    EurasiaNet.org Նյու Յորքում գտնվող վերլուծական կայքը հրապարակել է լրագրող Ջոշուա Կուցերայի «Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խուցումից հետո ինչպե՞ս կարձագանքի Հայաստանը» վերլուծությունը, ուր նշվում է, որ հայկական կողմի ռազմական և քաղաքական գործիչները խոստացել են համապատասխան հակահարված տալ Ադրբեջանին այս առիթով: Կուցերան գրում է, որ չնայած միջադեպի հաջորդ օրը Ադրբեջանը հայտարարեց, որ Ղարաբաղի շուրջ եղած տարածքը «փակ օդային տարածք է», Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուղղաթիռով ժամանեց Լեռնային Ղարաբաղ: Կուցերան մեջբերում է Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդականի խոսքերը, ըստ որի՝ Ղարաբաղի օդային տարածքը, իրոք, փակ է, բայց միայն Ադրբեջանի օդային ուժերի համար: Կուցերան նաև մեջբերում է Armenian Reporter թերթի խմբագիր Էմիլ Սանամյանի կարծիքը, ըստ որի՝ հայկական կողմի պատասխանը ամենայն հավանականությամբ կլինի համարժեք՝ օրինակ, ադրբեջանական ուղղաթիռի խոցում:

    Reuters գործակալության տարածած տեղեկության մեջ, վերնագրված «Հայաստանն ասում է Ադրբեջանը խոցել է ուղղաթիռը», հաղորդվում է, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնատար անձինք կարծում են, որ ուղղաթիռի անձնակազմի բոլոր երեք անդամները զոհվել են, սակայն երկու կողմն էլ վերջնականապես չեն հաստատել այդ տեղեկությունը: Ըստ գործակալության՝ միջադեպը սրել է իրավիճակը Հայաստանի և նավթ արտադրող Ադրբեջանի միջև: Ըստ գործակալության մեկ այլ «Հայաստանին և Ադրբեջանին հորդորում են պահպանել զինադադարը ուղղաթիռի կործանումից հետո» անդրադարձի՝ ԵԱՀԿ կոչ է անում կողմերին հարգել զինադադարը և կանխել նմանատիպ միջադեպերը հետագայում:

    Euronews-ը հրապարակած «Հայաստանն ասում է Ադրբեջանը խոցել է ռազմական ուղղաթիռը» վերնագրի ներքո կարճ անդրադարձում տեղադրված է ուղղաթիռի խոցման պահի վիդեո նյութը, ինչպես նաև մեջբերվում են Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները միջադեպի առիթով: Նյութի վերջում նշվում է, որ Հայաստանը խոստացել է հակազդել Ադրբեջանին:

    Գերմանական Deutsche Welle պարբերականը ևս անդրադարձել է միջադեպին՝ հրապարակելով «Ադրբեջանը խոցել է հայկական ուղղաթիռ Ղարաբաղում» հոդվածը: Նյութում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Ադրբեջանը խոցել է ղարաբաղյան ուղղաթիռը, երբ այն կատարում էր ուսումնական թռիչք, և որ ադրբեջանական կողմը շարունակում է տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծել միջադեպի տարածքն անգամ ուղղաթիռի կործանումից հետո:

    Ըստ եվրոպական մեկ այլ պարբերականի՝ Europe Online-ի՝ «Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրում են միմյանց ուղղաթիռի կործանման մեջ» նյութի, ղարաբաղյան կողմի խոսնակ Դավիթ Բաբայանը ասել է, որ փրկարարները չեն կարողանում մոտենալ միջադեպի վայրին, քանի որ ադրբեջանական կողմը շարունակում է կրակել իրենց ուղղությամբ: Պարբերականը ընդգծում է, որ Ռուսաստանի, որը դիտվում է որպես տարածաշրջանի անվտանգության երաշխավորող, և ԵԱՀԿ-ի պաշտոնյաները խորը մտահոգություն են հայտնել միջադեպի կապակցությամբ: Ըստ պարբերականի՝ կողմերը միմյանց են մեղադրում միջադեպի կապակցությամբ:

    Global Post ամերիկյան լրատվական կայքը միջադեպի վերաբերյալ իր «Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կարող է թեժանալ, ըստ ՀԱՊԿ-ի» հրապարակման մեջ անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հայտարարությանը միջադեպի կապակցությամբ, ըստ որի՝ ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանը վերացրել է ուղղաթիռ, որը կատարում էր ուսումնական թռիչք, որի հետևանքով զոհվել են անձնակազմի երեք անդամները: Նշված է նաև, որ ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ այս վտանգավոր միջադեպը կարող է նոր լարվածության սրման պատճառ դառնալ:

    International Business Times-ը երկու անդրադարձ է արել միջադեպին: Ումբերտո Բաչիի հեղինակությամբ «Լեռնային Ղարաբաղ: Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմի շեմին ուղղաթիռի կործանումից հետո» հոդվածում բերվում են ադրբեջանական և հայկական կողմերի պաշտոնական հայտարարությունները միջադեպի կապակցությամբ, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը, ըստ որի՝ այս միջադեպը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ ներառյալ լարվածության թուլացմանն ու զինադադարի պահպանմանը: Նույն պարբերականի մեկ այլ հրապարակման մեջ, Ջանլուկա Մեզոֆիորիի հեղինակությամբ «Լեռնային Ղարաբաղ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սպառնում է վերածվել հումանիտար աղետի» նյութում ընդգծվում է, որ մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստները վախենում են, որ հակամարտության վերսկումը կունենա աղետալի մարդասիրական հետևանքներ: Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ Ալիևի վարչակազմը քննադատվում է մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների կողմից իր խոսքի ազատության խախտումների և բռնապետության համար: Մեջբերվում է ԱՄՆ վիքիլիքսյան գաղտնազերծված զեկույցները, ուր Ադրբեջանի նախագահը համեմատվում է մաֆիայի պարագլխի հետ: Հրապարակումը նշում է, որ, Ալիևը քննադատվում է նաև նրա համար, որ օգտագործում է Հայաստանի հետ հակամարտությունն ու ինչպես ինքն է անվանում «պատերազմական իրավիճակը» ընդդիմախոսության ճնշման համար: Պատերազմական իրավիճակի օգտագործման մարտավարությունը մարդու իրավունքների կողմնակիցներին ճնշելու համար, ըստ հրապարակման, կիրառվեց Ալիևյան ռեժիմի կողմից այս տարվա օգոստոսին, երբ բազմաթիվ քաղաքական ակտիվիստներ ձերբակալվեցին և բռնությունների ենթարկվեցին բանտերում: Հրապարակումը ընդգծում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման խիստ անհրաժեշտությունը:

    Radio Free Europe/Radio Liberty (Ազատություն ռադիոկայան) անդրադարձել է միջադեպի արձագանքներին «Միացյալ Նահանգները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի ուղղաթիռի կործանմամբ» նյութում՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը իր մտահոգություն է հայտնել ադրբեջանական ուժերի կողմից ղարաբաղյան ռազմական ուղղաթիռի խոցման առիթով: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին բացառել է խնդրի ռազմական լուծումը՝ ընդգծելով լարվածության անկման ու զինադադարի պահպանման անհրաժեշտությունը: Ռադիոկայանը մեջբերում է հակամարտության երեք կողմերի՝ ադրբեջանական, հայկական և ղարաբաղյան պաշտոնյաների խոսքը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ու ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի միջադեպի առիթով հայտարարություններն՝ ուղղված լարվածության թուլացմանն ու հակամարտության խաղաղ կարգավորմանը:ԵՄ ներկայացուցիչը նաև կոչ է արել անցկացնել հետաքննություն միջադեպի հետ կապված:

    Բրիտանական The Guardian պարբերականը իր «Հայկական ռազմական ուղղաթիռը խոցվել է ադրբեջանական ուժերի կողմից՝ սպանելով երեք հոգու» հոդվածում գրում է, որ ուղղաթիռի կործանումը հաջորդել է երեք ամիս առաջ այս տարվա հուլիսի վերջին ծագած երկու կողմերի միջև զինադադարի կնքումից ի վեր ամենախոշոր ռազմական բախմանը, որին զոհ էին գնացել շուրջ 14 ադրբեջանցի զինվորներ:
    Աղբյուր՝ http://interpress.am/kharabagh-2/

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (25.11.2014)

  9. #2963
    Պատվավոր անդամ Bruno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    706
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադրբեջանն ունի 12 զոհ, որոնց անունները հայտնի են, և նույնքան զոհ, որոնց անունները ճշգրտվում են

    2015-09-30 14:32:22
    Քիչ առաջ ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ԱԺ-ում, պատասխանելով իրեն ուղղված հարցին, նշել է, որ ՊԲ-ը վերահսկում է իրավիճակը և կատարում պատժիչ գործողություններ՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի:
    Արդյունքում Ադրբեջանն ունի 11-12 զոհ, որոնց անունները ճշգրտված են ՊԲ կողմից, և մոտ նույնքան զոհ, որոնց անունները ճշգրտման փուլում են:
    Բացի դրանից, իրենց հոսպիտալներում այս պահի դրությամբ 60-80 վիրավոր կա՝ ըստ Լևոն Մնացականյանի:
    Իմ տեղեկություններով՝ բացի մարդկային կորուստներից, ադրբեջանցիները կրել են նաև նյութական զգալի կորուստներ, քանի որ մի քանի հենակետեր և զորանոցներ են ոչնչացվել մեր կողմից՝ իրենց զինտեխնիկայով հանդերձ:
    Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Տավուշի բնակիչների և ԱՀ զինվորների վրա հարձակումները Բաքուն չի մարսել:
    http://asekose.am/hy_AM/news/8/20107...rtvoum-en.html

    Էս ի՞նչ մոռթ են արել:

  10. #2964
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, սեքս-մեքսը թարգում ենք, ազերիները հարձակվել են:

    ԼՂՀ-ի ողջ սահմանի երկայնքով ընթանում են մարտեր, հակառակորդը բացահայտ հարձակում է սկսել, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

    Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

    «Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում»:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (02.04.2016), Տրիբուն (02.04.2016)

  12. #2965
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,457
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան հասկանում եմ, Սերժիկն ու Ալիևնը ԱՄՆ-ում են։ Հնարավոր է, որ Նահանգներն ա բզբզել, Ռուսաստանի կողքերը պրոբլեմներ Նահանգներին միշտ պետք են․․․
    Si vis pacem, para bellum

  13. #2966
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ մեր ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: Այն մասին, որ հակառակորդի առաջնահերթ պլանները ձախողվել են, վկայում է այն փաստը, որ ադրբեջանական և ոչ մի կայքում որևէ հաղորդում չկա մարտական այս լայնածավալ գործողությունների մասին: Հակառակորդը երկու ելք ունի. կա՛մ փոխել իրադրությունը, կա՛մ մտածել սեփական հանրությանը մարդկային ու նյութական կորուստների մասին զեկուցելու եղանակների մասին...

    Ստույգ տվյալների համաձայն՝ պատերազմական կրակի ձայները լսվում են մինչև Բարդա։

    Աղդամի ու Թարթառի ուղղությամբ ադրբեջանցիների տները ցնցվում են պայթյուններից։ Թե՛ կոմբատանտների, թե՛ քաղաքացիական անձանց շրջանում թշնամին ունի զոհեր։
    Թարթառի ուղղությամբ առհասարակ որոշ գյուղեր դատարկված են։ Տարհանվել է եղել նաև Ադրբեջանում սահմանապահ գյուղի «բրենդին» արժանացած հայտնի Ղափանլուն։...

    Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել և որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդի ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ ինչպես նաև տեխնիկայի, այդ թվում նաև ուղղաթիռի: Մարտական գործողուններում նախաձեռնությունը մեր ձեռքում է:

    ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (02.04.2016)

  15. #2967
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 (<<Գրադ>>) կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են

    էդ սրբապիղծ բոզի տղեքը հենց մի տեղ հավաքվում են՝ զոհեր ենք ունենում․․․

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (02.04.2016), Աթեիստ (02.04.2016), Տրիբուն (02.04.2016)

  17. #2968
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել և որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդի ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ ինչպես նաև տեխնիկայի, այդ թվում նաև ուղղաթիռի: Մարտական գործողուններում նախաձեռնությունը մեր ձեռքում է:
    Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (02.04.2016), Տրիբուն (02.04.2016)

  19. #2969
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու ոնց որ միշտ, իրանց լրատվականները ոչ մի բան չեն գրում, տեքստի են սպասում մեքենայից:
    Իրանց բնակչությունն էլ նոր-նոր ա տեղեկանում դեպքերի մասին ռուսական կայքերից, բայց չեն հավատում, էշ-էշ քոմենթներ են գրում:

    https://www.facebook.com/lifenews.ru/?fref=nf

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (02.04.2016), Աթեիստ (02.04.2016)

  21. #2970
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, սահմանի վրա բան կա՞...

Էջ 198 358-ից ԱռաջինԱռաջին ... 98148188194195196197198199200201202208248298 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •