User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստատուս քվոն էսօրվա դրությամբ այլընտրանք չունի:

    Թղթի վրա գրած անվտանգության երաշխիքները ու նույնիսկ խաղաղության ու բարեկամության պայմանագրերը ու նույնիսկ ինտեգրացիոն համակարգերի մաս կազմելը էսօր զրո կոպեկ արժեն: Անվտանգ են մենակ նրանք, ովքեր իրենք են պահում իրենց անվտանգությունը: Ու էսօր ռազմավարական դիրքերը զիջելը Ադրբեջանին հանուն ինչ-որ հիպոթետիկ անվտանգության նույն բանն ա, որ քամակդ բաց մտնես գեյ բառ ու հույս ունենաս, որ բոլորը կհարգեն քո կուսությունը.

    - Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ Ռուսաստանը կարող ա հինգ օրում մտնի ու ՄԱԿ-ի անդամ սուվերեն Վրաստանի մի մասը տանի:
    - Մի տարի առաջ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Ռուսաստանը կարող ա մի օրում Ղրիմը անեքսիայի ենթարկի ու դրա հետ բոլորը համակերպվեն:
    - Կիպրոսը 2004 թվականից ԵՄ անդամ ա, բայց թուրքերը թքած ունեն Կիպրոսի տարածքային ամբողջականության վրա:
    - Մոլդովան էսօր փաստացի կորցրել ա Մերձդնեստրը ու փաստացի կոնֆլիկտի մեջ ա Ռուսաստանի հետ, բայց ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր ա կնքում, էն դեպքում, երբ ԵՄ պաշտոնական քաղաքականությունը կոնֆլիկտ ունեցող երկրների հետ գործ չունենալն ա: Նույն էլ Վրաստանի դեպքում:
    - Իսրայելի ու Պաղեստինի մասով ՄԱԿ-ի տասնյակ որոշումներ կան: Պաղեստինը 1988-ի անկախ պետություն ա հռչակվել, իսկ 2012 ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ա ստացել, բայց Իսրայելը որ օրը ուզում ա մտնում ու պաղեստինցիների մայրիկը լացացնում ա, քանի որ ուժեղ ա, էտքան բան:
    - 20 տարի առաջ Եվրոպայում բոլոր սահմանները գծված էին հազար տարվա համար, իսկ 2008-ին ճանաչեց Կոսովոն՝ անունը դնելով հատուկ դեպք: Հարավսլավիայի մնացած մասերի մասին էլ չենք խոսում:

    Խաղաղապահ ուժերի տեղաբաշխումը անվտանգության երաշխիք չի կարա լինի:

    - Իսրայելը Լիբաբանի մայրիկը լացացրեց 2006 թվականին ՄԱԿ-ի խաղաղապահների ներկայությամբ ու լուռ համաձայնությամբ:
    - Ռուանդայում թութսիների գենոցիդը փաստացի տեղի ունեցավ հոլանդացի, բելգիացի ու ֆրանսիացի խաղաղապահների լուռ համաձայնությամբ, կամ գոնե ներկայությամբ:
    - Ու սենց ղուրուշով դեպքեր ...

    Մեծ տերությունների տված երաշխիքները ամեն վարկյան կարող են չեղյալ հայտարարվել՝ ըստ նպատակահարմարության:

    - Միակ մեծ տերությունը, որը ռեալ մեր տարածաշրջանում կարա անվտանգության երաշխիքներ տա, Ռուսաստանն ա: Իսկ Ռուսաստանը երբեք շահագրգռված չի եղել ու չի լինելու Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում:
    - Մի տարի առաջ Օբաման ուզում էր Ասադին բամբիտ աներ ու զենք էր մատակարարում ISIS-ին, իսկ էսօր Ասադն ու Օբաման դաշնակիցներ են դառել ու բամբիտ են անում ISIS-ին:
    - Եվրոպան արդեն մանրից սկսել ա Ասադի գովքով զբաղվել:
    - Իրաքում ԱՄՆ երաշխիքներով կնքված բոլոր համաձայնագրերը շիաների, սյունիների ու քրդերի միջև էսպր ուղարկվել են գրողի ծոցը:
    - Լիբիան աչքներիս առաջ մասնատվում ա, չնայած եվրոպացիների ու ԱՄՆ-ի ակտիվ միջամտությանը:

    Հիմա, էսքանից հետո, ո՞վ ա մեզ երաշխիքներ տալու, որ եթե մենք ասենք մի վեց շրջան տանք Ադրբեջանին ու Ադրբեջանը նույնիսկ պաշտոնապես ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ապա հենց մյուս օրը չի խախտի համաձայնագրերը ու պատերազմ չի սկսի ասենք Զանգեզուրի համար, կամ պռոստը զա կայֆ:

    Բաց սահմաններ բոլոր հարևանները հետ:

    Տատս էլ գիտի, որ տնտեսության համար բաց սահմանը փակ սահմանից լավ ա: Դրա համար էլ էս հարցը քննարկման ենթակա չի: Բայց մեր որոշ ընկերներ «առանց բաց սահմանի Հայաստանը չի կարա զարգանա» քամակից հանած արտահայտությունը դրոշ են սարքել, ոնց որ մենք սաղս էշ ենք, ու չենք հասկանում, որ երկարաժամկետ հեռանկարում ոչ մի երկիր էլ չի կարա լիարժեք զարգանա առանց բոլոր հարևանների հետ բաց սահմաններով:

    Հարցը էտ բաց սահմանների գինն ա: Իսկ գինը էսօր մեր անվտանգությունն ա: Որ մի երաշխքի չկա, որ եթե նույնիսկ մենք համաձայնվցենք ինչ-որ զիջումների կամ փոխզիջումների, ինչ էլ որ դա նշանակի, ապա թուքերը կամ ազերիների կհարգեն էտ համաձայնագրերը: Այսինքն, մեր զիջումները նաղդ են, իսկ թուրքերի բացած սահմանը նիսյա խոսակցություն ա, որը կարա լինի, կարա չլինի: Ես հակված եմ կարծելու, որ եթե թուրքերի զիջելու նամյոկ արեցիր, իրանց ախորժակը գնալով մեծանալույա: Իսկ մեզ ոչ մի մեծ տերություն չի օգնելու, նենց ոնց ոչ չի օգնել 100 տարի առաջ ու նենց ոնց որ էսօր չի օգնում Պաղեստինին, Լիբանանին, Սիրիային, Կիպրոսին, Մոլդովային, Վրաստանին ու նույնիսկ Ուկրաինային: Ամեն մեկը ոնց կարա տենում ա իրա գլխի ճարը:

    Կարա՞ արդյոք Հայաստանը զարգանա սահմանների ներկա ստատուսի պահպանման պարագայում:

    Կարա, միանշանակ: Բնականաբար զարգացման տեմպերը էն չեն լինի, ինչ եթե մենք ազատ ելք ունենանք դեպի բոլոր նավահանգիստները, բայց Հայաստանը հսկայական պոտենցիալ ունի, որը էսօր մսխվում ա մի քանի գռեհիկների պատճառով: Չեմ պատրաստվում որևէ մեկի գլխին տնտեսագիտական դասախոսություն կարդալ, բայց, միայն ներմուծման քվոտաների ու որոշ գյոռմամիշների մոնոպոլիաների վերացումը, բոլորին հարկային դաշտ բերելը ու միջին ու փոքր բիզնեսին խեղդելու փոխարեն աշխատելու հնարավորություններ տալը Հայաստանի համար մի 20-30 տարվա զարգացում կարա ապահովի: Մի պարզ օրինակ միայն, Հայաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերությունը աշխարհում ամենացածրերից մեկն ա: Ցանկության դեպքում կարա ավելի քան կրկնապատկվի: Իսկ էտ արդեն հսկայական բան ա:

    Հայաստանին ոչ մեկը չի արտագաղթում Ղարաբաղի հարցի կախված լինելու պատճառով: Մարդիկ արտագաղթում են, քանի որ քաքն են ընգել մի քանի թալանչի գյոռմամիշի ձեռը: Քանի որ գյուղացու ձեռից մթերումների ոլորտը մոնոպոլացրած մխչյանցի մկները կոպեկներով գյուղմթերք են գնում, որ հետո հոր գներով սոկի ու կանսերվի տեսքով վաճառեն քաղաքացիների վրա ու հարկեր չվճարեն - էս նենց, մի հատ հավայի դպրոցական օրինակ:

    Հայաստանը խաչմերուկ, տրանսպորտային հանգույց և այլն:

    Տխամարաբանություն: Սրան նույնիսկ անդրադառնալն ա ծիծաղելի: Պետք ա մենակ քարտեզին նայել: Ասենք հենց նույն BP-ին, Ղարաբաղի հարցը եթե կարգավորվի ու մենք Ադրբեջանի հետ դարավոր խաղաղության ու բերակամության համաձայնագիր կնքնենք, կարող ա Բաքու-Ջեյհանը քանդի ու մի հատ թազա նավթամուղ քցի Հայաստանով, քանի որ դա մի 40 կիլոմետր կարճ ա լինելու: Կամ ենթադրենք, տեսականորեն, որ Թուրքմենստանից մինչև Հունաստան գազամուղ ա քաշվում, ու ենթադրենք Հայաստոնվ մի 20 կմ ավելի կարճ ա, քան Վրաստանով: Ու պատկերացրերք, մի 100 միլիարդ դոլարանոց պռոյեկտի մեջ մի 20 միլիոն դոլար խնայելու համար ամբողջ աշխարհը նստած սպասում ա, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքեն ու էտ գազամուղը կառուցեն նենց, որ անցնի հենց Հայաստանի տարածքով: Ձեր խնդալը չի՞ գալիս սրա վրա: Ինչ-որ մեկը ենթադրում ա, որ ինչ-որ մեծ պռոյեկտ նստած սպասում ա, որ մի քանի կիլոմետրի քյար անի՞: Երբ ադրբեջանական նավթը պիտի հասցվեր Եվրոպա նույն BP-ն առանց մի վարկյան սպասելու Բաքու-Ջեյհանը կառուցեց:

    Նենց թեթև ամփոփում:

    - Ղրաբաղի հարցի կարգավորումը առաջին հերթին ձեռ չի տալիս Ռուսաստանին, քանի որ տարածաշրջանը պահում ա հսկողության տակ:
    - Երկրորդ հերթին ձեռ չի տալիս Սերժին ու Ալիևին, քանի որ հարցը ստռաշիլկա սարքած հսկողության տակ են պահում երկրի բնակչությանը ու կարան անվերջ իշխեն:
    - Ղարաբաղի հարցի զիջումով կամ փոխզիջումով, կամ որևէ զահրմարով արագ կարգավորումը պարտադիր համարողները կամ արդարացնում են երկրի ներսում սեփական իմպոտենտությունը, կամ անմեղսունակ են, կամ երկուսը միասին:
    - Մեկը ես, որպես ՀՀ քաղաքացի, քչից շատից տեսնելով թե էսօրվա աշխարհում ինչ ա կատարվում, ոնց են հարգվում ա համաձայնագրերը ու ոնց են վարվում թուլություն ցույց տվողների հետ, մի վարկյան անգամ չեմ մտածի ադրբեջանցիներին մի թիզ հող զիջելու մասին:
    - Ադրբեջանը գոնե էնքան ժամանակ քանի նավթի փողերն ա լափում ու քանի Ալիևները իշխանության են, պատերազմ չի սկսի: Մեկ, սկսող լիներ վաղուց սկսել էր: Երկրորդ, քանի դու հարուստ ես ու կուշտ, դա երբեք վտանգի չես ենթարկի հանուն ինչ-որ «ադրբեջանական պատմական հայրենիքի», որի հայրենիք լինելու վրա ինքդ էլ ես լուրջ կասկածում, որի վրա արդեն վաղուց թքած ունեն նույնիսկ նրանք, ովքեր 20 տարի առաջ լքել են էտ տարածքները:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (15.08.2014), Լեո (15.08.2014), Ներսես_AM (15.08.2014), Շինարար (15.08.2014), Վիշապ (14.08.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •